Օրվա լրահոսը

Առողջացել է 4 քաղաքացի, 37-ը` մեկուսացումից տուն է վերադարձել

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացնում է վերջին տվյալները. «Առողջացել է 4 քաղաքացի, 37-ը` մեկուսացումից տուն է վերադարձել»:

Ոստիկանությունը զգուշացնում է. (Տեսանյութ)

Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը սահմանափակելու, առկա դեպքերը նվազեցնելու, ինչպես նաև մարդկանց, հատկապես տարեցների առողջությունը չվտանգելու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը հորդորում է՝ – խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը. – բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում. – խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն:  

Ճապոնիայում օլիմպիական ջահի երթը նույնպես չի կայանա

2020 թվականի ամառային 32-րդ օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու որոշման հետեւանքով օլիմպիական կրակի փոխանցումավազքը այդ երկրի տարածքում նույնպես չի կայանա: Կազմակերպիչները մինչ այդ, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում որոշել էին, որ մարտի 20-ին Ճապոնիա բերված եւ մարտի  26-ին մեկնարկող  փոխանցումավազքը կայանալու էր առանց ջահակիրների մասնակցության: Այսինքն, օլիմպիական ջահը պետք է տարվեր ավտոմեքենաներով՝ սակավամարդ տարածքներով: Խաղերը

Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հիվանդանոցային պայմանների՝ կորոնավիրուսի առումով վտանգավորության մասին

Հայկ Ալումյանն ասաց, որ այս առումով կարևոր է նաև ճշտել պաշտոնական մարմիններից, թե քրեակատարողական համակարգում քանի քրեակատարողական ծառայող է մինչև այսօր թեստավորվել կորոնավիրուսի համար, քանի կալանավոր, քանի ազատազրկված անձ:

Ջալալ Հարությունյանը ՊԲ շտաբում ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին

Մարտի 24-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ՊԲ շտաբում ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Հանդիպման մեկնարկին,  որին ներկա  է գտնվել նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ջալալ Հարությունյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Այնուհետև բանակի հրամանատարը ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում

«Թողե՛ք ծխելը հենց հիմա». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Անընդհատ ինձ զսպում եմ սրա մասին խոսելուց, որ ինձ կրկին չմեղադրեն անընդհատ «ծխելու» դեմ պայքարի մեջ։ Բայց այլևս չեմ կարող… Կորոնավիրուսից ամենաշատը մահանում են հենց ծխողները, որովհետև վիրուսը խոցում է թոքերը, որոնք ծխողների մոտ արդեն իսկ խորը խոցված են։ Խոցված են թե՛ սովորական, թե՛ էլեկտրոնային

«Վերաքննիչ բողոք ենք ներկայացրել առաջին ատյանի դատարանի դրսևորած անգործության դեմ». Հայկ Ալումյան

«Մեր օրենքը չի նախատեսում, որ դատավորի կողմից միջնորդությունը չքննելը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան, բայց Եվրոպական կոնվենցիան նախատեսում է, որ եթե որևէ անձ բողոքում է, որ իր կոնվենցիոն իրավունքը խախտվել է, պետությունը պետք է արդյունավետ պաշտպանիչ միջոց տրամադրի, իսկ մեր երկրում միակը Վերաքննիչ դատարանն է». Հայկ Ալումյան

Նորարարություններն ու հաջողակ ստարտափերն են ապագայի ճիշտ ճանապարհը. Արմեն Սարգսյան

Նախագահ Սարգսյանն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչներին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանին, «Սևան Ստարտափ Սամմիթ» ծրագրի տնօրեն Վահագն Ռափյանին և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանին: Նշելով, որ նորարարություններն ու հաջողակ ստարտափերն են ապագայի ճիշտ ճանապարհը՝ նախագահը քաջալերել է երիտասարդներին շարունակել իրենց ծրագրերի ու գաղափարների իրականացումը:

Արսեն Թորոսյան. «Այս պահին ունենք թոքերի արհեստական օդափոխության 41 սարք, որոնցից ոչ մեկը դեռևս չի օգտագործվում»

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. Այսօր այցելեցի հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար առանձնացված բժշկական հաստատություններ՝ ծանոթանալու ծառայությունների մատուցման ընթացքին, ինչպես նաև իրականացվող շինարարական աշխատանքներին։ Ստորև բերված բժշկական կենտրոններում արդեն իսկ բուժում են ստանում մեծաթիվ պացիենտներ, սակայն մահճակալային ֆոնդը շարունակվում է ծավալվել։ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում շուտով ունենալու ենք 151 սովորական և

Նիկոլ Փաշինյանի ուղերձը. Կորոնավիրուսի 249 դեպք՝ ՀՀ 6 մարզում եւ Երեւանում

Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով: ՀՀ վարչապետը նշեց մի քանի փաստեր. • Այս պահի դրությամբ՝ կորոնավիրուսի հաստատված 249 դեպք • Նրանցից թոքաբորբ ունի 30-ը • Ծանր վիճակում՝ 4 • Ծայրահեղ ծանր՝ 1-ը (77 տարեկան) • Մեկուսացված՝ 868 • Ինքնամեկուսացման հրահանգով տներում գտնվող՝ 2419 • Արդեն ապաքինված՝ 4 • Դեպքերը հայտնաբերվել

«Հանցանքն արտակարգ դրության պայմաններում կատարելը պատասխանատվությունը և պատիժը խստացնող հանգամանք է». ՀՀ գլխավոր դատախազություն

Հարգելի՛ հայրենակիցներ Ուժի մեջ է մտել 2020թ. մարտի 23-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների փաթեթը: Համաձայն վերջինիս՝ ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվել է երկու նոր հանցագործություններ նախատեսող հոդվածներով: Մասնավորապես՝ օրենսգրքում՝ 124.1 հոդվածով, կյանքի և առողջության դեմ ուղղված

Պատգամավորներն առաջարկներ հղեցին պարետին եւ հարցադրում՝ Ամենայն հայոց կաթողիկոսին ու նախագահին

«Մի բան ենք խնդրում՝ մնացեք տանը, այդ կերպ օգնեք պետությանը եւ պահպանեք առողջապահության նախարարության ցուցումները»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Մկրտչյանը: Նա համոզմունք հայտնեց, որ կորոնավիրուսի մարտահրավերն ուղղված է ոչ միայն մարդկանց, այլեւ տեխնոլոգիաներին, եւ աշխարհն աշխատում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ: «Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն էլ նկատեց. «Մեր կառավարությունն ավելի

ՏՄՊՊՀ. «Կա ալկոգելի մեծ չափով մնացորդ արտադրող ընկերություններում»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը վստահեցնում է՝ պարենի եւ ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքների առկա պաշարների խնդիր չկա, Լարսի անցակետն աշխատում է, բեռնափոխադրումների խնդիր չունենք: Այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը Գեւորգյանն ասաց՝ խոշոր առեւտրի կենտրոններում պիկ օրերին մի քանի անգամ ավել գնում է կատարվել, բայց դարակաշարները դատարկ չեն մնացել,

Գործատուն չի կարող պարտադրել այս իրավիճակում, որպեսզի աշխատողը գնա չվճարվող արձակուրդի. Ժորա Սարգսյան

Օրավարձով աշխատող, բայց հարկադիր պարապուրդում գտնվող մարդիկ էլ պետք է վարձատրվեն, եթե ունեն աշխատանքային պայմանագիր

Փոխանցված գումարից յուրացրել է 34 միլիոն 430 հազարից ավելի դրամ. «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ տնօրենի ապօրինությունները

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2014-ից 2020 թվականներին օտարերկրյա «Համաշխարհային հատուկ օլիմպիադաներ» կազմակերպությունից, Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, ինչպես և այլ կազմակերպություններից «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությանը փոխանցվել է ընդհանուր 80 միլիոն 680 հազար դրամից ավելի գումար՝

Ինչպես և մարտի դաշտում, այնպես էլ հիմա՝ վստահ եմ, որ կարող եմ երաշխավորել մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգությունը և երաշխավորել արդարության հաստատումը. Վիտալի Բալասանյան

Գեներալն ասել է. «Նրանք, ովքեր հայտարարում են, որ առողջապահությունը կամ կրթությունը լինելու են ձրի, ապա այս 12-13 տարիների ընթացքում կարող  էին գոնե  տաս-քսան տոկոսով, ինչի մասին որ խոստումներ են տալիս, կյանքի  կոչել, որպեսզի հասարակությունն իմանա, որ դա հնարավոր է»

Քննարկվել են նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները

Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նոր տիպի Կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները, Արցախում սպասվող համապետական ընտրությունները, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: ԱԽ գրասենյակ

Պատգամավորն ահազանգում է՝ «մեջք ունեցողներ» կան, ԱԺ փոխնախագահը խոստանում նրանց «արագ հասկացնել»

Պետական կառույցների որոշ աշխատակիցներ եւ տնօրեններ շեշտում են  նախարարությունների, ԱԺ-ի եւ քաղաքապետարանի կողմից հովանավորչություն ունենալու հանգամանքը

«Օրինակ՝ «Երևան մոլը» չի գործում, բայց այնտեղի պարենային խանութը և դեղատունը հանգիստ կարող են աշխատել. սահմանափակում չկա». Վարոս Սիմոնյան

Երեկվանից՝ ժամը 17.00-ից սկսած մեր բեռնատարները սկսել են հատել Հայաստան-Վրաստան սահմանը, մասնավորապես նախապատվություն է տրվել շուտ փչացող մթերքներին:

Քննարկվել է նաև, թե ինչպես կարող են առավել արդյունավետ օգտագործվել ՀԲԸՄ հնարավորությունները ՀՀ-ում, Արցախում և Սփյուռքում

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին: ՀԲԸՄ-ն խոշորագույն հայկական հասարակական կազմակերպություն է աշխարհում և իր ներկայացուցչություններն ունի ավելի քան 30 երկրներում: Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է, թե կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված նոր իրավիճակում

