Օրվա լրահոսը
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ
Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել դատաիրավական և կրթական համակարգերում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև պետական, այդ թվում՝ դատական համակարգը որակյալ կադրերով համալրելու հարցերին:
«Լոռու մարզպետարանը ճնշում է տնօրեններին. սա խայտառակ մոտեցում է». ԼՀԿ պատգամավոր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին ասուլիս է տալիս եւ փաստում, որ ՀՀ-ում ճնշումները վերացել են, բայց Վանաձորում կատարվողը հակառակն է ասում:
Տիկնիկայինը Կրակովում գլխավոր մրցանակ է ստացել, իսկ հայ բեմադրիչը` Ուկրաինայի մշակույթի նախարարության Ոսկե մեդալ
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը վերջերս է վերադարձել Կրակովից, որտեղ մասնակցում էր միջազգային փառատոնի: Այս անգամ թատրոնը ներկայացրել է Գոգոլի «Վհուկը», որը բեմադրել է Սամսոն Մովսիսյանը: Ներկայացումն արժանացել է փառատոնի ժյուրիի գլխավոր մրցանակին, իսկ բեմադրիչ Սամսոն Մովսիսյանը` Ուկրաինայի մշակույթի նախարարության ոսկե մեդալի՝ ուկրաինական մշակույթը արտասահմանում ներկայացնելու համար: Ինչպես մայիսի 8-ին «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում հայտնեց
Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը փրկում է կյանքեր. Առողջապահության նախարարություն
Երեկ Ազգային ժողովի նիստի ընթացքում պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի կողմից հնչեցված ելույթն առնվազն տարակուսանքի և մտորումների տեղիք է տալիս: Ազգային ժողովի բարձր ամբիոնը Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերը պաշտպանելու համար է, այլ ոչ թե բնակչությանը մոլորեցնելու՝ վտանգելով տարիների ընթացքում մեծ դժվարությամբ ձեռք բերված հաջողությունները: Իմունականխարգելման ազգային ծրագիրը երկրում տարիներ շարունակ լուրջ հաջողություններ է արձանագրել: Հանրապետությունում չեն դիտվում
«Mолодец, парень». Ալեն Սիմոնյանի գեղեցիկ ժեստը եւ վետերանների պահանջը՝ ԱԺ-ից
Վետերանները առաջարկ ունեին Ալեն Սիմոնյանին, խնդրում էին, որ վետերաններից մեկը լինի ԱԺ-ում, որ իրենց շահերը պաշտպանի: Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Կլինի՞ ես լինեմ այդ մարդը՝ ձեր շահերի պաշտպանը, կվստահե՞ք ինձ»:
Լևոն Մնացականյան. Համոզված եմ, որ գալիք սերունդները՝ ոգեշնչված իրենց պապերի ու հայրերի սխրանքներով, կշարունակեն կերտել նոր հաղթանակներ
ԱՀ ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի շնորհավորական ուղերձը մայիսյան եռատոնի՝ Մեծ հաղթանակի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ: «Հարգելի´ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար թերևս ամենանշանակալի տոնն է, որն իր մեջ
Լուսինե Կարապետյան. Թեև տեղի է ունեցել իմ հիմնարար իրավունքների խախտում, սակայն ես չեմ պատրաստվում «թաքնվել» անմեղության կանխավարկածի հետևում
2018 թվականի նոյեմբերի 9-ին կայացած դպրոցի տնօրենի ընտրությունից, դրան հաջորդած դպրոցի ուսուցիչների, աշակերտների ու նրանց ծնողների բողոքի ակցիաներից՝ շուրջ 14 օր դասադուլից մի քանի ամիս անց, իսկ ավելի ստույգ ապրիլի 12-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որի համաձայն «ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ
Իշխանությունների դեմ նոր ընդդիմադիր ուժ է ձևավորվում. Քոչարյանը հարցազրույց է տվել Reuters-ին
