Օրվա լրահոսը
Լին Թրեյսի. «Վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի միջեւ գործընթացը ոգեւորիչ է»
«Այս պահին Մինսկի խմբի ձեւաչափով հանդիպումների վերաբերյալ որեւէ տեղեկություն չունեմ հրապարակելու»,- ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին` մայիսի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում: Ինչ վերաբերում է ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներին, դեսպանի բնորոշմամբ, վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի միջեւ գործընթացը ոգեւորիչ է: «Արդյունքում նկատել ենք շփման գծում բռնությունների կրճատում, որոնք դրական ազդակներ են այս պահին»,-հավելեց ԱՄՆ դեսպանը: Նա
Վալերիյ Օսիպյանը, հեռախոսային կապ է հաստատել Վարդգես Գասպարիի հետ
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանները, խորհրդակցելով կարգադրիչների հետ, որոշում են կայացրել ավելորդ լարվածությունից զերծ մնալու համար՝ ձեռնպահ մնալ Վարդգես Գասպարիի մուտքը դատարան թույլատրելուց: Վարդգես Գասպարին չի համաձայնել այդ որոշման հետ և կոչով դիմել է ՀՀ ոստիկանության պետին: Վալերիյ Օսիպյանը, որն աշխատանքային այցով գտնվում է արտերկրում, հեռախոսային կապ է
«Քոչարյանը Լեւոն Երանոսյանին հանձնարարեց, որ գնա Մանվել Գրիգորյանին ասի՝ իրերը հավաքի ու….». Ալումյանը հրապարակում է Մովսես Հակոբյանի ցուցմունքը
Ալումյանն ասաց, որ այն դատարանները, որոնք քննում էին Քոչարյանի կալանքի հարցը, չգիտեին այս ցուցմունքների գոյության մասին. «Այս մի գործի անջատված մասով քննչական խմբի նախկին ղեկավարը մեղադրվում է պարկուճներ փոխելու մեջ, էդ էլ պարզ չի, քննությունը կպարզի: Մեղադրվում է նրա մեջ, որ ուզել է գործի նյութերի մեջ փոփոխություն անի: Էդ նույն բանը ավելի վատ անում է այս քննչական մարմինը՝ թաքցնում է գործի նյութերը, որոնք իր տիրապետության տակ կա ու որոնք նշանակություն ունեին պարոն Քոչարյանի կալանքի համար:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը` Ամուլսարի եւ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության մասին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մայիսի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով Ամուլսարի ծրագրի մասին, նշեց. «Կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ կառավարության հետ աշխատենք բիզնեսի, ներդրումների համար` նպաստավոր, կանխատեսելի եւ թափանցիկ միջավայր ձեւավորելու ուղղությամբ: Դա անհրաժեշտ է ոչ միայն ամերիկյան բիզնեսի, այլեւ ներդրողների համար ընդհանրապես: Ինչ վերաբերում է «Լիդիանին», այն միջազգայիին ներդրողներից մեկն է, եւ
Բացահայտվել է 66-ամյա կնոջ մահվան դեպքը. մեղադրանք է առաջադրվել ազգականին
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են 66-ամյա կնոջ մահվան հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել տուժած կնոջ ազգականին: 2018 թվականի սեպտեմբերի 17-ին` ժամը 11.40-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ շտապ բուժօգնության մեքենայով մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Կապան քաղաքի՝ 1953թ. ծնված
«Մենք ստիպված լրացնում ենք այն բացը, որը թույլ են տվել քննչական մարմինը եւ զինդատախազությունը». Ռոբերտ Քոչարյան
