Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղերք, մեր հայրենասիրությունը թուլության հետ չշփոթեք։ Մենք եռագույնի տակ ենք համախմբվել». Արմեն Աշոտյան

Հուլիս 23,2020 23:10

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արտաքին վտանգի գիտակցումը հանրային համերաշխության փխրուն մթնոլորտ է ստեղծել։

Քաղաքական դաշտի հիմնական դերակատարներն իրենց մասնակցությունն են բերում ազգային շահերի պաշտպանությանը՝ Հայաստանում, Սփյուռքում եւ արտերկրում։

Կորոնավիրուսային համավարակի առողջապահական եւ սոցիալ-տնտեսական ծանրագույն ազդեցությունն անգամ երկրորդ պլան մղվեց։

Իսկ ի՞նչ անում իշխանությունը։

  1. Շարունակում է ամբողջ թափով ՍԴ-ի բռնազավթման գործընթացը։
  2. Քաղաքական մրցակիցների նկատմամբ քրեական նոր գործեր է հարուցում, հներին էլ՝ նոր թափ հաղորդում։
  3. Տեղեկատվական դաշտում նոր ներքին պառակտություններ է հրահրում։
  4. Քաղաքացիներին շղթայում է, տուգանում ու ցրում։
  5. Հայ ազգային դպրոցին նոր հարվածներ է հասցնում, հրեշավոր կերպով շարունակելով կրթության ապազգայնացման գործընթացը։

Տղերք, մեր հայրենասիրությունը թուլության հետ չշփոթեք։ Մենք եռագույնի տակ ենք համախմբվել։ Այս տեմպերով դուք այդ դրոշի տակ տեղ չեք ունենա։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031