Օրվա լրահոսը
ԵԱՀԿ-ն անհանգստացած է կորոնավիրուսի մասին «կեղծ լուրերի» տարածման դեմ նոր միջոցների ձեռնարկումից
«Լիովին հասկանում եմ ապատեղեկատվության դեմ պայքարելու ձգտումը, որը խուճապ է առաջացնում այս ճգնաժամային իրավիճակում, բայց օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների ազատ աշխատանքը կամ նրանց կողմից համաճարակի վերաբերյալ տեղեկություն հաղորդելուն»,-ընդգծել է Դեզիրը:
Heritage հիմնադրամ՝ ավելի ազատ տնտեսության համար Հայաստանին պետք են դատաիրավական ոլորտի բարելավումներ ու կառավարման ամբողջականություն. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Heritage հիմնադրամը հրապարակեց իր «Տնտեսական ազատության ինդեքս» տարեկան զեկույցը, որտեղ, հենվելով տարբեր ցուցանիշների վրա, վերլուծում է Հայաստանի և աշխարհի երկրների տնտեսական ազատության մակարդակը Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 34-րդ տեղն ազատ տնտեսության ցուցանիշով, ասում է Heritage հիմնադրամի «Տնտեսական ազատության ինդեքս» տարեկան զեկույցը: Եվրոպական մայրցամաքում, ըստ զեկույցի, Հայաստանը 18-րդ տեղում է: Երկրի ցուցանիշներն ավելի բարձր
«Մեր առաջին պացիենտի կնոջ թեստավորումը այսօր բացասական արդյունք է տվել». Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Մեր առաջին պացիենտի կնոջ թեստավորումը այսօր բացասական արդյունք է տվել: Վաղը թեստավորումը կկրկնենք և բացասական արդյունքի դեպքում, նրան դուրս կգրենք հիվանդանոցից»:
Հակոբ Արշակյանը պարզաբանում է նախարարությունում 10 միլիոն դրամի չարաշահումների մասին դատախազության տեղեկությունը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է այն տեղեկությանը, որ նախարարությունում 10 միլիոն դրամի չարաշահումներ են տեղի ունեցել։ Նախարարը նշել է, որ նախարարության կողմից որոշ ժամանակ առաջ գնում է կատարվել, համակարգիչներ են մատակարարվել։ Մրցույթի հաղթողը մատակարարել է սարքավորումները, որոնք պարզվել է չեն համապատասխանում իրենց տեխնիկական բնութագրերին։ Տեղի ունեցածի վերաբերյալ Արշակյանը գրություն
Թուրքիայում ախտահանել են Պոլսո հայոց պատրիարքարանի շենքը. Ermenihaber.am
Կորոնավիրուսի համավարակի վտանգի պատճառով, որպես կանխարգելիչ միջոցառում, Թուրքիայում ախտահանման աշխատանքներ են իրականացվել Պոլսի հայոց պատրիարքարանի շենքում։ Ախտահանման աշխատանքներն իրականացվել են Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից։ Նշենք, որ ավելի վաղ Ստամբուլի քաղաքապետարանի կողմից ախտահանվել էին Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասի հայկական Սուրբ Ստեփանոս և Բաքըրքյոյ թաղամասի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցիները։ Աղբյուր` Ermenihaber.am/hurriyet.com.tr
«Անցորդներից որևէ մեկին չեմ դիպել, գրկել․ պահպանել եմ սոցիալական հեռավորությունը». Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեղեկացնում է. «Այսօր ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպված իրազեկման ակցիայի շրջանակներում Երևանի փողոցներով, խանութներով եմ շրջել և մարդկանց բաժանել ՀՀ առողջապահության նախարարության պատրաստած հուշաթերթիկները։ Համացանցում առկա մտահոգության վերաբերյալ տեղեկացնում եմ՝ Ես երկու անգամ Կորոնավիրուսի թեստ եմ անցել․ թեստը եղել է բացասական, հետևաբար, ես չէի կարող վարակի աղբյուր լինել։ Դիմակ
Արցախում ձեռնարկվում են նախականխիչ-պաշտպանական միջոցներ
Ինչպես նախապես ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հայտարարվել էր, աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված մեր հանրապետությունում համաճարակային կայուն վիճակը պահպանելու և ս.թ. մարտի 31-ին համապետական նշանակության ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու նկատառումներից ելնելով, ԿԸՀ-ն նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող ԱՀ միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով՝ ձեռնարկել է մի շարք նախականխիչ-պաշտպանական միջոցներ: Մասնավորապես, հիմքում ունենալով բացառապես
«Որեւէ մեկին առիթ չենք տալու, որ մտածեն, թե կարող ենք գնալ զիջումների». Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու
«Մենք պատրաստ են մասնակցել բանակցությունների եւ քննարկել ցանկացած հարց, սակայն միեւնույն ժամանակ մեր դիրքորոշումը հստակ է՝ որեւէ մեկին առիթ չենք տալու, որ մտածեն, որ մենք կարող ենք գնալ զիջումների», «Առավոտին» տված հարցազրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու եւ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: «Առավոտը» հիշեցրեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ
«Պարզվում է, մենք սորոսական ենք, մի տասն օր առաջ ես ռուսական էի, հիմա` նիկոլական». Սամվել Բաբայան
