Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Չգիտեմ, թե ինչու որոշեցին արտաքսել ինձ Մոսկվա՝ անգամ չհետաքրքրվելով, թե ի՞նչ եմ անելու ինձ օտար քաղաքում». «Օրբելի» կենտրոնի փորձագետ․ News.am

Դեկտեմբեր 10,2019 23:23

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը մեկնել է Ղազախստան։ Այս մասին նա հայտնեց NEWS.am-ի հետ զրույցում: «Ցավոք, ինձ մոտ սպառվեցին հնարավորությունները՝ Մոսկվայում բնակվելով սպասել ՀՀ պատկան մարմինների արձագանքին։ Ստիպված եմ եղել մեկնել Ղազախստան՝ ծնողներիս մոտ»,- ասաց նա։

Նշենք, որ նոյեմբերի 16-ին ՀՀ վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում Անդրանիկ Հովհաննիսյանին արգելել են մուտք գործել Հայաստան։ Տարանցիկ գոտում 12 ժամ պահելուց հետո որոշվել է նրան արտաքսել Մոսկվա։

«Օդանավակայանի ԱԱԾ սահմանապահ ծառայության աշխատակիցներին ես ասացի, որ Ղազախստանի քաղաքացի եմ և եթե որոշել են արտաքսել, ապա թող գոնե Ղազախստան արտաքսեն։ Բայց, չգիտեմ, թե ինչու որոշեցին արտաքսել ինձ Մոսկվա՝ անգամ չհետաքրքրվելով, թե ի՞նչ եմ անելու ինձ օտար քաղաքում և որտե՞ղ եմ բնակվելու»,-նշում է Անդրանիկ Հովհաննիսյանը։

Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է, քանի որ գոյություն են ունեցել նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ:

Անդրանիկ Հովհաննիսյանն ակնկալում է, որ այս հարցով կզբաղվի անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Անձնական նամակով վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ դիմել՝ խնդրելով իրեն անձամբ զբաղվել այս հարցով։ Բայց նա դեռ չի արձագանքել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031