Օրվա լրահոսը
ԱԳՆ-ն պարզաբանում է, թե ինչպես է հայտնվել «Սիրիացի 1000 զինյալներ, որոնք կռվում են հայերի դեմ Արցախում, վայր են դրել զենքերը» լուրը
Իրաքում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Շուրջ 1000 սիրիացի զինյալներ, որոնք պայքարում են հայերի դեմ Արցախում, ցած էն դրել զենքերը, հրաժարվում են կռվել հայերի դեմ։ Պատճառաբանելով, որ հնարավոր չէ հաղթել հայերին, սա ոչ Լիբիան է ոչ էլ Սիրիական պատերազմը, այստեղ ամեն ինչ այլ է։ Պարզապես զոհվելու ենք բոլորս։ Ինչպես նաեվ պատվիրող կողմը հրաժարվում է
Հրապարակվել են զոհված զինծառայողների 23 նոր անուններ
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 23 զինծառայողների անուններ: Կամավորական Շահինյան Տիգրան Կառլենի, ծնվ. 1968թ. Առաքելյան Սամվել Լևոնի, ծնվ. 2001թ. Տերոյան Պարգև Կարենի, ծնվ. 1998թ. Ադամյան Էմիլ Հակոբի, ծնվ. 2001թ. Սիմիկյան Արթուր Միքայելի, ծնվ. 2001թ. Թագվորյան Գրիգոր Վահեի, ծնվ. 1999թ. Եղշատյան Գևորգ Արթուրի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Շահբազյան Կամո Գևորգի, ծնվ.
Մարտունիի քաղաքապետ․ «Հնարավորություն ունենք բնակչին ամեն ինչով ապահովելու, բայց եթե իրավիճակն այսպես շարունակվի, կլինի հումանիտար ճգնաժամ»
Էդիկ Ավանեսյանն ասաց, որ այս պահի դրությամբ 100-ից ավելի տներ են ավերվել, տներ էլ կան, որոնց 2-3 անգամ են հարվածել
Պարզունակ կլինի ասել, որ Ռուսաստանը և Թուրքիան կարող են «կոճակ սեղմել» և անմիջապես դադարեցնել ԼՂ-ում ընթացող այս սարսափելի հակամարտությունը. Լուքսեմբուրգի ԱԳ նախարար
Լուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնի մեկնաբանությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերաբերյալ «Հավանաբար շատ պարզունակ կլինի ասել, որ Ռուսաստանը և Թուրքիան կարող են «կոճակ սեղմել» և անմիջապես դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ընթացող այս սարսափելի հակամարտությունը: Գիտենք, որ երկու կողմերի համար զինամթերքը գալիս է Ռուսաստանից: Սակայն, Ռուսաստանն առնվազն ջանք է գործադրում, այդ թվում այսօր՝ Մոսկվայում, Հայաստանի արտաքին գործերի
ՄԻԵԴ-ը մերժել է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը չեղարկելու դիմումը
ՄԻԵԴ-ը մերժեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշողլուի ներկայացրած բողոքը, որով վերջինս խնդրել էր վերացնել հոկտեմբերի 6-ին Հայաստանի դիմումի հիման վրա Թուրքիայի նկատմամբ ՄԻԵԴ-ի կիրառած միաջանկյալ միջոցը, հաղորդում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Մայք Պոմպեո․ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ապահովում է Ադրբեջանի ուժեղացումը
Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ապահովում է Ադրբեջանի ուժեղացումը, և Վաշինգտոնը կոչ է անում հետ կանգնել դրանից։ Լրագրողների հետ հեռախոսային ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ «Մենք հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում։ Մենք տեսել ենք քաղաքացիական անձանց զոհվելու մասին լուրերը։ Մենք տեսել ենք, որ Թուրքիան սկսել է ապահովել Ադրբեջանի ուժեղացումը։
«Եթե ահաբեկիչներն անցնում են ՌԴ տարածք, արդեն լուրջ է, եւ կարծել, որ ՌԴ-ն նստելու է ձեռքերը ծալած, այդպես չէ»․Դավիթ Բաբայան
ԱՀ նախագահի խորհրդականը կարծում է, որ Կենտրոնական Ասիայի երկրները պարզապես չեն մասնակցելու համաթուրքական բանակ ստեղծելու ավանտյուրային
Պուտինը Էրդողանին լրջագույն մտահոգություն է հայտնել Ղարաբաղում գրոհայինների ռազմական ներկայության կապակցությամբ
Վլադիմիր Պուտինը Ղարաբաղի հարցով հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
«Չպետք է մոռանալ ապրել առօրյա կյանքով, աշխատանքով»․ հոգեբան Կիմա Գևորգյան
Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում զրուցել ենք «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Կիմա Գևորգյանի հետ։ -Ինչպես հայտնի է, հոգեկան առողջությունը մարդու ընդհանուր առողջության կարևորագույն բաղադրամասն ու երբեմն նաև նախապայմանն է, ինչպե՞ս հոգ տանել հոգեկան առողջության մասին, երբ գտնվում ես «երկու կրակի արանքում»՝ մի կողմից պանդեմիայի, մյուս կողմից՝ պատերազմի։ -Շատերին թվում է, որ կարևոր է հետևել միայն ֆիզիկական
Այս տարի Թուրքիան վեց անգամ ավելացրել է ռազմամթերքի մատակարարումները Ադրբեջանին. «Ազատություն»
«Ազատություն» ռ/կ. Ըստ պաշտոնական տվյալների, այս տարի Թուրքիան վեց անգամ ավելացրել է ռազմամթերքի մատակարարումները իր դաշնակից Ադրբեջանին, ընդ որում, անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական տեխնիկայի վաճառքը միայն անցյալ ամիս ավելացել և հասել է 77 միլիոն դոլարի, հաղորդում է Reuters-ը: Ուսումնասիրելով Թուրքիայի արտահանողների միության՝ 61 ոլորտներում աշխատող ավելի քան 95 հազար արտահանող ընկերությունների տվյալները, Reuters-ը
Աղիքային հիվանդությամբ հոսպիտալացված է 14 պացիենտ
Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում հոկտեմբերի 14-ի դրությամբ արձանագրված աղիքային հիվանդության 101 դեպքից 83-ը դուրս են գրվել առողջացումով, 4-ը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ։ Այս պահին հոսպիտալացված է 14 պացիենտ։ Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ներկայումս գյուղում ջրամատակարարումը դադարեցված է, բնակչության համար ջուրը բերվում է ցիստերներով` մինչև ջրամատակարարման համակարգի ամբողջական մաքրման և ախտահանման աշխատանքների ավարտը: Մանրէաբանական
Դավիթ Բաբայան․ «Ահաբեկիչների կազմում կան նաեւ Չինաստանի ույղուրական մի շարք ծայրահեղականներ»
Արցախում ընթացող պատերազմական գործողություններում Թուրքիայի կողմից ներգրավված ահաբեկիչների մի մասը Իրանի սահմանների մոտ են։ Այս մասին այսօր ասուլիսում ասաց Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ «Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված ահաբեկիչների մի ստվար զանգված տեղակայված է Իրանի սահմանամերձ շրջաններում։ Չի բացառվում, որ նրանց մի մասն արդեն ներթափանցել է հատկապես լեռնային այն շրջանները, որոնք սահմանակից են Ադրբեջանի
Գործողությունների շարքն օդային տագնապի դեպքում. մանրամասնում է ՓԾ տնօրենի տեղակալը
Ի՞նչ է պետք անել Օդային տագնապի ժամանակ, որո՞նք են առաջնային գործողությունները, որտե՞ղ պատսպարվել, որո՞նք են թաքստոցները. այս և այլ հարցերի մասին խոսում է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը։ ԱԻՆ
Դավիթ Բաբայան․«Թուրք-ադրբեջանական ահաբեկչական խմբերը փորձում են վնաս հասցնել ջրամբարին»
Թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խմբերի ռազմական թիրախներից մեկը Արաքս գետի վրա Խուդաֆերինի կամուրջի մոտակայքում կառուցված ջրամբարին տիրանալն է
Թշնամու դիվերսիոն հետախուզական խմբի ոչնչացումը հարավ-արևելյան ուղղությամբ
Պաշտպանության բանակը հրապարակել է տեսանյութ՝ դիվերսիոն հետախուզական խմբի ոչնչացումը հարավ-արևելյան ուղղությամբ:
«Այս պատերազմը՝ ադրբեջանական ագրեսիային դիմակայելը, Արցախի ժողովրդի համար ունի էքզիստենցիալ նշանակություն. սա պայքար է հանուն ապրելու իրավունքի»
Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանի հարցազրույցը հարավկորեական «TBS eFM» ռադիոկայանի եթերում «Այս պատերազմը՝ ադրբեջանական ագրեսիային դիմակայելը, Արցախի ժողովրդի համար ունի էքզիստենցիալ նշանակություն. սա պայքար է հանուն ապրելու իրավունքի: Արցախի հայերը պայքարում են իրենց դարավոր նախնիների տներում ապրելու իրավունքի համար, իսկ Ալիևն իր զինվորներին ուղարկում է զոհվելու բացառապես տարածքի համար: Ադրբեջանի պլանների մեջ որևէ կերպ չի
