Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Կուզեմ այս գիտաժողովում քննարկվեն այն խնդիրները, որ բարձրացնում են ծնողները եւ ուսուցիչները»

Ծաղկաձորում այսօր աշխատանքը սկսեց «Շախմատի կրթության արդի վիճակը եւ զարգացման միտումները» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են ՖԻԴԵ-ի, համաշխարհային շախմատի նշանավոր գործիչներ եւ 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ: Դիմելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ցանկացած նորարարության, որ կա կրթական ոլորտում, դրական եւ բացասական ազդեցությունները երեւում են

ՀՀ վերնախավի, քաղաքական ուժերիս և բոլոր քաղաքացիներիս պարտքն է հնարավոր բոլոր միջոցներով ձգտել ամրակայելու մեկամյա նվաճումը. հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և համայն հայությանը՝ Լեռնային Արցախի բնական մայրաքաղաքի՝ Շուշիի ազատագրման 27-ամյա, նացիզմից Եվրոպայի ազատագրության 74-ամյա և Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Վարչապետ ընտրվելով, երկրում Քաղաքացու կամքի պատմական հաղթանակների 1-ին տարեդարձի առթիվ: Հայության ներկա սերնդին մեր մայիսության բազմատոնը հիրավի անանց տոնի վերածելու պատմական բացառիկ պատեհություն է ընձեռված: Մեկ տարվա մեջ մեր երկրում դրվեցին

«Մեր զինանոցի վերջին փամփուշտը Հայաստան-Արցախ վերամիացման հայտարարությունն է». Կիրո Մանոյան

Պետք չէ մեղադրել այլոց, եթե մենք վճռականություն չենք ցուցաբերել

Հայ Յեղափոխական Դաշնակցության Արաբկիրի «Կոմիտաս» կոմիտեն իր խոր մտահոգությունն է հայտնում Արաբկիրի թաղապետարանում տիրող իրավիճակի վերաբերյալ

Որոշ ժամանակ է՝ ականջալուր էինք թաղապետարանի անձնակազմի հանդեպ թաղապետ պարոն Արամ Դանիելյանի ոչ-կոռեկտ վերաբերմունքի մասին։ Սակայն չէինք հրապարակայնացնում՝ այն չքաղաքականացնելու համար։ Աշխատակիցների վրդովմունքին ականջալուր չեղավ նաեւ Երեւանի քաղաքապետարանը: Երեկ պալարը պայթեց. Արաբկիրի թաղապետարանի շուրջ 90 աշխատակիցների ստորագրությամբ թաղապետի դեմ բողոքի գրություն կազմվեց ու հանձնվեց Երեւանի քաղաքապետարան։ Յուրաքանչյուր աշխատակից՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից, սեռից, կրոնական թե

Բարձր եկամտաբերությամբ, մոտ 12 մլրդ դրամ շուկայական արժեքով ՀԷԿ-ը առերևույթ հանցավոր մեխանիզմներով օտարվել է մոտ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից մեծածավալ, համակողմանի ուսումնասիրության է ենթարկվել «ՁորաՀԷԿ» ՓԲԸ գույքի օտարման գործընթացը, ինչի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից պահանջվել և ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն: Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչություն՝

«Տիկին Զոհրաբյան, այո, ՀՀ-ում նապոլեոններ չկան, չկան նաեւ թագավորներ». Ալեն Սիմոնյան

Չեմ հավատում, որ կառավարությունում «բոնապարտներ» կան, որոնք կարող են նման ունակությունների տիրապետել եւ «մոնստր» կառույցներ համակարգել

«Միշտ կարևորում ենք այն ուղղությունները, որոնք նպաստում են տնտեսությունում ներառականության աճին, և ԱՄՆ-ի հետ իրականացվող ծրագրերը հենց նման կարողությունների զարգացմանն են ուղղված». Տիգրան Խաչատրյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի առևտրային քաղաքականության և բանակցությունների հարցերով տեղակալ Դեյվիդ Միլի ղեկավարած պատվիրակությանը։ «Միշտ կարևորում ենք այն ուղղությունները, որոնք նպաստում են տնտեսությունում ներառականության աճին, և ԱՄՆ-ի հետ իրականացվող ծրագրերը հենց նման կարողությունների զարգացմանն են ուղղված։ Շատ ողջունելի է, որ առաջիկա աջակցության ծրագրերը թիրախավորելու են ենթակառուցվածքների զարգացումը

