Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարսելոնան» Մեսսիին փոխարինող ֆուտբոլիստ արդեն գտել է

Օգոստոս 27,2020 17:22

Եթե Լիոնել Մեսսին հեռանա «Բարսելոնայից», կատալոնյան ակումբը որպես նրան փոխարինող դիտարկում է «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեին: Այս մասին տեղեկացնում է իսպանական Sport  հանդեսը:

Սադիո Մանեն «Լիվերպուլի» առանցքային ֆուտբոլիստներից է: Նա այս ակումբի կազմում չորս տարում մասնակցել է 170 հանդիպման, խփել 81 գոլ, դարձել 34 գոլային փոխանցման հեղինակ:

Հեղինակավոր transfermarkt պորտալը սենեգալցի 28-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 120 միլիոն եվրո:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31