Օրվա լրահոսը

Բոլորը գիտեն Քոչարյանի վարկանիշը. հորդորում եմ նրան նախագահ չանվանել. Ալեն Սիմոնյան

«Ինձանից էլ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, նրա վարկանիշը, բոլորս գիտենք։ Հորդորում եմ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործել նախագահ բառը, որովհետեւ նրանք երբեւէ չեն ընտրվել որպես նախագահ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Մարտի մեկի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն  հայտարարությանը, թե ինքը պատրաստվում է միանալ ՀՀ-ում ձեւավորվող ընդդիմադիր

Հերոսները տարբեր են լինում

1992 թ. մարտի սկզբին Ստեփանակերտում մեր տարբեր ջոկատներին պետք է բաժանվեր խորհրդային նախկին 366-րդ գնդի տեխնիկան: Այդ օրերին, ի դեպ, ես առաջին անգամ տեսա այդ գնդի լեյտենանտ Սեյրան Օհանյանին: Զենքի «շահառուներից» մեկն էր Մոնթե Մելքոնյանի ջոկատը, որի հետ մենք՝ լրագրողներս, գնում էինք Մարտունի: Չգիտեմ՝ որքանո՞վ էր դժգոհությունն արդարացված, բայց ջոկատի տղաներին թվաց, որ նրանց տալիս

Քյարամ Սլոյանի հիշատակին նվիրված ցերեկույթ՝ Արտաշավան համայնքում

ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի Գ.Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում այսօր տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հիշատակին նվիրված ցերեկույթ։ Կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Քյարամի մայրը՝ Նվարդ Սլոյանը, հարազատները, համագյուղացիներն ու

Արտաշատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են

Ինչպես նախապես տեղեկացրել էինք՝ Արտաշատ համայնքի ավագանու 2019թ. ապրիլի 25-ին հրավիրված հերթական և մայիսի 3-ին հրավիրված արտահերթ նիստերը չեն կայացել՝ քվորում չապահովվելու պատճառով: Նիստերից բացակայում էին ավագանու անդամներ Արման Թադևոսյանը, Հարություն Մնացականյանը, Գոռ Նազարյանը, Հերիքնազ Նազարյանը և Գաբրիել Պողոսյանը: Նշենք, որ նիստերի օրակարգում ընդգրկված՝ համայնքի համար կարևորագույն հարցերի թվում էր սուբվենցիայի հայտի մշակման, ներկայացման, քննարկման

«Ալաշկերտն» առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը

Մայիսի 8-ին կայացած եզրափակիչում գործող չեմպիոնը նվազագույն հաշվով հաղթեց «Լոռիին», որն իր հերթին առաջին անգամ խաղաց եզրափակիչում: 65-րդ րոպեին իրացված անկյունային հարվածից հետո սեփական դարպասն անզգուշորեն գրավեց Ուբոնգ Ֆրայդին: Հայաստանի գավաթի 28-րդ եզրափակիչը կայացավ վերաբացված «Բանանց-1» մարզադաշտում, որը գրեթե լեցուն էր հանդիսականներով: Մասնակիցներին պարգևատրեց և «Ալաշկերտին» գավաթը հանձնեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Խաղը սպասարկեց Իսպանիայի

Ռուսաստանը ԵԱՀԿ նախագահին տեղեկացրել է ապրիլին Մոսկվայում հայ-ադրբեջանական բանակցությունների մասին. Զախարովա

Ռուսական կողմը լիարժեք կերպով տեղեկացրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին Մոսկվայում ապրիլի կեսերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մոսկվայի հանդիպման արդյունքում արձանագրվել է Հայաստանի և Ադրբեջանի շահագրգռվածությունը մարդասիրական ոլորտում գործակցություն ձևավորելու հեռանկարների շուրջ,- ասել

Փաշինյան. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ԼՀԿ-ն որեւէ ահաբեկչական խմբավորման չի աջակցում»

«Եթե ես եմ եղել սխալ ընկալման պատճառը, ներողություն եմ խնդրում դրա համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը

Ֆելիքս Ցոլակյանը՝ Հայրապետյան եղբայրներին. «Շատ մեծ գործ եք արել, տղանե՛ր»

Մայիսի 8-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց մայիսի 6-ին Երևանի՝ Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած խոշոր ավտոտրանսպորտային վթարի ժամանակ երթուղային տաքսիի ուղևորներին առաջինը օգնության հասած 16-ամյա երկրվորյակ եղբայրներ՝ Սամվել և Ալբերտ Հայրապետյաններին: Նշենք, որ մայիսի 6-ին, ժամը 19:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել

Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով խորհրդակցություն՝ երեք երկրների ԱԳ նախարարների առաջին եռակողմ հանդիպմանն ընդառաջ

Մայիսի 8-ին Երևանում կայացավ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա հունիսի 4-ին Նիկոսիայում կայանալիք երեք երկրների ԱԳ նախարարների առաջին եռակողմ հանդիպումը նախապատրաստելու նպատակով։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, հունականը՝ Հունաստանի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Թեոդորոս Գեորգակելոսը (Theodoros Georgakelos), իսկ կիպրականը՝ Կիպրոսի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Ջորջ Խակալլին

Հրապարակվել է վթարված Sukhoi Superjet 100 օդանավի օդաչուների զրույցը դիսպետչերների հետ

Հրապարակվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարված Sukhoi Superjet 100 օդանավի օդաչուների զրույցը դիսպետչերների հետ: Օդաչուները համոզված են եղել, որ կկարողանան ինքնուրույն գլուխ հանել ստեղծված իրավիճակից: «Որևէ օգնության կարիք կլինի՞»,- հարցրել է դիսպետչերը: «Ո՛չ, առայժմ ամեն ինչ կարգին է»,- ասել է օդաչուն: Օդաչուների վթարային վայրէջքից առաջ հստակեցրել են, որ օդանավի հետ խնդիրներ կան միայն կապի և

Մուստաֆա Նայեմի հարցով Ռուսաստանի կողմից որևէ ազդեցություն չկա. Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, այսօր պատասխանելով «Ազատության» հարցերին, անդրադարձել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորին, ում վերջերս Հայաստանի սահմանապահներն արգելել էին մուտք գործել երկիր։ Մուստաֆա Նայեմին ասել էր, որ դա եղել է Ռուսաստանի պահանջով, քանի որ այնտեղ նա «անցանկալի անձ» է։ Վանեցյանը, սակայն, հայտարարեց, որ Ռուսաստանի պահանջով չի եղել ոչինչ. – «Դա ակնհայտ սուտ

«Բարձրաձայնելու ենք Քոչարյանի հանդեպ իրականացվող քաղաքական վենդետայի եւ հալածանքների մասին տարբեր հարթակներում, որտեղ կարող ենք դա անել». Աշոտյան

Մեր հարցին՝ քաղաքական վենդետան ո՞րն է, ի՞նչ քաղաքական վենդետայի մասին է խոսքը՝ Աշոտյանը պատասխանեց. «Մարտի 1-ի մուռն է հանում, պարզ չի՞»:

Խաչանովն պայքարից դուրս է թողել Իսպանիայի ներկայացուցչին

Ռուսաստանի լավագույն ռակետ, հայ թենիսիստ Կարեն Խաչանովը վերջին մի քանի մրցաշարերում հենց առաջին խաղերում պարտվելուց հետո հաջող է մեկնարկել Մադրիդի ATP Masters-ում: Խաչանովն առաջին շրջանում 6:4, 6:7, 6:3 հաշվով պայքարից դուրս է թողել Իսպանիայի ներկայացուցիչ Խաումե Մունարին եւ այսօր ուշ երեկոյան երկրորդ շրջանում հանդիպելու է մեկ այլ իսպանացու՝ Ֆերնանդո Վերդասկոյին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Փաշինյան. «Ոչ մեկ չի ուրախանում, որ այդ մարզպետն այդ 400 հազար դրամի կարիքն ռեալ ունի»