Ռոբերտ Քոչարյանի գործով՝ ՍԴ-ի կայացրած որոշման էությունը. «Կալանքի հարցը չեք կարող ուղարկել Վճռաբեկից Վերաքննիչ քրեական դատարան»

Ըստ Արամ Վարդևանյանի՝ քրեական արդարադատության պատմության մեջ նման իրավիճակ չի եղել:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 7-ին շրջանների զգալի մասում, 8-9-ը, 11-12-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ն աստիճանաբար ցերեկը

«Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցի չշահագործման իրական պատճառներն աստիճանաբար բացահայտվում են. ՀՀ վերականգնող էներգիա արտադրողների ասոցիացիա

Նախօրեին պարզ դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից «Արփա-Սևան» թիվ 2 թունելի հիմնանորոգման և պահպանման աշխատանքների կատարման գործընթացներում, որի կառավարման լիազորված մարմինը հանդիսանում է Ջրային կոմիտեն և որի հավատարմագրված կառավարումը հանձնված է «Արփա-Սևան» ԲԲԸ-ին, պետությանը նախնական մոտ 2.5 մլրդ դրամ վնասի պատճառմամբ առերևույթ կոռուպցիոն բազմաթիվ չարաշահումներ են բացահայտվել, որի առիթով հարուցվել է քրեական գործ: Ըստ

«Այս ի՞նչ եք խոսում. Ս. Սարգսյանն անվերադարձ գնացել է, հիմա ձեզ է վտանգ սպառնում». Մարուքյանը՝ «Իմ քայլին»

Հիշեցի հեղափոխության առաջնորդի մայիսյան թեզիսները, երբ ասում էր, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ: Բայց այսօր այս դահլիճում այդ թեզիսները դավաճանվում են ձեր կողմից, ո՞նց հասկանանք

Խնդրում ենք մայիսի 9-ին ընդառաջ փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը. Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը՝ գլխավոր դատախազին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ պարոն Ա.Ս. Դավթյանին Հարգելի՛ պարոն Դավթյան, Ինչպես գիտեք, ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրը։ Ավանդույթի համաձայն՝ Ստեփանակերտում եւ Շուշիում անցկացվող տոնակատարությունների հյուր են դառնում, ի թիվս այլ հարգարժան հյուրերի, Արցախի Հանրապետության բոլոր նախկին ղեկավարները, մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն

Օպերային երգչուհի. «Մեր նախարարությունն այսօր մեր դեմ է կանգնած, մինչդեռ թիկունքում պետք է լիներ»

Օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Մարինե Դեինյանը լրագրողների հետ զրույցում խոսելով Կոնստանտին Օրբելյանի` տնօրենի պաշտոնից ազատման թնջուկի մասին` ասաց. «Եթե որեւէ օրենք այսօրվա կառավարության օրոք չի գործում, դա չի նշանակում դա սխալ է եղել, եւ մարդուն պետք է հիմա հեռացնել: Ես կարծում եմ, որ մարդուն աշխատանքից կարելի է հեռացնել միայն մեկ դեպքում,

Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին անվստահության հայտնելու մասին. «Այդպիսի գործընթաց այս պահին մեր օրակարգում չկա». «Հայկական ժամանակ»

Անվստահություն հայտնելու գործընթացն առնվազն մեկ տարի հետո կարող է իրակա­նացվել, իսկ դա նշանակում է, որ տրամաբա­նական չէ դեկտեմբերին նման գործընթաց սկ­սել: Մյուս կողմից այս գործընթացը նաեւ են­թադրում է կոնստրուկտիվ անվստահության գործընթաց, այսինքն՝ ցանկացած ժամանակ, եթե խորհրդարանում նախատեսվում է նման գործողություն, պետք է ոչ միայն վարչապետի պաշտոնանկության, այլեւ նոր վարչապետի ընտրություն կազմակերպվի, իսկ սա նշանա­կում է, որ ԱԺ-ում առնվազն 50 պլյուս մեկ տո­կոս վստահություն լինի, բայց այս պահին «Իմ քայլը» տիրապետում է շատ ավելի մեծ քվենե­րի, եւ զուտ իրավական առումով անվստահու­թյուն հայտնելու սահմանադրական ընթացա­կարգը գոնե տեսանելի չի:

Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի

Սահմանադրական դատարանը նաև նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վճռաբեկ դատարանի կողմից կիրառվել է այլ՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կայացված դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:

Օպերայի աշխատակիցները վարչապետից նոր հանդիպում են խնդրում. «Ուզում ենք ներկայացնել ճշմարտությունը»

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը կրկին հանդիպում է խնդրել վարչապետից եւ դրա համար նրան նոր նամակ է ուղարկվել: Մայիսի 7-ին թատրոնի կոլեկտիվի անդամները հանդիպեցին լրագրողների հետ: Նրանք ակնկալում են հարցի արդարացի լուծում, գերադասում են խնդիրը լուծվի ուշ, բայց օբյեկտիվ: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի

Ալեն Սիմոնյանը՝ Ծառուկյանի եւ նրա ընկեր թագաժառանգի մասին՝ Հայաստանում թագավորական կոչումը գերակա չէ

Գագիկ Ծառուկյանը դժգոհում է, որ իր ընկերը՝ թագաժառանգ, եկել է Երեւանի կենտրոնում ուզել է հյուրանոց բացել, ինչ-որ խոչընդոտներ են ստեղծվում, արդեն մարդը հրաժարվում է, ինչո՞ւ իշխանությունները չեն թողնում, որ թագաժառանգները գան մեր երկրում ներդրում անեն, երկիրը զարգացնեն, Ծառուկյանն ասում է, որ իր ձեռքը որտեղ կպավ, այնտեղ ծաղկում, զարգանում է, ինչո՞ւ չեք թողնում բոլոր ոլորտներին այդ մարդու ձեռքը կպնի:

Լեւոն Ջավադյանը` Կոնստանտին Օրբելյանի մասին. «Մեր 4-րդ նախագահն էլ է հրավիրված «նախկինների» կողմից, ի՞նչ անենք»

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական ծրագրի Լեւոն Ջավադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ օպերային թատրոնի ազատված տնօրեն Կոնստանտին Օրբելյանի օրոք աշխատանքից ազատվել են մարդիկ, որոնք իր խոսքով՝ պատասխանատվություն ունեին 2014-16 թթ 92 միլիոնի խախտումների հետ կապված: «Մեր վարչապետը բողոքում էր, որ եղել է մեր Ազգային ակադեմիական երգչախմբի համերգին, եւ

«Կուրսային եւ դիպլոմային «գրող» կազմակերպություններն արդեն հանում են գովազդային վահանակները». պատգամավոր

«Գիտական եւ ուսանողական հանրույթը դրական է արձագանքել այս նախագծին: Մեզ անգամ նկարներ են ուղարկում իրավիճակի մասին»,-ասում է Հովհաննես Հովհաննիսյանը:

Բյուջեի հարկային մուտքերի հետ կապված ինչ-որ անհասկանալի երևույթներ են տեղի ունենում. «168 ժամ»

Հիմա հարցեր են առաջանում, ինչպե՞ս հանկարծ առաջացավ այդ 136 մլրդ դրամը։ Կամ ինչպե՞ս է ստացվել, որ հունվար-փետրվարին գրեթե վերադարձ չի իրականացվել, իսկ մարտին միանգամից ահռելի գումար է վերադարձվել, ընդ որում՝ ավելի քան 38 տոկոսը՝ շահութահարկի գծով։

«Սաղի դարդ ու ցավը մնացել է Ծառուկյանի մանդատը, սաղ երկրի խնդիրները լուծվել, պրծել է, հա՞». Գագիկ Ծառուկյան

