Լրահոս
Օրվա լրահոսը

Այնպես չէ, որ բոլոր ռեկտորները կուրորեն ընդունել են նոր նախագիծը. Նախկին ռեկտոր. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 11,2019 12:08

«ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մի քանի օր է, ինչ հանրային քննարկման է ներկայացրել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագիծը մի քանի օրերի ընթացքում հավաքել է 44 կողմ եւ 18 դեմ ձայն։

Հայաստանի բոլոր բուհերը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը մի շարք առաջարկներ, դիտողություններ են ներկայացրել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի շուրջ։ Պարզվում է, որ ԿԳՄՍ նախարարի հետ բուհերի ռեկտորները մի քանի անգամ հանդիպել են՝ քննարկելու այս նախագծի հետ կապված հարցերը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարի եւ ռեկտորների հետ համատեղ վերջին հանդիպումը տեւել է 6 ժամ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հանդիպմանը ներկա ռեկտորներից մի քանիսը պասիվ են եղել եւ չեն փորձել առարկություններ անել։ Այդպես նրանք փորձել են նախարարին ցույց տալ, որ իր կողքին են եւ դեմ չեն բերած նախագծին։

Գագիկ Գալստյանը, որը վերջերս է ազատվել Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնից, նշեց, որ ինքը այդ հանդիպմանը ներկա եղել է։

«Քննարկման ժամանակ բոլոր ռեկտորները իրար մեջ ունեին տարաձայնություն, նրանցից մեկը մի հարցին է կողմ, մյուսը պասիվ էր, էն մեկը դեմ էր։ Հիմա քանի որ բուհը ղեկավարելու իմ ժամկետը լրացել է, հրաժարական եմ տվել, այս պատճառով հետագայի մասին չեմ կարող ասել։ Բայց այդ նախագծում կետ կա՝ կառավարման եւ հոգաբարձուների խորհուրդների ձեւավորման հետ կապված։ Կառավարման խորհուրդը պարտադիր պետք է կազմված լինի 12 անդամից, իսկ գործող օրենքը սահմանում էր միայն համամասնությունը, կազմի քանակը որոշում էր բուհի կանոնադրությունը՝ առնվազն 20 հոգի։ Կրճատվում է, դառնում 12։ Մենք տեսանք, որ պետական մարմնի բաժնեմասը շատ էր, իսկ մենք ասում էինք՝ այդպես չի կարելի, հարկավոր է համալսարանի եւ ուսանողի բաժնեմասը հավասարեցնել։ Սա պրիմիտիվ հարց է։ Թեկուզ պետության բաժնեմասը շատ լինի, իրար չեն խանգարի, բայց ցանկալի է լինել հավասար։ Նոր նախագծում վարչական աշխատողների խոսվում էր տարիքային սահմանափակման մասին։ Մենք գտնում ենք՝ դա նորմալ է, բայց դրա համար մի քանի տարի ժամանակ է պետք»,- նկատեց Գալստյանը։

Նրա խոսքերով՝ հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ նախարարի տեղակալները, իրավաբաններ։ «Քննարկումը տեւել է 6 ժամ՝ առանց ընդմիջման։ Շատ գործունյա հանդիպում էր։ Այնպես չէ, որ բոլոր ռեկտորները կուրորեն ընդունել են նոր նախագիծը, բոլոր կետերի նկատմամբ եղել են շատ գործունյա, անաչառ, դիրքորոշված մոտեցումներ։ Այդ քննարկմանը նախարարության ներկայացուցիչները ռեկտորների բարձրաձայնած բոլոր դիտողությունները, առաջարկները իրենց մոտ գրի են առել։ Տեսեք, արվեստի բուհերի մոտեցումը բոլոր խնդիրների դեպքում տարբեր է, մի քիչ ուրիշ է, հումանիտարներինը այլ է։ Քանի հատ բուհ կա, մեկի համար ընդունելի է, մյուսի համար՝ ոչ։ Ամեն մեկս ձգտում է հարմարեցնել իրեն։ Հանրային լսումները պետք է ավարտվեն, եւ հետագայում խորհրդարանը, տեսնենք, ինչ որոշում կկայացնի»,- լրացրեց մեր զրուցակիցը։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031