Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չգիտեմ` ի՞նչ են պայմանավորվել վերելակում». Վիտալի Բալասանյան

Մայիս 08,2019 13:40

«Լուծման տարբերակը դա դիվանագիտություն է: ՀՀ իշխանությունը պետք է վարի իր թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը`պատասխանելով հարցին, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե հայ ժողովուրդը չի ձեւակերպել, թե ինչպե՞ս է տեսնում Արցախի հարցի կարգավորումը եւ երկրի որեւէ ղեկավարի չի պատվիրակել այդ կերպ հարցը լուծել:

Ինչ վերաբերվում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է բանակցություններ վարել հայկական պետությունների կողմից, մինչդեռ քանիցս էր հայտարարել, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, քանի որ Արցախի ժողովուրդը իրեն վստահության քվե չի տվել բանակցելու համար, Վիտալի Բալասանյանը հիշեցնում է`Արցախի իշխանությունների հետ բանավոր պայմանավորվածությունների համաձայն, ստացել է լիազորություն, որպեսզի մասնակցի բանակցություններին եւ առաջ մղի Արցախի`բանակցություններին մասնակցելու հարցը:

Հարցին`տեւական ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ 2018-ի սեպտեմբերին Դուշանբեում ձեռք բերված վերելակային պայմանավորվածությունից հետո, առաջնագծում կրակոցները նվազել էին, մինչդեռ, վերջին շրջանում, կրկին ակտիվացել են, Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Նախ ասեմ, որ այդ վերելակային պայմանավորվածությունը, ես չգիտեմ` ինչի մասին էր, չգիտեմ`ի՞նչ են պայմանավորվել: Այնքանով, որքանով լսել ենք: ՀՀ-ից պաշտոնական ոչ մի հաղորդագրություն չենք ստացել»:

Ապա, ադրբեջանական կողմի տեւական պասիվությունը, մեր զրուցակիցը պայմանավորում է նրանով, որ Ադրբեջանն իր առաջնագիծն էր ամրացնում: Վերելակային պայմանավորվածությունն, ըստ նրա, միանշանակ, հօգուտ Ադրբեջանի էր:

Պատասխանելով հարցին, որ վերջին շրջանում քննադատվում է այն, որ համանախագահների հայտարարություններում բացակայում են 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, մեր զրուցակիցն ասաց`արցախյան կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբին, դեսպան Կասպրչիկին ներկայացրել է իր առաջարկությունը եւ պնդում են, որ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է տեղ գտնեն բանակցային գործընթացում:

Երեկ Ստեփանակերտում կայացավ ՀՅԴ-ի կազմակերպած «Արցախ Հայաստան ռազմավարական դաշինք» ֆորումը: Կազմկոմիտեն առաջիկայում կզբաղվի դաշինքի իրավական ապահովման հարցերով: Արդյոք այսպիսով էլ ավելի չենք բարդացնում իրավիճակը`հարցին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Միանշանակ`ոչ»: Ըստ Վիտալի Բալասանյանի, մենք պատրաստ ենք եղել եւ հաղթել ենք մեզ պարտադրված պատերազմում, այսօր էլ պետք է պատրաստ լինենք պատերազմին:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031