Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Ռոսօբորոնոէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ռուսաստանյան «Ռոսօբորոնոէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտահանման վարկի, ինչպես նաև միջպետական այլ պայմանագրերով ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման ընթացքը: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել ՀՀ զինված ուժերի կարիքների համար ձեռք բերվող սպառազինության,

Յուրի Տեփանոսյանի մայր. «Ես հիմա ատում եմ «Սասնա ծռերին». իրենք իմ որդու սպանության պատճառ դարձան»

«Սասնա ծռերի» դատավարության ժամանակ որպես վկա հարցաքննվեցին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի ծնողները

Մարմնական վնասվածքներ է ստացել պայթյունի հետևանքով

Մայիսի 28-ին, ժամը 10.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ստորին վերջույթի պատռված վերք, ձախ ձեռքի 1-ին, 2-րդ, 3-րդ մատերի եղունգային ֆալանգի տրավմատիկ ամպուտացիա բազմաթիվ մանր բեկորներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի 51-ամյա մի բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը

Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում ԵԱՏՄ երկրների դեսպանների հետ

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի առիթով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևի և Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ: Նախագահը շնորհավորել է ԵԱՏՄ երկրների դեսպաններին՝ ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ

Նիկոլ Փաշինյան. Հուսով ենք՝ այս տարի արդեն կհաջողվի ստորագրել առնվազն երկու համաձայնագիր ԵԱՏՄ-ի և գործընկեր երկրների միջև

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում: Մայիսի 29-ին ՀՀ վարչապետը մասնակցել է մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին: Նիստից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հայտարարությամբ. «ԶԼՄ–ների հարգելի ներկայացուցիչներ, Հարգելի Տիգրան Սուրենի, Մենք ավարտեցինք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովի աշխատանքները: Այսօր մենք

ՌԴ Պետդուման ԵԱՏՄ պայմանագրերին հակասող օրենսդրական կարգավորում է մշակում

ՌԴ Պետդումայի տրանսպորտի և շինարարության կոմիտեի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը մայիսի 27-ին հայտարարել էր, որ ՌԴ քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարողանա տաքսու վարորդ աշխատել Ռուսաստանի տարածքում: Ըստ Մոսկվիչևի, օրենքը, որը ուժի մեջ կմտնի ընթացիկ տարում, կարգելի օտարերկրյա վարորդներին աշխատել որպես տաքսու վարորդ ՌԴ տարածքում։ «Մենք նաև վերջնականապես կամրագրենք օրենքում, որ տաքսիների օտարերկրյա վարորդներ չենք ունենալու: ՌԴ

Արմեն Ստեփանյան. Ամուլսարի ծրագիրը կարևոր դերակատարություն է ունենալու Հայաստանի տնտեսության զարգացման մեջ և սահմանելու է նոր ստանդարտներ բնապահպանական և սոցիալական կառավարման ոլորտներում

Տարիներ շարունակ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը քննադատվել է վատ բնապահպանական կառավարման և թափանցիկության բացակայության համար: Որպես բնապահպանության ոլորտի գիտնական, վստահ եմ, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը հնարավոր է շտկել՝ լուրջ բարեփոխումներով: Հանքարդյունաբերությունն այնպիսի երկրների տնտեսությունների ողնաշարն է, ինչպիսիք են Կանադան, Ավստրալիան, Շվեդիան: Հանքարդյունաբերությունը վերջին տասնամյակներում զգալի փոփոխությունների է ենթարկվել՝ առաջարկելով պատասխանատու բնապահպանական և սոցիալական կառավարման

«Երկու գրասենյակների սեփականատերերի հետ ես ունեմ բավականին լավ ընկերական հարաբերություններ, Աջարաբեթի հետ կապ չունեմ». Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ «Այստեղ գիտե՞ք ինչն է խնդիրը, կռիվը չի գնում բուքմեյքերական գրասենյակների հետ, այս ցեխ շպրտելը մի իմաստ ունի՝ այն ապարատները, որ գազալցակայաններում դրած է, երկար պահելու: Ուրիշ բանի վեճ չկա: Ի դեպ, այդ ապարատները մենաշնորհային ձեւով պատկանում են «Գուդվին» ընկերությանը»:

Վարչապետը մասնակցել է ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների պաշտոնական ճաշին և հանդիպել է հայ գործարարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մասնակցել է Բարձրագույն  Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։ Նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։ Հաջորդիվ տեղի է ունեցել պաշտոնական ճաշ՝ ի պատիվ ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակությունների։ Այնուհետև վարչապետ Փաշինյանն այցելել է Ղազախստանում Հայաստանի դեսպանություն, որտեղ հանդիպում է

«80-ամյա անձն իր ունեցվածքից 200.000 դոլար նվիրել է դատավոր որդուն, մնացածը՝ երկու աղջիկներին». Արթուր Վաղարշյան

Գտնում եմ, որ գործող օրենքներն ունեն գործիքակազմ՝ դատավորի ունեցվածքի դրության ստուգում կատարելու համար: Որեւէ արգելք չկա այդ հարցում: Այստեղ, սակայն, պետք է զգույշ լինել

Նիկոլ Փաշինյան. Հայաստանն առանձնակի կարևորում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը

Ղազախստան աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Նուր-Սուլթանում` Անկախության պալատում, մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հոբելյանական նիստին: Այն նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակին: Անկախության պալատում Հայաստանի վարչապետին, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Տեղի է ունեցել ձեռքսեղմման և արարողակարգային լուսանկարահանման արարողություն: Այնուհետև կայացել է Բարձրագույն

ՍԴ անդամի թեկնածուն կողմ չէ ՍԴ-ն ցրելուն, դատավորին հրելուն

Պատգամավոր Գեւորգ Պապոյանը չհամաձայնեց. «Նման իրավիճակ չկար, դատավորն ինքն է ընկել»

Ձեզ հայրենիքում սիրում և գնահատում են. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենին: Նախագահը գոհունակությամբ է նշել, որ երգչուհին հաճախ է լինում հայրենիքում, որտեղ սիրում են նրան և գնահատում նրա արվեստը: «Հայաստան-Սփյուռք կապը նախկինում նաև Ձեզ նման մարդկանց միջոցով էր: Ձեր երգերը հոգեհարազատ են ժողովրդին, և ամեն անգամ Ձեր կամ տաղանդավոր մյուս հայերի այցելությունները Հայաստան իսկապես մեծ

Առաջին եռամսյակում պետական շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ զինվորական դատախազության ուսումնասիրություններով բացահայտվել է պետությանը պատճառված 8մլրդ 672 մլն դրամի վնաս

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում 2019թ․ առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության համապատասխան բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների իրականացված աշխատանքների արդյունքները։ Համաձայն այդ կապակցությամբ հրավիրված օպերատիվ խորհրդակցության ընթացքում ներկայացված ցուցանիշների՝ առաջին եռամսյակի ընթացքում իրականացվել է 78 ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է 41 խախտում: Նկատի ունենալով, որ հայտնաբերված խախտումներից

Վրաց-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվել է. որոշ պաշտոնյաներ մեղադրում են «երրորդ ուժի»

Ադրբեջանի և Վրաստանի սահմանին լարվածություն է առաջացել, որի համար առիթ է հանդիսացել Ադրբեջանի իշխանությունների նոր որոշումը՝ սահմանափակել վրացի ուխտավորների մուտքը Դավիթ Գարեջի վանական համալիր: Դավիթ Գարեջի վանական համալիրը գտնվում է երկու երկրների հենց սահմանին, ընդ որում դրա մի մասը վերահսկում է ադրբեջանական կողմը: Վանքերին և Չիչխիթուրի աշտարակին հասնելու համար ուխտավորները պետք է հաղթահարեն մի քանի

Էլինար Վարդանյան. Սվիտալսկին 2-3 ամիս հետո չի էլ հիշելու Հայաստանի մասին, և այն մասին, թե ինչ լարվածություն կառաջանա Հայաստանի և ԵՄ-ի միջև

Մեր երկրում ընթացող դատաիրավական զարգացումերի վերաբերյալ միջազգային կառույցների սառը և սթափեցնող հայտարարությունների ֆոնին տարբերվում էր Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկու հայտարարությունները, որտեղ նա մոռացել է անդրադառնալ դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելուն: Առաջիկայում իր առաքելությունը մեր երկրում ավարտող և Հայաստանից հեռացող ԵՄ դեսպանը, իհարկե, վերջում ավելացրել է, որ Հայաստանի դատաիրավական համակարգում բարեփոխումները պետք է իրականացվեն ՀՀ Սահմանադրության,

«Արսեն Ջուլֆալակյանի հարցով դիմել ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով». Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյանը հայտնեց, որ մինչ օրս «Քաղաքացու որոշում» կուսակցությունը չի ստացել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, կուսակցություններին ուղղված Էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին դիմումների պատասխանները։

Բաղրամյանը բացեցին. բուքմեյքերների աշխատակիցները սպասում են Բաբկեն Թունյանի պատասխանին

Բուքմեյքերների աշխատակիցները չեն հեռանում, սպասում են, որ ԱԺ-ն իրենց սրտով պատասխան տա

Ինչպես պետք է քննվեն այդ բողոքները, եթե ՍԴ-ն վարույթ ընդունեց միջնորդությունը. «Ժողովուրդ»

«Մարտի 1»–ի քրեական գործի՝ դատարանից դատարան շրջագայությունը շարունակում է մնալ ամենաքննարկվող հարցը։ Ինչպես հայտնի է, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն իր վարույթում գտնվող քրեական գործն ուղարկել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ ամբաստանյալներից սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության եւ առաջադրված մեղադրանքի սահմանադրականությունը որոշելու համար։ Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է

«Ադրբեջանում Հենրիխ Մխիթարյանի համար անվտանգության երաշխիքներ իրականում չկան». Մխիթար Հայրապետյան

«Ոչ ռասիզմին» սկզբունքը որդեգրել է մարզաշխարհը: Բայց նման նվեր մատուցելը Ադրբեջանին, նկատի ունեմ՝ եզրափակիչը Բաքվում անցկացնելը, այդ սկզբունքի ոտնահարում էր

Արթուր Սաքունց. Արհմիությունները գոյություն ունեն, բայց աշխատավորների իրավունքները պաշտպանող կառույց որպես չի գործում. «Ժողովուրդ»

Կարծես թե մենք չենք տեսել նրանց կողմից լուրջ գործողություն, եւ սա այն դեպքում, երբ լայնորեն խախտումներ են եղել աշխատողների իրավունքների առումով։

«Չգիտեմ ինչպես, բայց Գեւորգ Գորգիսյանը չի հասկանում հարցի լրջությունը». Քրիստինե Պողոսյան

Գեւորգ Գորգիսյանը վստահեցրեց, որ օրինագիծն առաջարկում է հրապարակել ծախսերի չափը, այլ ոչ թե պաշտոնյաների անվտանգությանն առնչվող տվյալներ:

Տասնամյակներ շարունակ Հայաստանում իրենց թալանածով արտասահմանում բիզնեսներ հիմնածները, պարզվում է, խիստ մտահոգված են օտարերկրյա ներդրումների պակասով. «Հայկական ժամանակ»

Հարցին նայենք այլ տեսանկյունից։ Տասնամյակներ շարունակ Հայաստանում անցումային արդարադատություն չի եղել, կարելի է ասել՝ ընդհանրապես արդարադատություն չի եղել։ Եվ ի՞նչ, երկիրը հեղեղվա՞ծ է եղել օտարերկրյա ներդրումներով։

