Օրվա լրահոսը
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում դիտել են Ռ. Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան
Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոն: Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը դիտել են գերմանացի երգահան և դիրիժոր Ռիխարդ Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Հնարավոր չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը առանց ծանր ու հետևողական ջանքերի, առանց փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության». Նիկոլ Փաշինյան
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն: Վարչապետ Փաշինյանն այցելել է Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն և հանդես եկել ելույթով «Ապագայի մասին երկխոսություն» խորագրով քննարկմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Տիկնայք և պարոնայք, Ինձ համար պատիվ է գտնվել այստեղ՝ Միջազգային քաղաքագիտության իտալական ինստիտուտում` Իտալիայի և աշխարհի խոշորագույն հետազոտական
2018-ից հետո ՀՀ-ում չի եղել մի փոփոխություն, որից հայ ժողովուրդը տուժի, Հայաստանը տուժի. Նիկոլ Փաշինյան
Վարչապետը հանդիպել է Միլանի հայ համայնքի ներկայացուցիչներին
Դերասան Արտյոմ Կարապետյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Արտյոմ Կարապետյանն ու երթուղայինի վարորդը վիճել են երթեւեկության կանոնների խախտման պատճառով
Ադրբեջանական գործողությունների նպատակն էր Վրաստանի տարածքում դիրքեր ամրացնելով՝ առաջ շարժվել և թիկունքից շրջանցել հայկական բանակի դիրքերը. Տարոն Հովհաննիսյան
Ըստ փորձագետի՝ խորը ռազմական գործողությունների տրամաբանությունն իրատեսական չէ:
Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է բնակարանային գողության և գողության փորձերի 10 դեպք
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է բնակարանային գողության և գողության փորձերի տաս դեպք: Մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 18-ին, Աբովյան քաղաքի բնակչուհուց ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2019թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, իրենց տան պատուհանի մոտ նկատել
Գյումրիում զայրացած են․ պահանջում են փաստեր տնակներից թուրքերին երեխաներ վաճառելու մասին
Նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանն այսօր իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, որի ընթացքում մեկ անգամ ևս բարձրաձայնել է մեր երկրում մանկավաճառության խնդիրը, ասել էր, թե ըստ պտտվող լուրերի, Գյումրիի տնակներում բնակվող մայրերը հենց տնակներից վաճառում են իրենց երեխաներին։ «Բայց մենք հասկանում ենք չէ՞, որ քաղաքացին չի կարող գտնել գնորդ, նույնիսկ ինձ ասացին, որ մայրերն՝ արցունքն աչքերին, լացելով,
«Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել». Սերժ Սարգսյան
ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում Հարգելի՛ պարոն նախագահ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհակալ եմ նախագահ Դոլին հրավերի համար: Շնորհակալ եմ նաև Խորվաթիայի ժողովրդական միությանը և վարչապետ Պլենկովիչին ջերմ ընդունելության համար: 2018 թվականի գարնանը Հայաստանը հայտնվեց միջազգային լրատվամիջոցների գլխագրերում: Ժամանակի սղության պատճառով միայն ընդգծեմ, որ իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ
Վատիկանի պադվալներում պախկված կոռուպցիոներների վզներից բռնելու ենք, չեն պլստալու. Նիկոլ Փաշինյան
Իտալիայում այսօր թաքնված են բոլոր ամենահայտնի կոռուպցիոներները, և որևէ մեկը հույս չունենա, թե պլստալու է, Հայաստանի արդարադատության ձեռքը հասնելու է նրանց,
Միջադեպ՝ Փաշինյանի ելույթի ժամանակ. Միլանի եկեղեցի մտած ադրբեջանցի բլոգերը Փաշինյանին խնդրել է՝ «վերադարձնել իրենց հողերը». Tert.am
Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը միջադեպ տեղի ունեցավ: Եկեղեցի մտավ ադրբեջանցի մի բլոգեր, ով հայտարարեց, թե քանի որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է, նրանից խնդրում է դադարեցնել պատերազմը: «Մեզ այս պատերազմը պետք չէ, մենք ուզում ենք ժողովրդավարություն, մենք ուզում ենք մեր հայրենիքը, մեր հողը,
Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ
Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Դոհայում հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ։ Նորին Մեծությունը ողջունել է Հայաստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Կատարի Պետություն։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Մեր դուռը բաց է ձեզ համար․ Արմեն Սարգսյանը կատարցի գործարարներին հրավիրել է ներդրումներ կատարել Հայաստանում
