Օրվա լրահոսը

Իբր սոց. հարցումներ են կատարում. ԱԱԾ-ն Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից տեղեկություններ ստանալու փորձեր է բացահայտել

Հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից:

«Կարող ենք կանխատեսել շուկայում 5-7 % գնաճ, և այս միտումը, թերևս, երկար կտևի». Վահե Դավթյան. «Ժամանակ»

Այս ամենին զուգահեռ, 2021-ից մեր տնտեսական օրակարգ կմտնի նաև էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք

COVID-19-ը ախտորոշվել է 193 մարդու մոտ, որից 147-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 98 քաղաքացի:

Փաստորեն, 10 ամսվա նախաքննությունից հետո պարզ չէ, թե ովքեր են «մի խումբ անձինք», որոնք միացել են Հարությունին ու ծեծի ենթարկել փոխգնդապետին. «Հրապարակ»

Գործի նյութերում 4 սպաների վկայություն կա, որ Տրդատ Սարգսյանը եղել է դեպքի վայրում, սակայն նախաքննությունը համարում է, որ նրա մեղքը չի ապացուցվել, ինչի հետ տուժող կողմը համաձայն չէ:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 451 նոր դեպք, արձանագրվել է մահվան 4 դեպք

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 89 (տղամարդ), 90 (կին), 65 (կին) և 88 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը հիմնանորոգվում է

Մեկնարկել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները: Քաղաքի կենտրոնում գտնվող, հանրապետական նշանակության հուշակոթողը կվերանորոգվի ամբողջությամբ Վարդանյան ընտանիքի ֆինանսավորմամբ: Հուշակոթողը հեղինակել են ճարտարապետ Ջիմ Թորոսյանն ու քանդակագործ Արա Շիրազը̀ 1980 թվականին: 40 տարվա ընթացքում այն երբևէ չի հիմնանորոգվել: Հուշարձանային համալիրը մասամբ վնասված եւ անմխիթար վիճակում է: Երեսպատման գրանիտե սալիկներն ամեն պահի կարող են պոկվել եւ

Որոշ գործարաններում աշխատողներին արդեն կրճատել են, մի մասն ուզում է կրճատել սեպտեմբերից, մի քանիսն էլ ընդհանրապես ուզում են փակվել. Գագիկ Մակարյան. «Փաստ»

Թեպետ փակվում են, բայց ո՛չ սոցապից, ո՛չ էկոնոմիկայի նախարարությունից որևէ արձագանք չկա, մինչդեռ առանձին ուշադրության է արժանի նաև մարզային հատվածը. մարզի մեկ գործարանի տապալվելը ևս կարող է կրախ դառնալ»,-ասաց զրուցակիցը:

Արմեն Մարտիրոսյան. «Ղալաթ է անում նա, ով սուտ է տարածում, թե «Անտարեսը» նոր ունի պետական պատվեր». «Հրապարակ»

Ես բարձրաձայնել եմ, իմ ամենակարեւոր մտահոգությունը, որը վարչապետի հետ կիսվեցի, այն է, որ մենք նկատում ենք տարբեր իշխանական օղակներում, հիմնականում՝ Ազգային ժողովում, զրույցներ, ռեպլիկներ, ելույթներ, որ ասում են՝ «էս բանը պիտի պետականացնենք», «ի՞նչ լավ է, որ հավատարմագրման կառավարումը, օրինակ՝ «Հայփոստի», վերադարձավ պետությանը», կամ՝ «եկեք նավթամթերք ներմուծող նոր պետական ընկերություն բացենք», «Տարոսը՝ «Յուքոմին»» եւ այլն։

Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի նախաձեռնություններ՝ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարն ամրապնդելու համար

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հակամարտող կողմերին առավելագույն զսպվածության կոչ է անում: Զախարովան նաև նշել է, որ Երևանը, Բաքուն և Մոսկվան համագործակցում են դիվանագիտական ալիքներով, ռազմական գերատեսչությունների գծով՝ լարվածությունը թուլացնելու համար:

Լիլիթ Մակունց. «Այդ բանաձեւում նշված չի Հայաստանի անունը, բայց բնականաբար այն պարունակում է հակահայկական տարրեր». «Հայկական ժամանակ»

Այս բանաձեւի կետ կապված նախ ուզում եմ ասել, որ այն փոփոխությունների փաթեթը, որը ներկայացվել է, ըստ առանձին մեկնաբանությունների՝ ընկալվում է մեծամասամբ որպես հակառուսական փաթեթ:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախին ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձևը

Նշենք, որ բանաձևը պետք է հաստատվի նաև Սենատի կողմից, քվեարկությունը նախատեսվում է հոկտեմբերին:

Ոչ թե հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, այլ Հա­յաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի միջև է լար­վա­ծու­թյու­նը. Ստեփան Դանիելյան. «Իրատես»

