Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ժողովրդից՝ Լիբանանին․ աջակցությունը պարենամթերքի տեսքով էր․ Արայիկ Հարությունյան

Օգոստոս 09,2020 23:21

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Րոպեներ առաջ Բեյրութի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Արցախի ժողովրդից՝ Լիբանանին հատուկ չվերթով հումանիտար օգնություն տանող ինքնաթիռը:

Աջակցությունը պարենամթերքի տեսքով էր, նախաձեռնության հեղինակը՝ Արցախի կառավարությունը: Եվ սա դեռ ամենը չէ, որովհետև վաղն այս թեմայի շուրջ աշխատանքային նիստ կհրավիրեմ, իսկ որոշումների մասին ձեզ, անշուշտ, կտեղեկացնեմ:

Այս ծանր փորձությունը հաղթահարելու ճանապարհին Արցախը Լիբանանի հետ է:

Սիրելի ՛ հայրենակիցներՐոպեներ առաջ Բեյրութի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց #Արցախի_ժողովրդից_Լիբանանին…

Gepostet von Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan am Sonntag, 9. August 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31