Օրվա լրահոսը
Արման Գրիգորյան․ Ռուսաստանը երբեք չի հանդուրժի Թուրքիայի չափազանց մեծ ակտիվություն Կովկասում
«Ինչ-որ պահի Ռուսաստանի կողմից փորձեր կային Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև առաջացած անջրպետը օգտագործելու»
Այսպիսի պատժաչափ կիրառվում է առաջին անգամ. 14 օրով դադարեցվել է Սևանի «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունությունը
Խախտվել են կենդանի կատարմամբ երաժշտության արգելքի, մասսայական միջոցառումներ չկազմակերպելու, աշխատակիցների ու հանգստացողների դիմակ կրելու, դիմակների համար փակ աղբաման ունենալու, սեղանների և անձանց միջև սահմանված համապատասխան հեռավորություն պահպանելու, ջերմաչափման գրանցամատյանները պատշաճ լրացնելու սահմանված պահանջները
Արման Գրիգորյան․ «Չեմ կարծում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ բան էր ծրագրեր»
Արման Գրիգորյանը նկատեց, որ Ադրբեջանը փոքրիկ, լոկալ կոնֆլիկտի վերահսկողությունից դուրս գալու պարագայում փորձեցին ինչ-որ բան անել, որը իրենց չհաջողվեց
Խելքի գալու պահը չէ՞, արդյոք. Տիգրան Ուրիխանյան
Բա Հայաստանի պես երկրում կարելի՞ էր պառակտում թույլ տալ, կարելի՞ էր չխնայել յուրաքանչյուր մարդու, ով կարող է գոնե մի բան անել երկրի օգտին, բա կարելի՞ էր պառակտել ժողովրդին, իրար հայհոյել, վիրավորել, նսեմացնել, կոտրել, քանդել ու ոչնչացնել միաբանող ու ինքնություն ապահովող արժեքները։
6 տարեկանից բարձր բոլոր անձանց համար Մադրիդում դիմակների կրումը դառնում է պարտադիր ինչպես փակ, այնպես էլ՝ բացօթյա տարածքներում
Անկախ միմյանց միջև պահպանվող հեռավորությունից
«Պահանջատեր դիմորդ»-ը դիմելու է դատարան. մտադիր են հանդիպել նաեւ պատգամավորներին
Ուզում ենք հնարավորինս շուտ հարցին լուծում տանք: Հավատացեք, չենք ուզում երեխաների հետ գանք արեւի տակ այսքան կանգնենք
Տնտեսության վրա էական գնաճային ազդեցություն չի լինի. ԿԲ նորանշանակ նախագահ
Հիմնական ապրանքահումքային շուկաներում գները ձեւավորվել են սպասվածից փոքր-ինչ բարձր մակարդակում. Մարտին Գալստյան
Որպես աշխատավարձի գումարներ անհիմն դուրս է գրվել 9.340.946 դրամ. ԱԱԾ-ն դատական դեպարտամենտի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր է բացահայտել
ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ հանրային կառավարման տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու, դրանք իսպառ բացառելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ
Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Պերուի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերուի նախագահ Մարտին Վիսկարային
Արմեն Գեւորգյանի աշխատավարձի հաշիվների վրա արգելանք է դրվել. պաշտպանը միջնորդեց հանել նրա ու իր հարազատների ունեցվածքի վրա դրված կալանքը
Պաշտպանը նաեւ ասաց, որ արգելանք է դրվել Արմեն Գեւորգյանի մերձավոր հարազատների ունեցվածքի վրա, որոնք ընդհանրապես կապ չունեն այս քրեական գործի հետ:
«Ադրբեջանի հզոր բանակի միֆը պայթեց». Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել РБК-ին
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանում է, թե ինչո՞ւ է Ադրբեջանը հարձակվել Տավուշի ուղղությամբ, այլ ոչ ԼՂՀ-ի
Հայ եւ ադրբեջանցի ցուցարարների բախում Լոնդոնում (տեսանյութ)
«Գորշ գայլերի» խորհրդանիշ ժեստն է կրկին ցուցադրվել
Ջրային ճիշտ քաղաքականությունը էապես կարող է ուժեղացնել Հայաստանի բանակցային դիրքերը նաեւ բուն հայ-ադրբեջանական հակամարտության բանակցային սեղանի շուրջ. Գեղամ Նազարյան.