«Ես`ես եմ: Ոնց որ կամ`միշտ այդպես էլ մնացել եմ»
«Մենք պետք է կարողանայինք ներկայացնել այնպիսի հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգ, որը ԱՄՆ-ի համար լիներ հետաքրքիր». Թևան Պողոսյան
Թևան Պողոսյանի կարծիքով՝ պետք է հասկանալ, թե ինչն է բերել այդ ամենին և մենք ոնց պետք է կարողանանք փոխել ԱՄՆ այդ վարքագիծը:
«Ուղղակի զարմանալի է, թե ինչի են պախկվում». Շտապօգնության ծառայության տնօրենը՝ կորոնավիրուսի ու կոնտակտավորների մասին
Հարցին՝ կա՞ն դեպքեր, որ մարդիկ ուղղակի խուճապից են զանգում՝ տիկին Ստեփանյանը պատասխանեց, որ լինում են նաեւ նման դեպքեր. «Խնդրում եմ մեր քաղաքացիներին, որ զանգեն շտապօգնություն ու հրավիրեն շտապօգնության բրիգադա միայն անհրաժեշտության դեպքում, այսօր գերծանրաբեռնված են աշխատում ու միայն թոք լսելու համար պետք չէ կանչել շտապօգնություն»:
«Ադրբեջանցի հաքերները կոտրել են հայ օգտատիրոջ էջը ու փորձել խուճապ տարածել». Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ հիմա քաղաքական մեկնաբանություններ անելը սխալ է, որովհետեւ աշխարհում նման իրավիճակ չի եղել, փորձ չունի աշխարհը. «Կարծում եմ, թե՛ պարոն Ծառուկյանի, թե՛ իմ պարագայում հիմա գնահատականներ շռայլելը սխալ է»:
Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի խթանմանն ուղղված կառավարության քայլերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների ծրագրի նախագծի շուրջ քննարկումները: Մասնավորապես, այսօրվա քննարկման ընթացքում անդրադարձ են կատարվել գյուղատնտեսության ոլորտի հետ կապված միջոցառումներին: Քննարկումներին մասնակցել են կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև Ազգային ժողովի Տնտեսական, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ՝ Բաբկեն Թունյանը, Վարազդատ
Շուշիի կոտորածը ադրբեջանական իշխանությունների՝ Արցախը նվաճելու և հպատակեցնելու՝ երկու տարի տևած փորձերի գագաթնակետը դարձավ
Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը 100 տարի առաջ՝ 1920 թ. մարտի 23-ին նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իշխանություններն իրականացրեցին այդ ժամանակ Արցախի վարչական և մշակութային կենտրոն Շուշիի հայ բնակչության կոտորածը: Այս հրեշավոր հանցագործության հետևանքով հազարավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորներ ստիպված եղան դիմել փախուստի՝ լքելով իրենց տները, քաղաքի հայկական հատվածը թալանվեց, հրկիզվեց և ամբողջությամբ ավերվեց: Շուշիի ողջ մնացած
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սերգեյ Լավրովին ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, շնորհավորել նրան ծննդյան 70-ամյա հոբելյանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի բարձր կոչմանն արժանանալու համար: Նախագահ Սարգսյանն իր բարեմաղթանքներն է հղել բարեկամ և դաշնակից երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին և ընդգծել Սերգեյ Լավրովի մեծ ներդրումը հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման
Ոստիկանի ուղղությամբ կրակած տղամարդը կալանավորվել է
Մարտի 22-ին, ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս Զաքարիա Սարկավագի փողոցում նկատել էին կասկածելի մի տղամարդու: Մոտեցել էին: Եվ անձը հաստատող փաստաթուղթ պահանջելիս նրա գոտկատեղի հատվածում ատրճանակի նմանվող առարկա նկատել: Պահանջել էին ցույց տալ ինչ է թաքցնում: Տղամարդը դիմել էր փախուստի, կրակել իրեն հետապնդող ոստիկանի ուղղությամբ: Հաշվի առնելով, որ
Արմավիրում բացահայտվել են Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցում կատարված ապօրինությունները
Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Քննությանը հայտնի տվյալներով՝ տնօրենն իր ազգականներից մեկին 2017 թվականին հրամանագրել է որպես պահակ։ Նա աշխատանքի չի ներկայացել, սակայն աշխատավարձ է դուրս գրվել։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ տնօրենի ամուսինը, որը դպրոցում
«Արցախին տրվող օգնության կասեցման մասին որոշումը ոչ թե վերջնական ԱՄՆ կեցվածքն է, այլ միայն գործադիրինը, բայց դեռ օրենսդիրը պետք է հաստատի». Կիրո Մանոյան
Կիրո Մանոյանը փաստեց՝ մի կողմից ԱՄՆ-ն տրամադրում է ռազմական օժանդակություն Ադրբեջանին, մյուս կողմից կրճատում մարդասիրական օժանդակությունը Արցախին. սա ֆինանսի խնդիր չէ:
Հայկ Մհրյան. «Կան ինքնամեկուսացված ոստիկաններ»
Կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ աշխատանքները ոստիկանությունը սկսել է դեռեւս փետրվարի 23-ից՝ ոստիկանապետի հրամանով: Այս մասին այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: Նա նշեց, որ այդ կանխարգելիչ գործողությունների առաջին փուլում, սկսած փետրվարի 23-ից ոստիկանները սկսել են Իրանից ժամանող բեռնատարների ուղեկցումը, որպեսզի թույլ չտան վարորդները շփվեն ՀՀ քաղաքացիների հետ: Ըստ փոխոստիկանապետի,