«Թուրքիայի բերած ահաբեկիչները հասել են ՌԴ՝ Դաղստանով՝ Չեչնիա, չի բացառվում, որ դրանց տարբեր խմբեր պատսպարվել են դաղստանյան եւ հյուսիս-կովկասյան անտառներում». Դավիթ Բաբայան
«Արցախը պինդ է եւ կանգուն, ամեն ինչ լավ է լինելու։ Այս պահին մեր հերոսական բանակը, մեր սուրբ տղաները իրականացնում են պատմական առաքելություն, պաշտպանում են մեր հայրենիքն ու ժողովրդի ապագան, կանգնած են մինչեւ վերջ, որեւէ հուսալքություն կամ խուճապ չկա»,-այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Նա ուշագրավ մանրամասներ ներկայացրեց Թուրքիայի կողմից ներգրավված ահաբեկիչների մասին․
Լավրովի ասածները ես չեմ դիտում՝ կապված այսօրվա իրադարձությունների հետ. Ստեփան Գրիգորյան
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի ասածը նա է, որ մենք պիտի շարունակենք պայքարը բոլոր մակարդակներում՝ պաշտպանելով արցախահայությանը, քանի որ Ադրբեջանը, Թուրքիան ահաբեկչական խմբերն ուզում են հայերին, արցախահայերին հանել իրենց բնօրրանից:
Սիրելիներ, առավել քան երբևէ հայրենիքը կարիքն ունի մեզանից յուրաքանչյուրի ամբողջանվեր հանձնառության, համայն հայության համախմբման և հաղթական վճռականության
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԿՈՉԸ Սիրելի հավատավոր ժողովուրդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աստվածային օրհնությունն ենք բերում ձեզ և Հայրապետական Մեր սերն ու աղոթքները: Մեր հայրենիքի համար վճռական օրեր են։ Կենաց ու մահու կռիվ ենք մղում հանուն Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի։ Ադրբեջանը, անտեսելով հրադադարի պայմանավորվածությունը, շարունակում է
ԱՄՆ պետքարտուղարության ծրագրի շրջանավարտները դիմել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին՝ Արցախի խաղաղ բնակչության հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիան կանխելու կոչով
ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող Professional Fellows Program երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագրի 40 շրջանավարտներ նամակով դիմել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին` Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիան կանխելու կոչով: «Պատերազմի մեկնարկից ի վեր Ադրբեջանը` Թուրքիայի անմիջական աջակցությամբ, օգտագործում է կասետային զինամթերք և անդադար հարձակում է գործում խաղաղ բնակչության, քաղաքացիական օբյեկտների և
Մեր միասնակամությամբ ու համախմբվածությամբ մենք հասնելու ենք Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, հաղթելու ենք. «Հանուն Հանրապետության»
Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը շարունակվում է, հակառակորդը՝ արհամարհելով միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերն ու հորդորները, ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակում է հրետակոծել Արցախի ու Հայաստանի բնակավայրերը։ Իրավիճակն իրապես օրհասական է, ինչի մասին վկայեցին այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ
«STOP Էրդողան». Գերմանիայի հայերը բողոքի ցույց են անցկացրել
Ցուցարարները միջազգային հանրությանը կոչ արեցին կանգնեցնել Ադրբեջանի ակաբեկչական գործողությունները «STOP Էրդողան» վանկարկումներով եւ պաստառներով Գերմանիայի Մյունխեն քաղաքի հայերն այսօր բողոքի երթ անցկացրին՝ ի աջակցություն Արցախի: Նրանք դատապարտեցին թուրք-ադրբեջանական տանդեմի ահաբեկչական գործողություններն Արցախի դեմ՝ բղավելով, որ «Արցախը Հայաստան է»: Ցուցարարները միջազգային հանրությանը կոչ արեցին կանգնեցնել Ադրբեջանի ակաբեկչական գործողությունները: Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Անհնար է Արցախին բացառել գործընթացից, քանի որ հարցը վերաբերում է հենց Արցախին». Զոհրաբ Մնացականյան
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ռուսական ՌԲԿ լրատվամիջոցին Կրակի դադարեցման ռեժիմի պահպանման մասին. «Իրավիճակը շատ փխրուն է։ [Հոկտեմբերի 10-ի] առավոտից սկսած վերսկսեցին լայնամասշտաբ ռազմական գործողությունները՝ հիմնականում հարավային ուղղությամբ։ Դիվերսիոն խմբի կողմից ներթափանցման փորձ է կատարվել Հադրութ քաղաքի ուղղությամբ․ հարձակմանը ներգրավված է եղել մոտ 200 հոգի։ Ջաբրայիլի ուղղությամբ նրանք մեծաթիվ ուժեր են մարտի նետել՝ փորձելով
Պարտադրված պատերազմով պայմաններ թելադրելը չի ընդունվում
Անկարան ու Բաքուն փորձում են խլեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձայնը Բարդ ու ծանր իրավիճակ է ստեղծվել արցախյան պատերազմի պայմաններում: Մի կողմից լայնածավալ պատերազմն է շարունակվում, մյուս կողմից՝ դիվանագիտական: Թուրք-ադրբեջանական դաշինքը ձգտում է լայնածավալ պատերազմով ոչ միայն փոխել արցախյան բանակցային ձեւաչափը, այլեւ՝ տարածքներ վերադարձել, ըստ ամենայնի՝ խաղաղության խոստումների դիմաց սակարկություններ անելով: Այսօր ռուսաստանյան մի շարք
Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ. Քննարկվել են ադրբեջանաթուրքական ահաբեկչական ագրեսիային դիմագրելու ուղղությամբ գործողությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ահաբեկչական ագրեսիային դիմագրելու ուղղությամբ գործողություններն ու հետագա քայլերը: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծ է Սիսիանում
Սյունեցիներին կոչ են անում չկորցնել զգոնությունը՝ պահելով բոլոր կանոնները
Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող դաշինքը դիմում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար
Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին ՝ կարող ենք» (Unidas Podemos) դաշինքը դիմում է միջազգային հանրությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար: Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պետք է ապահովել Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանի մյուս բնակիչների անվտանգությունը:
Ե՛տ դարձեք, քանի դեռ ուշ չէ, քանի որ բոլորիդ արարքները գնահատելու են ժողովուրդն ու պատմությունը: Անեծքի փոխարեն՝ ընտրեք օրհնության ճանապարհը. Արայիկ Հարությունյան
Հատուկ կոչով դիմում եմ արցախահայ իմ զինապարտ և զենք բռնելու ունակ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր այս օրերին գտնվում են Հանրապետությունից դուրս: Սիրելի ՛ ընկերներ Մեր Հայրենիքն այսօր առավել, քան երբևէ բոլորիս պաշտպանության կարիքն ունի: Ձեր օջախները, պապերի գերեզմանները, ձեր զավակների ապագան անպաշտպան թողնելու առաջին հերթին բարոյական իրավունք չունեք: Եթե որևէ մեկդ մտածում եք, որ Արցախից
Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից երեխա է վիրավորվել․ «Ռումբը եկավ՝ մեր դաշտի մեջ պայթեց»
Ընտանիքը բերքահավաքի էր գնացել, նրանց պետք է միանային շատ աշխատողներ Այսօր առավոտյան ադրբեջանական կողմի ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի 14 ամյա բնակիչ։ Երեխային տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց։ Վիրավորում ստացած տղայի հարը՝ Էդգար Արզոյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ բժիշկներն վստահեցրել են՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում․«Վիճակը նորմալ է, շնչառությունն էլ
Ադրբեջանին զենք մատակարարելու մասին շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ ՀՀ-ում Բելառուսի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ
Վերջին կես տարում ռազմարդյունաբերական համալիրի մասով ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին որեւէ ռազմական բեռի մատակարարում չի իրականացվել: Անիմաստ է այդ թեմային վերադառնալը:


















































