Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Օգոստոս 27,2020 21:21

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված նոր ուսումնական տարում կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին։

Համավարակի պայմաններում հանրապետության կրթօջախներում դասապրոցեսի կազմակերպման հնարավորությունները և դրա հետ կապված խնդիրները ներկայացրել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։ Նա, մասնավորապես, նշել է, որ ԱՀ պարետատան և առողջապահության նախարարության հետ համակարգված աշխատանքների արդյունքում այս ուղղությամբ մշակվել են համապատասխան սկզբունքներ և մեթոդական հանձնարարականներ ուսումնական հաստատությունների համար։

Քննարկումների արդյունքում որոշվել է, որ նախադպրոցական, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում դիմակ կրելը կլինի ցանկալի, բայց ոչ պարտադիր։ Սակայն բոլոր կրթօջախներում կիրականացվեն ամենօրյա ջերմաչափում և ախտահանման աշխատանքներ։

Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ համավարակի դեմ պայքարը օրվա հրամայական է, սակայն նույնչափ հրատապ է կրթական համակարգի անխափան աշխատանքի ապահովման խնդիրը։ Երկրի նախագահի խոսքով՝ համավարակի հետ կապված ռիսկերը չեն նվազել, այդ իսկ պատճառով նոր ուսումնական տարում հանրապետության ցանկացած կրթական հաստատությունում համավարակի նոր օջախի հայտնաբերման դեպքում կկիրառվեն խստագույն միջոցներ՝ վարակի տարածումը կանխելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ, չնայած հանրակրթական դպրոցներում դասապրոցեսը նախատեսված է սկսել սեպտեմբերի 14-ին, սեպտեմբերի 1-ին բոլոր առաջին դասարանցիները խորհրդանշական ձևաչափում դպրոց կհաճախեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31