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի գործարարների ասոցիացիայի ղեկավարների և ասոցիացիայի անդամ գործարարների ու ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Կատարի գործարարների ասոցիացիան ոչ պետական կազմակերպություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործող ընկերությունների և գործարարների, որոնք գործունեություն են ծավալում ոչ միայն Կատարում, այլև երկրի սահմաններից դուրս։ Ասոցիացիայի գործունեությունը խրախուսվում
Արմեն Գրիգորյանն ու Նիկոլայ Պատրուշևը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների դրական դինամիկան
2019թ․ նոյեմբերի 20-ին, ԱՊՀ ԱԽ քարտուղարների հերթական՝ 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Ն. Պատրուշևի հետ։ Հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանն ընդգծեց հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան՝ ուշադրություն դարձնելով 2019 թվականի ընթացքում տեղի ունեցած ինտենսիվ երկկողմ այցերին և կարևորեց ՌԴ ԱԽ աշխատակազմի
Յուրաքանչյուրս պարտավոր է հաշվի առնել երեխայի կարծիքը և նրան առնչվող որոշումներում առաջնորդվել երեխայի լավագույն շահով․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր մասնակցել է UNICEF Armenia – Յունիսեֆ Հայաստան -ի կազմակերպած Հայաստանում երեխաների առաջին գագաթաժողովին, որին մասնակցել է ամբողջ Հայաստանից ավելի քան 170 երեխա։ Երեխաների համաշխարհային օրվան նվիրված միջոցառման պաշտոնական բացումից հետո, երեխաները բաժանվել են հինգ թեմատիկ խմբերի՝ քննարկելու առողջապահության, կրթության, սոցիալական պաշտպանության, բնապահպանության ոլորտների խնդիրները։ Արման
«Մեր կառավարությունն ազգային օրակարգի խնդիր է սահմանել համահայկականությամբ հատվածականության փոխարինումը». Փաշինյան
Վարչապետը հանդիպել է Մխիթարյան միաբանության վանահայրերին և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչներին
Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
Նոյեմբերի 20-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյին ու «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագրի (Ծրագիր) թիմին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ծրագրի հետ կապված ընթացիկ հարցերը և առաջիկա անելիքները: Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել վերջին ամիսներին իրականացման մասով գրանցված նկատելի առաջընթացի կապակցությամբ: Փոխվարչապետը նշել է,
Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրումն օրախնդիր է
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Ավստրիայի AMA AGROMARKET կազմակերպության կենդանիների համարակալման և հաշվառման միջազգային փորձագետ Ռուդոլֆ Մոզերի և տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Հաննես Գրասսերի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրն ու դրա ազդեցությունը վերահսկողական գործառույթների լիարժեք իրացման վրա: Տեսչական մարմնի ղեկավարը նշել
Մեկ ոսկե եւ երկու բրոնզե մեդալ՝ մաս-ռեսթլինգի աշխարհի առաջնությունում
Մաս-ռեսթլինգի Հայաստանի հավաքականը վերադարձել է Լեհաստանում անցկացված աշխարհի առաջնությունից, որտեղ 29 երկրների պայքարում նվաճել է չեմպիոնական մեկ ոսկե, երկու բրոնզե մեդալ եւ գրավել թիմային 5-րդ տեղը: 80 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Հովհաննես Դավթյանը: Ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ դա այն քաշային կարգն է, որտեղ յակուտները իրենց ազգային մարզաձեւ համարվող
Մխիթարյան միաբանությունը դարձավ այն տեղը, որտեղ մեր պատմությունը, մեր լեզուն, մեր գիտությունը, մեր արվեստն ուսումնասիրվեց. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով այսօր ժամանել է Իտալիայի Հանրապետություն: Վարչապետի այցը մեկնարկել է Իտալիայի Վենետիկ քաղաքից. Նիկոլ Փաշինյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, որտեղ տեղակայված է Մխիթարյան միաբանությունը՝ շուրջ երեքդարյա պատմություն ունեցող հայկական կրոնական ու մշակութային կազմակերպությունը։ Վարչապետը շրջայց է կատարել Մխիթարյան միաբանության տարածքում, որի ընթացքում Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե
Տիգրան Ավինյանը նշել է՝ կառավարությունը բազմիցս հայտարարել է ու գործով ապացուցել, որ Հայաստանում տնտեսական դաշտը բաց է
Նոյեմբերի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից կազմակերպած Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին: Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարությունը բազմիցս հայտարարել է ու գործով ապացուցել, որ Հայաստանում տնտեսական դաշտը բաց է, պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն լինելու, տնտեսվարողները կարող են զբաղվել իրենց նախընտրած բիզնեսով: Ազատ և
Կասեցվել է «Ռանիտիդին» և «Ուրոֆլօքս» դեղերի գրանցումը. Առողջապահության նախարարություն
