Օրվա լրահոսը

Այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին և դա դեռ պետք է հասկանալ ո՞վ, ինչո՞ւմ և ինչո՞ւ է հետաքրքրված. Փաշինյանը՝ Միշուստինին

Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ. քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը Մինսկում Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ ի վերջո հանդիպել, քանի որ կորոնավիրուսի պատճառով մեր մի քանի պոտենցիալ հանդիպումներ հետաձգվել են և

Սահմանային իրավիճակի ամփոփում ժամը 21:00-ի դրությամբ

Ամբողջ օրն իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։ Քիչ կրակոցները հիմնականում եղել են հրաձգային զենքերից: Զորքերի և հրամանատարության մարտական ոգին բարձր է, լիովին տիրապետում են իրավիճակին, վերահսկում են հակառակորդի բոլոր ոտնձգությունները, շարժերը։ Համեմատաբար խաղաղ պայմաններում բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին, որքանով դա հնարավոր է: Սկսվել են տների վերականգնման աշխատանքները: Առաջնահերթ վերականգնվում են այն տները,

«Աղքատությունը գլխի մեջ է, ոչ թե գրպանում». Հայկ Չոբանյան

Սահմանամերձ գյուղերն ապրում են բնականոն կյանքով Այսօր օրը խաղաղ է եղել եւ բնակիչները, ըստ հնարավորության, վերադարձել են բնականոն կյանքին: Հայկական միասնական տեղեկատվական շտաբում կայացած մամուլի ասուլիսում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա ասաց, որ առաջին օրերին գնդակոծությունների եւ ռմբակոծությունների արդյունքում ավերված տների վերականգնման աշխատանքներն արդեն սկսվել են: Բնականաբար, խոսքն այն վերականգնումների մասին է, որոնք երկարատեւ

5000-ից ավելի անվադողեր` դեպի Տավուշի դիրքեր

Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերը ամրապնդելու նպատակով Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ԲՀԿ Երիտասարդների Միության կամավորական խումբը 5000-ից ավելի անվադողեր է տեղափոխել Տավուշի մարզի սահմանապահ դիրքեր։ Այցելության շրջանակներում կամավորական խումբը շրջել է սահմանային դիրքերում, ծանոթացել սահմանին տիրող իրավիճակին։ Ի պատասխան զենք վերցնելու, դիրքերում մնալու և թշնամու դեմ պայքարելու առաջարկին XXXX զորամասի հրամանատարը ասաց, որ այս

Հայ-ռուսական համատեղ զորամիավորման կամ ՀԱՊԿ ուժերի ներգրավման անհրաժեշտություն չկա. Արծրուն Հովհաննիսյան

Իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանդարտ է եղել Ամբողջ օրը իրավիճակը առաջնագծում եղել է հանդարտ, կրակոցները եղել են հրաձգային զենքերից: Քիչ առաջ միասնական տեղեկատվական շտաբում կայացած մամուլի ասուլիսում, վերլուծելով սահմանային իրավիճակը, հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը: Նա այսօր այցելել է զորամասերից մեկը. զորքերի եւ հրամանատարության ոգին բարձր է, հայկական զինված ուժերն էլ լիովին տիրապետում են իրավիճակին: Ըստ բանախոսի, տեսնում

ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ անդամ երկրների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վրա

«Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը նույնիսկ սպառնացել է հրթիռային հարված հասցնել Հայկական ատոմակայանին», հայտարարել է ՀՀ մշտական ներկայացուցիչը՝ Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակման վերաբերյալ իր ելույթում Հուլիսի 17-ին, ելույթ ունենալով Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդում, Հայաստանի Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ՄԱԿ անդամ երկրների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի դեմ Ադրբեջանի

Մեր պետականության և ինքնիշխանության դեմ ուղղված այս՝ հերթական սպառնալիքը մենք պետք է դարձնենք հնարավորություն

Տավուշում արդեն մոտ մեկ շաբաթ շարունակվող ռազմական գործողություններում մեր զինված ուժերը իրենց խնդիրն ու առաքելությունը կատարում են գերազանց մակարդակով։ Մեր բանակի գործողությունները, սակայն, դուրս են զուտ ներհայաստանյան իրականությունից, և պարզունակ է մոտեցումը, թե հայկական զինված ուժերը ապահովում են սոսկ Հայաստանի և Արցախի անվտանգությունը։ Իրականում Ադրբեջանի ռազմական սադրանքին տրված ու տրվող պատժիչ գործողություններով Հայկական բանակը լուծում

Մենք հատկապես մտահոգված ենք Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական հայտարարությամբ, որ իրենք կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի ԱԷԿ-ը. Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար

Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի պաշտոնական հայտարարությունը. «Մարդու իրավունքները սահմաններ չունեն Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը խիստ մտահոգված է քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ իրականացվող բռնության կապակցությամբ, որը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին։ Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը, առաջնորդվելով բացառապես մարդու իրավունքների սկզբունքներով, խստորեն հորդորում է երկու կողմերին պաշտպանել խաղաղ բնակավայրերը և անհապաղ հրաժարվել խաղաղ բնակչության նկատմամբ գնդակոծություններից և