Հայաստանում ընդդիմադիր ուժերը միավորվում են՝ մարտահրավեր նետելու նոր ղեկավարությանը: Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Reuters գործակալությանը կալանավայրից գրավոր կերպով տված հարցազրույցում: «Այս գործընթացը միանշանակ կհանգեցնի հզոր քաղաքական ուժի ստեղծման, որն ի վիճակի կլինի շատ շուտով մարտահրավեր նետել իշխանություններին»,-ասել է նա: Հարցին՝ արդյոք ինքն անձամբ կներգրավվի այդ ընդդիմադիր ուժի ստեղծմանը՝ նա պատասխանել
Անպատիժ մահվան դեպք
2015թ. ապրիլին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնավնասում կատարելու հետևանքով հիվանդանոցում մահացած դատապարտյալ Սերոբ Գևորգյանին պատշաճ բժշկական օգնություն չտրամադրած բժիշկ-վիրաբույժ Լևոն Նավոյանն ու բուժմասի պետ Արթուր Հարությունյանը դեպքից հետո ազատվել են աշխատանքից, իսկ ՔԿՀ պետերին նման խախտումները հետագայում բացառելու նպատակով հանձնարարականներ են տրվել։ Հարցը 2019թ․ հունվարի 31-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին ուղղված միջնորդագրում բարձրացրել էր ՀՀ քննչական
Փաշինյան. «Ես չեմ պատրաստվում շփվել Սերժ Սարգսյանի հետ»
«Ես չեմ պատրաստվում Սերժ Սարգսյանի հետ շփվել»,- այսօր այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով վաղը Արցախում Շուշիի ազատագրման տոնին իր մասնակցությանը և Սերժ Սարգսյանին այնտեղ հանդիպելուն։ Փաշինյանն ասաց, որ երբ ինքը գնում է ԼՂՀ խնդրի կարգավորման բանակցություններին, մեկ էլ սկսում են՝ գնաց Ղարաբաղը ծախելու, կամ ասում են՝ ո՞նց, ժողովուրդը պիտի որոշի Ղարաբաղի հարցը… Բա
Երեւանի 2800-ամյակի այգին՝ սենսորային շատրվաններով ու արձանիկներով
Երեւանի 2800 ամյակին նվիրված այգում բարեկարգումն ավարտվել է, մայիսի 10-ին այն պաշտոնապես կբացվի: Այս օրերին շինարարական աշխատանքներից մնացած «հետքերն» են մաքրում, ծաղիկներ տնկում, շատրվանները փորձարկում, մի խոսքով՝ կարգի բերում ու պատրաստվում բացմանը: Թեեւ այգին փակ է, սակայն «Առավոտ»-ի թղթակցին հաջողվեց ներս մտնել եւ մի քանի լուսանկար անել: Մայրաքաղաքի Իտալիայի եւ Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այս
Գեղասահքի դպրոցն այլեւս Իրինա Ռոդնինայի անունով չի. Երեւանի ավագանին անվանափոխեց
Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը դարձավ «Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոց»
Փաշինյանը ԼՂՀ խնդրի կարգավորման մասին. «Ես կուզեի այդ ամենն ուղիղ եթերով գնար»
«Ես Ղարաբաղի հարցում որևէ գաղտնիք չունեմ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով՝ այս իշխանությունը թափանցիկ է աշխատում։ «Ես նույնիսկ կուզեի այդ ամենը ուղիղ եթերով գնար»,-ասաց Փաշինյանը։ Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Ես չգիտեմ` ի՞նչ են պայմանավորվել վերելակում». Վիտալի Բալասանյան
«Լուծման տարբերակը`դա դիվանագիտություն է: ՀՀ իշխանությունը պետք է վարի իր թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը»
Դիլիջանի թունելը ժամը 11:00-ից մինչև 17:00-ն փակ է լինելու
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում Մայիսի 8-ին Դիլիջանի թունելում իրականացվելու են աշխատանքներ, ինչի հետևանքով թունելը ժամը 11:00-ից մինչև 17:00-ն փակ է լինելու: 2018
«Եթե իշխանությունը ողջամիտ է, պետք է գնա հարկային եւ ունեցվածքային համաներման ուղիով»
