Օրվա լրահոսը

«Ես չեմ հիշում իրավիճակի նման լարվածություն մեր երկրի պատմության մեջ, ոչ 2008-ին, ոչ 1999-ին, ոչ 98-ին». Սուրեն Սարգսյան

Որ ասում եք՝ որտե՞ղ է ձեր պետությունը, իսկապես չգիտենք ուր է, որովհետեւ հասարակ խոսք չենք լսում, կարեկցանք չենք տեսնում, ամեն ինչ զոռով է ստացվում: Պետք է գնան ժամերով ծնողները ցույց անեն, որ իրենց հետ մարդիկ հանդիպեն…Էդիկ Բաղդասարյանն է գրում՝ խնդրում եմ, ովքեր տեղյակ չեն՝ իրենց գյուղում իրենց տունը կա-չկա, հանկարծ չգան, իսկ պետական մարմինն ի՞նչ է ասում՝ բոլորդ վերադարձեք: Վերադառնում են՝ պատուհանը չկա, դուռը չի կարողանում փակի, ցրտի մեջ նստում է, հոսանքը երկու ժամ են տալիս: Ի՞նչ անեն: Պետությունը սկսում է առնվազն ազնվությունից:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնություններ են ծագել Լեռնային Ղարաբաղում. Ermenihaber

Թուրքերը ցանկանում են բացել ռուս-թուրքական միասնական համակարգող կենտրոնից անկախ դիտակետ։

«Ես չեմ զարմանա, որ մեկ ամիս հետո պարզվի, որ ինչ-որ միութենական հանրապետության պայմանագիր ենք ստորագրում ՌԴ-ի հետ՝ ընդհանրապես ամեն ինչ տալ». Թեւան Պողոսյան

Սուրեն Սարգսյանն ասաց, որ ոչ մեկը գոհ չի, որեւէ կողմ պատերազմում ներգրավված բավարարված չէ այն իրավիճակով, որն ունի:

Շարքային Արկադի Վերդյանը հակառակորդի կրակի տակ կարողացել է տարհանել զոհերին ու վիրավորներին. Ճանաչենք մեր հերոսներին

Մարտ վարելով ոչնչացրել թշնամու մեկ տանկ, մեկ զրահափոխադրիչ ու մեկ հետևակի մարտական մեքենա

Ինչպե՞ս դիմել «Զինվորների ապահովագրության հիմնադրամ»-ին. գործադիր տնօրենի պարզաբանումները

Վարուժան Ավետիքյանի տեղեկացմամբ՝ այս պահին հիմնադրամը կատարել է 104 հատուցում, որոնք տեղի են ունեցել պատերազմից հետո: Մինչ պատերազմ ունեինք 416 շահառու ընտանիք:

Եթե հավաքագրված գումարների 60%-ից ավելին պետք է փոխանցվեր կառավարությանը, ինչու հենց կառավարությունը հանդես չէր գալիս որպես դրամահավաքի նախաձեռնող. Արամ Վարդևանյան

Նաև պետք է նշեմ որպես իրավաբան վկայակոչած հիմնավորումները նվիրաբերության թույլատրելիության մասով բացարձակ համոզիչ չէին

Իզաբելլա Աբգարյանն «Իմ քայլից» դուրս եկավ, սակայն կմնա ավագանու անդամ, Արսեն Կարապետյանը լիազորությունները դադարեցրեց

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանիները հրաժարվեցին քաղաքաշինության եւ հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի իրենց հաստիքից

Ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ իմ առաջարկած վայրում հանդիպում ունեցել եմ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Ինչ վերաբերում է իմ դիրքորոշումներին ու համոզումներին, առնչված վարչապետի հրաժարականի հետ, դրանք մնում են նույնը:

Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը՝ ի աջակցություն Արցախում պատերազմի հետևանքով տուժած խաղաղ բնակիչների

ԿԽՄԿ-ն նաև բժշկական բնույթի օգնություն է տրամադրել մի շարք հիվանդանոցների:

«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ–ն նոր պետ ունի

Կադրային փոխատեղումներ կլինեն նաեւ այլ քրեակատարողական հիմնարկներում

Երևանի ավագանին եւս 100 միլիոն է հատկացրել Ստեփանակերտին. Հայկ Մարության

2020-ի բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձեւավորման եւ այլ տոնական միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց

Այսօր, իհարկե, կարիք կա պարզելու Փաշինյանի եւ նրա թիմի հանդեպ վստահության մակարդակը. Էդգար Վարդանյան. «Հայկական ժամանակ»

Նաեւ այսպիսի մի հարց՝ եթե նույնիսկ ինչ-որ կերպ պարզվի, որ էսօր հանրության մեծամասնությունը ցանկանում է Փաշինյանի հրաժարականը, դա չի նշանակում, որ այդ մեծամասնությունը ցանկանում է, որ նրա փոխարեն իշխանության գա այդ 16-ի ֆորմատը

«Ասում էր՝ Աստծո պարգեւ եմ, ու Աստված էլ իրեն տարավ». զոհված կրտսեր սերժանտի քույր

Վերջին անգամ զանգեց, մամայիս ու պապայիս հետ խոսեց, ասաց՝ մի անհանգստացեք, հերոս տղա ունեք, ինձ ոչ մի բան էլ չի լինի:

Կորոնավիրուսից մահացել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է լեգենդար զինվորական, Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոս, սպարապետ, լեգենդար Վազգեն Սարգսյանի զինակից-ընկեր, «Արծիվ-մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։ «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ մահվան պատճառը կորոնավիրուսն էր:

Գաբրիել Բալայանն ազատվեց պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 20 Նոյեմբերի 2020, 1256 – Ա ԳԱԲՐԻԵԼ ԲԱԼԱՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գաբրիել Բալայանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյան

Կարմիր Խաչը Ղարաբաղ է ուղարկում լրացուցիչ 400-500 մարդու ու քառապատկում իր ներկայությունը տարածաշրջանում. РБК

Մինչ պատերազմը սկսելը, տարածաշրջանում Կարմիր խաչի առաքելության բյուջեն կազմում էր 10 միլիոն շվեյցարական ֆրանկ (մոտ 10,96 միլիոն դոլար), իսկ 2021 թվականին այն կկազմի 45 միլիոն շվեյցարական ֆրանկ (ավելի քան 49,31 միլիոն դոլար):

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերած գումարն օգտագործվել է ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով

Դրանց օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները օրենսդությամբ սահմանված կարգով կհրապարակվեն բյուջեների կատարման հաշվետվությունների շրջանակում:

Ճարտարի քույր քաղաք Դեսին-Շարպիոն բանաձև է ընդունել, որով Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը

Ցավում ենք, որ Ֆրանսիան, ինչպես նաև Եվրոպան և ՆԱՏՕ-ն չմիջամտեցին՝ կանգնեցնելու նվաճողական Ադրբեջանին, որի նպատակը հայ բնակչության դեմ կրկին հանցագործություններ կատարելն է և Արցախի տարածքները աստիճանաբար զավթելը:

«Եթե ուզում ենք միայնակ մնալ նաև բանակցային սեղանի շուրջ, իհարկե, Փաշինյանը կարող է մնալ». Բենիամին Մաթևոսյան. «Փաստ»

«Մենք կրկին հանգում ենք մի կետի, երբ իշխանությունների ունեցած պատկերացումները չեն համապատասխանում իրապես առկա իրականությանը»

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատման դիմում է գրել. «Այսօր»

Ցավով արձանագրում եմ նաև բացթողումներ, որոնց համադրության պատճառով նոյեմբերի 20-ին դիմել եմ վարչապետին ինձ զբաղեցրած պաշտոնից ազատելու խնդրանքով

«Հացադուլին միանալ է ցանկանում ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը». Գեղամ Մանուկյան

Հավելյալ պահանջով՝ Սահմանադրական կարգը տապալելու փաստով

«Պարտված, կապիտուլյացիա ստորագրածն ինչպե՞ս է պատկերացնում իր մնալը. Անգամ համաշխարհային պատերազմում հաղթած վարչապետին ժողովուրդը չվերընտրեց». Գագիկ Համբարձումյան. ««Հրապարակ»

Բա պարտված, երկրի մի մասը թշնամուն հանձնած, կապիտուլյացիա ստորագրածն ինչպե՞ս է պատկերացնում իր մնալը, վաղը ինչ-որ մի հանրային միջոցառման ժամանակ նա ի՞նչ երեսով է դուրս գալու ժողովրդի առջեւ, նա այդ զոհերի ընտանիքի անդամներին ու հարազատներին ի՞նչ երեսով է նայելու, ես չեմ հասկանում։

Ռուսական կողմն ականազերծում է տարածքները, կառուցում ստացիոնար դիրքեր՝ ռուս խաղաղապահների համար

Վերականգնվում է երթեւեկությունը, բնակելի տների եւ հանրային կառույցների էներգամատակարարումը, ջրամատակարարումն ու ջերմամատակարարումը

Վադիմ Դուբնով. «ՌԴ-ն այդ հողերը ոչ մեկին չի նվիրել, Փաշինյանը դրանք կորցրեց՝ սկզբում դիվանագիտական, ապա ռազմական սխալներ թույլ տալով». «Հրապարակ»

Նրանում, որ Հայաստանը կորցրեց Ղարաբաղը, բացառապես մեղավոր է Նիկոլ Վովայի Փաշինյանը։ ՌԴ-ն այդ հողերը ոչ մեկին չի նվիրել։ Նա դրանք կորցրեց՝ սկզբում դիվանագիտական, ապա ռազմական սխալներ թույլ տալով։

Համացանցում տարածում են գտել գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր, որոնք շատ դեպքերում կապ չունեն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ. ԱԱԾ

Օտարերկրյա տարբեր պետություններում նկարահանված, հաճախ նաև միտումնավոր կերպով մոնտաժված այդ կադրերի տարածումը հասկանալի պատճառներով խուճապ է ստեղծում հայ հանրության շրջանում՝ բացասաբար անդրադառնալով հասարակական տրամադրությունների վրա:

Նշված է 121 համայնքի անուն, բայց իրականում 181 գյուղ և քաղաք է անցնում Ադրբեջանին. Վահրամ Միրաքյան

Էս պահին դիրքերի վերադասավորում է ընթանում, ինչի հիման վրա ընթանալու է հաջորդ պատերազմը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031