Օրվա լրահոսը

«Ալաշկերտը» նույնպես լքեց ֆուտբոլի Եվրոպայի լիգան. «Ա1+»

«Ա1+». Երևանի «Ալաշկերտը» նույնպես պարտություն կրեց Եվրոպայի լիգայի խաղում և ժամանակից շուտ ավարտեց ելույթները: Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի անցած առաջնության բրոնզե մեդալակիր ընդունեց հյուսիսմակեդոնական «Ռենովային»: Մեր թիմն ամբողջ խաղի ընթացքում այդպես էլ չկարողացավ հաջողության հասնել, իսկ ահա հյուրերը 58-րդ րոպեին անկյունային հարվածի խաղարկումից հետո խփեցին հաղթական միակ գնդակը: Այդպիսով, Երևանի «Նոայից» հետո Եվրոպայի լիգան

«Կորոնավիրուսի դեմ ռուսական երկրորդ պատվաստանյութը կթողարկվի». Պուտին. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն».  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ պատրաստվում են կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութը թողարկել սեպտեմբերին: Կառավարության հեռուստատեսային հանդիպման ժամանակ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ասել էր, որ այսօրվա դրությամբ թեստավորման առաջին և երկրորդ փուլերում պատվաստվածների մոտ ոչ մի բարդություն չի նկատվել: Նախագահի խոսքով՝ ռուսական առաջին պատվաստանյութը կայուն իմունային դիմադրողականություն է ստեղծել կորոնավիրուսի դեմ, և պատվաստումից

«Գաղտնալսման գործն ամբողջությամբ բացահայտված է։ Բացահայտել է Արթուր Վանեցյանը». Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի սանիկ (կամ քավոր), համատեղությամբ պատգամավոր Վահե Ղալումյանը, հարցազրույցում խոսելով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մասին, ի թիվս բազմաթիվ անհեթեթությունների նաև հայտնել է, թե «Ես Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում ամենաընդգծված փաստերից մեկը վարչապետի եւ իր խոսակցության հրապարակումն եմ հիշում, որը համոզված չեմ, որ գաղտնալսում է

Քննարկվել են հայագիտական առարկաների նոր չափորոշիչները

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը շարունակում է հանդիպումներն առարկայական չափորոշիչները մշակող աշխատանքային խմբերի հետ: Այսօր հերթական հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների չափորոշիչները: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, հասարակագիտական ուսումնական բնագավառի առարկայաշարի ծրագրերն ու չափորոշիչները մշակող աշխատանքային խմբի անդամները, ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի

Արփինե Հովհաննիսյան. «Գայթակղությունը մեծ է լրատվամիջոցներին լռեցնելու». (Ֆոտոշարք)

Սա այն է, ինչ լրագրողները պետք է իմանան իրավաբանության մասին, իսկ իրավաբանները՝ լրագրության:

Արայիկ Հարությունյանը կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված նոր ուսումնական տարում կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին։ Համավարակի պայմաններում հանրապետության կրթօջախներում դասապրոցեսի կազմակերպման հնարավորությունները և դրա հետ կապված խնդիրները ներկայացրել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։ Նա, մասնավորապես, նշել է, որ ԱՀ պարետատան և առողջապահության նախարարության հետ համակարգված

Պուտինը՝ լիմուզինի ղեկին. (Տեսանյութ)

ՌԴ նախագահը մասնակցել է Ղրիմում կառուցվող մայրուղու բացմանը

Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցեր: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական կառույցների ղեկավարներ, ԱԺ պատկան հանձնաժողովների պատգամավորներ, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ: Քննարկումը ծավալվել է համատարած հայտարարագրման գործընթացի կազմակերպման մեխանիզմների շուրջ: Անդրադարձ է եղել հարկման արդյունավետ մոդելին, հարկման ենթակա եկամուտների տեսակներին, հայտարարատուների շրջանակին, վարչարարության գործիքներին

