Օրվա լրահոսը

ՀՊՏՀ նախկին ռեկտոր. «Եթե գիտական աստիճանն անվավեր է ճանաչվել, ապա ընտրությունն ուժ չի կարող ունենալ». «Հրապարակ»

Կրթական ոլորտի ամենաինտրիգային հարցը երեկ հերթական փուլ մտավ։ Առաջին հայացքից այն հանգուցալուծում ստացավ՝ հօգուտ ԿԳՄՍ նախարարի եւ փոխնախարարի հովանավորյալ թեկնածու Դիանա Գալոյանի, սակայն, մյուս կողմից, նոր բարդություններ առաջացան։ Նախ, հիշեցնենք, որ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի հիմքով դատարանը կասեցրել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունները, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ առկախված է, եւ

Կորոնավիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանը․ «Արարատ» ԲԿ

Խորը կսկիծով հայտնում ենք, որ կորոնավիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանը: Վերջինս բուժամբուլատորիան ղեկավարում էր 2020 թվականի մարտից։ Դրանից առաջ բժշկուհի Գևորգյանը երկար տարիներ աշխատել է «Արարատի հիվանդանոց» ԲԿ-ում՝ որպես թերապեւտ՝ անձնվիրաբար պայքարելով մարդկանց կյանքերը փրկելու համար։ Հայտնում ենք մեր վշտակցությունը Արուս Գևորգյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։ Աստված հոգիդ լուսավորի, բժշկուհի ջան։

Այս պահին չկա տեղեկություն, որ հակառակորդը Զանգակատուն համայնքի վրա է կրակել

Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ է վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ

Արցախյան բրենդ «Նախշուն թեյ»-ն արդեն շուկայում է

Միշտ ասում եմ՝ մտքինը գործ դարձնելու համար ոչ միայն պետք է խելացի լինել, այլ պետք է իմանալ` ինչպես օգտագործել մարդու մեջ առկա հնարավորությունները, այս դեպքում՝ ինքդ քո հնարավորությունները: Անշուշտ, բարի եւ անհրաժեշտ նախաձեռնությունները միշտ պսակվում են հաջողությամբ: Այս անգամ անդրադարձս մի շատ կարեւոր արցախյան բրենդի՝ «Նախշուն թեյի»  մասին է: Ինչպե՞ս առաջացավ այդ գաղափարը, ի՞նչ հեռանկարներ

Այսօր, վաղը եւ մյուս օրը մենք ստիպված ենք պաշտպանելու մեզ․ սա Եվրոպա չէ․ «Ազգ»

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Ջոնաթան Լաքոտը, մտահոգիչ գտնելով Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանին տիրող իրավիճակը, հուլիսի 13-ին հարկ էր համարել հիշեցնելու մեզ, որ «Ֆրանսիան եւ Գերմանիան ավելի քան մեկ դար միմյանց ատել եւ իրար դեմ մարտնչել են, իսկ այսօր հանդիսանում են Եվրոպայի կառուցման շարժիչ ուժը»: Այսինքն,- ինձ թույլ եմ տալիս մեկնաբանել հարգարժան դեսպանի հորդորը,- հարկավոր է, որ

Վիրավորները հիմնականում ունեն դրական դինամիկա, բացի մեկից, ում վիճակը ծայրահեղ ծանր է․ ամփոփում

Սահմանագոտու ողջ երկայնքով հիմնականում եղել է հանգիստ, թեթևակի կրակոցներ հրաձգային զենքերից ոչ կանոնավոր, ոչ մեծ քանակի: Մեր պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական հերթական անօդաչու սարքը, այս անգամ ևս Օրբիտեր 3 տեսակի: Վիրավորները հիմնականում ունեն դրական դինամիկա, բացի մեկից, ում վիճակը ծայրահեղ ծանր է: Կրակոցները, հրետանակոծությունները, կարծես թե, դադարել են, բայց տեղեկատվական տիրույթում շարունակվում

«Մի գնահատեք, թե ինչ վերցրինք, ինչ կորցրինք, թե ով հաղթեց, իսկ ով՝ պարտվեց. դրա ժամանակը չի». Արծրուն Հովհաննիսյան

Լրատվամիջոցներին հորդորում եմ զերծ մնալ գնահատականներ տալուց: Միտում եմ նկատում, որ ընդհանրացնող եզրակացություններ են տրվում

«Գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով եւ այլ օտար լեզուներով»՝ ահավոր միտք է ստացվել, բայց, անշուշտ, ցավալի վրիպման հետեւանք է․ «Ազգ»

Հայաստանի կառավարությունը 2010 թվականի ապրիլի 8-ին կայացրել է «Հանրակրթության պետական չափորոշչի ձեւավորման եւ հաստատման կարգը եւ հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու… մասին» N 439-Ն որոշումը: Այդ կարգը եւ այդ չափորոշիչը համապատասխանաբար շարադրվել են տվյալ որոշման N 1 եւ N 2 հավելվածներում: Մեկ տարի հետո՝ 2011թ. հուլիսի 28-ին, գործադիրի N 1088 որոշմամբ այդ հավելվածներից N 1-ում մեկ

Գեղարքունիքի մարզում բացահայտվել են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակության և պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու, օգտագործելու դեպքեր․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ 2016-2017 թվականներին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոս, Վարդաձոր և Ձորագյուղ համայնքների վարչական տարածքում գտնվող ընդհանուր 1500հա արոտավայրից օգտվող անասուններին խմելու ջրով ապահովելու համար նախատեսված 6.300 մետր երկարությամբ

Հանքագործական արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 25.7% աճ․ «Ժամանակ»

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի արտադրության ծավալների փոփոխությանը 2019-2020թթ. հունվար-մայիսին: Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի արտադրության ծավալը 2020թ.-ի հունվար-մայիսին, 2019թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է շուրջ 147.7 մլրդ ՀՀ դրամ՝ արձանագրելով 25.7% աճ, ինչը պայմանավորված է բացառապես մետաղական հանքաքարի արդյունահանման 26.5% աճով, որի տեսակարար կշիռը հանքագործական արդյունաբերության

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք․ ԱՀ ԱՆ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: COVID-19 ով վարակված քաղաքացիները Ստեփանակերտից են, միևնույն ընտանիքի անդամներ, ովքեր նախօրոք մեկուսացված էին և կապ ունեն բռնկման հայտնի օջախներից մեկի հետ: Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներից մեկն առողջացել է և լքել մեկուսացման վայրը: Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 167 մարդու մոտ, որից 134-ը

Նախատեսվում է մինչեւ 2021 թ․ Հայաստանում ներդնել միասնական երթուղային ցանց․ «Ժողովուրդ»

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: Պարզվում է, որ օրենսդրական հակասություն կա, քանի որ հանվել է կանոնավոր ուղեւորափոխադրումների լիցենզավորման պահանջը, սակայն դրա համար նախատեսված պետական տուրքը չի հանվել: Սա, ըստ նախարարության, իրավական կարգավորման կարիք ունի: Տեղեկացնենք, որ նախատեսվում է մինչեւ 2021 թվականը Հայաստանում ներդնել միասնական երթուղային

Դիանա Գալոյան. Սմբատ Գոգյանը ԲՈԿ-ը չէ, ԲՈԿ-ը կոլեգիալ մարմին է, և Գոգյանը միայնակ որոշումներ կայացնել չի կարող. «Ժամանակ»

Երեկ մինչ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում ընթանում էր ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը և մրցույթում հաղթող ճանաչվեց ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը, դրան զուգահեռ պարզ դարձավ, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: Դիանա Գալոյանը չի հաշտվում կատարվածի հետ։ Նա մրցույթից հետո ասաց, որ, բնականաբար, բողոքարկելու է Գոգյանի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 461 նոր դեպք, առողջացել է 631 պացիենտ․ ԱՆ

Հուլիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34462 դեպք, որոնցից 23123-ն` առողջացած, 631-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10507 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 145083 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 461 նոր դեպք և 631 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 53

Սահմանադրական դատարանում անորոշ վիճակ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Սահմանադրական դատարանում անորոշ վիճակ է: Այլ կերպ ասած, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի՝ արձակուրդ գնալուց հետո կառույցում բարձիթողի վիճակ է ստեղծվել, եւ այդպես էլ անհասկանալի է, թե ի վերջո այժմ ով ինչ աշխատանք է կատարում: Նախ՝ ինչպես հայտնի է, Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Հրայր Թովմասյանն այլևս Սահմանադրական