Փաշինյանը պետական աշխատողների պարգեւավճարների մասին

«Ռոբերտ Քոչարյանը շատ խիստ տոնով էր խոսում, պահանջեց կարգի հրավիրել Մանվել Գրիգորյանին». Արցախի ՊԲ շտաբի նախկին պետի ցուցմունքը

ԼՂ Պաշտպանության բանակից Երեւան եկած զորքի մեջ եղել են նաեւ դիպուկահարներ, տարբեր զինատեսակներ ունեցող զինծառայողներ. Կամո Վարդանյան

«Էդ փողոցո՞վ ես նորից ուզում հարցեր լուծել, երազում ես նորից հայտնվես փողոցո՞ւմ ու քաղաքական ընդդիմախոսների բերանը փակել փողոցո՞վ». Աշոտյան

Աշոտյանը, գնահատելով վարչապետի ասուլիսը, ասաց, որ դա սովորական կառավարական տարեվերջյան ասուլիս էր. «Ամենազավեշտալին այն էր, որ Նիկոլ Փաշինյանը, չնայած հրապարակավ կոչ է անում, որ պետք է լինել ինքնաքննադատ, այսօր ի պատասխան լրագրողներից մեկի հարցին՝ 5 բացթողում չկարողացավ նշել՝ Սուպերմենն է, Սպայդերմենն է, Խալկն է, ո՞ր հերոսն է, որ ոչ մի բացթողում չի արել:

Վարչապետ. «ԱԱԾ-ի եւ մի շարք այլ կառույցների գործառույթները կվերցվեն, երբ ձեւավորվի անկախ հակակոռուպցիոն մարմին»

«ԱԱԾ-ն հեղափոխությունից առաջ ավելի սուպեր կառույց է եղել, եւ 3-րդ հանրապետության ընթացքում միշտ ավելի սուպեր կառույց է եղել»,-այսօր այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսին: Վարչապետն ասաց, որ այժմ ԱԱԾ-ն սուպեր կառույց չէ, շարքային իրավապահ մարմին է. «ԱԱԾ-ի եւ մի շարք այլ կառույցների գործառույթները կվերցվեն, երբ ձեւավորվի անկախ հակակոռուպցիոն մարմին»:

«Ոնց որ մերը ասի երեխեքին՝ ես ձեր համար ճաշ եմ սարքում, կամ ես տներն եմ հավաքում, հասկանո՞ւմ եք». Աշոտյանը՝ Փաշինյանի 100 փաստի մասին

Հարցին՝ Փաշինյանը նաեւ աստվածաշնչյան կանխատեսումն էր մեջբերել՝ «պիտի նայես ու պիտի չտեսնես», կարո՞ղ է դուք հիմա այդ կարգավիճակում եք՝ Աշոտյանն ի պատասխան ասաց, որ Փաշինյանը վերջերս շատ է փորձում տեղավորվել քրիստոնեական արժեքներ կրողի կերպարի մեջ, փորձում է խաղալ բարեպաշտ հայ քրիստոնյա ղեկավարի խաղը, բայց բարեպաշտ մարդը այդքան «մաղձ» չէր նետի 5 ու կես ժամվա մեջ:

Գաբրիել Սարգսյանը Դուբայում մասնակցում է միջազգային մրցաշարի

Հայաստանի լավագույն շախմատիստներից ՀՀ տղամարդկանց ազգային հավաքականի անդամ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Allegiance to Zayed Chess Tournament 2019» միջազգային մրցաշարին, որտեղ հայտավորված 133 շախմատիստներից վեցը գրոսմայստեր է: Գաբրիել Սարգսյանը մասնակիցների ցանկում ամենաբարձր վարկանիշն ունի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Նիկոլ Փաշինյանը մնացել է «Game of thrones»-ի առաջին սեզոնի տակ, նա չի հասկանում, որ հիմա պետք է նկարահանվի 2-րդ, 3-րդ, 4-րդ սեզոնին». Աշոտյան