Օրերս տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասուլիսին հայտարարել էր՝ «Մենք ունենք արտահանման չօգտագործված մեծ հնարավորություն հենց ԵԱՏՄ տարածքում»: Իսկ այս կառավարության մեկ տարում տնտեսական հեղափոխության ձեռքբերումներից նախարարը նշել է՝ հավասար մրցակցությունը, ցանկացած շուկա ցանկացած գործարարի ազատ մուտքը, համակարգային կոռուպցիայի բացակայությունը: Իսկ այս ձեռքբերման արդյունքը նախարարը նշեց՝ 6,5% տնտեսական ակտիվությունը: Սակայն, տնտեսագետները կարծում են՝
Փաշինյան. «Ադրբեջանի նախագահի հետ մշտապես կապի մեջ եմ»
«Մենք կրակոցներ ենք ունենում ամենօրյա ռեժիմով, էական չէ՝ շատ թե քիչ, նշանակում է՝ մենք պատերազմական կամ կիսապատերազմական վիճակի մեջ ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով վերջին օրերին սահմանային լարումներին և զինծառայողների վիրավորումներին։ Ըստ վարչապետի, վերջին շրջանում դեպքերի որոշակի լարում է նկատվում, սակայն նա վստահեցրեց՝ կայունությունը ու հանդարտությունը, որ կար, պահպանվում է»։ Փաշինյանի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 8-9-ը, 11-13-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ն աստիճանաբար ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով, 10-ի
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նամակներ է ուղարկել կառավարությանը, սակայն ամիսներ շարունակ դրանցից պատասխան չի ստացել. «Ժողովուրդ»
«Եթե չպատասխանեն, դա խնդիր է, ու դա նաեւ ի չիք է դարձնում բոլոր այն հայտարարությունները, թե մենք կառավարության աշխատանքը դարձնում ենք ավելի արդյունավետ: Չի կարող լինել որեւէ աշխատանք, չի կարող լինել որեւէ գործ, որը ավելի կարեւոր կլինի, քան պատգամավորի նամակին պատասխանելը, որովհետեւ մենք խորհրդարանական երկիր ենք, խորհրդարանականները գործադիրի վերահսկողներն են, եւ իրենք պարտավոր են առաջինը մեր նամակներին պատասխանել: Այսինքն՝ այս անփութություն ասեմ, արհամարհանք ասեմ, անտարբերություն ասեմ, սա մեծապես խոչընդոտում է նաեւ մեր ՛պատգամավորական աշխատանքին»,–եզրափակեց Սամսոնյանը:
Փաշինյանը բացառում է Սերժ Սարգսյանի հետ միասնականությունը, քանի նա չի պատասխանել մի հարցի
«Քանի դեռ Սերժ Սարգսյանը չի պատասխանել հարցին՝ ինչպես է իր ընտանիքը միլիոնատեր դարձել, իսկ զինվորը հագուստ չի ունեցել, իր հետ միասնականությունը ես բացառում եմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ Սերժ Սարգսյանի հետ հնարավո՞ր է միասնականություն։ «Թալանողի և թալանվողի միջև հնարավոր չէ միասնականություն»,- ասաց Փաշինյանը։ Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Էլեկտրական շարժիչով մեքենաները կազատվեն ԱԱՀ-ից
Նախարարը նշեց, որ խոսքը մինչեւ տասը ուղեւորի համար նախատեսված մեքենաների մասին է, որոնք ամբողջությամբ աշխատում են էլեկտրական շարժիչով
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ներկայացուցիչների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի, ինչպես նաև փաստաբանական համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել դատաիրավական և կրթական համակարգերում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև պետական, այդ թվում՝ դատական համակարգը որակյալ կադրերով համալրելու հարցերին: Հանրապետության նախագահը լսել է նաև հյուրերի կարծիքները Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության
Որեւէ պաշտոնյայի մի քանի ժամվա հաճույքն արժե՞, որ դրա պատճառով թեկուզ մի քանի տասնյակ մարդու մեջ իշխանությունների որակի վերաբերյալ կասկածներ առաջանան. «Հայկական ժամանակ»