Ինչ վե­րա­բե­րում է հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, կա մեկ հիմ­նա­կան խն­դիր՝ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի հան­դեպ ան­վս­տա­հու­թյուն, ինչ­պես նաև աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այլ հար­ցեր։ Բայց և՛ ՌԴ-ում, և՛ Հա­յաս­տա­նում հաս­կա­նում են, որ իշ­խա­նու­թյուն­ներն այ­սօր կան, վա­ղը չկան, իսկ երկ­կող­մա­նի շա­հերն ա­վե­լի լուրջ են։

Կորոնավիրուսը եւ «հայու գենը»

Վերջերս մի քանի տեղ կարդացել եմ, որ «հայու գենը» կորոնավիրուսին լավ չի դիմադրում, ի տարբերություն վրացու կամ, ասենք, նոր զելանդացու գեների, եւ իբր դա է պատճառը, որ համավարակի դեմ պայքարում մենք, մեղմ ասած, առայժմ հաջողություններ չենք գրանցում: Ճիշտն ասած, կասկածում եմ, որ «ազգային գեն» ընդհանրապես գոյություն ունի, բայց անկախ այդ հանգամանքից, այս կասկածելի տեսությունը կիրառելի

Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր

Հակառակորդը Չիվա, Խնձորուտ, Մովսես, Պառավաքար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 4 անգամ

ԱՍԵԿՈՍԵ

Մարդիկ ծիծաղելի են լինում այն ժամանակ, երբ ուզում կամ ձգտում են լինել ոչ այն, ինչ կան:  Լեոպարդի

Իսրայել Հակոբկոխյանը ցանկանում է գլխավորել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան. «Հայկական ժամանակ»

Ոչ միայն Հայաստանում, ամբողջ մարզական աշխարհում Իսրայել Հակոբկոխյանի անունը հայտնի է բոլոր մասնագետներին, շատ հայտնի, շատ ճանաչված մարզիկ է, որն ունեցել է իր ուրույն, ունիկալ ձեռագիրը, որով դրոշմվել է սպորտի պարտության մեջ հենց իր յուրահատուկ ձեռագրով:

Ըստ հան­րակր­թու­թյան պե­տա­կան ա­ռար­կա­յա­կան չա­փո­րո­շիչ­նե­րի, 5-րդ դա­րի գրա­կա­նու­թյուն հայ ժո­ղո­վուր­դը չու­նի, չի ու­նե­ցել. «Իրատես»

Ոչ մի հիմ­նա­վոր­մամբ սա ար­դա­րա­ցում չու­նի։ Ա­ռա­վել ան­հե­թեթ է հն­չում, թե այդ հե­ղի­նակ­նե­րը դժ­վա­րա­մարս են ա­շա­կեր­տի հա­մար։ Հարց է՝ ի՞նչ քա­ղա­քա­ցի է պատ­րաս­տում մեր կր­թա­կան հա­մա­կար­գը՝ դյու­րա­մարս նյութ յու­րաց­նո՞ղ, չմ­տա­ծո՞ղ, չվեր­լու­ծո՞ղ, դի­մա­գիծ չու­նե­ցո՞ղ, որ­պես­զի հեշտ կա­ռա­վա­րե­լի՞ լի­նի ու ա­րագ զոմ­բիաց­վի՞։ Ինչ­պե՞ս է պա­տա­հել, որ նախ­կի­նում ա­շա­կերտ­նե­րը հաս­կա­նում էին այդ հե­ղի­նակ­նե­րին, իսկ հի­մա հան­կարծ դրանք ան­հաս­կա­նա­լի դար­ձան, ի՞նչ փոխ­վեց եր­կու տա­րում։

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպք

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. Հուլիսի 23-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպք, եւս 28 հոգի առողջացել է։

«ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի պատգամավորների նամակում նշվել է ադրբեջանական կողմի սադրանքների մասին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ այդ գործողությունները տեղի են ունեցել ՀՀ սուվերեն տարածքում». Մակունց

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Միացյալ Թագավորության Պառլամենտի ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի պատգամավորները, ի դեմս ղեկավար Թիմ Լաթընի, նամակ են հղել ՄԹ Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին՝ անելով կարևոր շեշտադրումներ: Նամակում մասնավորապես նշվում է ադրբեջանական կողմի սադրանքների մասին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ այդ գործողությունները տեղի են

Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությունը

Հուլիսի 23-ին ՌԴ ԱԳ Նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ի կայքը, արտգործնախարարները ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությունը: «Կարծիքներ են փոխանակվել Անդրկովկասում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին վերջին սրման առնչությամբ ռուսական կողմն ընդգծել է հավասարակշռված մոտեցումների