Ադրբեջանի մշակովի հողատարածքների մոտ կեսը էրոզիայի, աղակալման եւ ջրազրկման պատճառով հայտնվել է անապատացման եզրին եւ նույնիսկ որպես արոտավայր չեն կարող ծառայել։
Դրամավարկային ներկա պայմանները բավարար խթանող են. ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 4.50%:
Այլընտրանքային միջազգային մրցույթը նպատակ ունի առաջարկել պատմամշակութային շերտերի պահպանմամբ, ժամանակակից և նորարարական լուծումներ
Նարեկ Սարգսյանի կողմից մշակված նախագիծը դեռևս հաստատված չէ և օրինական ուժ չունի:
Յուրաքանչյուր անձին՝ 49 696 դրամի աջակցություն. Գյումրիում կարկուտից առավել տուժած ընտանիքներին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն կտրամադրի
Հուլիսի 13-ին Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով առավել տուժած 600 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 2670 մարդ, մասնավորապես՝ Գյումրիի տնակային թաղամասում բնակվող և այլ տուժած ընտանիքներ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից կստանան մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցություն և անկողնային պարագաներ (400 ընտանիք՝ 1800 անձ), հագուստ և կոշիկ ձեռք բերելու վաուչերներ (200 ընտանիք՝ 870 անձ)։ Յուրաքանչյուր անձի կտրամադրվի
Մալայզիան աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ ընդդեմ Հայաստանի. Ermenihaber
Մալայզիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահը նաև շեշտել է, որ աջակցում են հուլիսի 14-ին «Իսլամական համագործակցություն կազմակերպության» տարածած հայտարարությանը, ըստ որի կոչ է արվում Հայաստանին դուրս գալ «գրավյալ տարածներից»։
Ինչո՞ւ եղավ «ծիրանի պատերազմը»
2020-ի առաջին կիսամյակի հարկային եկամուտները թերակատարվել են 90 մլրդ դրամով
145 երեխա հաղթահարել է կորոնավիրուսը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի վարակաբանների հսկողությամբ
Համալսարանական նորածնային սանավիացիան միայն վերջին 180 օրերին կատարել է 298 կանչ, որից 243՝ մարզերից, իսկ 55-ը՝ Երևանից։
Ննջասենյակից դուրս էր կանչել «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» սանին, դիտողություն արել, ապա բռունցքով հարվածել ու դանակահարել. 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել
18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 9-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Յուրի Խաչատուրովն ուզում է գնալ իր ծննդավայր, որտեղ թաղված են ծնողներն ու եղբայրը
Պաշտպանն ասաց, որ Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է գրավը՝ որպես խափանման միջոց ու այս ընթացքում նա չի լքել ՀՀ սահմանը: Պաշտպանը խնդրեց դատարանին թույլ տալ դատական նիստերի միջակայքում երկու օրով լքել Հայաստանը. «Իր հեռախոսը, իմ հեռախոսահամարն էլ ակտիվ է լինելու, կարող ենք մի քանի ժամվա ընթացքում ապահովել իր ներկայությունը դատարան»:
ԿԳՄՍ-ի այս հերթական խայտառակությունը դավաճանություն է այն բոլոր մասնագետների հանդեպ, որոնք ուզում են բարեփոխումներ. Գևորգ Էմին-Տերյան
Ես վստահ եմ, որ ԿԳՄՍ կազմակերպած մրցույթը բովանդակային ստուգման մաս չի ունեցել, որովհետև ԿԳՄՍ-ում չկա այնպիսի մարդ, որը կկարողանար գիտելիք ստուգել. լավագույն դեպքում ստուգվել են քաղաքական հայացքները, իսկ ավելի հավանական է, որ սա ԿԳՄՍ-ի հերթական խնամի-ծանոթ-բարեկամ-սիրուհի օպերացիան է։
«Եվս երեք տարով կերկարացվեն սահմանապահ բնակավայրերի բնակիչներին տրվող մի շարք արտոնություններ». Սիսակ Գաբրիելյանը՝ առաջարկված օրինագծի մասին
Պատգամավորը հայտնեց, որ Տավուշում հակառակորդի հարձակումներից տուժած տների վերակառուցման աշխատանքները սկսվել են, որոշ դեպքերում նաև ավարտվել:
Մկրտիչ Կարապետյան. Շատ տեղին և բնական էին քննադատություններն ու դիտողությունները. դպրոցահասակ ընթերցողների նախընտրած գրքերի ու հեղինակների ուսումնասիրություն արված չէ
«Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանն այս ամենի հետ կապված ոչ միայն կողմնապահություն է նկատում, այլ՝ անտեղյակություն, անգրագիտություն ու ոչ կոմպետենտություն:
«Նա այստեղ ուղարկված է». Խաչատուրովը՝ իր նոր թարգմանչի մասին կասկածներ ունի. քննիչի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է
Խաչատուրովի թարգմանիչը հայտարարեց, որ պատրաստ է անհատույց, առանց վարձատրության թարգմանություն իրականացնել Խաչատուրովի համար: Խաչատուրովն էլ ոտքի կանգնեց ու դատավորին ասաց. «Թող մասնակցի, խնդրում եմ, եթե դուք չեք վճարի, ես կվճարեմ նրան»:
Հարց է առաջանում՝ մենք ինչո՞ւ ենք ուզում մեր իսկ ձեռքերով լեգիտիմացնել թուրքական հնարավոր ներխուժումը տարածաշրջան. Երվանդ Բոզոյան
Հեռու եմ այն մտքից, թե այս նոր հայեցակարգն առաջարկողները թուրքական շահերը հետապնդողներ են։ Իհարկե ոչ: Սակայն այլ ազգերի սխալները հաշվի չառնելը, համաշխարհային հոսանքի դեմ գնալը (եթե դա չի հակասում ու սպառնում մեր շահերին) ուղղակի կործանարար ազդեցություն կարող է թողնել Հայաստանի և Արցախի անվտանգության վրա:
Սյունիքի մարզում կորոնավիրուսով 118 հիվանդներից 12 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում
Մինչ օրս արձանագրվել է կորոնավիրոսային հիվանդության 504 հաստատված դեպք
Ֆիլադելֆիայում հայ կինը և նրա որդին հարձակման են ենթարկվել թուրքախոս երկու տղամարդու կողմից
Տղամարդկանցից մեկը պոկել է ավտոմեքենային փակցված հայկական խորհրդանիշները, իսկ մյուսը, հարվածելով պատուհանին, տարատեսակ սպառնալիքներ է հնչեցրել և խոստացել «հիշել այս ավտոմեքենան»:
Անհրաժեշտ է, որ լուծումը տրվի հօգուտ դիմորդների՝ համապատասխան մասնագիտությունների գծով, վճարովի հիմունքներով տեղեր ավելացնելով. Նունե Ամիրյան
Դատապարտելի է արտակարգ դրության պայմաններում մրցութային կարգի արմատական փոփոխությունը


















































