Օրվա լրահոսը

Կտնկվեն ավելի մեծ քանակով որակյալ ծառատեսակներ. Մաշտոցի պուրակն այսուհետ ամբողջությամբ հանրության սեփականությունն է

Մինչ այս սեփականության իրավունքով գործող սրճարանի տարածքը ևս տնտեսվարողի հետ բանակցությունների արդյունքում հանձնվել է համայնքին. փոխարենը տնտեսվարողն այն կտնօրինի վարձակալության իրավունքով՝ 20 տարի ժամկետով:

Զանգվածային բողոքի մասնակիցը կյանքի հետ անհամատեղելի վնասվածք է ստացել Մինսկում

Ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Այս մասին հայտարարել է Բելառուսի քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկեւիչը: Նա հստակեցրել է, որ խոսքը Մինսկում եւ այլ քաղաքներում, որտեղ տուժել են տասնյակ ուժայիններ, ձերբակալվածների մասին է: Գործող անձանց սպառնում է 8-ից 15 տարի ազատազրկում: «Ներկա պահին դեպքերի վայրերում ավելի

Կառավարության կողմից թույլ են տրված աններելի սխալներ, որոնք արժեցել են մեր քաղաքացիների առողջությունն ու կյանքը. Մարինե Սուքիասյան

Չկա որևէ երաշխիք, որ Հայաստանում հին և նոր սխալները չեն շարունակվելու։ Չկա որևէ ապացույց, որ կառավարությունն արել է հետևություններ։

Սևրի պայմանագիրը միջազգային այն փաստաթուղթն է, որը ճանաչեց և ամրագրեց Հայաստանի անկախությունը. Նիկոլ Փաշինյան

Հայ ժողովրդի պատմական բնօրրանում անկախ պետականության ստեղծման միջոցով արդարացի լուծում էր ստանում «Հայկական հարցը»: Վերականգնվում էր պատմական արդարությունը:

Երիտասարդների գունեղ տոն Գյումրիում՝ լրիվ նոր ձևաչափով ու կանոններով (ֆոտոշարք)

Գյումրիում 6-րդ տարին անընդմեջ նշվում է երիտասարդների միջազգային օրը, սակայն այս տարի երիտասարդները, բնականաբար, փողոցներ դուրս չեն գա, քայլարշավ չեն կազմակերպի, չեն լինի համերգային ծրագրեր, գունային փառատոներ (color festival)․ օգոստոսը 12-ը կտոնվի առցանց հարթակում։ Քաղաքի տարբեր հատվածներում հայտնվել են երիտասարդների լուսանկարներով՝ հետաքրքիր ուղերձներ պարունակող ցուցապաստառներ, որոնցից արդեն կարելի է կռահել, որ մոտենում է երիտասարդների տոնը։

Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխության դեպքում, մենք նորից կարող ենք վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, և պահանջել մեր արդար հասանելիքը. Ավետիք Չալաբյան

Սակայն, այս անգամ, մեր պահանջը պետք է ամրագրենք իրական ուժով, և այդ ուժը պետք է կերտենք ամեն օր, մեր ամեն գործողությամբ, այդ դեպքում ապագայի պայմանագրերը ոչ միայն կգրվեն մեր օգտին, այլև ի վերջո իրականություն կդառնան։

Այցելուների ջերմաչափման գործընթացը պատշաճ չի իրականացվում. ՄԻՊ ներկայացուցիչների՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն այցի արդյունքները

Դեպի Կենտրոն չկա հասանելի հասարակական տրանսպորտային հաղորդակցություն, երբ այնտեղ պահվում է 407 պացիենտ:

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 227-ը հաղթահարել է հիվանդությունը:

«Պետք էր ամեն ինչը փակ պահել». ԱԴԿԱՌՍ-ի տնօրենը՝ կասկածների, 10-15 մլրդ դոլարի ներդրման եւ հայ-չինական քաղաքի մասին

Այնքան ամպագոռգոռ հայտարարություններ են եղել, որ ես էլ, եթե կողքից լսեի, նույն վերաբերմունքն իմ կողմից էլ կլիներ:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 23 նոր դեպք, արձանագրվել է մահվան 5 դեպք

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 82 (կին), 73 (կին), 67 (տղամարդ), 85 (կին) և 81 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արցախի ժողովրդից՝ Լիբանանին. երկրորդ ինքնաթիռը ժամանեց Բեյրութ

