Օրվա լրահոսը

«Սառեցված հակամարտությունից՝ սառեցված և նվաղ խաղաղություն». «Կարնեգի»

Ռուսաստանը հեռվից հետևում էր, թե ինչպես է իր դաշնակիցը ջախջախվում մարտի դաշտում, իսկ հետո ցինիկորեն օգտագործեց նրա պարտությունը՝ առաջ տանելու տարածաշրջանային առաջնորդի իր նկրտումները…

Քննարկվել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: «Արդեն ավելի քան երկու ամիս է Հայաստանում դե յուրե գործարկվել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենսդրությունը և համակարգը: Այսօրվա մեր քննարկման նպատակն է հասկանալ, թե ուր ենք հասել այս ինստիտուտի ներդրման

Միջադեպ մոմավառության ակցիայի ժամանակ

Ոստիկանները փորձում էին արգելել քաղաքացիներին Ազատության հրապարակում մոմեր վառել

Արթուր Վանեցյանը ձերբակալվել է. փաստաբաններ

Արթուր Վանեցյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հայտնում են․ Քաղաքական, հակաազգային հետապնդումները թևակոխում են նոր, ավելի այլանդակ փուլ։ Ապօրինի խուզարկություններ են իրականացվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում, Արթուր Վանեցյանի բնակարանը խուզարկել չի ստացվել, քանի որ իրավապահ մարմիններն անգամ չեն կարողացել պարզել բնակարանի հասցեն ու խուզարկության թույլտվություն էին ստացել բոլորովին այլ հասցեով։ Ինչից

Մեծ Բրիտանիայի բարոնուհին և իր թիմը տեղում արձանագրել են ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները․ ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը համատեղ փաստահավաք աշխատանքներ են իրականացրել Արցախում, որին ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի բարոնուհի տիկին Քերոլայն Քոքսը: Տիկին Քերոլայն Քոքսին Արցախում ուղեկցել են միջազգային լրագրողներ և փորձագետներ: Բարոնուհին և իր թիմը տեղում արձանագրել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու,

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ խորհրդակցությունների շրջանակում, որոնք միտված են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հետ կապված հարցերի հստակեցմանը, այսօր ընդունել եմ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպման ընթացքում քննարկել ենք անվտանգության ապահովման նպատակով ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման,

«Չհասկացա, Փաշինյանը համեմատում է 2016-ի իրավիճակը հիմիկվա իրավիճակի հե՞տ». Արման Աբովյան

Հարցին՝ քանի օր է, հանրահավաքների գալիս ենք ու ձեզ նույն հարցն ենք ուղղում՝ լավ, Փաշինյանը հրաժարական տվեց, ո՞վ է լինելու նրա փոխարեն, Աբովյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, ես ոչ անուն կարող եմ ասել, ոչ էլ պատկերացնում եմ ինչ պիտի լինի: Ես գիտեմ մի բան՝ կլինի այն մարդը, ով հանրության կողմից ընդունված է, դա՝ միանշանակ: Նվազագույնը բանակցություններ վարելու համար Փաշինյանը ո՞նց է գնալու բանակցի, իր թիմը ո՞նց է գնալու, կարո՞ղ եք ինձ բացատրեք, տեսաք ինչ արեցին:

Արտակ Բեգլարյանը մատնանշել է միջազգային աջակցության այն ուղղությունները, որոնք կարևոր են առկա ծանր իրավիճակը հաղթահարելու համար․ ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախ է ժամանել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ միասին: Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն արձանագրված՝ Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները և ադրբեջանական ագրեսիայի ընթացքում իրականացված փաստահավաք առաքելության արդյունքները: Նա

Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

Մոնտենեգրոյում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր ռինգ մտնելու է տղաների հավաքականի երեք ներկայացուցիչ: 56 կգ քաշային կարգում Ռուսլան Ասլիկյանը ուժերը չափում է խորվաթ մրցակցի հետ, 64 կգ քաշային Վահագ Գալուստյանի մրցակիցը Ռումինիայից է, իսկ Նարեկ Ծղրիդյանը 91 կգ քաշային կարգում մենամարտելու է Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկի հետ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ջիգարխանյան դերասանի, ռեժիսորի, մշակութային գործչի ու մարդկային տեսակի մահը մեծ կորուստ է ինչպես հայ և ռուսական, այնպես էլ համաշխարհային կինոյի ու թատերական աշխարհի համար․ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել տաղանդավոր դերասան, ռեժիսոր, ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների իր ամենամեծ զավակներից մեկին: Այլևս մեզ հետ չէ տաղանդավոր դերասան, ռեժիսոր, ժողովրդական արտիստ, Մոսկվայի դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանը։ Արմեն Ջիգարխանյանը մարդկային ու դերասանական յուրահատուկ տեսակ էր,

Ժամը 18:00-ին կմեկնարկի հայրենիքի համար նահատակված սուրբ հերոսների հիշատակի մոմավառության երթը

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում կմեկնարկի հայրենիքի համար նահատակված սուրբ հերոսների հիշատակի մոմավառության երթը։ Լռության և խոնհարումի ոգեկոչման արարողությունը կեզրափակվի Մատենադարանի մոտ, ուր կմատուցվի հոգեհանգստի կարգ։   17 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

«Այստեղ ո՛չ սառած մարդ կա, ո՛չ էլ տաքացած, ի՞նչ կրքերը սառի». Արման Աբովյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ նիստ անելու պայմանի մասին

Իշխանությունը ոչ միայն պադավատներ են, պարգեւավճարներ են, սիրուն քարտուղարուհիներ են, մեծ կաբինետներ են, դա պատասխանատվություն է, որը թիմը ստանձնում է:

«Իրավապահ համակարգի ներկայացուցիչները ներխուժել են Արթուր Վանեցյանի ու նրա ծնողների բնակարան»․ Սոս Հակոբյան

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Իրավապահ համակարգի ներկայացուցիչները քաղաքական հետապնդումների շրջանակում հենց հիմա ներխուժեցին Արթուր Վանեցյանի ծնողների բնակարան` խուզարկություն իրականացնելու նպատակով: Սա «Հայրենիք» կուսակցությունը քաղաքական իմաստով գլխատելու փորձ է, որը դատապարտված է անհաջողության: Մեր պայքարը չի կանգնելու իշխանական որևէ ապօրինության արդյունքում: Լրացում` ներխուժել են նաև Արթուր Վանեցյանի բնակարան:

Գևորգ Դանիելյան․ Նշված հայտարարությունը կարող է իրավական ուժ ձեռք բերել բացառապես Սահմանադրական դատարանի դրական որոշման հիմքով Ազգային ժողովի կողմից վավերացվելու պարագայում․ «Փաստինֆո»

Հանրապետությունում աննախադեպ հուզումների ալիք բարձրացրած վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրած կրակի դադարեցման հայտարարության իրավաչափության առնչությամբ օրեր առաջ «Փաստինֆո»-ն խնդրել էր պարզաբանումներ ներկայացնել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանից, վերջինս նկատել էր, որ այս հայտարարության իրավաչափությանը անհապաղ արձագանքելը դեռ նպատակահարմար չէ, և արդեն այսօր պատրաստակամություն հայտնեց համալիր անդրադառնալ այդ փաստաթղթին։ – Պարոն Դանիելյան, «հայտարարություն» անվանումով փաստաթուղթը ինչո՞ւ

Պարտություն կրած սիմվոլը պետք է հեռանա. ԼՀԿ-ն ներկայացրեց իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզը

Էդմոն Մարուքյանը 13 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ է առաջարկում:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԱԳՆ նախարարների հետ․ քննարկվել են առաջիկա անելիքները

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության եւ Արտաքին գործերի նախարարներ՝ Դավիթ Տոնոյանի եւ Զոհրաբ Մնացականյանի, ինչպես նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ու ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային

Կորած զինծառայողի վերջին զանգը հոկտեմբերի 8-ին է եղել

2002 թ. ծնված Միքայել Ռուբենի Մկրտչյանը ծառայել է Ջաբրայիլում: Երեք ամիս էր, ինչ զորակոչվել էր բանակ: Պատերազմը սկսելուն պես ընտանիքը տեղեկացավ, որ նա մարտական գործողությունների դաշտում է: Նրա վերջին զանգը եղավ հոկտեմբերի 8-ին։ Մինչ այսօր Միքայելի` Միկայի ընտանիքը հույսը չի կորցնում նրան փնտրելու, գտնելու համար: Սեփական նախաձեռնությամբ նրանք եղել են բոլոր բուժհաստատություններում, վիրավոր զինծառայողներից, եթե

Շարունակվում են զոհվածների մարմինների նույնականացման, անհայտ կորածների որոնման և այլ գործընթացները․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը՝ հնարավոր բոլոր ժամանակակից միջոցների օգտագործմամբ: Գործընթացին զուգահեռ՝ մարտական գործողությունների շրջաններում ՌԴ խաղաղապահ զորակազմի և ԿԽՄԿ ներգրավմամբ շարունակաբար իրականացվում են անհայտ կորածների որոնման և հայտնաբերման, մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքներ: Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների

ԿԳՄՍՆ-ն ուշադրություն է հրավիրում Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության և հնագիտական վայրերի վտանգված լինելու խնդրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս օրերին մշտապես կապի մեջ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների հետ, որոնց ուշադրությունն է հրավիրում Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության և հնագիտական վայրերի վտանգված լինելու խնդրին։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելիք տարածքներում կան բազմաթիվ կրոնական և քաղաքակրթական կարևոր նշանակության կառույցներ, հուշարձաններ, արվեստի տարբեր նմուշներ,

Զգացված եմ ձեր մտահոգության և Շուշիից Վազգենի արձանը տեղափոխելու պատրաստակամության համար․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ ու զգացված ձեր մտահոգության և Շուշիից Վազգենի արձանը տեղափոխելու պատրաստակամության համար: Երբ մեր զոհված երեխեքի մարմինները, նախորդ պատերազմի հերոսների շիրիմները, Ղազանչեցոցի սուրբ մասունքները կհանեն, վստահաբար այդ մեքենայի մեջ տեղ կլինի նաև Վազգենի հուշարձանին: Իսկ հիմա Վազգենի շիրիմը Եռաբլուրում

«Մեր կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցը». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական երաշխիքների պահովման հետ կապված հարցեր: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր առաջիկա գործունեության կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների, նաև հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների հարցը: Այսօր մենք

Որտեղ է թաղված շան գլուխը, կամ 5-րդ շարասյունը ճանապարհաշինության ոլորտում

Այս հոդվածում խոսք կգնա ՀՀ-ն փոխվարչապետ՝ Տիգրան Ավինյանի խորհրդական՝ Բագրատ Բադալյանի մասին, որը հսկայական ներգործություն ունի ճանապարհաշինության բնագավառում, որն իր գործունեությամբ վնաս է հասցրել այս բնագավառի գոյությանը: Այդ գործունեությունը կատարվել է երկար տարիների ընթացքում, սիստեմատիկաբար, մտածված, քողարկված, այնպես, որ վնասարարությունը չնկատվի միանգամից: Հյուսիս-Հարավ ճանապարհի մեծ մասը նախագծվել է «Ճաննախագիծ» ինստիտուտի կողմից, որի երկարամյա տնօրենը հանդիսանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-19-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Երևանում կամ ՀՀ մարզերում ապաստանած Արցախի մի շարք քաղաքացիներ Ստեփանակերտ են տեղափոխվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պայմանավորվածության համաձայն այսօր վաղ առավոտյան Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ, որոնք Արցախ են տեղափոխել պատերազմի օրերին Երևանում կամ ՀՀ մարզերում ապաստանած քաղաքացիներին: Հետագա փոխադրումների հետ կապված Երևանում գործող Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։   ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

