Օրվա լրահոսը
Զրույց երաժիշտների միջեւ-3
Սիրելի ընթերցող, այս շարքի երրորդ զրուցակիցս մեր հայրենակից, դաշնակահար Լիլիթ Գրիգորյանն է, որը երաժշտության միջոցով իր բաժին ոսկեփոշին է սփռում մարդկանց սրտերում։ Միջազգային մրցույթների դափնեկիր, ով ապրում և դասավանդում է Գերմանիայում, շարունակելով լայնածավալ համերգային գործունեությունն ամենուր։ Մեր զրույցի ժամանակ փորձում էինք գտնել հուզող հարցերի պատասխանները, մեր և եվրոպական երաժշտական ավանդույթների, մոտեցումների ընդհանրությունները և տարբերությունները, նպատակ
Այս օրենքի թիրախում կհայտնվեն այն վարորդները, որոնք բազում խախտումներ էին անում. Արմեն Խաչատրյան. «Հայկական ժամանակ»
Խաչատրյանն ասաց, որ ավտոմեքենա ունեցող, սակայն վարորդական վկայական չունեցող քաղաքացիների ավտոմեքենաներով 3 բալավորված ակտ կայացվելու դեպքում այդ մեքենայի նկատմամբ ավտոմատ հետախուզում կհայտարարվի։
«ՍԴ-ն չենք ուզում տեսնել քաղաքական ֆուտբոլի գնդակի կարգավիճակում». ԲՀԿ
Հեսա «ֆեյքերն» իրենց երեկոյան ժամանակն ըմբոշխնելու են ինձ հայհոյելով, սակայն դա ինձ հետաքրքրում է այնքանով, որքանով Խորենացուն կհետաքրքրի թռչնագրիպը:
Հիմնականում թանկացել է սննդամթերքը եւ ոչ ալկոհոլային խմիչքը. «Ժողովուրդ»
Երեւանում կաթնամթերքը, պանիրը եւ ձուն թանկացել են 0.2 տոկոսով։ Ամենակարեւորը՝ թանկացում արձանագրվել է հացաբուլկեղենի եւ ձավարեղենի շուկաներում:
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել և բարեմաղթանք է հղել նորընտիր պատրիարքին. Ermenihaber
Պոլսի հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գրառում է արել Facebook-ի իր էջում՝ հաջողություններ մաղթելով նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, հայտնում է Ermenihaber-ը: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ազգային պատգամաւորական ժողովը այսօր կ՚ընտրէ Պոլսոյ Պատրիարքական Աթոռի 85-րդ գահակալը։ Շաբաթավերջի քուէարկութեան արդիւնքին հետ ուղիղ համեմատութեամբ գահ կը բարձրանայ Բարձր. Տ. Սահակ Ս. Եպսկ. Մաշալեան, որ
Սերժ Թանկյանը կողմ է արտահայտվել չթողարկված երգերի հրապարակմանը. «Համոզեք մյուսներին»
Վերջերս խմբի երկրպագումները միջնորդագիր էին բացել՝ խնդրելով SOAD-ին հրապարակել իրենց չավարտված ալբոմի երգերը:
«2020-ին կարող եք հանգիստ զարդարել նաեւ վարսերը»
Լինել գեղեցիկ ցանկանում են բոլորը: Բարեբախտաբար, ներկայումս գեղեցկանալը տանջալից գործընթաց չէ եւ երկարուձիգ ժամեր չի պահանջում. 1-2 դիմահարդարման պարագա եւ հարդարված վարսեր: Որքան էլ, որ դիմահարդարումը լինի հաջողված, միեւնույն է, տեսքը լիարժեք չի կարող լինել առանց գեղեցիկ եւ խնամված վարսերի: Զրուցեցինք վարսահարդար Անի Ավդալյանի հետ: Նա ասաց, որ վարսահարդարման առումով 2020թ. բավականին վառ տարի է
Կարելի է ժողովրդի սոցիալական վիճակով մտահոգ մարդու կերպարի մեջ մտնել ու աղիողորմ ձայնով անվերջ թվարկել, թե ամանորյա միջոցառումների փոխարեն ինչեր կարելի էր անել. «Հայկական ժամանակ»
Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ ամանորյա միջոցառումների համար մեծ գումար ծախսելն ավելորդ շքեղություն է եւ որեւէ արդյունք չի տալու։ Խնդիրը նույնիսկ այն չէ, որ Ամանորի առթիվ տասնյակ հազարավոր դրամներ ծախսող երեւանցիները գուցեեւ չցանկանային ինքնակամ 300-ական դրամ հատկացնել տոնական մայրաքաղաք ունենալու համար։