Այն Լիբանանի ազգային առաջնորդարանի միջոցով կհասնի համայնքին։

156 քրեական գործ՝ 168 անձի վերաբերյալ. Լոռու մարզում 108%-ով ավելացել են դատարան ուղարկված քրեական գործերը

  42%-ով՝  կոռուպցիոն գործերով բացահայտված պետությանը պատճառված վնասները

«Ինչ խնդիրներ էլ լինեն երկրների միջև, հարևանների միջև, միջուկային թեմայով կրակի հետ խաղալ չի կարելի». Արմեն Սարգսյան

«Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»

Ո՞րն է, ի վերջո, ջրբաժանը. մաս 5

Կարդացեք հոդվածաշարի 1-ին մասը, 2-րդ մասը, 3-րդ մասը եւ 4-րդ մասը Սառը պատերազմում աստիճանաբար ակնհայտ է դառնում, որ լիբերալիզմի, ազատ շուկայական տնտեսության գաղափարախոսությունը չնայած ապահովում է իշխող փոքր վերնախավի ազդեցությունն ու իշխանության մեջ վճռական դերակատարությունը, բայց ոչ միայն չի երաշխավորում Արևմուտքի ազդեցությունը նախկին գաղութներում, այլև հենց իրենց ազգային պետություններում հող է ստեղծում հիմնականում ընկերվարական, որոշ

Լիբանանում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են Արամ Ա կաթողիկոսի հետ

Օգոստոսի 9-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրիվանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց պատարագ: Պատարագին մասնակցում էին Լիբանան մեկնած հայաստանյան պատվիրակության անդամները՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր

Արցախի ժողովրդից՝ Լիբանանին․ աջակցությունը պարենամթերքի տեսքով էր․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Րոպեներ առաջ Բեյրութի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Արցախի ժողովրդից՝ Լիբանանին հատուկ չվերթով հումանիտար օգնություն տանող ինքնաթիռը: Աջակցությունը պարենամթերքի տեսքով էր, նախաձեռնության հեղինակը՝ Արցախի կառավարությունը: Եվ սա դեռ ամենը չէ, որովհետև վաղն այս թեմայի շուրջ աշխատանքային նիստ կհրավիրեմ, իսկ որոշումների մասին ձեզ, անշուշտ, կտեղեկացնեմ: Այս ծանր փորձությունը հաղթահարելու

Արամ Ա Վեհափառ Հայրապետի պատգամը․ «Լիբանանի հայութիւն, մեր ողջ ազգը քեզի՛ հետ է»

Բեյրութի պայթյունի զոհերի հիշատակին Անթիլիասում Սուրբ պատարագ է մատուցվել։ Արամ Ա Վեհափառ Հայրապետի ֆեյսբուքյան էջում կարդում ենք․ «Կիրակի, 9 Օգոստոս 2020-ին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուեցաւ հանդիսաւոր Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին: Ս. Պատարագին ներկայ էին Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպանը, Հայաստանի Հանրապետութիւնը ներկայացնող պատուիրակութիւն մը,

«Նոան», հաղթանակի կամք դրսեւորելով, նվաճեց Հայաստանի սուպերգավաթը

Հակոբ Տոնոյանի անվան ֆուտբոլի սուպերգավաթի խաղարկությունում հանդիպեցին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» եւ գավաթակիր «Նոան»: Խաղի մեկնարկից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից վաղաժամկետ հեռացած մարզիչ Լեւոն Ղասաբօղլյանի հիշատակը: Ավանի ակադեմիայի խաղադաշտում առաջինը հաջողության հասավ չեմպիոնը, սակայն հիմնական ժամանակի վերջին րոպեին «Նոան» հավասարեցրեց հաշիվը եւ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ էլ դաշտի տիրոջ կարգավիճակում հանդես եկող

«Հայաստանի սրտից եւ Արցախի ժողովրդից՝ Լիբանանին»․ Հայաստանի մարդասիրական օգնությունը Բեյրութում է (ֆոտոշարք)