Զրպարտության համար իրավաբանը 20 դրամ է պահանջում

Վիրավորանքի, պատվի, արժանապատվության, գործարար, մասնագիտական համբավի պաշտպանության հայցերի աճ կա Վիրավորվում են լրատվամիջոցներից, բլոգերներից, քաղտեխնոլոգներից, պատգամավորներից, սոցցանցերի օգտատերերից, գյուղապետերից, տնօրեններից, գրագողերից, ակադեմիկոսներից, երաժիշտներից, ամենքից, ումից հնարավոր է վիրավորվել: Մի քաղգործով հայցվորը վիրավորվել էր իր վստահորդից: Հայցվորը պատասխանողին մատուցել էր իրավաբանական ծառայություններ կորպորատիվ իրավունքի շրջանակներում: Հայցվորը պատշաճ եւ ժամանակին տրամադրել էր իր ծառայությունները, որի արդյունքում պատասխանողը

«Ուղերձը միակ հնարավոր տարբերակն էր». Տարասյանը՝ նախագահի պասիվ լինելու շուրջ քննադատության մասին

Նախագահը հանդիպումներ է սկսել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ, ուստի կարծում եմ՝ իր դիրքորոշումն անձամբ կհայտնի

«Միացում» միավորման համակարգող. «Մենք պետք է հասնենք դրան, ստեղծենք միացյալ, նոր Հայաստան». «Հրապարակ»

Դա հեշտ ճանապարհ չէ, դժվար ճանապարհ է։ Դրա համար Արցախի քաղաքական ուժերը պատրաստ են դիսկուսիաներ կազմակերպել հարցի շուրջ, թե ոնց ենք անցնելու այդ ճանապարհը, եւ դրան հասարակությունը պետք է պատրաստ լինի:

«Դու տենց բաների համար պիտի պատասխան տաս, աղջիկ ջան, դու բարոյական իրավունք ունե՞ս, որ ինձ տենց բան ես ասում». Ծառուկյանը բորբոքվեց

Ծառուկյանը բորբոքվեց. «Դրանք բոլորը, որ ասում են, չար, նախանձ մարդիկ են, չարող մարդը միշտ արող մարդուն նախանձությունից չարախոսում է: Էս քանի՞ տարի է Ծառուկյանին ստուգում են, էդ ում պետք է ստուգեն՝ չեն ստուգում, ցավդ տանեմ, լավ, մի հատ աչքերդ բացեք: Ձեզ պարապած, փողերը տված՝ պարապած հարցերով եկել ես Ծառուկյանին ասում ես…հարկերը Ծառուկյանը եթե տված չլիներ՝ Ծառուկյանին կմորթեին»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 29-30-ի կեսօրից հետո Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 31-ին, հունիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ից հունիսի 2-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝  Մայիսի 29-31-ը, հունիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի մայիսի 30-ի բազմամյա կլիմայական

«Հայտնաբերել էի գրագետ ու խորամանկ գործող հանցախումբ»

Նախկինում դատապարտվածը դիմել է ԱԱԾ պետին 2010թ. ապրիլի 10-ից մինչեւ 2019թ. փետրվարի 27-ը, դատապարտվելով շինծու մեղադրանքներով, եղել եմ կալանավայրերում: Անցյալ տարվա փետրվարի կեսերին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դուք հայտնել էիք, որ աշխատանքի ընդունման ժամանակ Ֆելիքս Ցոլակյանը Ձեզ խորհուրդ է տվել, ասելով. «Թուղթը, որի տակ ստորագրում ես, ուղղակի թուղթ չէ, այլ մարդու ճակատագիր»: Դուք նաեւ ասել

Մարուքյանը՝ Մակունցին. «Շատ վատ է, եթե ամիսներ եք աշխատել «վեթթինգի» վրա, իսկ մենք խաբար չենք եղել»

Վարչապետն ինքն ասաց, որ երկու ամիս անցումային արդարադատության վրա եք աշխատել, ոչ թե «վեթթինգի»: «Վեթթինգը» նոր բան է

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031