Յան Նեպոմնյաշչին մի փոքր ամրապնդել է առաջատարի դիրքը

Եկատերինբուրգում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարում այսօր երկրորդ հանգստյան օրն է, իսկ նախօրեին կայացել էին 6-րդ տուրի պարտիաները: Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին հաղթելով չինացի Դին Լիրենին՝ վաստակած միավորների քանակը հասցրել է 4,5-ի եւ մի փոքր ավելի ամրապնդել առաջատարի դիրքը: Երկրորդ տեղում ընթացող ֆրանսիացի շախմատիստ Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը վերջին պահին է փոխարինել կորոնավիրուսի

Արտակարգ դրությունը «շրջանցում է» Մալաթիա-Սեբաստիան

Արդեն 9-րդ օրն է Հայաստանն ապրում է արտակարգ դրության պայմաններում: Պարետ Տիգրան Ավինյանն օրեր առաջ հայտարարել է՝ կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչեւ արտակարգ դրության ռեժիմի ավարտը ՀՀ-ում արգելվելու են առեւտրի կենտրոնների գործունեությունը՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների, մանրածախ առեւտրի գործունեության:     Կառավարությունը մարդկանց հորդորում է՝ հնարավորության դեպքում՝ տանից

Առևտրի տեսանկյունից աճ կարձանագրվի խոշոր առևտրային ցանցերի կտրվածքով. ՏԶՆԿ-ն անդրադարձել է կորոնավիրուսի ազդեցությանը տնտեսության վրա արտակարգ դրության ժամանակահատվածում

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է կորոնավիրուսի ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա արտակարգ դրության ժամանակահատվածում: 2019թ.-ին ներքին պահանջարկ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է շուրջ 113%, մինչդեռ արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը`շուրջ 38%: Սա նշանակում է, որ ՀՀ-ում տնտեսության աճը հիմնականում պայմանավորված է ներքին պահանջարկով` տնային տնտեսությունների կողմից վերջնական սպառմանն ուղղվող ծախսերով, որոնց ծավալը 2019թ.-ին 2018թ.-ի համեմատ շուրջ 13%-ով աճ է արձանագրել:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Մարտի 24-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-ին և 28-ին հատկապես հյուսիսային շրջաններում, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մարտի 24-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-ին, 28-29-ը

ՀՅԴ ԳՄ առաջարկությունները արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումների վերաբերյալ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը, շարունակելով կուսակցության որդեգրած ուղեգիծը և վերահաստատելով Պետության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում իր կարողականությունը գործնականորեն ծառայեցնելու պատրաստակամությունը, ներկայացնում է համավարակի պայմաններում արտակարգ դրության ապահովման և դրանից բխող հակաճգնաժամային կառավարման վերաբերյալ առաջարկություններ: Իրավիճակի փոփոխության ընթացքում սույն առաջարկությունների փաթեթը կարող է լրացվել և համալրվել: Ներկայացված առաջարկների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում, կներկայացվեն հավելյալ

Նորաձեւության շաբաթին մանեքենները դիմակներով են պոդիում դուրս եկել

Կորոնավիրուսը  մղել է ստեղծագործական փնտրտուքների Կորոնավիրուսից պաշտպանվելու դիմակները վերջին շրջանում դառնում են այս տարվա նորաձեւության բաղադրիչներից մեկը: Մինչ կորոնավիրուսային իրավիճակին շատերը տագնապով են մոտենում, որոշ դիզայներներ վարակը համարում են ստեղծագործական խթան: Այստեղից էլ՝ սովորական դիմակը մոդայիկ աքսեսուարի վերածելու մղումներն ու փորձերը: Kulturologia պորտալի տեղեկացմամբ, Լոնդոնյան նորաձեւության վերջերս կայացած շաբաթի հիթը հենց տարատեսակ դիմակներն էին: Օրինակ,

2020 թվականը զրկվեց նաեւ 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերից

ՄՕԿ-ի, 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի եւ Ճապոնիայի կառավարության ղեկավարներն այսօր պայմանավորվեցին կորոնավիրուսի համավարակի պատճառով ամառային օլիմպիական խաղերը հետաձգել մինչեւ 2021 թվականի ամառ: Այս մասին պաշտոնապես հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Խաղերի անցկացման նոր հստակ ժամկետներն առայժմ որոշված չեն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ      

«Հայփոստ»-ի աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները տրամադրելու նպատակով

Կենսաթոշակների և նպաստների տրամադրման գործընթացում ուշացումներ չեն լինի: Կենսաթոշակների տրամադրման համար քաղաքացիներին տներ այցելող «Հայփոստ»-ի աշխատակիցները ապահովված կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներով:

«Գան, բանտ նստեն». 27 տարին լրացած եւ բանակում չծառայածները խնդրի լուծմանն են սպասում

Անդրանիկ Քոչարյանն իր հերթին հայտարարեց՝ 27 տարին լրացածներին կոչ է անում հեռախոսակապ հաստատել ոչ թե Էդմոն Մարուքյանի հետ, այլ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի

Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող մեր խումբը բնականոն հունով շարունակում է աշխատանքները

Փորձառու բժիշկներից կազմված մեր խումբը պահպանում է անվտանգության բոլոր կանոնները՝ կիրառում պաշտպանիչ բոլոր միջոցները:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031