  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի սրտից եւ Արցախի ժողովրդից՝ Լիբանանին: Երկու ինքնաթիռ արդեն ուղարկվել է Լիբանան՝ տանելով մարդասիրական առաջին անհրաժեշտության օգնություն: Այսքանով, սակայն, մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը եւ հայ համայնքին չի ավարտվում: Խաղաղություն եղբայրական Լիբանանին»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2716849061968805?__xts__[0]=68.ARDTN0dVcYPmMN0CfemQyGwlpY7aHs6cwRM1Q2IUWehMVJCb981n1Gu1d5gzHeCxYmfFPb0tZKdwSD1fbIdUaAUyfJFvkA6K09rThy7P0AQTlMEl9sXA4ySk5Ld-GO4WwEvE2gI-W4R66xDOqAgCka8IoEzTiUyf9cz87sXt9Gi4bMrVZiJEK2RwsRiKRaREcXq5G1ri9CFNqSVlONMQYWe__fR0X3ZeKz740c7dLAE_5JMX8YL98p9_Fiygy51VWs9nf3IQpw8zLLPSiWkf6UXCsyFMHH1QxEX5ez7bl8WdllSCugNnqIvNqccf2TQABcrakL0ompNKmDhyhFTaOX-hEnkY&__tn__=-R Լուսանկարները՝ «Արմենպրես» լրատվական գործակալություն

Հրդեհ՝ նախկին կաշվի գործարանում

Այսօր ժամը 20:10-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նախկին կաշվի գործարանի տարածքում: Բարեբախտաբար, քամին թույլ էր, հրդեհը չսպառնաց տարածվել դեպի մասնավոր տներ եւ դեպքի վայր ժամանած հրշեջ երկու մարտական հաշվարկները առանձնապես անելիք չունեցան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Պարտադրված օրակարգից դուրս գալն օրակարգային է

Վերջերս ուրախությամբ իմացա, որ Բեթհովենի 250-ամյակի առիթով մեր ֆիլհարմոնիկ նվագախումբը ձայնագրելու է կոմպոզիտորի բոլոր 9 սիմֆոնիաները: Վստահ եմ, որ դա կարեւոր իրադարձություն կլինի մեր մշակութային կյանքում. դասական գործերի կատարումը Հայաստանում, հայ երաժիշտների կողմից մաս են կազմում հենց մե՛ր մշակույթի, ճիշտ այնպես, ինչպես նշանավոր գրական ստեղծագործությունների հայերեն թարգմանությունը եւ լույս ընծայումը դառնում է մեր, հայկական իրականության

Սևանա լճում 30-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել

Օգոստոսի 9-ին, ժամը 17։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 19-րդ կմ-ին՝ Եղեգնուտ լողափում, նկատվում է խեղդվող քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրասուզակները Սևանա լճից դուրս են բերել Նորայր Մ․-ի (1990 թ․) դին։   ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կրիշտիանու Ռոնալդուն հաջորդ մրցաշրջանում կարող է փոխել ակումբը

«Յուվենտուսը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից: Չնայած Կրիշտիանու Ռոնալդուի խփած երկու գոլին, թուրինցիները երկու խաղերի արդյունքով պարտվեցին «Լիոնին»: Պորտուգալացի ֆուտբոլային գերաստղը մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո կրկին հաջողությունների չհասավ եվրագավաթներում: Foot Mercato-ն տեղեկացնում է, որ Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցությունների արդեն մեկ ռաունդ վարել է ՊՍԺ-ի սպորտտնօրեն Լեոնարդոյի հետ: Հնարավոր տրանսֆերի հանդիպումները շարունակվելու են Լիսաբոնում:   Աշոտ

«Ազատություն» ռադիոկայանի նախագահը դատապարտել է Վլադիմիր Գասպարյանի կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելը․ «Ազատություն»

«Ազատություն» ռադիոկայանի նախագահ Դեյզի Սինդելարը դատապարտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ռ/կ հայաստանյան ծառայության լրագրողների աշխատանքին խոչընդոտելը: «Մենք սարսափած ենք այս գրոհից մեր հայկական ծառայության լրագրողների վրա, առավել ևս նախկին ոստիկանապետի կողմից», – ասել է Դեյզի Սինդելարը: «Լրագրողները լուսաբանում էին հասարակական մեծ հետաքրքրություն ներկայացնող մի թեմա, երբ պարոն Գասպարյանը իր տրանսպորտային միջոցով գրեթե

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031