Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյան. Այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն խորհդի նախագահի և Խորհրդի անդամի կարգավիճակում

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Արման ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Ադրբեջանին այլ «նվեր» հնարավոր չէր մատուցել

Հայաստանյան ներքաղաքական զարգացումները կապվել են Արցախում պատերազմի բռնկման հավանականության հետ

Ժամը 11:00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 30 տրանսպորտային միջոց

Մայիսի 24-ին, ժամը 11:00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 30 տրանսպորտային միջոց: 24 մեքենա վարել են անչափահասներ, իսկ 6-ը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար: Հիշեցնենք, որ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:

«Վեթթինգը որեւէ դեպքում որեւէ նվաստացուցիչ գործընթաց չի ենթադրում, այն չի կարող լինել զտում, գնահատում է». Աննա Վարդապետյան

Նա ասաց, որ շատ երկրներում վեթթինգի փոխարեն լյուստրացիան են կիրառում, որը շատ ավելի խիստ տերմին է: Արդար դատաքննության իրավունքը յուրաքանչյուրիս իրավունքն է՝ անկախ նրանից, թե ինչ գործընթացի միջով ենք անցնում եւ վեթթինգի գործընթացով ով է անցնում:

Հայկ Մարության. կյանքի բոլոր շրջադարձերում առաջնորդվե՛ք արժանապատիվ ապրելու այն սկզբունքներով, որ սերմանել են Ձեր ուսուցիչները

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ Սիրելի շրջանավարտներ, դպրոցական զանգի վերջին ղողանջն ազդարարում է սերնդափոխության շղթայի հերթական ցիկլի ավարտն ու հաջորդի մեկնարկը: Դպրոցը շտեմարան է, որը մեզ է փոխանցում մարդկության կուտակած մտավոր բարիքի հիմնային ու հիմնական պաշարը: Բացի գիտելիքից ու գնահատականից, դպրոցում վաստակում ենք առաջին ընկերներին, համախոհներին ու առաջին մրցակիցներին, ձեռք ենք

Բժշկական կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպք է բացահայտվել. մեկ անձ կալանավորվել է

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է բժշկական փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից  խուսափելու դեպք: Այդ առթիվ 2019թ. մայիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ժամկետային

«Վեթթինգի անհրաժեշտություն առհասարակ կա». ըստ Վանեցյանի՝ դատավոր կամ նախարար լինելը կապ չունի

«Հանրության շրջանում որեւէ պաշտոնյանի անցյալի, օրինականության եւ գործունեության մասին կասկածներ չպետք է մնան»,-ասում է Արթուր Վանեցյանը

Ոստիկաններն բացահայտել են Բասեն գյուղում տեղի ունեցած սպանությունը

Մայիսի 24-ին՝ ժամը 6-ն անց 25-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բասեն գյուղում դանակահարություն է տեղի ունեցել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը, տեղում իրականացնելով հետախուզական միջոցառումներ, պարզել է հետևյալը։ Նախնական տվյալներով Բասենի 59-ամյա մի բնակիչ վաղ առավոտյան դանակահարել է հարևանությամբ բնակվող քրոջը, որը տեղում մահացել է, ապա դանակահարել է

«Անցումային արդարադատությունը տրոյկա դատարանների ձեւավորումը չի, երբ զանազան մարդիկ կարող են հավաքվել եւ վճիռներ կայացնել». Արարատ Միրզոյան

«Եթե անցումային արդարադատությունը մի ծով է, որի ափին կանգնած ենք, պետք է հասկանանք ինչ ծով է: Եթե մենք խորանում ենք այդ ծովում ավելի, քան անհրաժեշտ է, ապա կարող է հանգենք ոչ ինստիտուցիոնալ լուծումների, որը չի կարելի թույլ տալ, ՀՀ-ն իրավական պետություն է, կարող է աչքը սարքելու փոխարեն ունքը հանենք, բացենք Պանդորայի արկղ, որը չենք կարող ասել ուր կհասցնի ՀՀ-ն»:

ՊՎԾ-ն Հայաստանի երիտասարդական hիմնադրամի վերաբերյալ նյութերը ուղարկել է ՀՔԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ավարտվել է Հայաստանի երիտասարդական hիմնադրամում իրականացված ուսումնասիրութունը։ Ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի ֆինանսական մուտքերի օրինականությունը և դրանց օգտագործման արդյունավետությունը։ Ուսումնասիրության արդյունքում վերհանված տեղեկություններում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով՝ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ  

Վանեցյանի տվյալները՝ Բագրատաշենի միջադեպից. «Կաշառել են մաքսայինի աշխատողին, որն էլ հուշել է ծայրահեղ քայլի դիմել»

Հակառակը, քաղաքացիները դիմել են սադրանքների եւ փորձել տպավորություն ստեղծել, թե կինքնավնասվեն: Ես դա սադրանք եմ որակում

Գեղեցիկ խաղի խորապես տգեղ կողմը. Լեյբորիստների առաջնորդը՝ ՈՒԵՖԱ-ի որոշման մասին

Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի իր կյանքի խաղը միայն նրա համար, որ նա հայ է: Իսկ Արսենալի՝ հայկական ազգանուններով երկրպագուներին մերժում են վիզա ստանալ՝ Բաքու մեկնելու համար: Սա սկանդալ է:

«Իրավական ուղի». Հրավիրված լսումները նախապես կայացված որոշումներին թափանցիկության ու ներառականության շղարշ հաղորդելու դրսևորում են

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ազգային ժողովի նախագահի կողմից մայիսի 13-ին հայտարարվել էր, որ այսօր՝ մայիսի 24-ին հրավիրվում են խորհրդարանական լսումներ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով։ Հայտարարվում էր, որ «լավագույն լուծման համար պարտադիր նախապայման են առավելագույնս ներառական լայն քննարկումները»։ Մինչդեռ, նախքան այդ լայն քննարկումները՝ իշխող քաղաքական ուժն արդեն փաստացի կայացրել է իր որոշումը և կոպտորեն ոտնահարելով իշխանությունների

Ucom-ն առաջարկում է ինտերնետ սկսած 6.4 Դ/ՄԲ 50-ից ավելի երկրում ճամփորդելիս

Ucom ընկերությունը հանդես է եկել գրավիչ առաջարկով 50-ից ավելի երկրում ճամփորդող իր շարժական կապի բաժանորդների համար, ովքեր կարող են օգտվել ռոմինգում մատչելի ինտերնետ փաթեթներից։ Ucom շարժական կապի այն բաժանորդները, ովքեր այս ամառ մեկնում են հանգստանալու Եվրոպա, մասնավորապես՝ Հունաստան, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա կամ այլ հայտնի ծովափնյա երկրներ, ինչպիսիք են Վրաստանը, Եգիպտոսը կամ ԱՄԷ-ն, կարող են

Զարհուրելի դեպք Շիրակի մարզի Բասեն գյուղում

Այսօր առավոտյան ժամը 6-ի սահմաններում Շիրակի մարզի Բասեն գյուղում եղբայրը սպանել է հարազատ քրոջը, մարմնական վնասվածքներ հասցրել նաև քրոջ 25-ամյա որդուն, այնուհետ ինքնասպան եղել։ Մեր այս տեղեկությունը հաստատեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Նա մեզ փոխանցեց՝ ահազանգել են, որ Բասեն գյուղում կա սպանված, օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է դեպքի վայր, պարզել է, որ սպանվածը 1957

Ատոմ Մարգարյան. Խոշոր հարկատուների մոտ 90 տոկոսը շուրջ 40-50 տոկոսով ավելացրել է հարկատվությունը. «Փաստ»

Տնտեսությանն առնչվող ռիսկերին ու խնդիրներին անդրադառնալուց առաջ տնտեսագետ Ատոմ Մարգարյանը «Փաստի» հետ զրույցում նախ մի հանգամանք է արձանագրում՝ կապված 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2019թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկի հետ: «Եթե նայենք 1000 խոշոր հարկատուների մուծած հարկերի դինամիկային և այն համեմատենք նախորդ տարվա երեք ամիսների հետ, ապա խոշոր հարկատուների մոտ

Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվից Լոնդոն տեղափոխելու համար միջնորդագիր է բացվել

Change.org հարթակում միջնորդագիր է բացվել, որում ֆուտբոլասերները կոչ են արվում ՈՒԵՖԱ-ին Բաքվում նախատեսվող Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղափոխել Լոնդոն: Միջնորդագրի տեքստում նշվում է, որ ի թիվս բազմաթիվ և աննախադեպ լոգիստիկ հարցերի, որոնք խոչընդոտում են Չելսիի և Արսենալի մեծ թվով երկրպագուների այցը Եվրոպայի լիգայի եզրափակչին, ՈՒԵՖԱ-ի այդ որոշումը՝ խաղն անցկացնել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, ստիպել է Արսենալի հայ

Արմեն Սարգսյան. Դուք կարո՛ղ եք և պե՛տք է դարձնեք Հայաստանն ավելի մրցունակ և ավելի բարեկեցիկ երկիր

Աշխարհն արագորեն փոփոխվում է՝ նաև ձեր միջամտությամբ ու ձեր շնորհիվ: Մրցակցությունից դուրս չմնալու համար անհրաժեշտ է անդադար կրթվել, զինվել գիտելիքներով, զարգացնել երևակայությունը, առաջարկել գաղափարներ, դրանք իրագործել, անհրաժեշտ է խիզախել, ոգևորվել ու հաղթել:

ՌԱԴԻԿՈՒԼԻՏ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ
Գլուխ յոթանասունմեկերորդ

Արայիկ Հարությունյան. Այսօր դուք մեծ կյանք եք մտնում նոր երկրում, նոր ժամանակներ թևակոխած Հայաստանում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ողջույնի խոսքը՝ շրջանավարտներին Սիրելի՛ շրջանավարտներ, վստահ եմ՝ բոլորիս կյանքում այս օրն անմոռանալի է և կարևոր, որովհետև այն յուրահատուկ ջրբաժան է մանկական ու պատանեկան հիշողությունների և ավելի հասուն կյանքի միջև։ Յուրաքանչյուր շրջանավարտի համար սկսվում է կյանքի նոր և պատասխանատու փուլ, որը պետք է անցնել հանգիստ, խելամիտ և նպատակասլաց քայլերով:

Աննա Հակոբյան. Հայաստանում սպասում ենք բոլորիդ, աշխարհի բոլոր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին, որ նրանք վերադառնան և մշտական բնակություն հաստատեն իրենց հայրենիքում

Համայնքի ներկայացուցիչները հարցեր են ուղղել երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության, սոցիալական ու անձնական խնդիրների վերաբերյալ։

«Ժողովրդական» գործիքը կարող է մաշվել

Դատավորների ճակատագիրը չի կարող որոշել «ժողովուրդը»: Դատավճիռը ճիշտ է, թե սխալ՝ նույնպես ժողովրդական հանրաքվեի հարց չէ:

ԱՍԵԿՈՍԵ

Յուրաքանչյուր թիմ կարիք ունի այնպիսի ֆուտբոլիստի, ով մեկ վայրկյանում կարող է փոխել խաղի ընթացքը: Դա հենց Հենրիխ Մխիթարյանն է: ՅՈՒՐԻ ՋՈՐԿԱԵՖ

«Ծառուկյանի մասին նման հրապարակումները հեքիաթասացության ժանրից են»

«Պարզ է, չէ՞, որ դա հեքիաթասացության շարքից է»,-«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով մամուլում առկա որոշակի տեղեկություններին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձում է իր ազդեցության ոլորտ վերադարձնել Գագիկ Ծառուկյանին, որովհետեւ իշխանությունը «հարձակումներ» է նախաձեռնում ԲՀԿ առաջնորդի դեմ, ասաց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: «Գագիկ Ծառուկյանը երբեւէ որեւէ կերպ սահմանափակված չի եղել իր գործելաոճի վերաբերյալ հրապարակային