Առողջապահության նախարարի հրամաններով կասեցվել է «Ռանիտիդին» դեղահատեր թաղանթապատ, 150մգ; (30/3×10/) բլիստերում» դեղի գրանցումը, որի համար հիմք է հանդիսացել «Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի հայտարարությունը` կապված «SARACA LABORATORIES LIMITED, India» ընկերության արտադրության «ռանիտիդինի հիդրոքլորիդ» ակտիվ նյութում հայտնաբերված թունավոր խառնուրդի` N-նիտրոզոդիմեթիլամին (NDMA) առկայությամբ: Առողջապահության նախարարի մեկ այլ հրամանով կասեցվել է «Ուրոֆլօքս» ռուֆլօքսացին, դեղահատեր թաղանթապատ,
Կալամատայում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել. Ermenihaber
Հունաստանում Կալամատայի քաղաքապետարանը դրականորեն է արձագանքել տեղի հայ համայնքի խնդրանքին՝ հավանություն տալով Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրման գաղափարին: Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու Հունաստանի թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանի մասնակցությամբ: Հուշարձանի հիմքում տեղադրվել է Հայաստանից բերված խաչքար: Բացման արարողությանը մասնակցել են հույն պաշտոնյաներ և պատգամավորներ, որին նախորդել էր Սուրբ
Սևանա լճում բաց թողնվեց Սևանի իշխանի Ամառային և Գեղարքունի ենթատեսակների շուրջ 60 հազար մանրաձուկ
Նոյեմբերի 19-ին Կարճաղբյուր եւ Մաքենիս գետերից Սևանա լիճ բաց թողնվեց Սևանի իշխանի Ամառային և Գեղարքունի ենթատեսակների շուրջ 60 հազար մանրաձուկ: Բացթողման աշխատանքները վերահսկում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը: Միջոցառմանը մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Մանրաձկան բացթողումն իրականացվել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության
Թուրքիայի ԱԳՆ-ն կիսով չափ կրճատել է ցեղասպանության թեզերի դեմ պայքարի բյուջեն. Ermenihaber
Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովը հաստատել է 2020թ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը կից «Հետազոտությունների և անվտանգության հարցերով գլխավոր վարչությանը» հատկացվելիք բյուջեն: 2020թ այն կկազմի 5.9 միլիոն թուրքական լիրա (մոտ 1 մլն 30 հազ. ԱՄՆ դոլար): 2019թ. կառույցին հատկացվել էր 11.2 միլիոն թուրքական լիրա (մոտ 2 մլն ԱՄՆ դոլար): Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականի գնահատմամբ՝ այս
Երբ կլուծվի Երեւանի տրանսպորտի խնդիրը. Ավինյանը ժամկետներ է նշում
Փոխվարչապետն ասում է՝ քաղաքապետարանը տրանսպորտի փոփոխության հստակ ծրագիր ունի:
Եվրո 2020-ի խմբային մրցաշարն ավարտվեց
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակից 20 ազգային հավաքականները հայտնի են: Որակավորման փուլի 10 խմբերում լավագույն երկու արդյունքներն արձանագրած թիմերն արդեն սկսում են նախապատրաստվել հիմնական մրցաշարին: Այդ հավաքականներն են. Անգլիա, Չեխիա, Պորտուգալիա, Ուկրաինա, Հոլանդիա, Գերմանիա, Շվեյցարիա, Դանիա, Խորվաթիա, Ուելս, Իսպանիա, Շվեդիա, Լեհաստան, Ավստրիա, Ֆրանսիա, Թուրքիա, Բելգիա, Ռուսաստան, Իտալիա, Ֆինլանդիա: Եվրո 2020-ի եզրափակչում այս
Հայաստանի Հանրապետությունում չի գրանցվել դեպք, որ որևիցե կազմակերպություն կամ կառույց դատական կարգով ճանաչվի ահաբեկչական. Արմեն Գրիգորյանի ելույթը Մոսկվայում
Սույն թվականի նոյեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես եկավ ելույթով։ Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ: «Բարի օր, հարգելի՛ գործընկերներ, Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին այսօրվա հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու
«Էս ինչե՜ր են խոսում՝ ի՞նչ քոչարյանական, մեր բողոքը մեր կառավարության դեմ չէ»․ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակից
Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցներին ղեկավարությունը հարկադիր հանգստի էր ուղարկել՝ նրանց փոխարեն Ռուսաստանի Դաշնությունից բերելով ազգությամբ ռուս 10 մեքենավարների։ Դեպոյի աշխատակիցները մեզ հետ զրույցում նշել էին, որ ըստ իրենց հասած տեղեկությունների, փորձում են ազատվել իրենցից ու չնայած պարզաբանում են, թե փորձի փոխանակման նպատակով են ՌԴ-ից մեքենավարներ բերել, սակայն հրամանի մեջ այս մասին
Կառավարությունը վարկային համաձայնագիր է կնքում ՎԶԵԲ-ի հետ, որպեսզի ստանա իր գործունեությունը գովերգող զեկույց. Սուրեն Պարսյան
Սա կարող է դառնալ ֆինանսական ռեսուրսների անարդյունավետ կառավարման դասագրքային օրինակ։ Գրեթե նման իրավիճակ ունենք նաև այլ վարկային համաձայնագրերի դեպքում։
«Մայրենիին, ռուսերեն ու անգլերեն լեզուներին տիրապետելը 21-րդ դարի թելադրանք է». Արամ Սաֆարյան
Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները եվրասիական հետազոտությունների կենտրոն չստեղծեցին այս հինգ տարիների ընթացքում`ՀՀ-ի`ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր