Օրվա լրահոսը
Երեխաները հրաժարվում են խմբակների հաճախել պարապմունքների գնալ. հետպատերազմակա՞ն, թե՞ հետվիրուսային տրավմա
Ըստ հոգեբան Մարինե Մելոյանի, եթե ծնողը կարողանա ճիշտ ու գրագետ ներկայացնել իրավիճակը, երեխան ինքը կգիտակցի նաև տնից դուրս գալու անհրաժեշտության կարևորությունը, կենդանի շփման կարոտը: Իսկ եթե ծնողն ինքն է հետ վարժվել, բնականաբար, իր երեխան էլ պետք է մտածի այդպես:
Մեր ժողովուրդը շատ է տուժել, մի՛ խաբեք մեր ժողովրդին
Որոշ շրջանակներից մեղադրանքներ են հնչում խորհրդարանական ընդդիմության հասցեին առ այն, որ պատերազմական գործողությունների մեկնարկին նրանք ոչինչ չեն արել հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելու համար։ Ավելին, սեպտեմբերի 27-ին խորհրդարանում ռազմական դրության հայտարարումից հետո իրավունքի ուժով գումարված նիստի քննարկումները մանիպուլացվում են և ներկայացվում այնպես, թե իբր ընդդիմությունը համամիտ է եղել վարչապետի իրականացրած գործողությունների հետ։ Այդ օրը ՀՀ կառավարության
Այվազյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կարևորեցին ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների սերտ համագործակցությունը հակամարտությունից տուժած անձանց շահերի լիարժեք հասցեագրման գործում
ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհավորեց իր գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Երկուստեք կարևորվեց հայ-ամերիկյան սերտ համագործակցության պահպանումը: Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման
Վլադիմիր Պուտին․ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, ընդհանուր առմամբ, կայունանում է
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրել, որպեսզի կանգնեցնենք ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում»
Զառա Ամատունի․ «Հոկտեմբերի 19-ից մինչ օրս Կարմիր Խաչը տեսակցել է մի շարք ռազմագերու եւ քաղաքացիական անձի»
Որոնողական աշխատանքների քարտեզագրումը, տեղանքն ընտրելն ու ժամանակացույց կազմելը պաշտպանության նախարարությունն է որոշում
Վանաձորում ժամանակավորապես հաստատված կինը դժվարությամբ է լքում կացարանը
Հոկտեմբերի 18-ին Ստեփանակերտից Վանաձոր եկավ նաեւ Հասմիկ Խանանովան: 17-ամյա տղայի հետ օրեր շարունակ սպասելով խաղաղության, այս ընտանիքը նույնպես ժամանակավոր բնակություն հաստատեց Հայաստանում: Նոր տեղանքին ու նոր միջավայրին տիկին Հասմիկը դժվարությամբ է ընտելացել: Լոռու մարզի ընտանիքի եւ երեխայի աջակցության կենտրոնի ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիա Աբրահամյանը, որ այս ընթացքում մանկատանն ընդգրկված է կամավոր՝ որպես կառույցի աշխատանքների
Ո՞րն է ՄԱԿ-ի դերը ԼՂ-ի հարցում. Պատասխանում է խոսնակը. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն այսօր մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցում ՄԱԿ-ի դերին: Նա նշել է, որ շաբաթ և կիրակի օրերի ընքացքում իրեն բազմիցս են ուղղվել հարցեր ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առնչությամբ: Դյուժարիկն ասել է. «Ինչպես գլխավոր քարտուղարը հայտնել էր՝ մենք հույս ունենք, որ զինադադարը հումանիտար կազմակերպություններին հնարավորություն կընձեռի հասանելի դառնալ կարիքի
Զավեն Սարգսյանն ընդմիշտ կմնա մշակութային հանրության հիշողության մեջ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի մտավորական, լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: Զավեն Սարգսյանը ծնվել է Երևանում, 1947 թվականին։ 1972 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Սովորելուն զուգահեռ` 1969-1972 թվականներին որպես ավագ տեխնիկ աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում։ Զավեն Սարգսյանը 1960-1970-ական թվականների ազգային-մոդերնիստական հայացքները
Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում այսօր ևս հանդիպում է ունեցել արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Վարչապետն անդրադարձել է զոհվածների դիերի, գերիների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տարվող աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարը լսել է ներկաներին և պատասխանել նրանց հարցերին: Անդրադարձ
ԱԺ խորհուրդը «կողմ» քվեարկեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին` մանդատից զրկելու հարցին
Վահե Էնֆիաջյանը կատարվածը վենդետա է անվանում
«Խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են». Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե բա հայկական կողմի զինծառայողների դիերի անարգանքի և գերեվարված անձանց նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասին ադրբեջանական զինված ուժերին վերագրվող տեսանյութերի մեծ մասը կեղծ է: Ու դեռ մի հատ էլ հայտարարվել է, թե քրեական վարույթներ են սկսել ու
«Մեր երկխոսությունը շարունակում է շոշափելի արդյունքներ գրանցել, ինչպես դա եղավ Լեռնային Ղարաբաղում». Չավուշօղլու․ ТАСС
Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները պահպանում են դրական ընթացքը
85-ամյա Էմմա տատը Հադրութում միակ որդու գերեզմանն է թողել. «Ա1+» (Տեսանյութ)
Հադրութցի փոքրիկ Անին արդեն 46 օրական է, ծնվել է հոկտեմբերի 9-ին՝ Երևանում: Պատերազմի օրերին Անիի մայրիկը՝ Դիաննան, հասցրել է Հադրութից Ստեփանակերտի ծննդատուն, ապա Երևան հասնել։ Անիի ծնողները, մորաքույրները, տատիկները՝ ընդհանուր 14 հոգի տեղավորվել են Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում՝ տիկին Անահիտի տանը․ «Ինձ ամուսինս ուղարկեց այստեղ, ինքը մնաց, հոկտեմբերի 9-ին երեխան ծնվեց, ու մնացինք ստեղ»։ Հադրութի
«Իրականում պետություն չկա։ Մենք ականատես ենք լինում պետության քարշ գալուն». Սարհատ Պետրոսյան
Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հանդիպում Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ Հանդիպում «ՍԻԼ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի հետ Հանդիպում «Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր Սամվել Ալեքսանյանի հետ Հանդիպում «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանի հետ Հանդիպում «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի հետ Հանդիպում «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիր
Վահան Քերոբյանը հաստատում է՝ իրեն առաջարկել են էկոնոմիկայի նախարարի պաշտոնը
Գործարարն ասում է՝ առայժմ վերջնական որոշում չկա
Ֆրանսիական Ֆոնեթոնից մինչև Հեռուստամարաթոն 2020. համազգային դրամահավաքը շարունակվում է
2020 նոյեմբերի 22-ին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած Ֆոնեթոնի արդյունքում հավաքագրվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում–նվիրատվություն: Չնայած առողջապահական և տնտեսական ճգնաժամերին՝ հարյուր հազարավոր նվիրատուներ կրկին համախմբվեցին՝ ի աջակցություն հայրենիքի և արցախահայության: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես այցելել էր Ֆրանսիայի տեղական մարմնի կենտրոնակայան, հանդիպել հայ կամավորներին և քաջալերել հայ համայնքին։ Հավաքագրված գումարը հիմնականում ուղղվելու
ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանը խոսել է միայն 5 տարածքների հանձնման մասին. Նաիրա Զոհրաբյան
Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի, վիճակի ծայրահեղ լինելու մասին նա ոչինչ չի ասել
Պետք է բարեփոխենք մտածողությունը մեր ձևակերպած նպատակներին հասնելու համար. Փաշինյանը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին: Կառավարութան ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և արդյունավետ գործունեություն մաղթել Վահրամ Դումանյանին: «Հարգելի գործընկերներ, մենք շատ ենք խոսում երկրում ինստիտուտների կայացվածության աստիճանի մասին, և իմ համոզմունքն այն է, որ մեր բոլոր
Ով է «տան տերը». Պայքար իմիջի համար
Մոսկվան ջանքեր է գործադրում պահպանելու եռակողմ փաստաթուղթը Ռուսաստանն ու Թուրքիան ակնհայտ է, որ ունեն տարաձայնություններ՝ ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի շուրջ հարցերում: Կարելի է ենթադրել, որ տարաձայնություններն առնչվում են թե՛ տեղակայման վայրերի, թե՛ կողմերի գործառույթների իրականացման հարցերին: Ստացվում է, որ Անկարան, այն պետությունն է, որը եռակողմ հայտարարության պայմաններից դժգոհություն ունեցող կողմն է: Եվ եթե Թուրքիայի համար
«Մամ ջան, սա ուրիշ կռիվ է, ապրիլյանի նման չէ․ երկնքից կրակ է թափվում»․ նահատակված 19-ամյա Հրաչի հեռախոսազրույցը
Իրենց հրամանատարներն էլ իրենց հետ զոհվեցին, ոչ մեկը չկա վաշտից, միայն երկվորյակ եղբայրներից մեկն է փրկվել, այն էլ վիրավոր է»,- սգում է հերոսի մայրը։
Կստեղծվի փաստահավաք խումբ Ադրբեջանի ռազմական հարձակմանը նախորդող և հաջորդող դեպքերի ուսումնասիրության անհրաժեշտությունից ելնելով
Փաստահավաք խմբի կողմից հավաքված նյութերը (այդ թվում՝ հարցազրույցների տեսաձայնագրությունները) ամփոփիչ վերլուծությամբ ներկայացնել իրավասու իրավապահ մարմնին:
Մետրոպոլի խորհուրդը հայցում է Ֆրանսիայի կառավարությունից Արցախի Հանրապետությունը ճանաչումը
Սա մարդասիրական աղետ է Արցախի Հանրապետության գրեթե ողջ 150,000 տեղահանված բնակիչների համար:
«Մա′մ դու չգիտես, իրենք արնախում են, եթե գան, հասնեն քեզ ու քույրերիս, ես կմեռնեմ, ավելի լավ է մեռնեմ, քան հասնեն ձեզ». զոհված հերոս Եփրեմի վերջին զրույցը մոր հետ
Հերոս Եփրեմ Հարությունյանը տանկը կիսախարխուլ վիճակով բերել է: Հրամանատարն ասել է՝ Եփրե′մ ջան, էս ինչո՞ւ ես բերել, ասել է՝ պարո′ն հրամանատար, տուն է, թող լինի, ի՞նչ իմանանք՝ ինչի համար պետք կգա, եթե բան էլ չլինի, սրա շվաքին տղերքը կնստեն, գոնե հաց կուտեն:
Կամովին հանձնել պատերազմական գործողությունների ընթացքում ստացած, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում տարբեր ճանապարհներով վերցված զենք-զինամթերքը. ռազմական ոստիկանություն
Հրադադարի հաստատումից հետո նրանցից շատերն արդեն վերադարձել են ռազմական գործողությունների անցկացման վայրերից, սակայն դեռևս չեն հանձնել իրենց մոտ գտնվող զենք-զինամթերքը:
«Տիկին Ռիտան մեր ժողովրդի հոգսերով ու լուսավոր ապագայի տեսիլքով ապրող հայ կին էր». Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սերժ Սարգսյանին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հոգու սփոփանք է մաղթել Սարգսյան ընտանիքին՝ աղոթելով բարեհիշատակ Ռիտա Սարգսյանի հոգու հանգստության ու խաղաղության համար։
«Դեպի հաղթանակ լավագույն ճանապարհը սեփական արժեքներն ու սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելն է». Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Ճանապարհը դժվարին է, բայց այն կարող ենք հաղթահարել, եթե բոլորս միասին ենք, ոչ թե մասնատված
«Հայկն ինձ ասում էր՝ սպայի սիրելի լինելն էլ է մասնագիտություն». զոհված կապիտանի նշանած
Ես սովորեցի այդ մասնագիտությունը, իսկ հիմա անմահ հերոսի սիրելի լինելու մասնագիտությունը պետք է սովորեմ
Ucom-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթական կայքերի ցանկը
Կարևորելով Հայաստանի Հանրապետության և Արցախից ՀՀ տեղափոխված միջին և ավագ դասարանների աշակերտների կրթության գործընթացի շարունակականությունը, ինչպես նաև ինտերնետ կապի մատչելիության ապահովումը՝ Ucom ընկերությունն ընդլայնել է U! Կանխավճարային, Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս մի շարք սակագնային պլաններում ներառված անսահմանափակ օգտագործման հնարավորությամբ կրթական ռեսուրսների ցանկը։ Մասնավորապես, ԿԳՄՍ նախարարության խնդրանքով նոյեմբերի 21-ից Ucom ընկերության շարժական կապի u1000, u1500,
Տիգրան Քոչարյան. «Պաշտոնյաները պետք է մեղա գան ու սպասեն, թե ով՝ ինչ հոդվածով է դատվելու, ով՝ ինչ հոդվածով ազատվելու է»
Նիկոլը կարող էր չստորագրել, կարող էր երկրորդ հարկից իրեն գցել, կարող էր իր ձեռքերը վնասել, կարող էր հրաժարական տալ… Եթե մարդը չի ուզում մի բան ստորագրել, չի ստորագրում:
Նոյեմբերի 10-ի խուլիգանական արարքներին ծածուկ, գլխարկները դեմքերին քաշած մասնակցել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները. Լեւոն Զաքարյան
Պատերազմի օրերին ավելացել են ապօրինի շինարարությունները. Ավագանու անդամ


















