Նոր կարգը չի կարող տարածվել մայիսի 25-26-ը դիմած դիմորդների վրա. Փաստաբան

Չեմ կարող անմասն մնալ դիմորդների ընդունելության հետ կապված այս խնդրին։ Վստահ եմ, որ դիմորդների ընդունելության կարգի հետ կապված այս խնդիրը լուծում ունի, ընդ որում՝ իրավական լուծում։ Այսպես՝ 2020/2021 ուս․ տարվա բուհական հաստատություններ ընդունվելու կարգը կարգավորվում է ոչ թե Կառավարության կողմից 2020թ․ մայիսի 21-ին ընդունված թիվ 826-Ն որոշմամբ, այլ նախորդ՝  2012թ․ ապրիլի 26-ին ընդունված թիվ 597-Ն

Ռազմական փորձագետը՝ Ադրբեջանի սահմանից 180 կմ հեռավորության վրա միջուկային հրետանային համակարգեր տեղակայելու լուրի մասին

ՌԴ-ն որոշակի ուղերձներ հղեց, որ Թուրքիայի ներգրավման դեպքում ռուսական կողմը եւս անգործ չի մնա

«Տղերք, մեր հայրենասիրությունը թուլության հետ չշփոթեք։ Մենք եռագույնի տակ ենք համախմբվել». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Արտաքին վտանգի գիտակցումը հանրային համերաշխության փխրուն մթնոլորտ է ստեղծել։ Քաղաքական դաշտի հիմնական դերակատարներն իրենց մասնակցությունն են բերում ազգային շահերի պաշտպանությանը՝ Հայաստանում, Սփյուռքում եւ արտերկրում։ Կորոնավիրուսային համավարակի առողջապահական եւ սոցիալ-տնտեսական ծանրագույն ազդեցությունն անգամ երկրորդ պլան մղվեց։ Իսկ ի՞նչ անում իշխանությունը։ Շարունակում է ամբողջ թափով ՍԴ-ի բռնազավթման գործընթացը։

Քննարկվել է հայկական և ադրբեջանական համայնքների դերը ՌԴ տարածքում ազգամիջյան խաղաղության և ներդաշնակության պահպանման գործում

Սերգեյ Լավրովը հանդիպել է Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ

Ե՞րբ կմենամարտեն Մայք Թայսոնն ու Ռոյ Ջոնս կրտսերը

Ամերիկացի լեգենդար պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը դեռ այս տարվա ապրիլի վերջին էր հայտարարել, թե մտադիր է ռինգ վերադառնալ, ինչին դրական էր արձագանքել Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ամերիկացի մեկ այլ բռնցքամարտիկ՝ Ռոյ Ջոնս կրտսերը: Եվ ահա, TMZ-ն տեղեկացնում է, որ նրանց միջեւ ութ ռաունդից բաղկացած ցուցադրական մենամարտը կայանալու է Կալիֆոռնիայում, սեպտեմբերի 12-ին: 54-ամյա Թայսոնը կարիերան ավարտել է

Մեր՝ ուսուցիչներիս ձայնը միշտ խեղդվել է այս փքուն այրերի անիմաստ գոռգոռոցներից. Թամար Ալեքսանյան

Առարկայական չափորոշիչների «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի»-ի փորձագիտական խմբի ղեկավար Թամար Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Սիրելի՛ ուսուցիչներ, դիմում եմ միայն ձեզ, այսինքն՝ նրանց, ովքեր ամեն օր, ամեն ժամ կանգնում են աշակերտի դիմաց… Մեր ակադեմիական այրերը հայոց լեզվի ճոխ գանձարանից միայն վատ բառեր են սովորել և անընդմեջ լուտանք են թափում մեր հանձնախմբի գլխին: Իհարկե, խոսքը

Զոհված զինծառայող Արթուր Մուրադյանի ընտանիքին 58 մլն դրամ հատուցում կտրամադրվի

Հարգելի հայրենակիցներ, Ինչպես տեղեկացրեց Պաշտպանության նախարարությունը հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ): «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Ցանկանում ենք տեղեկացնել, որ Արթուր Մուրադյանի

«Հակառակորդի դիրքերից մեկը «կղզյակ» է դարձել. դրան զինտեխնիկա հասցնել հնարավոր չէ». Կարեն Հովհաննիսյան

Մյուս կողմից, հակառակորդը փորձում է հնարավորության չափով զինտեխնիկայի համար ճանապարհ կառուցել եւ մոտեցնել այն դիրքին, բայց դա բացառված է

ՌԴ-ում ադրբեջանցիները շարունակում են ճնշել հայկական բիզնեսը. «Крокус»-ից հանվել են հայկական ապրանքները

Ռուսաստանում հայկական բիզնեսի նկատմամբ ճնշումները շարունակվում են: NEWS.am-ը ռուսաստանաբնակ հայերից ահազանգ է ստանում, որ ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին պատկանող «Крокус» առևտրի կենտրոններից հանվել են բոլոր հայկական ապրանքները և դրանք փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով: Մեզ փոխանցված լուսանկարներում երևում է, թե ինչպես են ցուցափեղկերից հանել հայկական մթերքները և դրանք ցուցադրաբար փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով: Իսկ Մոսկվայում բնակվող

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031