Օրվա լրահոսը
Ավստրիայում ՀՀ դեսպանությունը պատասխանել է Ադրբեջանի՝ Խոջալուի մասին նախահարձակ շարադրանքին․ «Ազգ»
Մարտի 11- ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը APA- ի դուստր ձեռնարկության` OTS- ի հարթակում հանգամանալից պատասխանեց Ադրբեջանի նախահարձակ շարադրանքին՝ վկայակոչելով նաեւ Դանա Մազալովայի 2020- ի փետրվարի 17- ին «Արմենպրեսին» տված հարցազրույցը, որով լրագրողը վերահաստատել է 1992- ի ապրիլի 2- ի «Նիզավիսիմայա գազետայում» տպագրված Այազ Մութալիբովի տեսակետը, թե Խոջալուն կազմակերպել է Ադրբեջանի ընդդիմությունը: Նույն հոդվածում Հայաստանի դեսպանությունը
ԱՄՆ-ում արտակարգ իրադրություն հայտարարվեց․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ում հայտարարվեց արտակարգ իրադրություն: Այս հրամանը թույլ է տալիս դաշնային կառավարությանը բժշկական հավելյալ ծառայությունների համար հատկացնել 50 միլիարդ դոլար: Այսպիսով մեղմվում են բժշկական ապահովագրական կանոնները: Նախատեսվում է կառուցել նոր հիվանդանոցներ ու իրականացնել լուրջ ուսումնասիրություններ` կորոնավիրուսի բուժումը գտնելու համար: Ուրբաթ օրվա տվյալներով Միացյալ Նահանգներում կա հայտնաբերված 1,701 դեպք: Քառասուն մարդ մինչեւ այսօր մահացել է կովիդ-19 հիվանդությունից:
«Պահապանների» ծագումնաբանությունը
Կորոնավիրուսն ընդհատել է սահմանադրական հանրաքվեի քարոզչությունը՝ հարցականի տակ դնելով անգամ հանրաքվեի անցկացման ժամկետը: Քարոզչությունն ընդհատելը եւ ուսումնական հաստատությունների աշխատանքն առնվազն մինչեւ մարտի 23-ը դադարեցնելը, իմ կարծիքով, ճիշտ որոշում էր: Բայց քանի որ կորոնավիրուսը կգա ու կգնա, իսկ մեր հասարակության խնդիրները մնալու են, ես ուզում եմ անդրադառնալ մի խնդրի, որը, եթե համաճարակը չլիներ, հավանաբար, լայն քննարկման
Վանաձորից թեստավորում անցած բոլոր 5 քաղաքացիների մոտ հերքվել են կորոնավիրուսի կասկածները
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի լոռեցիներ, ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ ողջ օրվա սպասումների արդյունքը Լոռու մասով, դրական է: Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից թեստեր էին վերցվել: Քիչ առաջ ստացվել են թեստերի պատասխանները. Բոլոր 5-ի թեստերի պատասխանն էլ բացասական է: Այդ թվում նաև Գլորիայի
Վարչապետը՝ տիկնոջը. «Հաստատ կորոնավիրուս չե՞ս»
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկուսացել են Սեւանում, իսկ առավոտյան թեստ կհանձնեն
«Կա ծրագիր՝ խուճապ սերմանել, կոչ անել դադարեցնել քարոզարշավը». Վիտալի Բալասանյանի հայտարարությունը
Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հայտարարությունը Հարգելի հայրենակիցներ, Ես, կորոնավիրուսի տարածման ռիսկի կապակցությամբ, պատկան մարմիններին կոչ եմ անում մոբիլիզացնել և միջոցներ ձեռնարկել `մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Անհրաժեշտ է ուժեղացնել սահմանին գործող բժշկական հսկողության կետերը: Ձեռնարկել միջոցառումներ հիվանդությունը կանխարգելելու ուղղությամբ: Անվտանգությունն առաջին հերթին և ամենակարևորը կյանքի ու առողջության անվտանգությունն է: Ես արդեն հանձնարարել եմ իմ
Հավակնորդների մրցաշարը հետաձգելու որոշում դեռ չկա
Երեք օրից Եկատերինբուրգում մեկնարկելու է շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարը: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ հանդիպելու իրավունքի համար պայքարելու են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, չինացիներ Դին Լիրենը եւ Վան Հաոն, ռուսաստանցիներ Ալեքոսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեյենկոն, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Նիդերլանդները ներկայացնող Անիշ Գիրին: Մրցաշարի տնօրեն Ալբերտ Ստեփանյանը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ կորոնավիրուսի տարածման