Դատարանում հայտարարությամբ հանդես եկավ նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ասաց. «Այս ամենը չէր լինի, եթե ժամանակին քննչական մարմինը եւ դատախազությունը այդ նյութերը ներկայացրած լինեին: Մենք ստիպված լրացնում ենք այն բացը, որը թույլ են տվել քննչական մարմինը եւ զինդատախազությունը»:
ՄԻՊ-ի կենտրոնի ներկայացուցիչ. «Վիճակագրական տվյալները միշտ չէ, որ արտացոլում են բռնության իրական պատկերը»
Ընտանիքի միջազգային օրը «Մեդիա կենտրոնում» քննարկվում էր ընտանիքում բռնության իրազեկման բացը, կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը: Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գեւորգյանը նշեց, որ 2010-ին, երբ սկսել էին աշխատել, ունեին 50 զանգ, մինչդեռ հիմա թեժ գծին ավելի քան 2000 զանգ են ունենում տարեկան կտրվածքով: «Սա ցույց է տալիս, որ մարդիկ իրազեկվում են եւ
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությանը
Մայիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունների լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
«Շատերն ինձանից բողոքում, նեղանում են՝ Մեսչյանը չի ստորագրում… այո, չեմ ստորագրում»
Գլխավոր ճարտարապետն անդրադառնում է քաղաքաշինությանը
«Մոտ օրերս վարչական շրջաններն իրավասու կլինեն ավելացնելու իրենց գործառույթը»
Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասում է՝ թաղապետերը պետք է պատասխանատու լինեն կրպակների, այգիների, ավտոտնակների եւ այլ գործառույթների համար
Լեւոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին է մատնացույց անում՝ որպես Մարտի 1-ի 10 զոհերի հարցը շահարկող
Լրագրողները հարցրեցին, թե ո՞վ է շահարկում ադ հարցը՝ Լեւոն Քոչարյանը, դիմելով «Հայկական ժամանակի» լրագրողին՝ ասաց՝ ձեր թերթի նախկին գլխավոր խմբագիրն առաջ հերթին, եւ հետո մնացածը… Ես մեղադրանք չեմ հնչեցնում, ինչ կա, էդ եմ ասում:
Մարտի 1-ի գործով նիստը կանցնի դռնբաց. դատավորը մերժեց դատախազի միջնորդությունը
Ինչպես տեղեկացրել ենք, Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստում, որի ընթացքում քննարկվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդել էր նիստն անցկացնել դռնփակ: Քիչ առաջ դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց մերժել միջնորդությունը, նիստը կլինի դռնբաց: Մանրամասները՝ շուտով: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Դատախազը միջնորդեց Քոչարյանի գործով նիստն անցկացնել դռնփակ
Նա դատարանում ասաց, որ մեղադրանքը գրած է ընդամենը վկա Արշակ Կարապետյանի ցուցմունքի վրա, որը, ըստ պաշտպանների, հիմք չունի. «Տեսեք ինչ է ասում Արշակ Կարապետյանը, որի վրա ամբողջությամբ հիմնված է այն ենթադրությունը, թե Քոչարյանը հրահանգ է տվել մարտական պատրաստվածության բերել զորքերը եւ իբր մյուս օրվանից արտակարգ դրություն է հայտարարել: Հիմա տեսեք էս մարդն ինչ է ասում…»:
Նիկոլ Փաշինյան. Ցնցված ենք չինական հյուրընկալությունից
Չինաստանի մեր գործընկերները ամեն ինչ անում են, որ մենք անմոռանալի տպավորություններով հեռանանք Պեկինից: Ավելի քան ստացվել է: Այսօր էլ՝ ինձ ու Աննային հրավիրեցին 150 տարվա մի ռեստորան՝ «Բադ պեկինյան ձեւով» փորձելու: Եվ ընդհանրապես՝ ցնցված ենք չինական հյուրընկալությունից: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ Վարչապետ