Եթե անգամ (օրինակ) քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներն իսկապես աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ եւ արժանի են մի քանի միլիոն դրամ աշխատավարձի, միեւնույն է՝ չի կարելի բարձրացնել նրանց աշխատավարձը, եթե զուգահեռաբար նույնքան չի բարձրացվելու նաեւ, ասենք, առաջնագծում ծառայող սպաների աշխատավարձը: Հասկանալի է, որ ծավալները համադրելի չեն, հասկանալի է, որ զուտ իրավաբանորեն դրանք իրար հետ կապ չունեն, բայց խնդիրը
«Անառակ որդին» ընդմիշտ վերադարձել է
Հարցազրույց նկարիչ, քանդակագործ Նաիրի Գրիգորյանի հետ – Որպես արվեստագետ ձեր անունը շուրջ 30 տարի ավելի հաճախ հանդիպել ենք ռուսաստանյան, եվրոպական, մասնավորապես՝ ֆրանսիական, շվեյցարական պարբերականներում: Տեւական լռությունից հետո՝ միայն 2010-ին Երեւանում ունեցաք անհատական ցուցահանդես, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց, քանի որ ցուցադրված աշխատանքները կատարված էին լեւկաս տեխնիկայով: Հիմա ասում են՝ վերջնականապես տեղափոխվել եք Հայաստան: 2009-ին էլ մոսկովյան
Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը Մարությանն ավագանու նիստի օրակարգից հանեց
Աշխատավարձերի հարցը կդրվի հանրային քննարկման, նոր միայն կբերվի ավագանու օրակարգ
Փաշինյան. «Էդ մե՞զ եք փողոց դուրս գալով վախեցնում»
«ՀՀ-ում օլիգարխներ չկան, ես սա ասել եմ, ու քննադատվել». այսօր այս մասին ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ օլիգարխ նշանակում է՝ քչերի իշխանություն։ Ըստ Փաշինյանի, այսօր չկա քչերի իշխանություն։ Անդրադառնալով քաղաքական ուժերի՝ փողոց դուրս գալու հայտարարություններին, Փաշինյանն ասաց.«էդ մեզ եք փողոց դուրս գալով վախեցնո՞ւմ: Կարող ա՝ մենք էլ դուրս գանք փողոց, ոնց որ
«Ապրիլի 16-ը սահմանեք հայ կինոյի օր». Նաիրա Զոհրաբյանին ցնցել է կառավարության «էկզոտիկ» դիրքորոշումը
1923թ.-ի այդ օրը հիմնվել է պետկինոն, որը 66թ.-ին վերանվանվել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի:
Փաշինյան. «Ես դեմ եմ եղել, որ Սանասարյանի գործը գնա ՀՔԾ»
«ԱԱԾ տնօրենն եկել էր ինձ մոտ, ասում՝ խնդրում եմ այս գործը փոխանցենք Հատուկ քննչական ծառայությանն՝ այն պատճառով, որ ԱԱԾ-ում նեղվում են, որ կասկածներ կան, թե գործն օբյեկտիվ չեն քննի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրգործի մասին հարցին: Փաշինյանն ասաց, որ ինքը դեմ է եղել, որպեսզի գործը, իր
Աստղիկ. «Չեմ վախենա, մի օր գնալու եմ Թուրքիա»
«Առավոտի» եւ «Սինոլաբի» համատեղ «Կյանքը սահմանի եզրին» շարքի հերթական հերոսը 12-ամյա Աստղիկն է, որ քույրիկի, տատիկի ու պապիկի հետ բնակվում է Թուրքիային սահմանակից Երազգավորս գյուղում, որը գտնվում է Շիրակի մարզում: «Մեկ-մեկ գալիս ու սահմանին եմ նայում: Չեմ վախենա, կուզենամ գնալ Թուրքիա, իրենք էլ ինձ նման մարդիկ են: Ուզում եմ տեսնել՝ այնտեղ հայ ապրում է, թե՞
Փաշինյան. «Նախկին իշխանությունները հեռանալուց առաջ ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել»
Նախկին իշխանությունները հեռանալուց առաջ կարեւոր նյութեր են ոչնչացրել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ ԱԱԾ-ում մի քանի ամիս է՝ ծառայողական քննություն է ընթանում: Վարչապետի խոսքերով՝ հետք չունեցող, ուրվական գործ է, սա շատ լուրջ հետեւանքների պետք է բերի: Նելլի ԲԱԲԱՅԱՆ