«Սաղի դարդ ու ցավը մնացել է Ծառուկյանի մանդատը, սաղ երկրի խնդիրները լուծվել, պրծել ա, հա՞»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հակադարձելով իր հետ կապված վերջին քննադատություններին ու մանդատից հրաժարվելու պահանջներին: Նրա խոսքով՝ «Ծառուկյանը մի անգամ որպես պատգամավոր գնաց Եվրոպա, Բրյուսել, այնտեղից 80 պատգամավոր հրավիրեց Հայաստան, 80-ից 25-ին տարավ Ղարաբաղ, որ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ՝ ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել դատաիրավական և կրթական համակարգերում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև պետական, այդ թվում՝ դատական համակարգը որակյալ կադրերով համալրելու հարցերին: Հանրապետության նախագահը լսել է նաև

Աշոտ Ղուլյան. «Բոլոր հիմքերը կան, որ այսօրվա ֆորումի հռչակագիրը կարող է դառնալ երկու պետությունների միջեւ իրավական պայմանագրի հիմքը»

«Ժամանակներ են եղել, երբ դաշնագիրը մոտ է եղել իրականություն դառնալուն, բայց օբյեկտիվ պատճառներից ելնելով` այն հետաձգվել է: Այժմ տեսնում ենք, որ պահն է, որ այն ընդունվի: Բոլոր հիմքերը կան, որ այսօրվա ֆորումի հռչակագիրը կարող է դառնալ երկու պետությունների միջեւ իրավական պայմանագրի հիմքը: Համոզված եմ, որ այսպիսի ներկայացուցչական կազմով քննարկումները հնարավորություն են տալիս մտքեր փոխանակելու ու

Լեռնիկ Ալեքսանյան. «Ալան– թալանչիների մոտ վախ կա, այդ առումով ես աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին եւ այս կառավարությանը». «Ժողովուրդ»

Ես, անկեղծ ասած, ՀՀԿ-ի հետ շատ կապեր հիմա չունեմ։ Նկատում եմ, որ անհրաժեշտ ակտիվությունը, որը պիտի լինի, չկա։ Կուսակցության անդամների հետ շփում չկա։

«Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինք» ֆորումը մեկնարկել է. մասնակիցների ցանկը բավական ուշագրավ է

Ֆորումին մասնակցում է նաեւ ՀՅԴ նախկին անդամ Աղվան Վարդանյանը: Նա պատգամավորական մանդատը վայր դրեց եւ կուսակցությունից դուրս եկավ անցած տարի Հայաստանում մեկնարկած հեղափոխական գործընթացների ընթացքում, երբ չքվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին: Aravot.am-ի դիտարկմանը`դաշնակցականի նախկինը չի լինում, նա այսպես արձագանքեց. «Բա ե՞ս»:

Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում հրամանագրվել էին նրա մտերիմները․ ոստիկանության բացահայտումը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել։ Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում, 2009-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի

Զոհրաբյանը՝ «Իմ քայլին». «Եթե մտածում եք, որ շներն ու կատուներն էլ պետք է շնորհակալություն հայտնեն ձեզ, արեք»

ԲՀԿ պատգամավորը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ շարունակեց. «Եթե շունն ու կատուն էլ եք քաղաքականացնում եւ ուզում, որ անպայման «Իմ քայլի» կողմից ներկայացվի նման նախագիծ, արեք»:

Հայկ Մարությանը ստանալու է ճիշտ այնքան աշխատավարձ, որքան ստանում է ՀՀ վարչապետը. «Ժողովուրդ»

Ստացվում է, օրինակ, որ ԱԱԾ պետը, ոստիկանապետը, ՊՎԾ պետը ստանալու են ավելի քիչ աշխատավարձ, քան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։ Կամ համեմատության համար նշենք, որ մարզպետները եւ պատգամավորները եւս ավելի քիչ գումար են ստանալու, քան քաղաքապետարանի շատ պաշտոնյաներ։

«Եթե գյուղացին վարկ է վերցրել, տոկոս է փակում, նրա ի՞նչն ենք հարկում». Վահե Էնֆիաջյան

Կարկուտի, երաշտի եւ ցրտահարության պատճառով բերքը 50%-ով վնասված գյուղացիական տնտեսությունները պետք է ազատվեն հողի հարկից

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031