Օրվա լրահոսը
Կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց ու կազմակերպելուց. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում մինչև մարտի 23-ը դադարեցվում է կրթական հաստատությունների գործունեությունը
Վրացական բանկերը երեք ամսով հետաձգում են վարկերի մարումը. Aliq.ge
Վրաստանի խոշորագույն բանկերը՝ Bank of Georgia-ն (Սաքարթվելոս բանկը) և TBC-ն, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, օգտատերերին եռամսյա արտոնություն են սահմանում: Մասնավորապես, «Սաքարթվելոս բանկը» հայտարարություն է տարածել, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հավաքատեղիներում մարդկանց քանակի նվազեցման նպատակով բանկը եռամսյա արտոնություն է տալիս ֆիզիկական անձանց: Այսօրվանից, երեք ամսվա ընթացքում օգտատերերը, ովքեր պետք է վճարեին վարկը, հնարավորություն կունենան մինչև մայիս
Նիկոլ Փաշինյան. «Հո ոստիկան չե՞նք դնելու, որ, ով փողոցում համբուրվելով է բարեւում, բերման ենթարկեն»
Կոչ եմ անում ձեռքով չբարեւել եւ չհամբուրվել
Կալանավորը փնտրում է վարձու մարդասպան. Armtimes
Հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը, որը փողերի հափշտակության գործով անազատության մեջ է, մեղադրում է ռուսաստանյան գործարար Վիտալի Գրիգորյանցին իր դեմ շինծու գործ «կարելու» համար, գրում է Armtimes-ը: Հակառակ կողմը անհերքելի ապացույցներ ունի Մարտիրոսյանի կողմից կատարված հանցանքի հիմնավորվածության, ինչպես նաև, որ նա ցանկանում է մահափորձ կազմակերպել ՌԴ քաղաքացի Վիտալի Գրիգորյանցի եւ ՀՀ քաղաքացի Արսեն Միքայելյանի դեմ և
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով օգտվեք անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից. ԿԲ
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ևս մեկ անգամ հորդորում է հնարավորինս լայնորեն օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից: Վերջիններս ապահովում են արագ և ապահով վճարումների իրականացումը, միաժամանակ բացառելով կանխիկի հետ շփումը՝ նվազեցնելով վարակի հնարավոր տարածումը: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
Ինչպես են խոշորները «ճնշում» փոքրերին. դժգոհություններ «Աթենքից», «Արտֆուդից» ու ՊԵԿ-ից
Գերիշխող դիրքի չարաշահմանն առնչված լինելու մասին հայտարարել են բիզնեսների 25%-ը: Այսպիսի արդյունք է արձանագրել «Թրանսփարենսի Ինթերնեշլ հակակոռուպցիոն կենտրոնի»՝ 2019 թ. օգոստոս-նոյեմբեր իրականացրած «ՀՀ-ում գործարարների շրջանում տնտեսական մրցակցության ընկալման սոցիոլոգիական հետազոտությունը»: Այն իրականացվել է տնտեսության 27 տարբեր բնագավառներ ներկայացնող 400 բիզնեսների շրջանում: Հետազոտության հեղինակները նշում են՝ հարցմանը մասնակցած բիզնեսների մեծ մասի համար գերիշխող դիրք ունեցողի ընկալումը
Տնային մեկուսացման ռեժիմը խախտողին պատժե՞լ օրենքով, թե ոչ. կորոնավիրուսի կանխարգելման հետքով
Փորձը ցույց է տալիս՝ ինքնակարգավորման եւ ինքնագիտակցության վրա չի կարելի հույս դնել,-ասում է Նինա Կարապետյանցը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Մարտի 13-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 14-ին, 16-ի ցերեկը, 17-18-ը շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 12-14 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 13-ի և 15-ի ցերեկը, 16-ի
ԱԺ նախագահի շրջաբերականը պատգամավորներին եւ ԱԺ աշխատակիցներին. «Աշխատանքային պարտականությունները կատարեն առցանց
իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում գործուղման մեկնած կամ որևէ ռիսկային խմբի ներկայացուցչի հետ ֆիզիկական շփումներ ունեցած գործընկերները ժամանակավորապես հնարավորինս ինքնամեկուսանան։
Հինգ տարի առաջ սահմանադրական փոփոխությունների ռիսկերի մասին Կարեն Վարդանյանը զգուշացնում էր
«Եթե վաղն իշխանության են գալիս այլ ուժեր, նրանք հայտնվում են սահմանադրական որոշակի սահմանափակման խնդրի առաջ: Հարկ է առաջանում հարցը լուծել հանրաքվեով: Նշենք նաեւ, որ այս փոփոխություններով ստեղծվում է մի իրավիճակ, երբ ինքնավար մարմինների անդամների առանձնասենյակների դռների բանալիները եւս գտնվում են իշխող կուսակցության գրասենյակում»: «Առավոտի» 2016թ. հունվարի 19-ի «Գործող պաշտպանը դեկտեմբերի 22-ից սկսած՝ պետք է աշխատեր
«ՁորաՀԷԿ»-ի գործով որեւէ ցուցմունք Սեյրան Օհանյանի դեմ չկա. Կարեն Մեժլումյան. «Հայկական ժամանակ»
պարզապես քանի որ «ՁորաՀԷԿ»-ի բաժնետոմսերը մինչ դրա մասնավորեցումը ՊՆ-ի կառավարմանն են հանձնված եղել, դրա համար պարոն Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։ Ընդամենը դա է, պարոն Օհանյանի առնչությունը ձեւական է եղել, նա ոչ մեկի հետ ոչ հանդիպել է, ոչ նախաձեռնել է այդ գործընթացը, նախաձեռնողը այլ նախարարություն է եղել, եւ պայմանագիրն էլ կնքվել է Կառավարության որոշման հիման վրա։
ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են մինչև մարտի 23-ը
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ, Առաջին խմբի առաջնության 22-րդ և 23-րդ տուրերի, ինչպես նաև VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները հետաձգվում են:
Կրակոցներից տուժած Արսեն Չիչյանն իր դեմ կատարված մահափորձի մեջ կասկածում էր Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերերին. «Ժողովուրդ»
Ըստ տեղեկությունների՝ Արսենն իր կասկածները հիմնավորել էր հետեւյալ պատճառաբանությամբ, ինքը «Մեթլ Փրինս» ընկերությունում 10 % բաժնեմաս ունի, եւ ընկերության տնօրինությունն, իբր, ամեն գնով ցանկացել էր տիրանալ իր բաժնետոմսերին։
ՀՀ անձնագրով քաղաքացիների պարագայում տարբերությունը բացասական է՝ մարդիկ ավելի շատ լքել են. «Հայկական ժամանակ»
Մասնագիտական տիրույթում կարող եմ ասել հետեւյալը՝ ունենք բարելավվող պատկեր. էմիգրացիան նվազում է եւ ունենք որոշակի իմիգրացիոն միտումներ։ Կարող եմ հստակ ասել, որ էմիգրացիայի տեմպերը նվազում են։
«Ոչ մի սերիալ չի կարող քաղաքակիրթ մարդուն հանցագործ դարձնել»
Հարցազրույց գրող, սցենարիստ, պրոդյուսեր Հարություն Ղուկասյանի հետ – Ձեր անունը, մանավանդ հեղափոխությունից հետո, հաճախ է շրջանառվում Ֆեյսբուքում: «Առավոտի» հետ հանդիպումներում ձեր գործընկերներն էլ հաստատում են դա, նշելով, որ ի վերջո քաղաքական հնչեղություն ունեցող ցանկացած իրադարձություն հրաշալի բաց դաշտ է նաեւ ստեղծագործող անհատների համար: Փաստում են ձեր սցենարով «Սահմանին» սերիալը, որտեղ հստակ անդրադարձ կա քառօրյա պատերազմին
Կարեն Օհանջանյան. Արցախի իշխանություններին կոչ եմ անում անմիջապես դադարեցնել ուսումնական գործընթացը
Եթե իշխանությունը նման որոշում չընդունի, կոչ եմ անում ամբողջ բնակչությանը գործադուլ հայտարարել մանկապարտեզներում, դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում և հրաժարվել մարդկանց զանգվածային հավաքույթներից: Դա անհրաժեշտ է ձեր և ձեր հարազատների կյանքի ապահովման համար:
Փորձել է ներկրել առանձնապես խոշոր չափի ափիոն՝ հաստ աղիում
Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ քաղաքացին, առանց բժշկական միջամտության, անձամբ հանել է թմրամիջոցը և ներկայացրել իրավապահներին, ինչի կապակցությամբ կազմվել է արձանագրություն:
«Ես կանգնում եմ հայելու դիմաց, բերանս 3 ժամ ծռում, բայց այդպես չի՛ լինում, ուրեմն ֆոտոշոփ եք արել». 3 մրցանակակիրներ
Լուսանկարների «Ակնթարթ» շարքի համար «Ֆոտոլուրի» լուսանկարիչներ Հայկ եւ Վահրամ Բաղդասարյանները, Հայկ Բադալյանն ու Լուսինե Սարգսյանը 2017-ին արժանացան ՀՀ նախագահի մրցանակի: «Ակնթարթը» ներկայացնում էր «Ֆոտոլուր» լրատվական գործակալության 15 տարվա աշխատանքը: Մրցանակաբաշխությանը մասնակցելու առիթը «Էլեկտրիկ Երեւանի» ցուցարարի հանրահայտ լուսանկարն էր: Նրանք պատմում են, որ մրցանակաբաշխությունից հետո որոշել են՝ այս էտապն անցավ, նոր փուլ ենք սկսում: «Ակնթարթ» շարքը
Կորոնավիրուսի արդյունավետ կանխարգելման նպատակով Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերի իր էջում գրել է. «Կորոնավիրուսի արդյունավետ կանխարգելման նպատակով Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը՝ հարևան Վրաստանի և Իրանի հետ սերտ համակարգմամբ: Մշտական կապի մեջ եմ իմ գործընկեր Դավիդ Զալկալիանիի հետ՝ խթանելու համատեղ պաշտպանական միջոցառումները: Հետագա համատեղ գործողություններ են սպասվում Իրանի հետ»:
Պատկան մարմինները պետք է արագ և օպերատիվ որոշումներ ընդունեն բանկային, վարկային, կոմունալ և այլ ֆինանսական պարտավորությունների կատարման համար նախատեսված վերջնաժամկետների վերանայման առումով. Վլադիմիր Մարտիրոսյան
Վերանայել և հետաձգել կոմունալ (գազի, էլեկտրաէներգիայի, ջրի և այլն) վճարումների կատարման վերջնաժամկետները` բացառելով վճարումների ուշացման հետևանքով ծառայությունների մատուցման կասեցումը. Մարտիրոսյան
Ջասթին Թրյուդոյի կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Կանադայի վարչապետի կնոջ՝ Սոֆի Գրեգուար-Թրյուդոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, հաղորդում է BBC-ն: Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ինքնամեկուսացվել է այն բանից հետո, երբ նրա կնոջ՝ Սոֆի Գրեգուր-Թրյուդոյի մոտ հիվանդության ախտանշաններ են ի հայտ եկել Մեծ Բրիտանիա այցելությունից հետո: Տեղեկության համաձայն՝ Սոֆի Գրեգուար-Թրյուդոն իրեն «լավ է զգում», ախտանշանները չեն վատթարացել: Ինչ վերաբերում
Արմեն Սարգսյան. հայերի կապերը և առնչությունները Վատիկանի հետ ունեն հազարամյակների պատմություն, իսկ ներկայում Հայաստան-Վատիկան միջպետական հարաբերությունները շարունակում են ներդաշնակ զարգանալ
Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել աշխարհում խաղաղության, արդարության և մարդկային արժանապատվության հաստատման, Հայաստանի Հանրապետություն-Սուրբ Աթոռ միջպետական հարաբերությունների հզորացման գործում Նորին սրբության անվերապահ դիրքորոշման համար:
Ինչո՞ւ են դանդաղում հայ-վրացական շռայլ խոստումները
Սկիզբը՝ այստեղ: Հայ-վրացական հարաբերություններում «կլինեն լրջագույն եւ նոր զարգացումներ», 2018-ին համոզված էր Փաշինյանը Եթե վերհիշենք 2018թ. գարնանը Փաշինյանի առաջին այցը Վրաստան, ապա այսօր կարող ենք արձանագրել, որ առայժմ իրապես այդ հարաբերությունները խորացնելու, զարգացնելու անկեղծ ցանկությունից բացի՝ մատնացույց անելու հայ-վրացական որեւէ նախաձեռնություն, համատեղ ծրագիր՝ ակնառու եւ կոնկրետ փաստ առայժմ չի եղել, որը կարելի է գլոբալ նշանակության