«Հինը քերել են, բայց նոր ասֆալտ չեն անում». Ալավերդիի բնակիչները 2 տարի է պատուհանները բացել չեն կարողանում. (Տեսանյութ)

M6 միջպետական մայրուղու Ալավերդիի հատվածում ու հատկապես Էնգելս թաղամասում ապրողներն արդեն մոտ երկու տարի է բնակարանի պատուհանները բացել չեն կարողանում։ Ճանապարհի հիմնանորոգման նպատակով ասֆալտի շերտը տևական ժամանակ է հեռացված է։ Անցնող մեքենաների ու հատկապես բեռնատարների երթևեկից վիճակն ուղղակի անտանելի է դառնում։ «Հլա գնանք մեր տուն պատուհաններս էն կռնից նայեք, զանավեսկեքը նայեք, ամեն օր պիլեսոսում ենք,

Կորոնավիրուսային հիվանդության թեստավորումների տվյալները` ըստ լաբորատորիաների

2020 թվականի փետրվարի 3-ից առ այսօր կատարվել է կորոնավիրուսային հիվանդության 200507 թեստավորում` առողջապահության նախարարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող 11 լաբորատորիաներում: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։ Նշենք, որ թեստավորումների գերակշիռ մասն իրականացրել են առողջապահության նախարարության ենթակայության հաստատությունները, որի ընդհանուր թիվը կազմում է 151.806 հետազոտություն` իր մեջ ներառելով նաև պաշտպանության

Ստեփանակերտում քննարկել են Արցախի և Հայաստանի ոստիկանության կառույցների փոխգործակցությունը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանը, քննարկվել են Արցախի և Հայաստանի գործընկեր կառույցների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է երկու հայկական հանրապետությունների իրավապահ մարմինների միջև ավելի

Ինչո՞ւ են ֆեյսբուքի էջերի նյութերը նույն նկարով երևում․ Սամվել Մարտիրոսյանի պարզաբանումը

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատերի մոտ էս պահին Ֆեյսբուքի էջերի նյութերը գալիս։ Սա ձեզանից չէ, դուք հարձակման չեք ենթարկվել, չեք վարակվել, դիմակը չհագնելուց չէ, ախտահանվել պետք չէ։ Ֆեյսբուքի ներքին խնդիր է։ Կարող է զուտ տեխնիկական, օրինակ, քեշավորման համակարգն ա թռել։ Կամ, իսկապես, հաքերների գործն է։ Բայց մենք անելիք չունենք,

Չէր պահպանվել փակ ոտնակով աղբամաններ ունենալու պահանջը, տարածքի ախտահանումը պատշաճ չէր իրականացվել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից պարետի որոշմամբ այսօր 24 ժամով արգելվել է «Հոթել Աղվերան» («Բեսթ Ռեզորթ Աղվերան»), «Դրիմ Ռեսթ» («Արթուրս Աղվերան Ռեզորթ»), «ՄԳԵ Կավալեռ» (հանգստյան համալիր) , «Աշոտ Աբրահամյան» (հյուրատուն) և «Լիլիթ Կարախանյան» («Ջերմուկ Նաիրի») ընկերությունների կողմից անձանց ընդունելությունը: Նշված հասցեներում նախորդ օրերի դիտարկումների ընթացքում պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ էին

Ռայնիսի 1 շենքի բնակիչների խնդիրը կառավարության և քաղաքապետարանի օրակարգում է

«Պայթյունը լսվեց հյուրասենյակի կողմից, ապակիները կոտրվեցին: Ծնողներիս ձայն տալով՝ միանգամից խոհանոցի պատուհանից դուրս ենք թռել: Հետո արդեն հասկացանք, որ շենքի մի հատվածը չկա»,-ասում է Ռայնիսի փողոցի 1 շենքի բնակիչ Արմինե Գևորգյանը: Արմինեն ընտանիքի հետ, մինչև երեկ բնակվում էր Ռայնիսի փողոցի 1 հասցեում՝ 5-րդ մուտք, առաջին հարկ: Նրանք և պայթյունից հետո տուժած ևս 8 ընտանիք Երևանի

Հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքում 3 դամբարան անհայտ անձինք քանդել են և թալանել

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ձորագյուղ համայնքի վարչական սահմաններում, համայնքից մոտ 2 կմ դեպի արևմուտք գտնվող «Դամբարանադաշտ մթա. 2-1 հզմ.» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքի երեք դամբարան անհայտ անձինք գանձագողության նպատակով քանդել են և թալանել: ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայությունը իրավախախտման փաստով ահազանգել է Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժին։ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ

Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության կողմ է հանդիսանում. Ermenihaber.am

Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության ուղիղ եթերում պատասխանել է հաղորդավարի հարցերին։ Ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակում Թուրքիայի ունեցած դերակատարման մասին իր մտքերն արտահայտող Աքարը, ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների,  ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանին՝ Ադրբեջանի հետ հուլիսին տեղի ունեցած բախումների համատեքստում։ Թուրքիայի Պաշտպանության նախարարը դարձյալ կրկնել է «Ադրբեջանի` եղբայր պետություն լինելու,

Մանկական գրականությունը ինչ-որ իմաստով բոլոր գրականությունների մայրն է. Արմեն Սարգսյան

Նախագահի նստավայրում հանձնվել են մանկագիրների և նկարազարդողների մրցույթի հատուկ մրցանակները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային-մանկական գրադարանը, «IBBY Հայաստանը», «Արևիկ» հրատարակչության և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ դեռևս անցած տարի սեպտեմբերին հայտարարել էին մանկագիրների և նկարազարդողների մրցույթ, որի նպատակն էր խթանել մանկագրության և մանկապատանեկան գրքի նկարազարդման մշակույթի զարգացումը Հայաստանում: Մրցույթի արդյունքներն

Տաթեւ Մանուկյան-Էնգել. «Ամուսինս ամբողջ Լյուքսեմբուրգին հրավիրում է տոլմա ուտելու»

 Տաթեւն ասում է երբեւէ ստացած ամենաթանկ 3 նվերները ամուսնու՝ Ֆրանկ Էնգելի կողմից են տրվել՝ գրքեր, ճանապարհորդություններ եւ իհարկե իր սիրտը:

Կոտայքի մարզում կասեցվել է շինանյութի ու բենզինի վաճառքով զբաղվող մի քանի տնտեսավարողների գործունեություն. տեսչական մարմիններ ստուգայցերի արդյունքները

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում: Դիտարկված շինանյութի խանութներից մեկում բացակայել է ջերմաչափման գրանցամատյանը, թերի է կատարվել ախտահանման գործընթացը, ինչի առթիվ կազմվել է արձանագրություն: Բենզինի ու գազի լցակայաններում էական խախտումներ չեն հայտնաբերվել: Տեսչական մարմնի աշխատակիցները ցուցումներ են տվել տնտեսավարողներին՝ գործունեության տարածքում գտնվող վճարման տերմինալների հարևանությամբ փակ աղբամաններ և

Մեսսին Նեյմարին հրավիրել է «Մանչեսթեր Սիթի՞»

ԶԼՄ-ները շարունակում են պնդել, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հեռանում է կատալոնյան ակումբից: Կրկին ըստ մամուլի, նա, ամենայն հավանականությամբ, կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Սիթիում»: ESPN Brazil-ի աշխատակից Խորխե Նիկոլան տվյալներ ունի, որ Մեսսին հեռախոսակապ է հաստատել ՊՍԺ-ի աստղային հարձակվող Նեյմարի հետ եւ ասել, որ պատրաստվում է տեղափոխվել Խոսեպ Գվարդիոլայի թիմ: Ավելին, աղբյուրը տեղեկացնում է,

«Բարսելոնան» Մեսսիին փոխարինող ֆուտբոլիստ արդեն գտել է

Եթե Լիոնել Մեսսին հեռանա «Բարսելոնայից», կատալոնյան ակումբը որպես նրան փոխարինող դիտարկում է «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեին: Այս մասին տեղեկացնում է իսպանական Sport  հանդեսը: Սադիո Մանեն «Լիվերպուլի» առանցքային ֆուտբոլիստներից է: Նա այս ակումբի կազմում չորս տարում մասնակցել է 170 հանդիպման, խփել 81 գոլ, դարձել 34 գոլային փոխանցման հեղինակ: Հեղինակավոր transfermarkt պորտալը սենեգալցի 28-ամյա ֆուտբոլիստին գնահատում է

Ողջ հասույթը՝ Լիբանանի հայ կրթական հաստատություններին. «Հայաստան» համահայկական հիմնադրամը դրամահավաք համերգ է կազմակերպում

Այժմ մեր հերթն է զորավիգ լինել ծանր դրության մեջ հայտնված մեր քույրներին և եղբայրներին։

Գոռ Աբրահամյան. Քրեակատարողական ծառայության աշխատակիցներ են ձերբակալվել

քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողները Վ. Աբգարյանին հիմնարկի պետի մոտ ուղեկցելու պատրվակով դուրս են բերել իր խցից և ուղեկցել մեկ այլ խուց, որտեղ գտնվող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող, ինչպես նաև առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Կործանարար է լինելու հենց հասարակության ու պետականության համար. հասարակությունը, լավագույն ցանկության դեպքում, չի կարող օբյեկտիվ կարծիք հայտնել մի բանի շուրջ, որի մասնագետը չէ. Լևոն Բաղդասարյան

Նման նախադեպով, նույն հասարակությունը, վաղը ընկնելով սրա-նրա ազդեցության տակ՝ թույլ չի տալու նաև այս իշխանությանը՝ իրականացնելու, իրավամբ, պետական նշանակության ծրագրեր:

Բելառուսի նկատմամբ սկսվել է դիվանագիտական կոտորած՝ ամենաբարձր մակարդակով. Լուկաշենկո

Բելառուսի նկատմամբ սկսվել է դիվանագիտական կոտորած՝ ամենաբարձր մակարդակով: Այս մասին հայտարարել է Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը: Նրա խոսքով՝ այսօր Բելառուսի դեմ տարվում է հիբրիդային պատերազմ: Լուկաշենկոն նաև նշել է, որ Բելառուսի «չկայացած հարևանները» ոչ միայն բացահայտորեն հայտարարում են երկրում կրկնակի ընտրություններ անցկացնելու հարցում իրենց դիրքորոշման մասին, այլ

Հենրիխ Մխիթարյանը չի հրավիրվել ազգային հավաքական

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի «C» լիգայի 2-րդ խմբի՝ Հյուսիսային Իռլանդիայի եւ Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումներին նախապատրաստվելու համար հրավիրված ֆուտբոլիստների ցանկը, որում բացակայում են հիմնական կազմի երեք առաջատար ֆուտբոլիստների՝ Հենրիխ Մխիթարյանի, Գեւորգ Ղազարյանի եւ Սարգիս Ադամյանի անունները: Հասկանալով, որ ֆուտբոլասերներին խիստ մտահոգելու է նրանց, հատկապես՝ Հենրիխ Մխիթարյանին,

Բժիշկ Հագոպ Հովագուիմիանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով

Սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար

Թո՛ղ  վարչապետը օգնի քաղաքացիներին, համագործակցի Վրաստանի հետ. Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիներ 

Լուսինե Ղուկասյանը նշեց՝ դեսպանատնից պատասխան են ստացել, որ չեն կարող ասել, թե երբ հնարավոր կլինի կազմակերպել

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930