Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Էդգար Ստեփանյանը Մինսկի եվրոպական խաղերին կմասնակցի չորս մրցաձեւում

Մայիս 23,2019 23:23

Մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանն իր մարզչի՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի հետ մայիսի 25-ի գիշերը մեկնում է Տուլա, այնտեղից՝ Մոսկվա, այնուհետեւ՝ Սանկտ-Պետերբուրգ:

Հայաստանի լավագույն հեծանվորդը Ռուսաստանում մասնակցելու է վարկանիշային «Գրան Պրի» երեք մրցաշարի: Արմեն Գյոզալյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Էդգարը լիովին ապաքինվել է ոտքի վնասվածքից ու շնորհիվ լիարժեք մարզումների ներկայումս բավականին լավ մարզավիճակ է ձեռք բերել: «Փաստացի, սա Էդգարի առաջին լուրջ մեկնարկն է վնասվածքից հետո: Չնայած դրան, մեր տրամադրվածությունը մարտական է ու ինչպես միշտ մեկնում ենք ամենաբարձր տեղերի համար պայքարելու նպատակով»:

Արմեն Գյոզալյանը մեկ այլ լավ լուր էլ հայտնեց: Էդգար Ստեփանյանը Մինսկի Եվրոպական խաղերի չորս վարկանիշ ունի եւ մասնակցելու է խճուղի, խմբակային վազք 180 կմ, ինչպես նաեւ հրապարակային հեծանվավազքի խմբային սկրեչ, խմբային՝ միավորներով եւ օմնիում մրցաձեւերին: Հարցին, թե Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու հեռանկար ունի՞, մարզիչը պատասխանեց, որ մինչեւ վնասվածք ստանալը իր սանը գրեթե 100 տոկոսով վարկանիշ ձեռք բերելու էր, սակայն վնասվածքի պատճառով ի վիճակի չեղավ շարունակել մասնակցել վարկանիշային մրցումներին, ինչ հետեւանքով այդ հավանականությունը ներկայումս նվազագույն է դարձել: Սակայն մի փոքրիկ հույս դեռ կա եւ իրենք հնարավոր ամեն բան անելու են Տոկիոյի ուղեգիր նվաճելու համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031