«ՀՀ-ում պետք է ծնվի մի երգ, որը իր պոպուլյարությամբ կմրցակցի Jingle Bells-ի կամ Happy birthday-ի հետ». Նիկոլ Փաշինյան
Ըստ վարչապետի՝ Ամանորին Հանրապետության հրապարակում նոր երգ կներկայացվի:
Այնպես չէ, որ բոլոր ռեկտորները կուրորեն ընդունել են նոր նախագիծը. Նախկին ռեկտոր. «Ժողովուրդ»
«ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մի քանի օր է, ինչ հանրային քննարկման է ներկայացրել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագիծը մի քանի օրերի ընթացքում հավաքել է 44 կողմ եւ 18 դեմ ձայն։ Հայաստանի բոլոր բուհերը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը մի շարք առաջարկներ, դիտողություններ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առավոտյան ժամերին հատկապես ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ` 50-100
Բրատիսլավայի ուղերձը. Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը՝ խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունք
Երկար դադարից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հիշեցրեց 2016թ. ձեռքբերված պայմանավորվածությունները Անցյալ շաբաթ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Սլովակիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի
Առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանը դրական է գնահատում առողջապահության ներկայիս նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությունը. «Հրապարակ»
Գլխավորը՝ սկսել եւ սովորեցնել հասարակությանը, որ միայն պետության վրա հույս դնել չի կարելի, պետք է վճարել։ Մեծ տարբերություն չկա, եկեք սկսենք, ընթացքում շտկումները շատ ավելի հեշտ է մտցնել։
Գագիկ Ծառուկյանի կողմից են ժամանակին կոպիտ ոտնահարվել «Իստինվեստոր» ընկերության շահերը. նամակ
Հայաստանից եկող նորություններին հետևելով տեղեկանում և զարմանք ենք ապրում, տեսնելով, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը վրդովված ընդվզում և բարկանում, ասելով, որ Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի իշխանությունները ինչպես են օտարերկրյա ներդրողներին անտեսում և անուշադրության մատնում՝ խափանելով նրանց ներդրումային ծրագրերը: Զարմացած ենք հետևում, որովհետև հենց նրա՝ Գագիկ Ծառուկյանի կողմից են ժամանակին կոպիտ ոտնահարվել մեր՝ «Իստինվեստոր» ընկերության շահերը
Կնոջը ոտքով հարվածած՝ «Կամք» նախաձեռնության անդամը ներկայացել է ոստիկանության բաժին
Դեկտեմբերի 10-ին, ժամը 17.30-ին, Երևան քաղաքի 30-ամյա մի բնակչուհի ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ին, ՀՀ ազգային ժողովի մոտ, «Կամք» քաղաքացիական-հասարակական նախաձեռնության երեք անդամներ քաշքշել են իրեն, և նրանցից մեկը ոտքով հարվածել է՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը, ինչպես նաև ճշտվել է,
Այն հասարակությունը, որտեղ մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել. Ռոբերտ Քոչարյան. «Հրապարակ»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Հրապարակ» օրաթերթին – Մարտի 1-ի գործի քննությունն ու դատավարությունն այլեւս դուրս են եկել իրավական սահմաններից, անգամ՝ երկրի սահմաններից, հարցը հասել է ՍԴ, Վենետիկ ու ՄԻԵԴ։ Ըստ Ձեզ, ի՞նչ շարունակություն կարող է ունենալ այս գործի քննությունը։ – Այս քրեական գործն առաջին իսկ օրվանից իրավական սահմաններից դուրս էր: Մեղադրանքն ինքնին աբսուրդային
«ՋՐԱՌ» ընկերությունում արձանագրվել են ավելի քան 2 միլիարդ դրամի խախտումներ և թերություններ. ՊՎԾ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում: Ուսումնասիրությունն իրականացվել է 2014-2018 թվականներն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ: Արձանագրվել են 2,103,987.7 (երկու միլիարդ հարյուր երեք միլիոն ինը հարյուր ութսունյոթ հազար յոթ հարյուր) դրամի խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝ Գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակներում առանց աշխատանքների կատարման ծախսը հիմնավորող
Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունը սկսվեց. Ermenihaber
Քիչ առաջ Պոլսի Հայոց 85-րդ պատրիրաք է ընտրության գործընթացը սկսվել է։ Այս մասին հայտնում է «Ermenihaber.am»-ի թղթակիցը Ստամբուլից։ Պատրիարքի ընտրությունը տեղի է ունենում այսօր առավոտյան, Պոլսի Հայոց պատրիարքարանում։ Թուրքիայի ժամանակով ժամը 9։30-ից այստեղ են հավաքում համայնքի կողմից դեկտեմբերի 8-ին ընտրված բոլոր 103 պատվիրակները, ինչպես նաև դեկտեմբերի 7-ին ընտրված 17 հոգևորական պատվիրակները։ Պատրիարքի մյուս թեկնածուն Արամ
Արամ Ա. Կաթողիկոսը 2020-ը հռչակել է յատուկ խնամքի կարօտ հայորդիներու տարի
ԱՆԹԻԼԻԱՍ.- Արամ Ա. Կաթողիկոսը, իր որդեգրած աւանդութեան համաձայն, 2020-ը հռչակեց «Յատուկ խնամքի կարօտ հայորդիներու տարի»: Հաշմանդամներու նուիրուած վեհափառ հայրապետին պատգամը պիտի կարդացուի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր տաճարին մէջ, Կիրակի, 12 Յունուարին, յընթացս Ս. պատարագին, ապա՝ Մեծի Տանն Կիլիկիոյ թեմերու բոլոր եկեղեցիներուն մէջ: Յայտնենք, որ վեհափառը 2003-էն ի վեր իւրաքանչիւր տարի մեր ժողովուրդի կեանքին հետ անմիջական
Վարչապետի վերջնագիրը. նուրբ սահման. «Ժամանակ»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020 թվականի առաջին իսկ րոպեներից ներում չի լինելու ՀԴՄ կտրոն չխփողների համար՝ անկախ, թե ինչ մեծությամբ առևտրային գործունեություն ծավալող սուբյեկտի մասին է խոսքը: Նիկոլ Փաշինյանին կոշտ մոտեցման մասին հայտարարելու հիմք տալիս է լեգիտիմությունը, և սա էական հանգամանք է, թեև անկասկած է, որ լինելու են դժգոհ սուբյեկտներ և այդ հարցը
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար բաց են անվաշղթաների կիրառման դեպքում
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ
Առանց իմաստը խեղելու
Եթե որեւէ իշխանական կամ ընդդիմադիր գործիչ քննադատվում է իր արած հայտարարության համար, ապա, անկախ նրանից՝ ես համաձայն եմ այդ քննադատության հետ թե ոչ, կարող եմ արձանագրել՝ դա կարծիք է, որը գոյության իրավունք ունի: Բայց երբ հայտարարության իմաստը խեղաթյուրվում է (հաճախ միտումնավոր), ներկայացվում է որպես մեջբերում, եւ հետո այն սկսում են, մեղմ ասած, ոչ բարեխիղճ ոճով
Էրդողանի կողմնակիցները սպառնում են նոր ցեղասպանություն իրականացնել հայերի դեմ
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Ստամբուլի փաստաբանների միության անդամ մի խումբ ծայրահեղ ազգայնական թուրք փաստաբաններ հոդված են հրապարակել 2019 թ․ նոյեմբերի իրենց տեղեկագրում՝ սպառնալով ևս մեկ անգամ «տեղահանել» բոլոր հայերին Թուրքիայից։ Հոդվածի հեղինակ Մուստաֆա Չալիքը գրում է, որ «տեղահանությունը» կլինի «ամենամեղմ գործողությունը» հայերի դեմ: Քանի որ Թուրքիայի կառավարությունը ժխտում է Հայոց
Վահրամ Բաղդասարյան. «Արդյո՞ք կառավարությունում տեղյակ են մարզպետարանի նման աշխատելաոճին»
