Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոան», հաղթանակի կամք դրսեւորելով, նվաճեց Հայաստանի սուպերգավաթը

Օգոստոս 09,2020 22:00

Հակոբ Տոնոյանի անվան ֆուտբոլի սուպերգավաթի խաղարկությունում հանդիպեցին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» եւ գավաթակիր «Նոան»:

Խաղի մեկնարկից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից վաղաժամկետ հեռացած մարզիչ Լեւոն Ղասաբօղլյանի հիշատակը:

Ավանի ակադեմիայի խաղադաշտում առաջինը հաջողության հասավ չեմպիոնը, սակայն հիմնական ժամանակի վերջին րոպեին «Նոան» հավասարեցրեց հաշիվը եւ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ էլ դաշտի տիրոջ կարգավիճակում հանդես եկող «Նոային» հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել եւ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնելով՝ նվաճել Հայաստանի սուպերգավաթը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31