Ադրբեջանի բռնապետական ռեժիմը Արցախյան հակամարտությունը զենքի ուժով լուծելու իր խիստ դատապարտելի մտադրությունից չի հրաժարվում․ ՍԴՀԿ

Անցած հինգ օրերի ընթացքում Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զորքերի կողմից շարունակվող սադրիչ գործողությունները և շրջանի խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը Արցախյան հակամարտությունը զենքի ուժով լուծելու իր խիստ դատապարտելի մտադրությունից չի հրաժարվում և շարունակում է մնալ հարցի խաղաղ լուծման գլխավոր խոչընդոտ: Դատապարտելի ենք գտնում նաև Թուրքիայի բացահայտ կողմնակալ

Նախարարության արձագանքը կամավորների՝ տավուշցի երեխաների համար ճամբար կազմակերպելու առաջարկին․ «Հայկական ժամանակ»

Այս օրերին սոցցանցերում բազմաթիվ են առաջարկները՝ տավուշցի երեխաների համար կազմակերպել ճամբարներ, ամառային հանգիստ ու դասընթացներ. կամավորներ են հավաքագրվում որպես դաստիարակ կամ դայակ երեխաների հետ աշխատելու համար: Հարյուրավոր մարդիկ էլ գրառումներ են անում, որ պատրաստ են հյուրընկալել երեխաներին իրենց տներում: Պաշտոնապես նման առաջարկներ ուղարկվո՞ւմ են պետական մարմիններին, հենց իրենք՝ պետական մարմինները, նախատեսո՞ւմ են երեխաներին վտանգի գոտուց

Ժողովրդագրական չոր փաստ-թվերն ավելի շատ հարցեր են ծնում․ Արա Գալոյան

Հասարակական հետաքրքրությունը ժողովրդագրության նկատմամբ բացատրելի է: Կորոնավիրուսի պատճառով բոլորին մահվան դեպքերի համեմատականի վերլուծությունն է հետաքրքրում: Ժողովրդագրական, հասարակական առողջապահության մասնագիտական վերլուծություն: Նման վերլուծություններ հավանաբար կհայտնվեն որոշ ժամանակ անց: Հիմա փոխարենը կան ժողովրդագրական չոր փաստ-թվեր: Թվեր, որոնք ավելի շատ հարցեր են ծնում, քան պատասխաններ: Օրինակ այն, որ 2020թ․ հունվար-մայիս ամիսներին (համավարակի ու արտակարգ դրության պարագային) գրանցված մահերի

Սամվել Մարտիրոսյան․ Հակառակորդը բացահայտեց այն գործիքակազմը, որը պլանավորել էր օգտագործել լայնամասշտաբ գործողությունների ժամանակ․ «Հայկական ժամանակ»

Հայ-ադրբեջանական սահմանին սադրանքներ հրահրելուն զուգահեռ, Ադրբեջանը նաեւ տեղեկատվական պատերազմ է վարում: Արդեն մի քանի օր է՝ հայկական ֆեյք կամ կոտրված հաշիվներով Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում՝ հարձակում իրականացնելով նաեւ հայկական կայքերի վրա։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ Ադրբեջանը մեծ ռեսուրսներ է օգտագործում այս օրերին տարվող տեղեկատվական պատերազմի ժամանակ, սակայն դրանք հիմնականում արդյունք չեն տալիս։ –

Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր․ Շուշան Ստեփանյան

Հայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ են վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ։ Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3061148367254636

Ասեկոսե

Մարդը ստեղծված է հասարակության համար։ Նա ընդունակ չէ և քաջություն չունի միայնակ ապրելու: Ուիլյամ Բլեքսթոուն

ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են հակառակորդի անօդաչու թռչող սարքը․ ԱՀ ՊՆ

Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարք: ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնել հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն:   ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ալիեւին սխալ են զեկուցել

Չեմ կարող հստակ ասել, թե ինչու է Իլհամ Ալիեւը դժգոհ իր ստորադասերից՝ հասկանալու համար պետք է խորապես ծանոթ լինել հարեւան երկրի քաղաքական կյանքի նրբություններին: Բայց դժգոհելու գոնե մեկ պատճառ Ադրբեջանի նախագահը, կարծում եմ, ունի. նրան սխալ են զեկուցում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական եւ տնտեսական գործընթացների մասին, եւ այդ զեկույցները նրա մոտ թյուր տպավորություն են ստեղծել,

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը պարզաբանել է, թե ինչու չի ստորագրել մեջլիսի հակահայկական հայտարարությունը. Ermenihaber.am

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) հայտնել է, թե ինչու չի ստորագրել մեջլիսի հայտարարությունը, որով երկրի խորհրդարանը մեղադրել էր Հայաստանին` պնդելով, որ վերջինս հարձակվել է Ադրբեջանի վրա »։ HDP-ի խմբակցության փոխնախագահ Սարուհան Օլուչը, ընդգծելով, որ երկու երկրների միջև խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է խաղաղ լուծումներ մտածել, նշել է․ «Ադրբեջանցիները և հայերը այս տարածաշրջանի հին ժողովուրդներն

Քննարկում ունեցանք ԱՄՆ Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ. Լիլիթ Մակունց

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այսօր ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի շրջանակներում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ տեսակոնֆերանսի միջոցով աշխատանքային քննարկում ունեցանք ԱՄՆ Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի և փոխնախագահ

Թուրքիայում բնակվող ադրբեջանցիները բողոքի երթ են կազմակերպել՝ ընդդեմ Հայաստանի. Ermenihaber.am

Թուրքիայի հյուսիս-արևմտյան Էսքիշեհիր քաղաքում ապրող ադրբեջանցիները փողոց են դուրս եկել՝ բողոքելու հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերից։ Բողոքի երթի միջոցով նրանք իրենց դժգոհությունն են հայտնել հայկական զինված ուժերի գործողությունների կապակցությամբ։ Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսափող համարվող մերձիշխանական «Sabah» օրաթերթի էլկայքի տեղեկացմամբ՝ բողոքի երթին մասնակցել է շուրջ 150 մարդ, հիմնականում թուրքաբնակ ադրբեջանցիներ, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիներ և Թուրքիայում

Կայացել է կրտսեր սերժանտ 19- ամյա Գրիշա Մաթեւոսյանի հրաժեշտի արարողությունը

2020 թվականի հուլիսը փառավոր տողերով գրվեց-մնաց մեր պատմության ոսկեմատյանում, գրվեց արյամբ, գրվեց հայ զինվորի ամրակուռ ոգու եւ բազկի հաղթանակով: ՀՀ պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված Գարուշ Համբարձումյանի, Սոս Էլբակյանի, Սմբատ Գաբրիելյանի եւ Գրիշա Մաթեւոսյանի լուսապսակ անունները հավերժորեն անմահացան մեր հերոսամատյանում: Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, հանդիսապետությամբ եկեղեցու հոգեւոր սպասավորների, այսօր տեղի ունեցավ ՀՀ

«Սա «Սև սար»-ն է ու դրա վրա գտնվող ադրբեջանական դիրքը: Զինվորականներն ասում են, որ «դիրք չի, ժամանակակից ամրոց է»

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա «Սև սար»-ն է ու դրա վրա գտնվող ադրբեջանական դիրքը: Զինվորականներն ասում են, որ «դիրք չի, ժամանակակից ամրոց է»: Այն շատ վտանգավոր է Մովսես, Այգեպար և այլ գյուղերում ապրող մեր հայրենակիցների համար: Բայց արդեն քանի օր է, ինչ հայկական ստորաբաժանումները հսկում են այդ

«Մենք կոտրվող չենք և նահանջելու տեղ չունենք». հակառակորդի կողմից վիրավորում ստացած, Չինարի գյուղի բնակիչ

«Մենք կոտրվող չենք և նահանջելու տեղ չունենք: Սա մեր սրբավայրն է, մեր գյուղն ու ծննդավայրը», ասում է նախօրեին հակառակորդի կողմից վիրավորում ստացած, Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը:

ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը և Քորի Բուքերը դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա

«ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը և Քորի Բուքերը դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա և կոչ են արել դադարեցնել ԱՄՆ ռազմական աջակցությունն Ադրբեջանին», ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031