Նախորդ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվս մեկ անգամ ստիպված եմ արձագանքել Լոռու մարզպետարանի անտրամաբանական, ոչ մասնագիտական հրապարակմանն ու անհեթեթ քրեական գործի հարուցմանը: Խոսքը վերաբերում է Վանաձոր քաղաքի Թումանյան 12 հասցեում գտնվող «ՎԱԲԱ» ՍՊԸ-ին պատկանող նախկին մորթու մուշտակի ֆաբրիկայի տարածքին: Հիսուն տարուց ավելի պատմություն ունեցող ֆաբրիկայի արտադրական շինությունները երկրաշարժից
«Չգիտեմ, թե ինչու որոշեցին արտաքսել ինձ Մոսկվա՝ անգամ չհետաքրքրվելով, թե ի՞նչ եմ անելու ինձ օտար քաղաքում». «Օրբելի» կենտրոնի փորձագետ․ News.am
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը մեկնել է Ղազախստան։ Այս մասին նա հայտնեց NEWS.am-ի հետ զրույցում: «Ցավոք, ինձ մոտ սպառվեցին հնարավորությունները՝ Մոսկվայում բնակվելով սպասել ՀՀ պատկան մարմինների արձագանքին։ Ստիպված եմ եղել մեկնել Ղազախստան՝ ծնողներիս մոտ»,- ասաց նա։ Նշենք, որ նոյեմբերի 16-ին ՀՀ վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում Անդրանիկ Հովհաննիսյանին
Դեպքի վայրի զննությամբ հրազենային մահացու վիրավորում ստացած Արթուր Աջամյանի կողքին հայտնաբերվել է իր ինքնաձիգը
Ըստ փաստաբանի՝ բայց դա դեռ չի նշանակում, որ հրազենային վիրավորումը նա ստացել է իր ինքնաձիգից
«Եթե խախտվում է մարդու այս հիմնարար իրավունքը, պետությունը պարտավոր է վերականգնել այն». Տիգրան Ավինյան
Անցկացվել է Կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը
Թաներ Աքչամը Լիտվայում խոսել է Հայոց ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության մասին. Ermenihaber.am
Ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա համատեքստում Լիտվայում Հայաստանի դեսպանատունը կազմակերպել էր դասախոսություն թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ «Արմենպրեսի» փոխանցմամբ` դասախոսությունների ընթացքում Աքչամը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողականության դրսևորումները, հիմնական թեզերը` խոսել իր «Սպանության
Վառվռուն, մի կտոր Գյումրի Փաշինյանի էջում․ վարչապետը դարձյալ գովազդեց կոլորիտով քաղաքը
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում հրապարակել է երեկվանից համացանցի հիթ դարձած լուսանկարներից մեկը՝ Գյումրու պատմական Շիրազի փողոցի ամանորյա գունեղ ձևավորումից։ Նիկոլ Փաշինյանը լուսանկարը մակագրել է այսպես․ «Գյումրին պատրաստվում է Ամանորին»։ Իսկ լուսանկարում պատկերվածը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «Ֆլորենս Գյումրի» ռեստորանն է, որի լույսերը վառվեցին երեկ՝ տոնական շքեղ միջոցառմամբ։ Թվում է, թե սա
Հյուսիսային Կովկաս. բարեկամական կապեր եւ ազգային անվտանգություն
Թավշյա հեղափոխությունն էապես ընդլայնեց հայկական դիվանագիտության հնարավորությունները` զարգացնելու կապերն արտաքին աշխարհի հետ, առաջնորդվելով բացառապես ազգային շահերով, եւ բարելավելու մեր տարածաշրջանի անվտանգության միջավայրը։ Իրադարձությունները հետխորհրդային տարածքում, անկախ պետականություն չունեցող ժողովուրդների, էթնո-կրոնական հանրույթների ազգային ինքնագիտակցության, կրոնա-մշակութային վերելքը, գիտելիքահեն կացույթի ձեւավորման գործընթացները եւ ցանցային ինքնակազմակերպման հնարավորությունների աննախադեպ ընդլայնումը գլոբալ տեղեկատվական եւ հեռահաղորդակցային հեղափոխության պայմաններում մեզ հուշում են, որ