Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունը սկսվեց. Ermenihaber

Դեկտեմբեր 11,2019 10:29

Քիչ առաջ Պոլսի Հայոց 85-րդ պատրիրաք է ընտրության գործընթացը սկսվել է։ Այս մասին հայտնում է «Ermenihaber.am»-ի թղթակիցը Ստամբուլից։

Պատրիարքի ընտրությունը տեղի է ունենում այսօր առավոտյան, Պոլսի Հայոց պատրիարքարանում։ Թուրքիայի ժամանակով ժամը 9։30-ից այստեղ են հավաքում համայնքի կողմից դեկտեմբերի 8-ին ընտրված բոլոր 103 պատվիրակները, ինչպես նաև դեկտեմբերի 7-ին ընտրված 17 հոգևորական պատվիրակները։

Պատրիարքի մյուս թեկնածուն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է, ով նախկինում տարիներ շարունակ զբաղեցրել էր Պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնը։
Նշենք, որ Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները տեղի են ունենում 3 փուլով: Ըստ այդմ 1-ին փուլով դեկտեմբերի 7-ին ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրվել են տեղի հոգևորական պատվիրակները, որոնց թիվը 17-ն է:

Դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության 2-րդ փուլը, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները ընտրել են աշխարհիկ պատվիրակներին։ Այս ընտրության ժամանակ Համայնքի կողմից ընտրվել է 103 աշխարհիկ պատվիրակ, որոնցից 89-ը Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներ էին, իսկ 12-ը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031