Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Արդյո՞ք կառավարությունում տեղյակ են մարզպետարանի նման աշխատելաոճին»

Դեկտեմբեր 10,2019 23:45

Նախորդ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եվս մեկ անգամ ստիպված եմ արձագանքել Լոռու մարզպետարանի անտրամաբանական, ոչ մասնագիտական հրապարակմանն ու անհեթեթ քրեական գործի հարուցմանը: Խոսքը վերաբերում է Վանաձոր քաղաքի Թումանյան 12 հասցեում գտնվող «ՎԱԲԱ» ՍՊԸ-ին պատկանող նախկին մորթու մուշտակի ֆաբրիկայի տարածքին: Հիսուն տարուց ավելի պատմություն ունեցող ֆաբրիկայի արտադրական շինությունները երկրաշարժից հետո ամբողջությամբ թալանվեց, ավերվեց և սնանկացավ:

«ՎԱԲԱ» ՍՊԸ-ի կողմից ավերված շինությունները սեփականաշնորհվեց, հետո վարկային միջոցներով իրագործվեց իր նախադեպը չունեցող հանգստյան գոտու ներդրումային ծրագիր,որը 70 տոկոսով ավարտված է: Ուշագրավն այն է,որ սա ՎԱԲԱ ընկերության հետ կապված երկրորդ դեպքն է, (նախորդը «Արտեկ» ճամբարի հետ կապված հրապարակումն էր) :

Այսօրինակ հրապարակումները ի հայտ են գալիս ներդրողների հետ բանակցությունների փուլում : Անկասկած նպատակը մեկն է՝ խոչընդոտել նշված ընկերության ներդրումային ծրագրերը: Հավատացնում եմ մարզպետարանի նման մոտեցումը կարող է մի քանի ամսով ձգձգել աշխատանքները,բայց չի հաջողվի տապալել այն:

Հարց է առաջանում, արդյո՞ք կառավարությունում տեղյակ են մարզպետարանի նման աշխատելաոճին: Եվս մեկ անգամ հորդորում եմ Լոռու մարզպետին, եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի խոչընդոտիր ներդրումային ծրագրերին,միևնույն է դրանք պետք է կյանքի կոչվեն:

Կից ներկայացնում եմ հանգստյան գոտու հին և նոր լուսանկարները»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031