Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղեցիկ խաղի խորապես տգեղ կողմը. Լեյբորիստների առաջնորդը՝ ՈՒԵՖԱ-ի որոշման մասին

Մայիս 24,2019 11:15

Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդ Թոմ Ուաթսոնը Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը Եվրոպայի լիգայի եզրափակչում համարել է սկանդալային և խորը մտահոգություն հայտնել այդ կապակցությամբ:

«ՈՒԵՖԱ-ի ներառականության և խտրականության քաղաքականությունը փաստում է հետևյալը. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի վայելել ֆուտբոլը՝ անկախ այն բանից՝ ով ես դու, որտեղից ես կամ ինչպես ես խաղում»: Բայց հաջորդ շաբաթ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի իր կյանքի խաղը միայն նրա համար, որ նա հայ է: Իսկ Արսենալի՝ հայկական ազգանուններով երկրպագուներին մերժում են վիզա ստանալ՝ Բաքու մեկնելու համար: Սա սկանդալ է: Սա գեղեցիկ խաղի խորապես տգեղ կողմն է»,- ասել է Ուաթսոնը:

«Երկրները, որոնք ստիպում են ֆուտբոլիստներին ընտրություն կատարել սպորտի և իրենց անվտանգության միջև և խտրականություն են դնում երկրպագուների միջև, չպետք է թույլտվություն ստանան հյուրընկալելու նման միջոցառումներ ապագայում»,- հավելել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031