Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախին ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձևը

Հուլիս 24,2020 10:15

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 186 կողմ ձայնով ընդունել է բանաձև, որով նախատեսվում է շարունակել Արցախում ականազերծման HALO Trust ծրագիրը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը:

Նշենք, որ բանաձևը պետք է հաստատվի նաև Սենատի կողմից, քվեարկությունը նախատեսվում է հոկտեմբերին:

«Այսօրվա քվեարկությունը ուժեղ հակահարված է Ադրբեջանի կառավարությանը, Արցախում ականազերծման ծրագիրը դադարեցնելու Պետդեպարտամենտի ջանքերին, չնայած ծրագրի միջոցով տասնյակ հազար ականներ են հեռացվել և անթիվ կյանքեր են փրկվել»,-ասվում է Հայ Դատի հանձնախմբի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ որոշում էր կայացվել Արցախում հումանիտար ականազերծման համար տրամադրվելիք 1.4 միլիոն դոլար օգնությունը հատկացնել մեկ այլ՝ կրթական և մշակութային փոխանակման ծրագրի:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031