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ինքնամեկուսացել են՝ մինչեւ կորոնավիրուսի վարակի ստուգում անցնելը
ԱՄՆ կատարած այցից հետո կորոնավիրուսով վարակվել էր Բոլսոնարուի մամուլի քարտուղար Ֆաբիո Վայնգարթենը:
Կա՞ կորոնավիրուսի դեպք Շիրակի մարզում․ ախտահանվում է Գյումրու ու մյուս համայնքներ ուղևորվող տրանսպորտը
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր ոլորտի պատասխանատուների հետ անցկացրել է խորհրդակցություն՝ կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման թեմայով, որի ընթացքում էլ մանրամասն քննարկվել են կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի միջոցառումներն ու բոլոր քայլերը։ Շիրակի մարզպետը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ մարզում իրավիճակը կայուն է, այս պահի դրությամբ լուրջ մտահոգության օջախներ չկան․ ընդհակառակը, ըստ Տիգրան Պետրոսյանի, այն
Իրանում բարձրաստիճան զինվորական է մահացել կորոնավիրուսից
Իրանում կորոնավիրուսից մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Նասեր Շաաբանին: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները: Նշվում է, որ զինվորականը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում ծառայել է 37 տարի: Հիվանդության ընթացքի մասին մանրամասներ չի հաղորդվում: Նշենք, որ վերջին տվյալներով Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 514, ապաքինված հիվանդների թիվը՝
Պոլիտեխնիկի ղեկավարությունը քննարկել է առցանց ուսուցման հարթակի հրատապ և ամբողջ ծավալով ներդնելու ու շահագործելու հարցը
Աշխարհում, այդ թվում մեր երկրում COVID-19-ի տարածման կանխարգելման միջոցառումները պատճառ են հանդիսացել ուսումնական գործընթացի ընդհատման։ Ստեղծված աննախադեպ իրավիճակում կրթության կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով՝ այսօր Պոլիտեխնիկի ղեկավարությունը քննարկել է առցանց ուսուցման հարթակի հրատապ և ամբողջ ծավալով ներդնելու ու շահագործելու հարցը։ Մեր կողմից ստեղծված աշխատանքային խումբը հատուկ ռեժիմով աշխատում է այդ համակարգի հասանելիության ապահովման համար։ Այս պահին կարող
Միջազգային գրեթե բոլոր մրցումները կորոնավիրուսի պատճառով դադարեցվում են
Կորոնավիրուսը շարունակում է մեծ թափով տարածվել ամբողջ աշխարհում, ինչի հետեւանքով գրեթե բոլոր մարզաձեւերի միջազգային եւ ազգային առաջնությունները դադարեցվում են: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ՈՒԵՖԱ-ն մարտի 17-ին 55 ազգային ասոցիացիաների հետ տեսակոնֆերանսում պատրաստվում է քննարկել 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը մեկ տարով հետաձգելու հարցը եւ այդ մասին հայտարարություն տարածել: Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան հետաձգվում
Արմավիրի մարզում մեկուսացվել է 60 հոգի, ինքնամեկուսացվել` 15
Կայացել է մարզում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը
42 մլն դոլարի քրգործի մասին մերկապարանոց մեղադրանքներին կանդրադառնանք քարոզարշավից հետո. Սերժ Սարգսյանի գրասենյակ. «Ազատություն»
«Ազատություն» ռ/կ. ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել են 42 միլիոն դոլարի չարաշահման քրեական գործին, տեղեկացնելով, որ մինչև այս պահը Սերժ Սարգսյանին իրավապահները չեն դիմել։ «Նկատի առնելով, որ ՀՀ երրորդ նախագահի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու հակասահմանադրական հանրաքվեի քարոզարշավին, ուստի մերկապարանոց մեղադրանքներին կանդրադառնանք քարոզարշավից հետո», – «Ազատության» հարցմանն այսպես է
Օլիմպիական կրակը վառվեց ու դադարեցրեց ճամփորդությունը Հունաստանում