Դուք կունենանք հնարավորություն կոնկրետ հարցեր ուղղելու Սերժ Սարգսյանին, բայց, կարծում եմ, անբարո է խոսել այդ բառապաշարով այն մարդու մասին, ով համակարգել է Շուշիի ազատագրման օպերացիան, այն էլ՝ այս օրով: Կարծում եմ, դաստիարակության եւ բարեկրթության խնդիր է խոսել այդ կերպով այն կուսակցության մասին, որը կանգնած է Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերին խրամատներում:

Հողերի օտարման դեմ բնակիչների բողոքները չեն անցնի․ «Հյուսիս-հարավ» ճանապարհաշինության պայմանը

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիր Տրանշ 5-ի սկսվելու դեպքում Շիրակի մարզի 21 համայնքներում առաջ կգան հողերի օտարման ու տարաբնակեցման խնդիրներ։ Նշենք, որ այն ներառում է Գյումրի շրջանցիկ և Գյումրի- Բավրա ճանապարհային հատվածները․ օտարման ենթակա են շուրջ 1565 հողեր։ Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ իրազեկման հանդիպում, որի ընթացքում պարզաբանվեց, թե որ դեպքում փոխհատուցում կառաջարկվի համայնքին կամ

«Հարցերը կտաք Երեւանում». Սերժ Սարգսյան. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում է

Ստեփանավանի ոստիկանները ապօրինի ծառահատման հետքերով

Մայիսի 3-ին, ժամը 16.00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղից ոստիկանության Տարոնի բաժին անտառխախտման արձանագրություն էր ստացվել, որ մայիսի 2-ին իրականացված ստուգումների ժամանակ Ստեփանավանի անտառպետության թիվ 12 պահաբաժնի 45, 8, 12, 1, 3, 5, 24 անտառամասերում հայտնաբերվել են մի քանի ամսվա վաղեմության՝ ապօրինի հատված ընդհանուր 218 հատ տարբեր տրամաչափի և տեսակի ծառերի կոճղեր: Ոստիկանության Ստեփանավանի բաժնի

ԱՄՆ կառավարությունը հավատում և կիսում է բարեկեցիկ և ժողովրդավարական Հայաստանի տեսլականը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրենի տեղակալին

Դատարանն արձանագրեց Արմեն Գևորգյանի իրավունքների խախտում

Ըստ պաշտպանի՝ այնպես չէ, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանքը վերացավ, բայց դատարանը մասնակի բավարարեց իրենց բողոքը:

Հայկական մշակույթը՝ շվեյցարական ժամագործության և իտալական գրիչների արտադրության մեջ. նախագծի մանրամասները

Chronograph խանութ-սրահը հպարտորեն արտահայտում է հայ մշակույթի պատմությունը և ժառանգությունը շվեյցարական ժամագործության և իտալական բարձրակարգ գրիչների արտադրության միջոցով: 2009 թ. Երևանում բացված Chronograph-ը, որն առանձնանում է բարձրակարգ ժամացույցների, աքսեսուարների և ոսկերչական իրերի լավագույն ընտրությամբ, հանդես է եկել երկու բացառիկ նախագծերով։ Համագործակցելով Montegrappa գրիչներ արտադրող հանրահայտ  իտալական բրենդի հետ` թողարկել է Երևանի 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան 2800»

«Գազալցակայաններում գազի գինը թանկացել է 10-20%-ով». Արմեն Եղիազարյան

«Ինձ խոստացել են մեկ շաբաթում պատասխանել եւ վստահեցրել են, որ իրենց հաշվարկները ճիշտ էին, գազի գինը չպետք է թանկանար»

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031