Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասան Արտյոմ Կարապետյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Նոյեմբեր 20,2019 23:33

Դերասան Արտյոմ Կարապետյանը երեկ Եղվարդի խճուղում միջադեպ է ունեցել երթուղային տաքսու մի վարորդի հետ: Միջադեպն այնքան է խորացել, որ դերասանի պատմելով՝ վարորդը ավտոմեքենայից դանակ է վերցրել  ու սպառնացել դանակահարել:

Արտյոմ Կարապետյանը, թեեւ  չի ֆիքսել ո՛չ երթուղային տաքսու համարանիշները, ոչ էլ, թե որ համարի երթուղին է եղել, այսօր նրան ոստիկանություն են հրավիրել՝ հանցագործության մասին հաղորդում տալու: Ոստիկանությունում այս դեպքով արդեն նյութեր են նախապատրաստվում:

«Երթուղայինի վարորդը երթեւեկության կոպիտ խախտում թույլ տվեց, ու ես շատ էքստրիմ պայմաններում կարողացա  իմ մեքենան կանգնեցնել, այլ տարբերակում չեմ կարող ասել՝ ինչ հետեւանքներ կլինեին: Մեքենաս կանգնեցրել եմ, բորբոքված իջել ու գոռացել՝ վերջապես մեքենա վարել սովորեք , սպասում էի՝ նա ներողություն պետք է հայտներ կամ շնորհակալություն ասեր, որ իր կյանքը փրկեցի: Բայց նա չընդունեց դիտողությունը, վիճաբանություն սկսվեց, հետո քաշքշոց, ինձ  ջղայինացրեց այն, որ վարորդը մեքենայից դանակ վերցրեց ու սպառնաց՝ այս կանեմ, այն կանեմ, կկտրեմ: Ինձ համար աբսուրդ է, որ կա հանրային տրանսպորտի վարորդ, որը զինված է, այսինքն, պոտենցիալ մարդասպան է»,-Aravot.am-ին ասաց դերասանը:

Ըստ դերասանի՝ միջադեպին խառնվել են երթուղային այլ տաքսիների վարորդներ, եւ դանակով զինված վարորդին հեռացրել.  «Ռուսաստանից նոր եմ վերադարձել, ճիշտ է՝ Ռուսաստանն էլ մի այդպիսի օրենքի երկիր չէ, բայց այս մի ամսվա ընթացքում, ինչ վերադարձել եմ Հայաստան, հաշվարկ եմ արել, որ Հայաստանում վարորդների 40 տոկոսին պետք է զրկել վարորդական իրավունքից, երթեւեկությունն էլ կբեռնաթափվի, նոր ճանապարհներ պետք չէ կառուցել, պարզապես կան մարդիկ, որոնք իրավունք չունեն ղեկին նստել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930