Ավանդույթի համաձայն, Հունաստանում՝ Հերայի տաճարի մոտակայքում, «քրմուհիները» վառեցին Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերի կրակը: Բացման արարողությանը Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի տարածումն աշխարհում շուտով կնահանջի: Օլիմպիական կրակի առաջին ջահակիրը եղել է Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն, հույն հրաձիգ Աննա Կորակակինը: Սակայն որոշում է կայացվել, որ կրակի փոխանցավազքը դադարեցվի եւ այն
Եթե քաղաքական գնահատական չես տալիս նախկին իշխանությունների գործունեությանը, քո շատ քայլեր հասկանալի չեն. Ստեփան Գրիգորյան
Ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ «նախկիններին» գնահատել
Ի՞նչ անել կորոնավիրուսի կասկածի դեպքում. ստուգումն անցնելու փորձառությունը
Արդեն մի քանի շաբաթ է՝ քույրս ունի սուր հազ և իրեն թույլ է զգում։ Երեկվա դեպքերի ֆոնին արդեն կասկած առաջացավ, թե կարո՞ղ է կորոնավիրուս լինել, քանի որ ախտանիշները համընկնում էին։ Քույրս երկրից դուրս չէր եկել, և մեր իմանալով՝ շփում չէր ունեցել վարակվածների հետ, բայց մինչ այս աշխատել էր սպասարկման ոլորտում, ինչը խորացնում էր մեր կասկածները,
ԿԳՄՍՆ-ն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ մարդաշատ վայրեր ու միջոցառումներ այցելելուց
ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը տեղեկացնում է. Մինչև մարտի 23-ը Հայաստանի պետական ուսումնական հաստատություններում` մանկապարտեզներում, նախակրթարաններում, դպրոցներում, մարզադպրոցներում, արվեստի դպրոցներում, արտաուսումնական հաստատություններում, քոլեջներում, ուսումնարաններում և բուհերում դասերը դադարեցվում են: Այս ընթացքում նշված հաստատությունների աշխատակիցների վարձատրությունը կպահպանվի։ Ուսումնական ծրագրի բաց թողնված հատվածը կլրացվի հավելյալ պարապմունքների միջոցով, իսկ այս ընթացքում նախատեսված
Հայաստանը ու Վրաստանը 10 օրով ժամանակավոր կասեցնում են երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր: Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա:
ՀՀ նախագահի աշխատակազմն ուժեղացված կանխարգելիչ հսկողություն է իրականացնում
«Եղե՛ք զգոն, եղե՛ք առողջ», ՀՀ նախագահի աշխատակազմը տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տրվում, թե ինչպես է ախտահանվում նախագահականը:
Վանաձորում թեստավորվողներից 4-ը Հայաստանի, մեկը` Իտալիայի քաղաքացի են. news.am
Իտալիայի քաղաքացին Վանաձորի կարի արտադրամասի օտարերկրացի պատվիրատուի ներկայացուցիչներից է։ Նախօրեին ինքնազգացողությունը վատացել է եւ դիմել է բժշկի։
Ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկվածի մեքենայում ապօրինի գնդացիր կար
Մարտի 11-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Երևանյան խճուղուց, իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով հանդերձ, ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու կասկածանքով, ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի 27-ամյա մի բնակչի: Զննությամբ նրա մեքենայի սրահից հայտնաբերվեց գնդացիր: Բերման ենթարկված տղամարդը հայտնել է, որ զենքը պատկանում է
Ուկրաինան կորոնավիրուսի պատճառով փակում է սահմանն արտասահմանցիների համար
48 ժամից Ուկրաինան կորոնավիրուսի պատճառով փակում է մուտքն այլ երկրի քաղաքացիների համար: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը: «Մեր երկրում կորոնավիրուսի հետ կապված սարսափելի ոչինչ տեղի չի ունենում»,-ասել է նա՝ կոչ անելով ուկրաինացիներին խուճապի չմատնվել: Դանիլովի խոսքով՝ Ուկրաինայի քաղաքացիները, որոնք արտասահմանում են, հնարավորություն կստանան
Մհեր Գրիգորյանն ընդունել է «AliExpress Ռուսաստան» կազմակերպության ղեկավարներին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «AliExpress Ռուսաստան» կազմակերպության ղեկավարներին: Հանդիպման սկզբում «AliExpress Ռուսաստան» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Դմիտրի Սերգեևը ներկայացրել է իրենց գործունեության հիմնական ուղղությունները և սկզբունքները: Քննարկվել է ժամանակակից պայմաններում էլեկտրոնային առևտրի զարգացման կարևորությունը՝ հաշվի առնելով անկանխիկ գործառնության ընդլայնման անհրաժեշտությունը: Կազմակերպության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու իրենց գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին:
Պե՞տք էր արդյոք կորոնավիրոսի կասկածով մարդկանց ինքնամեկուսացումը խիստ վերահսկել. մեկնաբանում է Գագիկ Միրիջանյանը
Պետք է մեղավորներ չփնտրենք եւ չփորձենք դիվիդենտներ հավաքել սխալի կամ ճշտի վրա, պետք է համախմբվենք. Առողջապահության նախկին փոխնախարար
Կառավարությունում քննարկել են մարտի 15-ին Հռոմից վերադարձող քաղաքացիների թռիչքային, արդեն ՀՀ տարածքում ստուգման ու կարանտինային ռեժիմի մանրամասները
Տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը Մարտի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը: Անդրադարձ է կատարվել մարտի 15-ին Հռոմից վերադարձող քաղաքացիների թռիչքային, արդեն ՀՀ տարածքում ստուգման ու կարանտինային ռեժիմի մանրամասներին: Հռոմի
Բաքվի հրաժարումը իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու պատրանքներից կօգնի շարունակել խաղաղ գործընթացը. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ՝ ս.թ. մարտի 11 մեկնաբանության հետ կապված անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը. Պաշտոնական Բաքուն փորձում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությամբ արդարացնելու ադրբեջանական զինված ուժերի կողմից մարտի 6-ին և 10-ին իրականացված սադրանքները, ինչը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության
Բացահայտվել են Զովունի գյուղում երեք անձից բաղկացած խմբի կողմից կատարված մի շարք բնակարանային և այլ գողություններ
2020թ. մարտի 10-ին` ժամը 21:50-ից մինչև 23:55-ն ընկած ժամանակահատվածում, Ոստիկանության Նաիրիի բաժին Կոտայքի մարզի Զովունի գյուղի մի շարք բնակիչներից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ նշված գյուղի 9-րդ փողոցի շենքերից մեկի բնակարաններից և օժանդակ շինություններից կատարվել են գողություններ: 2020թ. մարտի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝
Ոստիկանությունը հորդորում է՝ տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման), վարորդական վկայական ստանալու, և այլ գործողություններ կատարելու համար ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումներ այցելել միայնակ
Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում նաև մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում և հորդորում ենք․ 1․ տրանսպորտային միջոցների գրանցման /հաշվառման/, վարորդական վկայական ստանալու, փոխանակելու գործողություններ կատարելու համար Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ կամ վարչական շենքեր այցելել միայնակ՝ առանց ուղեկցող կողմնակի անձանց 2․
Արտոնյալ պայմաններ` Ամերիաբանկի ինտերնետ/մոբայլ բանկինգ համակարգերից օգտվելու համար
Ամերիաբանկը, շարունակելով հոգ տանել իր հաճախորդների անվտանգության մասին` ևս մեկ անգամ շեշտադրում է հեռակառավարման համակարգերից օգտվելու անհրաժեշտությունը և հայտարարում է արտոնյալ պայմաններ Բանկի Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերից օգտվելու համար: Ս.թ. մարտի 13-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերից կարող եք օգտվել արտոնյալ պայմաններով. Ֆիզիկական անձ հաճախորդների համար Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերի ակտիվացումը կլինի անվճար, Իրավաբանական անձ


















