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նորընտիր Նախագահ Ասլան Բժանիային
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նորընտիր Նախագահ Ասլան Բժանիային: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Ասլան Գեորգիի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ձեր անցած ճանապարհը, գիտելիքները, պետական ու քաղաքական գործչի փորձը, անկասկած, կծառայեն Աբխազիայի
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու հերթական դեպքը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու հերթական դեպքը։ Ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության գլխավոր
Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարծիքը՝ ՀՀ-ում կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ
Վենետիկի հանձնաժողովը, ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հետ կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետությունում կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Նշվում է, որ 2020թ. փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահը դիմել էր Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ՝ նախագծի վերաբերյալ իրավական կարծիք ստանալու համար: Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ողջունում են փոփոխությունների նախագծում տեղ գտած
Արմեն Սարգսյանը նշել է՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում փորձի և տեղեկատվության փոխանակումը շատ էական դեր կարող է խաղալ
Նախագահը նշել է, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է Չինաստանի օժանդակությունն ինչպես խորհրդատվության, այնպես էլ սարքավորումների և պարագաների տեսքով:
ՊԵԿ-ը հրապարակել է ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում առանձնացվել է «COVID-19» բաժինը: Այստեղ հրապարակվել է ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը՝ պարետի 22.03.2020թ.-ի թիվ 13 որոշման համաձայն: Ցանկը հասանելի է ՊԵԿ-ի կայքի հարկային ծառայության կայքէջում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «COVID-19» ենթաբաժնում: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
22 լրատվամիջոցներից հեռացվել են նյութեր, որոնք պարետի ցուցումին հակասել են
«Մոտ 22 լրատվամիջոցների հետ մեր ոստիկանության ստորաբաժանումներն աշխատել են, որի արդյունքում պարետի ցուցումներին հակասող տեղեկատվությունը հեռացվել է լրատվամիջոցներից»,-այսօր այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: ՀՀ-ում մարտի 16-ից մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարով պայմանավորված: Արտակարգ դրության պայմաններում սահմանափակվել են լրատվամիջոցների՝ տեղեկատվություն հրապարակելու հնարավորությունները:
27 ՃՏՊ՝ անցած 3 օրում. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 20-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 123 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 37, մարմնական վնասվածք հասցնելու` 22, խարդախության՝ 12, յուրացման կամ վատնման և ապօրինի ծառահատման՝ 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու ընտանեկան բռնության՝ 4-ական, հարկերից խուսափելու՝ 3, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինքնիրավչության
Վերականգնել աշխատանքի պետական տեսչությունը՝ վերջինիս վերապահելով իրավական լայն լծակներ և բավարար գործիքակազմ. ՀՔԱՎ
Խտրականության դրսևորումներ, անհիմն ազատումներ. աշխատանքային իրավունքի պաշտպանության հիմնական խնդիրներն՝ ըստ ՀՔԱՎ-ի
Լիահույս ենք, որ ամերիկյան կառավարությունը կշարունակի աջակցել Արցախում մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված այլ ծրագրերի իրագործմանը. Արցախի ԱԳՆ
Միաժամանակ, ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ դիտարկում են Արցախում այլ նախագծերի իրականացման հնարավորությունը:
Տեսահաղորդակցության միջոցով դատական նիստերի մեկնարկը կտրվի առաջիկա օրերին. ԲԴԽ
Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում դատարանների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը և առկա օրենսդրական հնարավորությունները՝ Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններին հատկացվել են տեսախցիկներ և պրոյեկտորներ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածին համապատասխան` դատավարության մասնակիցների մասնակցությունը դատական նիստերին՝ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ ապահովելու նպատակով: Այս պահին ընթանում են ինժեներատեխնիկական համապատասխան աշխատանքներ՝ յուրաքանչյուր դատարանում դատական


















































