Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյանը՝ Մակունցին. «Շատ վատ է, եթե ամիսներ եք աշխատել «վեթթինգի» վրա, իսկ մենք խաբար չենք եղել»

Մայիս 29,2019 12:56

«Ինչպես հայտնի է, «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է «վեթթինգի» նախագիծը մշակելու գործընթաց, որը սկսվել է դեռեւս ամիսներ առաջ: Այս պահին այն վերջնականացման փուլում է: Խմբակցություններին խնդրում եմ մեկ շաբաթում ներկայացնել գրավոր առաջարկներ եւ մտահոգություններ: Առաջարկս վերաբերում է նաեւ շահագրգիռ հասարակական կազմակերպություններին»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նրա ելույթին արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. «Շատ վատ է, եթե ամիսներ առաջ եք աշխատել, իսկ մենք, այսպես ասած, «խաբար» չենք եղել: Իմիջիայլոց, ամիսներ առաջ անցումային արդարադատության մասին էիք խոսում, ոչ թե «վեթթինգի»: Վարչապետն ինքն ասաց, որ երկու ամիս անցումային արդարադատության վրա եք աշխատել, ոչ թե «վեթթինգի»: «Վեթթինգը» նոր բան է»:

Մարուքյանի ասածին էլ արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը. «Արդեն խաբար եք, պարոն Մարուքյան, եւ կարծում եմ՝ առաջարկներ եւ քննարկումներ կլինեն: Որեւէ մեկը շտապեցնելու կամ ժամկետային սահմանափակումներ դնելու միտում չունի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031