Կատալոնացի գրողն անդրադարձել է Արցախին

«Մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. արդեն ժողովրդավարական ճանապարհով ինքնորոշվել է և իրավունք ունի ապրելու խաղաղության մեջ»:

Արման Թաթոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Նարեկ Սարդարյանի հարցը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ևս խոսել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի հարցով: Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ինչպես նաև հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվածությունը՝ այս պահին մանրամասներ ներկայացնել չենք կարող, սակայն Մարդու

Նամակ եմ հղել ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրենին՝ ներկայացնելով ադրբեջանական զորքերի գործողությունները, որոնց ժամանակ թիրախավորվում են քաղաքացիական բնակչությունը, մեր երեխաները. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այսօր նամակ եմ հղել ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ներկայացնելով ադրբեջանական զորքերի գործողությունները, որոնց ժամանակ թիրախավորվում են քաղաքացիական բնակչությունը, մեր երեխաները, ինչպես նաև կրթական հաստատությունները: Նմանատիպ նամակներ եմ հղել նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններին»:

ՄԱԿ-ի հրապարակած Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչ 2020-ում Հայաստանը 2018թ.-ի համեմատ իր դիրքերը բարելավել է 19 կետով

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Մենք ցանկանում ենք կառուցել տեխնոլոգիապես զարգացած, հզոր ու նորարար երկիր, ստեղծել մարտահրավերներին դիմագրավող և ընթացող բեկումնային փոփոխություններից առավելագույնը քաղող պետական համակարգ: Այս նպատակներին հասնելու համար առանցքային դեր ունի թվայնացումը և էլեկտրոնային կառավարումը։ Ուրախ եմ տեղեկացնել, որ ՄԱԿ-ը հրապարակել է երկրների Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչ 2020-ը,

Ե՞րբ կյանքը կվերադառնա մինչ կորոնավիրուսային վիճակին. հետազոտություն

Կորոնավիրուսի դեմ տարվող կառավարության միջոցառումների վերաբերյալ հանրային վերաբերմունքը պարզելու համար Միջազգային Հանրապետական Ինստիտուտը (IRI, International Republican Institute) այս տարի հունիսին իրականացրել է հանրային կարծիքի  հետազոտություն: Հարցումն իրականացվել է հեռավար՝ հեռախոսազանգերի միջոցով, հարցմանը մասնակցել է 1517 հայաստանցի: «Որքանո՞վ եք անհանգստացած, որ դուք կամ ձեր ընտանիքի անդամը, ծանոթը կվարակվեն կորոնավիրուսով» հարցին 64%-ը պատասխանել է՝ շատ անհանգստացած, որոշ

Կորոնավիրուսով վարակված բոլոր երեխաները «Արաբկիր» ԲՀ-ից դուրս են գրվել առողջացած

Ամփոփելով 3 ամսվա աշխատանքը COVID-վարակված առաջին երեխան «Արաբկիր» բժշկական համալիր է ընդունվել մարտի 31-ին: Դրանից հետո անցած երեք ամիսների ընթացքում «Արաբկիր» է դիմել տարբեր ախտանշաններով 4527 երեխա, որոնցից 3725-ը բժշկական խորհրդատվություն եւ ծառայություններ է ստացել ամբուլատոր պայմաններում, իսկ 802-ը` ստացիոնար: Համաձայն ԱՆ կանոնակարգի` անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող COVID- կասկածելի ախտանշաններով 621 երեխա հոսպիտալացվել է ժամանակավոր

ԲԴԽ-ն բավարարել է սնանկության դատարանի 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ, որոշել է. միջնորդությունները բավարարել և տալ համաձայնություն՝ ՀՀ սնանկության դատարանի վերոնշյալ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ: Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Ռազմական գործողությունների սկսվելուց մինչ այս պահը Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրվել

Նախնական արձանագրումներ՝ կարևոր ապագայից առաջ 1. Նախագահ Վլ. Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Արձանագրում ենք, որ ռազմական գործողությունների սկսվելուց մինչ այս պահը Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրվել։ Սա չունի բացատրություն, և սա ամենևին ձևական կողմ չէ։ Միջազգային հանրությանը, պետական համակարգին և հասարակությանը իրավիճակի լրջության ուղերձները տրվում են

Գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ կազմակերպված խմբի կողմից պատվերով սպանության փորձ կատարելու գործով, երեք մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից երեք մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունը: Նախաքննության ընթացքում իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ երեք անձինք, որոնցից երկուսը Շիրակի մարզի բնակիչներ են, իսկ երրորդը՝

Վթարի ենթարկվելու հետևանքով չորս զինծառայողների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

2018 թվականի նոյեմբերի 7-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ 43-10» մակնիշի ավտոմեքենան, ուսումնական պարապմունքներից մշտական տեղակայման վայր վերադառնալիս, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը և ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Վոլոդյայի

