Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսի նկատմամբ սկսվել է դիվանագիտական կոտորած՝ ամենաբարձր մակարդակով. Լուկաշենկո

Օգոստոս 27,2020 16:43

Բելառուսի նկատմամբ սկսվել է դիվանագիտական կոտորած՝ ամենաբարձր մակարդակով: Այս մասին հայտարարել է Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը:

Նրա խոսքով՝ այսօր Բելառուսի դեմ տարվում է հիբրիդային պատերազմ: Լուկաշենկոն նաև նշել է, որ Բելառուսի «չկայացած հարևանները» ոչ միայն բացահայտորեն հայտարարում են երկրում կրկնակի ընտրություններ անցկացնելու հարցում իրենց դիրքորոշման մասին, այլ նաև սկսում են միջամտել երկրի ներքին գործերին, ճնշել պետությանը: «Ակնհայտ դիվանագիտական պատերազմ»,-ընդգծել է նա:

Լուկաշենկոն հայտնել է, որ Բելառուսն այժմ ստիպված է հսկայական գումարներ ծախսել, որպեսզի կայունացնի իրավիճակն արևմտյան սահմաններին, որտեղ զորքեր են տեղափոխվել:  «Տեսնում եք հայտարարություններն այն մասին, որ եթե Բելառուսը քանդվի, ապա Գրոդնենսկի մարզը կանցնի Լեհաստանին: Նրանք այդ մասին արդեն բացահայտ են ասում, քնում և տեսնում: Այս առումով նրանց մոտ ոչինչ չի ստացվի, հաստատ գիտեմ»,-հավելել է Բելառուսի նախագահը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31