Հայտնի մարզական լրագրող Վասիլի Ուտկինը վերադարձրել է Բաքու մեկնելու ինքնաթիռի տոմսը

Տարբեր երկրների մարզական լրատվամիջոցների ներկայացուցիչները դժգոհում են Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու ՈՒԵՖԱ-ի որոշումից: Իսկ շատերն էլ իրենց դժգոհությունը արտահայտում են կտրուկ քայլերով ու գրառումներով: Հանրահայտ լրագրող Վասիլի Ուտկինը թվիթերի իր էջում գրել է, որ խիստ հիասթափված է Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակով: «Վերադարձրել եմ Բաքու մեկնելու ինքնաթիռի տոմսս, իսկ ԵԼ եզրափակչի «Չելսի»-«Արսենալ» հանդիպման տոմսը

«Գագիկ Ծառուկյանի կողմից կատարված ենթադրյալ հանցագործության փաստի առթիվ» քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ քննիչի որոշումը բողոքարկել են

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Գագիկ Ծառուկյանի կողմից կատարված ենթադրյալ հանցագործության փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ քննիչի որոշումը բողոքարկել ենք Դատախազություն։ Առաջիկայում այդ թեմայով հանդես կգանք մամուլի ասուլիսով, որի տեղի և ժամի մասին հայտարարություն կտարածենք»։

Հնարավոր է դիմեն ԲՈԿ՝ նախկին և ներկա պաշտոնյաների կողմից պաշտպանված թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների քննման ու գրագողության դեպքերի վերհանման նպատակով

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր քննարկում են ունեցել՝ անդրադառնալով երեկ Հանրայինի եթերում Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի խոսքին, որտեղ վերջինս, անդրադառնալով գրագողության թեմային, վերահաստատեց մամուլում տարածված այն տեղեկությունը, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն իր ատենախոսության մի

Թուրք ընդդիմադիր գործչին մեղադրանք է առաջադրվել Հայոց ցեղասպանության մասին գրառման պատճառով. ermenihaber.am

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Ջանան Քաֆթանջըօղլուի վերաբերյալ մի քանի հոդվածների հիման վրա մեղադրական եզրակացություն է կազմվել։ Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է «հանրապետության նախագահին վիրավորելու», «պետական աշխատողին զբաղեցրած պաշտոնի պատճառով վիրավորելու», «Թուրքիայի Հանրապետությանն ուղղված հրապարակային վիրավորանքներ հնչեցնելու», «հանրությանը հրապարակավ ատելության ու թշնամանքի կոչ անելու», «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա կատարելու» մեջ։ Ստամբուլի գխավոր հանրապետական դատախազության կողմից 2018թ․

Ահասարսուռ դեպք Գյումրիում․ հայրը մեքենայի տակ է գցել իր երկու տարեկան որդուն

Այսօր մթնշաղին Գյումրու «Մսի» կոմբինատ թաղամասում ողբերգական դեպք է տեղի ունեցել․45-ամյա  հայրը` Ա․Ա․-ն, իր իսկ մեքենան ավտոտնակից դուրս բերելու պահին, չնկատելով 2-ամյա որդուն, անզգուշությամբ հետընթաց վրաերթի է ենթարկել նրան, որը տեղում մահացել է։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մեզ տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝

Էդգար Ստեփանյանը Մինսկի եվրոպական խաղերին կմասնակցի չորս մրցաձեւում

Մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանն իր մարզչի՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի հետ մայիսի 25-ի գիշերը մեկնում է Տուլա, այնտեղից՝ Մոսկվա, այնուհետեւ՝ Սանկտ-Պետերբուրգ: Հայաստանի լավագույն հեծանվորդը Ռուսաստանում մասնակցելու է վարկանիշային «Գրան Պրի» երեք մրցաշարի: Արմեն Գյոզալյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Էդգարը լիովին ապաքինվել է ոտքի վնասվածքից ու շնորհիվ լիարժեք մարզումների ներկայումս բավականին լավ

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031