Արարատ Միրզոյան. ԱԺ խորհրդարանականներն այսուհետ եւս շարունակելու են Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման հարցը հնարավորինս բարձրացնել միջազգային խորհրդարանական հարթակներում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին: Ողջունելով գործընկերոջն Ազգային ժողովում` Արարատ Միրզոյանը նշել է, որ վերջին շրջանում հանդիպումները հաճախակի բնույթ են կրում եւ այսօր էլ 7-րդ գումարման Ազգային ժողովում առաջին անգամ հրավիրվում է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը: ՀՀ ԱԺ
«Արթուրը կնքված է և հաճախում է հայկական եկեղեցի». Ստամբուլաբնակ հայ տղայի մոր պարզաբանումը. Ermenihaber
Օրերս հայկական և թուրքական լրատվական ու սոցիալական տիրույթում մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում 13-ամյա հայ տղայի՝ ուղիղ եթերում «իսլամ ընդունելու» միջադեպը: Մայիսի 11-ին Ստամբուլում բնակվող 13-ամյա Արթուրը մասնակցել է թուրք աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդմանը, որտեղ հայտնել է, որ ցանկանում է մահմեդականություն ընդունել: Հաղորդավարը պնդել է, որ իրենք կապ են հաստատել Արթուրի մոր և խորթ հոր
Մեսչյան.«Եթե ես տեսնեմ շան տերը ցելոֆանով կեղտը վերցնում է, դնում պայուսակի մեջ, որ հետո գցի զիբիլը, ես խնդիր չունեմ»
Երեւանի գլխավոր ճարտարապետը՝ նորաբաց այգու մասին
Աննա Հակոբյանն այցելել է Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոց
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 15-ին Չինաստանի ժողովրդական հանրապետություն այցի շրջանակում այցելել է Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոց: Հանդիպմանը ներկա են գտնվել Չինաստանի ընդդեմ քաղցկեղի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Յինգ Վոնգը, արտաքին կապերի փոխտնօրեն Թինգթինգ Շուն, Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոցի փոխտնօրեններ Ջոն Գուոն և Քաիֆենգ Փանը: Աննա
Բացահայտվել է Կոտայքի մարզում կատարված դանակահարության դեպքը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 51-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքը: ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ 2019 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, 2002թ. ծնված
«էդ մարդկանց վշտի վրա 10 տարի ինչ-որ մարդիկ քաղաքական դիվիդենտներ են շահում». Լեւոն Քոչարյանը պատրաստ է հանդիպել Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հոր հետ
Հարցին՝ քննադատություններ կան, որ Քոչարյանի աջակիցներին փող են բաժանել, դրա համար են եկել՝ նա պատասխանեց. «Գողն առաջինն է գոռում, չէ՞, բռնեք գողին»:
Մահացել է Սարո Գյոդակյանը
ԱՄՆ-ում ծանր հիվանդությունից հետո մահացել է «Առավոտի» ակունքներում կանգնած, մշակույթի էջի նախկին պատասխանատու, հրապարակագիր, բանաստեղծ Սարո Գյոդակյանը`Սարո Գյումրեցին: Նա քսան տարի առաջ մեկնել էր ԱՄՆ մշտական բնակության եւ այնտեղ տպագրում էր «Համայնապատկեր» մշակութային ամսագիրը: «Առավոտը» ցավակցում է Գյոդակյանների ընտանիքին ծանր կորուստի համար:
Գագիկ Ծառուկյան. Ինձ համար երբեք ընդունելի չեն եղել և չեն լինելու ավանդապահ հայ օջախին անհարիր ցանկացած դրսևորում
Սիրելի՛ հայրենակիցներ, ամբողջ աշխարհում այսօր նշվում է Ընտանիքի միջազգային օրը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կայուն և ամուր ընտանիքներն են յուրաքանչյուր երկրի ու պետության հիմնասյունը: Ես միշտ նշել եմ, որ ընտանիք, օջախ, եկեղեցի հասկացություններն ինձ համար բացարձակ արժեք են և բացառիկ նվիրական նշանակություն ունեն: Ընտանիքը յուրաքանչյուր հայի համար սրբություն է: Հենց հայկական ավանդական ընտանիքներում
