Լրահոս
Օրվա լրահոսը

Տասնյակ հազարավոր երկրպագուներ հրաժեշտ են տալիս Օզզի Օսբորնին

Հուլիս 30,2025 19:07 Share

Օզզի Օսբորնի հայրենի քաղաք Բիրմինգեմում վերջին հրաժեշտն են տալիս ռոք-աստղին, որը կյանքից հեռացել է հուլիսի 22-ին։

Black Sabbath խմբի հիմնադիր և մենակատարի մահվան երթին, որն անցել է Բիրմինգեմի կենտրոնով, մասնակցել են տասնյակ հազարավոր երկրպագուներ։

Հիշեցնենք, որ մահվանից ավելի քան երկու շաբաթ առաջ 76-ամյա Օսբորնը հրաժեշտի մեծ համերգ էր տվել Բիրմինգեմի Villa Park մարզադաշտի բեմում՝ գահին նստած: Նա Պարկինսոնի հիվանդության պատճառով դժվարությամբ էր քայլում։

Համերգի ավելի քան 190 միլիոն դոլար հասույթն Օսբորնը տրամադրեց բարեգործությանը, այդ թվում՝ Պարկինսոնի հիվանդության հետազոտություններին, մանկական հիվանդանոցների։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել