Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությունը

Հուլիս 23,2020 23:30

Հուլիսի 23-ին ՌԴ ԱԳ Նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ի կայքը, արտգործնախարարները ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությունը:

«Կարծիքներ են փոխանակվել Անդրկովկասում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին վերջին սրման առնչությամբ ռուսական կողմն ընդգծել է հավասարակշռված մոտեցումների դրսևորման և հակամարտության մեջ ներգրավված կողմերի վրա զսպող ազդեցություն ունենալու անհրաժեշտությունը՝ իրավիճակի հետագա սրումը թույլ չտալու, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգությունն ապահովելու, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու նպատակով», – նշված է հաղորդագրության մեջ:

ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները նաև պայմանավորվել են զարգացնել փոխգործակցությունը՝  տարածաշրջանի կայունացման համար:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031