Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ա Վեհափառ Հայրապետի պատգամը․ «Լիբանանի հայութիւն, մեր ողջ ազգը քեզի՛ հետ է»

Օգոստոս 09,2020 22:26

Բեյրութի պայթյունի զոհերի հիշատակին Անթիլիասում Սուրբ պատարագ է մատուցվել։

Արամ Ա Վեհափառ Հայրապետի ֆեյսբուքյան էջում կարդում ենք․

«Կիրակի, 9 Օգոստոս 2020-ին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուեցաւ հանդիսաւոր Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին:

Ս. Պատարագին ներկայ էին Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպանը, Հայաստանի Հանրապետութիւնը ներկայացնող պատուիրակութիւն մը, Լիբանանի հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչը եւ երեք քաղաքական կուսակցութեանց վերի մարմիններու ներկայացուցիչները:

Իր Հայրապետական պատգամը առ Աստուած ուղղուած գոհաբանական աղօթքով սկսելէ ետք, Վեհափառ Հայրապետը հետեւեալ երեք հաստատումները կատարեց.- Առաջին՝ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅՈՒԹԻՒՆ, ՄԵՐ ՈՂՋ ԱԶԳԸ ՔԵԶԻ՛ ՀԵՏ Է: Երկրորդ՝ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԶՕՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՒ ՍՓԻՒՌՔԻՆ ՀԶՕՐԱՑՈՒՄՆ Է: Երրորդ՝ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ ՊԵՏՈՒԹԵԱՆ ՀԵՏ Է, ԱՅՈ՛, ՍԱԿԱՅՆ ԴԷՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՕՆՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐՈՒՆ: Իւրաքանչիւրին մասին անդրադառնալէ ետք, Նորին Սրբութիւնը Լիբանանի հայութեան վերականգնումը նկատեց համազգային ծրագիր ու մասնակցութիւն: Ան իր պատգամին մէջ շեշտեց, թէ «Լիբանանը միշտ կը մնայ Սփիւռքի մէջ իր առանցքային դերակատարութեամբ կարեւոր համայնք, համահայկական աշխատանքներուն ու տեսլականներուն կարեւոր ներդրում կատարած ու կատարելու կոչուած գաղութ. հետեւաբար, անոր վերականգնումը պէտք է ըլլայ միասնական ճիգով»:

Պատարագի աւարտին, Հայրապետին նախագահութեամբ տեղի ունեցաւ հոգեհանգիստեան պաշտօն՝ Պէյրութի մէջ պատահած պայթումին հետեւանքով նահատակուած հայորդիներու հոգիներուն համար»:

«ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅՈՒԹԻՒՆ, ՄԵՐ ՈՂՋ ԱԶԳԸ ՔԵԶԻ՛ ՀԵՏ Է:ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԶՕՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՍՓԻՒՌՔԻ ՀԶՕՐԱՑՈՒՄՆ…

Gepostet von His Holiness Aram I am Sonntag, 9. August 2020

 

Լուսանկարները՝ «Արմենպրես» լրատվական գործակալության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31