«Դինամո»-ի նախագահ ընտրվեց ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը
Մարտի 12-ին ոստիկանությունում տեղի ունեցավ «Դինամո» մարզական- հասարակական կազմակերպության արտահերթ ընդհանուր ժողովը։ Ներկա էին մարզական կազմակերպության ընդհանուր ժողովի անդամներ, օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի ու Հայաստանի չեմպիոններ, անվանի մարզիկներ ու մարզիչներ։ Ներկաներին ողջունեց ու արդյունավետ աշխատանք մաղթեց ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց օրակարգն ու քննարկվող հարցերը։ Օրակարգի
ՔՊ վարչության անդամը՝ ՀԱԿ-ի նեղացվածության մասին. «Քաղաքականության մեջ նեղանալ կատեգորիա ես չեմ ճանաչում». «Ժողովուրդ»
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արման Բոշյանի հետ։ – Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները իրենց նեղացվածությունը ցույց տվեցին այն առումով, որ ՀՀ վարչապետը հայտարարեց, թե 1995 թվականից սկսած՝ Հայաստանում համապետական ընտրությունները կեղծվել են։ Ըստ ՀԱԿ ներկայացուցիչների՝ վարչապետի հայտարարությունը իրական չէ, ու իրենց տարիներին կեղծ ընտրություններ չեն
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Արայիկ Հարությունյանը չեղարկել է Երևանում նախատեսված հանդիպումը
Իրավիճակով պայմանավորված, քննարկվում է նաև Արցախում իր կողմից անցկացվող նախընտրական քարոզարշավի վարման ձևաչափի վերանայումը:
Դավիթ Շահնազարյան. «Մենք մտնում ենք շատ ծանր ժամանակաշրջան». «Հրապարակ»
Հարցազրույց քաղաքագետ Դավիթ Շահնազարյանի հետ – Պարոն Շահնազարյան, ի՞նչ տպավորություն ունեք սահմանադրական փոփոխությունների քարոզարշավից։ – Փաշինյանի քարոզարշավն ուղեկցվում է վարչական ռեսուրսի կոպիտ եւ լայնածավալ օգտագործմամբ, մի քանի փաստեր արդեն նշվել են, մի փաստի մասին դեռ չի նշվել, դա կուզեի առանձնացնել։ Երբ հայտարարել էին, որ մարտի 1-ին երթ են անելու, հետո փոփոխեցին, դրանից մեկ օր առաջ
Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը
Հատկապես մտահոգիչ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է իր անհիմն մեղադրանքներում խաղարկել կրոնական քարտը՝ մի կողմից եվրոպական երկրներին մեղադրելով կրոնական հողի վրա միգրանտների իրավունքների խախտումների մեջ, իսկ մյուս կողմից՝ կրոնական համերաշխության կոչեր անելով ԼՂ հակամարտության համատեքստում:
Երկու տարի է երկիրը Նիկոլ Փաշինյանն է ղեկավարում, բայց էլի նախորդ երկու նախագահներն են ամեն ինչում մեղավոր. «Իրատես»
Եթե իշխանությունը ժողովրդինն է, ինչու՞ են պարգևավճարները ձեզ հասնում, ինչու՞ եք դուք օր օրի բարգավաճում, իսկ ժողովուրդն էլի նույն վիճակում է, ինչու՞ են ձեր շրջապատի մարդիկ վտառի նման լցվում իշխանական համակարգ, իսկ ժողովուրդը շարունակում անգործ մնալ։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ազնիվ չէ «Հանրաքվե հրավիրել մի հարցով, բայց ներկայացնել բոլորովին ուրիշ բան». «Հրապարակ»
Ինչո՞ւ է Փաշինյանը որոշել հեղափոխությունից 2 տարի անց քաղաքական գնահատական տալ նախկինների արած-չարածին, ի՞նչ հիմնավորում ունի փաստը, գուցե դա քարոզչական հնա՞րք է, որով հանրաքվեին կրկին տրվում է անցյալի դեմ պայքարի նշանակություն եւ հատկապես՝ ունենալու է իրավական հետեւանք, իրավաբանական նշանակություն։ ԼՀ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը պարզաբանում է, որ սա քաղաքական եւ ոչ թե իրավական փաստաթուղթ է,


















