«Թեժ գծերից» դուրս կա իրավական-սոցիալական պաշտպանության այլ մեխանիզմներ Հայաստանի տարբեր մարզերում հայտնված արցախցիների համար

Սեպտեմբերի 25-ին վերջին խաղաղ աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա ասաց, որ որոշ նախարարությունների աշխատանքը հաշվի առնելով կտրամադրվեն մեկ կամ երկու մեքենաներ, իսկ անհրաժեշտության դեպքում`գերատեսչությունները պետք է օգտվեն տաքսի ծառայություններից: Նա նաեւ տեղեկացրել էր, որ գալիք տարվա հունվարին էլեկտրական մեքենաների ձեռքբերման ավտովարկերը կդառնան անտոկոս, հանրապետությունում պետք է զարգացնել տաքսի ծառայությունների համակարգը, իսկ սեփական

Նոյեմբերի 11-ի ցույցի մասնակից Գառնիկ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել․ Tert.am

Tert.am-ի տեղեկություններով` երեկ Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել, որն առնչություն է ունեցել նոյեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի ակտի դեմ իրականացված ակցիայի հետ: Ոստիկանությունից հայտնեցին, որ մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը` ժ.22.20-ին, 1993 թ. ծնված Գառնիկ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել՝ Դավթաշենի կամրջից ցած նետվելու միջոցով: Ավելի ուշ Tert.am-ը պարզեց,

«Որևէ մեկը թույլ չի տվել որևէ մեկին, որ նա իր վրա վերցնի պատժելու գործառույթը». Արմեն Սարգսյան

Իր նախաձեռնած խորհրդակցությունների շրջանակում, որոնք միտված են հասարակության ներկայացուցիչների կարծիքներին և տեսակետներին տեղեկանալուն, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ: «Մենք ապրում ենք դժվար, զգացական օրեր, օրեր, որոնք մեր ազգի համար բախտորոշ են: Մեզնից յուրաքանչյուրի սիրտը, հոգին լցված է անհանգստությամբ, դժվարությամբ,-ասել է նախագահը: -Սա երկար է տևելու: Բայց

«Մենք հպարտ ենք նրա նման հայրենակից ունենալու համար»․ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ, որում ասված է. «Այլևս մեզ հետ չէ մեծանուն հայ, մտավորական և բոլորիս կողմից սիրված Արմեն Ջիգարխանյանը: Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարի անվանի դերասանի հետ հանդիպումը՝ Մոսկվայի իր բնակարանում, որի ընթացքում

«Զգոն եղեք, թուրքը մի օր կմտնի մեր տները»

Հարցազրույց գեղանկարիչ Մուշեղ Գրիգորյանի հետ – Ժամանակին «Առավոտն» անդրադարձել է ձեր հոր՝ լուսահոգի անվանի գեղանկարիչ Զուլում Գրիգորյանի եւ ձեր աշխատանքները ներկայացնող «Ընդդեմ ցեղասպանությանը» ալբոմին։ Ընթերցողին տեղեկացնենք, որ Զուլում Գրիգորյանի այցեքարտը «Մղձավանջային օրերը» եղեռնի թեմայով արված շարքի 9 աշխատանքներից առաջինն է։ Ավելին, 1962թ. արեւմտահայերի հերոսական պայքարի հիշատակին վարպետի «Զեյթունցիները» կտավի հիման վրա Մոսկվայում թողարկվեց փոստային բացիկ։

Թատրոնի ու կինոյի մեծ սիրահարը․ Արմեն Ջիգարխանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 85 տարեկանում նոյեմբերի 14-ին կյանքից հեռացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Բորիսի Ջիգարխանյանը։ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում։ Անվանի դերասանը սերում է թիֆլիսահայ հնագույն սերունդից։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031