Լրահոս
Օրվա լրահոսը

Լին Թրեյսի. «Վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի միջեւ գործընթացը ոգեւորիչ է»

Մայիս 15,2019 17:19

«Այս պահին Մինսկի խմբի ձեւաչափով հանդիպումների վերաբերյալ որեւէ տեղեկություն չունեմ հրապարակելու»,- ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին`  մայիսի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում:

Ինչ վերաբերում է ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների  հանդիպումներին, դեսպանի բնորոշմամբ,  վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի միջեւ գործընթացը ոգեւորիչ է: «Արդյունքում նկատել ենք շփման գծում բռնությունների կրճատում, որոնք դրական ազդակներ են այս պահին»,-հավելեց ԱՄՆ դեսպանը:

Նա անդրադարձավ վերջերս Հայաստան այցելած ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի այցին եւ նրա այն արտահայտությանը, որ ՀՀ եւ ԱՄՆ-ի հարաբերությունների խորությունը փոխադարձ այցելություններով չէ, որ պետք է չափել: «Անցյալ շաբաթ տեղի ունեցած երկխոսությունը, ԱՄՆ ներկայացուցչական կազմով ժամանած պատվիրակությունը փաստում են մեր գործակցության, մեր համատեղ աշխատանքի երկկողմ հանձնառության մասին»,-նշեց դեսպանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031