Լրահոս
Օրվա լրահոսը

Ահասարսուռ դեպք Գյումրիում․ հայրը մեքենայի տակ է գցել իր երկու տարեկան որդուն

Մայիս 23,2019 23:33

Այսօր մթնշաղին Գյումրու «Մսի» կոմբինատ թաղամասում ողբերգական դեպք է տեղի ունեցել․45-ամյա  հայրը` Ա․Ա․-ն, իր իսկ մեքենան ավտոտնակից դուրս բերելու պահին, չնկատելով 2-ամյա որդուն, անզգուշությամբ հետընթաց վրաերթի է ենթարկել նրան, որը տեղում մահացել է։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մեզ տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Շիրակի մարզային ոստիկանությունից մեզ տեղեկացրեցին, որ  հայրը  խմած չի եղել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031