Աջակցություն հակառակորդի ագրեսիայից տուժած համայնքների բնակիչներին

«Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցում է հակառակորդի կրակոցների հետևանքով տուժած Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Պառավաքար, Չորաթան, Այգեձոր և Բերդ համայնքներում ապրող 500 կարիքավոր ընտանիքների, այդ թվում՝ ռազմական գործողությունների հետևանքով այս օրերին ապաստարաններում պատսպարվածներին։ «Նրանց բոլորին տրամադրում ենք առաջին անհրաժեշտության սննդամթերք, հագուստ և կոշիկ։ Կարիքավորների ցանկը տրամադրել է Տավուշի մարզպետարանը։ Տավուշը մշտապես «Երևան իմ սեր»

Մոսկվայի շուկայից ադրբեջանցիները ՀՀ-ից արտահանված 65 ֆուռ ծիրան են դուրս հանել, արգելել վաճառքը

Ոչ մի հայ իրավունք չունի այդ շուկայում առեւտուր անել. Լեռնիկ Ավագյան

Արարատ Միրզոյանն ու Արման Թաթոյանը քննարկել են Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը հրետանակոծելու վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Պաշտպանն ԱԺ նախագահին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Բերդ, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր եւ մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերը հրետանակոծելու վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները: Արման Թաթոյանը, մասնավորապես, նշել է, որ իրավապաշտպան բնույթի փաստահավաք աշխատանքները վեր են

Հուլիսի 16-ին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի, ռազմական օբյեկտների նկատմամբ Ադրբեջանի ԶՈւ հանցագործությունների առթիվ հարուցվել է 8 քրեական գործ.

ՀՀ զինվորական դատախազն այցելել է մարզ 2020 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 04:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից ադրբեջանական զինված ուժերը, խախտելով հրադադարի ռեժիմը, նպատակ ունենալով ազգային ատելության հողի վրա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել նշված բնակավայրերի բնակիչներին, դիտավորյալ ոչնչացնել նրանց գույքը, քաղաքացիական

Փաշինյանը հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի մասին մանրամասներ է փոխանցել Բելառուսի իր գործընկերոջը

Մինսկում կայացել է Վարչապետ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը Մինսկում տեղի է ունեցել Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը: Բելառուսի նախագահը ջերմորեն ողջունել է ՀՀ վարչապետին Մինսկում և անդրադարձել Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանն ու խնդիրների լուծմանը: «Անկեղծ ասած, ԵՏՄ-ում կան բազմաթիվ խնդիրներ ՝ կապված այն բանի հետ, որ մենք

Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ վարչապետի որոշմամբ Ռազմարդյունաբերական կոմիտեի նորանշանակ նախագահ Արտակ Դավթյանին

Հակոբ Արշակյանը շնորհավորել է Արտակ Դավթյանին նշանակման կապակցությամբ, ընդգծել վերջին օրերին ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների մշակած նորագույն տեխնոլոգիաների՝ իրենց մասին բարձրաձայնող հաջողությունները, Պաշտպանության նախարարության, զինված ուժերի կողմից այդ միջոցների արհեստավարժ կիրառումը։ ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն այն է, որ միմյանց հետ աշխատելով ստեղծվեն այնպիսի տեխնոլոգիական ուղղություններ ու լուծումներ, որոնք կտրամադրվեն ՀՀ զինված ուժերին՝ պաշտպանության ոլորտում նշանակալի արդյունքների

Միջազգային արձագանքը Տավուշում հայ-ադրբեջանական սահմանային բախումներին

Հայ-ադրբեջանական պետական սահմանի՝ Տավուշի մարզի հատվածում վերջին օրերին արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտումները ոչ միայն բացասական ազդեցություն են ունենում բանակցային գործընթացի վրա, այլ նաև հերթական անգամ ի ցույց են դնում դիվանագիտական և անվտանգության կառույցներում Հայաստանի համար անբարենպաստ միտումները։ Թուրքիան խախտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի իր պարտավորությունները Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացով, ինչպես հայտնի է, զբաղվում

Արարատ Միրզոյանը Գեորգի Ծերեթելիին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու պաշտոնական սպառնալիքը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է վերջին օրերին ՀՀ հյուսիսարեւելյան շրջանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները, խաղաղ բնակչության, տների եւ մանկապարտեզների հրետակոծումը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու պաշտոնական սպառնալիքը:

«Միջնորդում եմ հռչակել Հայկ Սարգսյանի անմեղությունը և արդարացնել նրան». Երեմ Սարգսյան

Երեմ Սարգսյանը վստահեցրեց՝ խախտվել են Հայկ Սարգսյանի մի շարք իրավունքներ, այդ թվում արդար դատաքննության և անմեղության կանխավարկածի:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն

ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն։ Իրավիճակն ամբողջությամբ մեր Բանակային կորպուսի ուժերի զգոն վերահսկողության ներքո է»։

Գողացած տերմինալը տարել էին Արփի գյուղ, կոտրել ու թալանել. կան ձերբակալվածներ

Փոխարինված համարանիշերով «BMW» մակնիշի մեքենայով երեք երիտասարդ Եղեգնաձորի  մթերային խանութներից մեկի դուռը բացել ու գողացել են վճարային տերմինալը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031