Օրվա լրահոսը

Հայ ռազմագերիներին գնդակահարելուց առաջ լսելի են բռնության ձայներ. իրավապաշտպան

«Արդեն տեղյակ եմ, որ Հայաստանն այս փաստերը ներկայացնելու է ՄԻԵԴ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումի շրջանակում». Արթուր Սաքունց

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրները։ «Նախարար Մևլույթ Չավուշօղուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի թեման»,- ասել է Չավուշօղլուն։ Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար սահմանագիծ է, «կարմիր գիծ» է, որը մենք չենք կարող անցնել. Նիկոլ Փաշինյան

«Թուրքիան է այս պատերազմի գլխավոր հովանավորը». Վարչապետի հարցազրույցը «Россия сегодня» լ/գ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին Россия сегодня – Բարև Ձեզ, պարոն վարչապետ: Շատ շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար՝ Հայաստանի և ողջ  աշխարհի համար այս ծանր ժամանակահատվածում: Ինչպե՞ս եք գնահատում ռազմական գործողությունների արդյունքները սեպտեմբերի 27-ից ի վեր: Ի՞նչ կորուստներ ունեն կողմերը, և արդյոք շա՞տ ռազմագերիներ կան: Վարչապետ

Հիմա ինքդ դատիր

«Առավոտ»-ի անգլալեզու էջում կարող եք գտնել իմ բաց նամակը միջազգային հանրությանը։ Ստորև կտեսնեք իմ բաց նամակի հայերեն թարգմանությունը։   Նամակ միջազգային հանրության ներկայացուցչին Բարև, ես Էլլան եմ: Հայաստանցի եմ։ Քո երկրում երբևէ լսե՞լ ես իմ երկրի կամ հայերի մասին։ Չնայած, կարծում եմ, աշխարհի որ ծայրում էլ սովորելիս լինես, անհնար է, որ գոնե մեկ հայի հանդիպած

Ռազմական գործողությունների այս պահերին, անհրաժեշտ է լայնորեն լուսաբանել քաջարի հայորդիների փառահեղ սխրագործություններն ու նրանց անսահման հայրենասիրության լավագույն դրսևորումներ. ԱԱԾ

Մեծապես կարևորելով այս օրերին հանրության շրջանում առկա տրամադրությունների նկատմամբ ընդգծված հոգատարություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերով հասարակությանն առավել ընկճող, հայրենիքի պաշտպանության ընթացքում հավերժ հերոսացած մեր հայրենակիցների ընտանիքների հույզերը վեր հանող, ինչպես նաև անհանգստություն, խուճապ ու նմանատիպ այլ զգացողություններ պարունակող հրապարակումներ կատարելուց: Միաժամանակ, անհրաժեշտ

Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմների մշակման համար աշխատանքներ չեն տարվում․ Զախարովա

Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմների մշակման համար զինվորականների գծով աշխատանքներ չեն տարվում։ Մոսկվան հույս ունի, որ այդ մեխանիզմը հնարավորինս շուտ կգործարկվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է՝ Մոսկվայի գլխավոր ուղերձն այն է, որ անհրաժեշտ է անհապաղ հանդիպում կազմակերպել և համաձայնեցնել հրադադարի վերահսկման մեխանիզմը։ «Որքանով ես տեղյակ եմ, նման

«Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը։ Հայրենիքն ու տունը չեն զիջվում». Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էս պատերազմը նոր չի սկսվել։ Էս պատերազմը առնվազն մի քանի հարյուր տարի է վարում են մեր դեմ։ Նպատակը տարածք պոկելը չի, Վարանդան ու Բերձորը չեն, ոչ էլ Շուշին ու Ստեփանակերտը։ Նպատակը մեր ազգի ու պետության խեղճ ու անճար բուտաֆորիայի վերածումն է, քաղաքական քարտեզից մեր

«Ադրբեջանի պլանները՝ բլից կրիգով Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն վերցնել, ձախողվել են այս պահին». Փաշինյան

ՀՀ վարչապետն ասաց. «Գիտեք, շատ բարդ իրավիճակ է հիմա ռազմադաշտում, շատ մեծ կորուստներ կան երկու կողմից էլ: Արցախի պաշտպանության բանակը իրականացնում է պաշտպանություն, իրավիճակը կարող եմ գնահատել բարդ»:

Հայաստանը ՄԻԵԴ դիմելու նպատակով ուսումնասիրում է ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը. «Արմենպրես»

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության ուշադրության կենտրոնում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը: Դրա հիման վրա նյութեր են նախապատրաստվում ՄԻԵԴ դիմելու նպատակով:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: «Տեսանյութը, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում է, և նյութեր են նախապատրաստում ՄԻԵԴ դիմելու համար»,- ասել է Կիրակոսյանը:

Կրեմլից հայտնել են Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու պայմանը

Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում, հայտնել  է Ռուսաստանի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Առաջնային հարցն այստեղ, թե պատրաստ են դրան հակամարտող կողմերը, այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Խաղաղապահների, դիտորդների տեղակայումը, երբ էլ որ դա լինի, հնարավոր է միայն երկու կողմի համաձայնությամբ»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք

Վանաձորի կարի արտադրամասերում հանուն զինվորի՝ արտաժամյա գրաֆիկով են աշխատում. «Մենք  էլ կգնանք իրենց կողքը կկանգնենք, մենակ թե երեխեքի մատը փուշ չմտնի»

Պատերազմի առաջին իսկ օրից թիկունքը կանգնեց զինվորների կողքին: Վանաձորում գործող «Սարտոն» եւ «Գլորիա» կարի ֆաբրիկաները նույնպես իրենց ներդրումն ունեցան այս գործում: Ցուցաբերելով ոչ միայն դրամական աջակցություն՝ նաեւ սկսեցին ճակատում գտնվող հերոսների համար կարել անհրաժեշտ իրեր: «Սարտոն» կարի ֆաբրիկայի գլխավոր ինժեներ Մարինե Առաքելյանն ասում է, որ տնօրենի նախաձեռնությանը աշխատակիցները ոգեւորությամբ են արձագանքնել: Աշխատանքից հետո, մի կողմ

Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է Կարմիր Շուկա համայնքը

Հումանիտար հրադադարի հերթական  խախտումը գրանցվեց ժամը 19։00-ին։ Նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքն է։ Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է համայնքը, նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

«Տարածաշրջանին սպառնացող հումանիտար աղետը կարող է կանխվել միմիայն Թուրքիայի և Ադրբեջանի հանցավոր գործողություններին ուղղված միջազգային պատշաճ արձագանքի միջոցով». Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ դեսպանին Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպման ընթացքում ՀՀ փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել Թուրքիայի ուղիղ աջակցությամբ և Թուրքիայի կողմից բերված օտարերկրյա ահաբեկիչների մասնակցությամբ Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող բացահայտ ագրեսիան, անդրադարձել է արգելված զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և կենսական ենթակառուցվածքների թիրախավորման դեպքերին։

Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 1961թ. ծնված Մարինա Թևոսյանը

Ադրբեջանական զինված ուժերը այսօր շարունակել են Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը, ինչը պատերազմական հանցագործություն է: Բացի տարբեր բնակավայրերում արձանագրված ավերածություններից, մենք տեղեկություններ ենք ստացել, որ Շահումյանի (Քարվաճառի) շրջանի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 1961թ. ծնված Մարինա Թևոսյանը: ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան

Ռազմաճակատում զոհվել է Հանրային հեռուստաընկերության աշխատակիցը

Հանրային հեռուստաընկերության աշխատակից Պողոս Հակոբյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ և զոհվել պաշտպանական մարտերում, հայտնում են հեռուստաընկերությունից։ «Հանրային հեռուստաընկերությունն Արցախի և Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմի առաջին ժամերից եղել է Արցախում։ Հանրայինի բազմաթիվ աշխատակիցներ ոչ միայն մասնագիտական պարտքն են կատարել, այլև մեկնել են առաջնագիծ՝ Հայրենիքը պաշտպանելու։ Հանրայինի աշխատակից Պողոս Հակոբյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ և զոհվել պաշտպանական

Դատախազությունը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու Էդմոն Մարուքյանի առաջարկը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է. «Քիչ առաջ ստացա ՀՀ գլխավոր դատախազության պատասխանն առ այն, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընտրված կալանվարումը՝ որպես խափանման միջոց, չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու վերաբերյալ առաջարկս մերժվել է: Հիշեցնեմ, որ առաջարկն իմ կողմից գլխավոր դատախազին էր ուղարկվել սեպտեմբերի 28-ին՝ ելնելով

Ինչպե՞ս ցույց տալ առաջին բուժօգնություն արյունահոսության դեպքում. ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել

ՀՀ մարդու իրավունքների ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրվել է տեսանյութ այն մասին, թե պատերազմական իրավիճակներում ինչպես պետք է առաջի բուժօգնություն ցույց տալ տարբեր տեսակի արյունահոսությունների ժամանակ:

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կայացումն այլընտրանք չունի». Էդվարդ Նալբանդյան. «Sputnik Արմենիա»

2008-2018թթ. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Sputnik Արմենիա լրատվական գործակալությանն է տրամադրել հեղինակային հոդվածն առ այն, թե ինչպես է այդ տարիներին ընթացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Հոդվածը թարգմանել է Tert.am-ը: Ադրբեջանը բանակցային գործընթացում տարիներ շարունակ զբաղեցրել է մաքսիմալիստական դիրքեր: Արդյոք կիսո՞ւմ էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվի նման մոտեցումը: Իհարկե, ո՛չ:

Վերականգնվում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» քանդակը

ԿԳՄՍ նախարարության պատվերով վերականգնվում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» քանդակը: Այն վերականգնում է հեղինակի քանդակագործ որդին՝ Աշոտ Բաղդասարյանը: Քանդակը կտեղադրվի ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում: Սարգիս Բաղդասարյանը կերտել է դյուցազնական կերպարներ, ստեղծել է հերոսական, ռոմանտիկ, պաթոսով աչքի ընկնող դիմաքանդակներ, կոմպոզիցիաներ, հուշարձաններ, դեկորատիվ քանդակներ: Նա ունի նաև բազմաթիվ դեկորատիվ քանդակներ, որոնցից, հատկապես, նշելի

«Իդեալական երիտասարդ էր, չհասցրեց նույնիսկ ամուսնանալ»․ Ոսկեհասկի համայնքապետը՝ 29-ամյա Կարապետի մասին

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակվել էր Շիրակի մարզի Ոսկեհասկ համայնքի բնակիչ, 29-ամյա Կարապետ Մխիթարյանը։  Ոսկեհասկի համայնքապետարանը իր ցավակցությունն էր հայտնել՝ գրելով․ «Անմահ հայորդին. Կարապետ Մխիթարյան Խորը վշտով հայտնում ենք, որ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է Ոսկեհասկ համայնքի բնակիչ՝ հավերժի ճամփորդ Մխիթարյան Կարապետը։ Խոնարհում և Հավերժ Փա՛ռք Քեզ, Հերոս։ Աստված հոգիդ Լուսավորի»։ Ոսկեհասկի

Թշնամական 12 տանկ խոցած կապիտան Արսեն Գաբրիելյանը քառօրյա պատերազմի ժամանակ էլ 3 տանկ էր խոցել. Շուշան Ստեփանյան

«Հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Արսեն Գաբրիելյանը շարքից հանել է թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը: Արսենը քառօրյա պատերազմի ժամանակ էլ երեք տանկ էր խոցել և արժանացել «Արիության համար» մեդալի։ Սա էլ իմ արխիվային հարցազրույցը հերոսի հետ», գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Նման զինատեսակների օգտագործումը բացահայտում է քաղաքացիական բնակչությանը բնաջնջելու միտումը». իրավապաշտպան

Պատմության մեջ դժվար է գտնել պատերազմներ, երբ նման փոքր տարածքում նման ինտենսիվությամբ օգտագործվել են հրթիռային-կասետային զինատեսակներ

Թատերականի նախկին դասախոսը պատերազմի այս օրերին ԱՄՆ-ից Երևան է շտապել, միացել թիկունքում կռվողներին. Ա1+

Գնեցինք կտորը հիմա պատրաստում ենք՝ օգտվելով ամերիկյան զինվորական անձրևանոցների օրինակից:

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին ադրբեջանական հրթիռակոծությունից հետո. նոր ֆոտոշարք

2020 թվականի հոկտեմբերի 8-ին ադրբեջանական ռազմաօդային ուժերը հրթիռակոծեցին Շուշիի եկեղեցին

Ներգրավված է ոչ միայն սփյուռքը, այլև Հայաստանի օտարերկրացի բարեկամները. Լյուքսեմբուրգի հայ համայնքը բողոքի ցույցեր է անցկացրել

Եվ այստեղ կհանդգնեմ նշել նաև ամուսնուս դերակատարությունը։ Նա տանում է մեծ քարոզչական աշխատանք քաղաքական առումով՝ լինելով Լյուքսեմբուրգի ամենամեծ կուսակցության նախագահը:

Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է դատավորի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանի լիազորությունները դադարեցվել են

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով սպանվել է 1 երեխա, ծանր վիրավորում են ստացել` 3-ը. ԿԳՄՍՆ

Պատերազմական վիճակով պայմանավորված՝ Հայաստանի տարբեր մարզերի սահմանամերձ 119 համայնքների ավելի քան 10.815 երեխա սեպտեմբերի 27-ից սկսած զրկված է առկա ուսուցման հնարավորություններից։

Արցախի ՊՆ համակարգի կենսաթոշակների ու պարգևավճարների վճարումները մեկնարկել են

Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները ևս վճարվում են Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։

Միհրանի գրպանից հարազատները գտել են թուրք զինվորականների ուսադիրներ. շշմելու հերոսության համար շքանշան ստացավ, բայց չհասցրեց տեսնել իր նորածնին

Հոկտեմբերի 8-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Միհրանը շքանշանի էր արժանացել՝ մարտական դիրքերից մեկը հետ վերցնելու գործողության ու շրջափակման մեջ ընկած 7 զինծառայողներին փրկելու, շրջափակումից հանելու համար: Շքանշան ստանալու հաջորդ օրը գալիս է Միհրանի զոհվելու բոթը:

Զոհվեց իմ ընկեր Մաթոսը. Պետրոս Մակեյան

Նրա կազմավորած ջոկատը առաջիններից էր, որ մասնակցեց Հայաստանի սահմանների պաշտպանությանը՝ Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031