Ռեկտորի թեկնածուի կինը սպառնաց եւ պահանջեց բացահայտել աղբյուրը
«Ռեկտորի թեկնածուն` իր եւ կնոջ վերաբերյալ քրեական գործի եւ ընտրվելու մասին» հրապարակումից հետո զանգահարեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի թեկնածու Արմեն Հարությունյանը եւ ճշտում մտցրեց: Նրա խոսքերով՝ իր վերաբերյալ որեւէ քրեական գործ չկա: Ինչ վերաբերվում է կնոջը, այս մասին էլ ասաց. «Այն աշխատանքը, որը կատարել է կինս, ավարտական արդյունք է ենթադրում, այսինքն՝ դրա
Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու է առաջադրել
Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ
Արեւմտյան քաղաքագիտությունն ու Հայաստանի ձախողված անցումը
«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ, Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը – Պարոն Գրիգորյան, անցյալ տարի հոկտեմբերին Nationalities Papers գիտական պարբերականում լույս տեսավ «Ղարաբաղյան Հակամարտությունն ու Հայաստանի Ձախողված Անցումը» վերնագիրը կրող Ձեր հոդվածը։ Կարո՞ղ եք համառոտ ներկայացնել հոդվածի բովանդակությունը։ – Հոդվածի հիմնական լսարանն արեւմտյան, հատկապես ամերիկյան, քաղաքագիտական համայնքն է, եւ հատկապես այդ համայնքի` մեր տարածաշրջանով հետաքրքրվող հատվածը։
Վահե Հովհաննիսյան. Հին ու Նոր Հայաստանի բոլոր շրջանակները և գործիչները չեն հասկացել, որ այսօր Արցախը ապահովում է Հայաստանի խաղաղ կյանքը
Արցախը հակահեղափոխության կամ հեղափոխության օջախ տեսնելու՝ Երևանի ամենակարևոր աշխատասենյակներում ծնված ձևակերպումը ապշեցնող էր իր վտանգավորությամբ։ Այս պատմության մեջ միակ էականը վտանգն է՝ իր մի քանի վարիացիաներով. վտանգի թերագնահատում, վտանգի պարզունակացում, վտանգի չգիտակցում և վտանգի ստորադասում։ Մնացածը երկրորդական է։ Ի՞նչն էր աչքի ընկնում՝ բարձրացված հարցի արհեստականությունը։ Սա ստիպում է նորից անդրադառնալ դրան. այդ արհեստականությունը կարող է
«Մամ, էս տղեն իմ նման էր»
Աուտիզմ ունեցող տղան արձագանքել է «Քրիստոֆեր» ներկայացմանը 15-ամյա Քրիստոֆերն առանձնահատուկ երեխա է, նա կարողանում է բազմանիշ մաթեմատիկական թվերով բարդ գործողություններ կատարել, աուտիզմ ունի: Քրիստոֆերը հոր հետ ապրում է Մեծ Բրիտանիայում՝ Սուինդոն քաղաքում, որտեղ զարգանում են գործողությունները: Քրիստոֆերի հայրն ասել է, որ մայրը մահացել է: Ամեն ինչ սկսվում է նրանից, երբ Քրիստոֆերը այգում հայտնաբերում է հարեւանի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ի ցերեկը, 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի մայիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ • Օդի առավելագույն ջերմաստիճան 30.50C (1995թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան 7.30C (1972թ.)
Առաջին դասարանցիների ընդունելության առցանց հերթագրման համակարգը՝ որոշ ծնողների անհանգստության պատճառ
Ինչպե՞ս օգտվել նոր համակարգից:
Մեսչյանը նախազգուշացնում է. « Եթե իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին բոլորին ուղարկելու եմ տուն»
Երեւանի գլխավոր ճարտարապետը դժգոհում է՝ ավագանին իրենց չի աջակցում