Օրվա լրահոսը
Մանվել Գրիգորյանի նիստի օրը հայտնի է
Aravot.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանի նիստը նշանակվել է մայիսի 2-ին, ժամը 12:00-ին։ Դատավորն է` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր /Կենտրոն նստավայր/ Մնացական Մարտիրոսյանը:
Սերժ Սարգսյան. «Ես կցանկանայի, որ դուք ունենայիք հստակ քաղաքացիական կեցվածք». (Տեսանյութ). «168.am»
Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը համալրելու համար կուսակցությանը դիմել են տասնյակ երիտասարդներ։ Այսօր կուսակցության գրասենյակում նրանց ողջունեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Դիմելով երիտասարդներին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ նրանց շատ ասելիքներ ունի, սակայն այժմ նրանց միայն շնորհավորելու է իրենց ցանկության՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու առումով։ «Յուրաքանչյուր ոք, ով անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է՝ պատրաստ է
«Այս գիրքն ապացուցում է, որ Հայոց ցեղասպանությունը սկսել է ժխտվել կատարման առաջին իսկ վայրկյաններից». Թաներ Աքչամի նոր գիրքը՝ հայերեն
Ըստ թուրքագետի՝ Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գիրքը՝ հայերեն թարգմանությամբ, լավ ընդունելություն կարժանանա ՀՀ-ում, քանի որ անգլերենի նկատմամբ մեծ հետաքրքրություն կար:
Բարսեղ Բեգլարյան. «Աստծո դեմ միշտ մեղավոր եմ, օրենքի առաջ, միշտ օրինապահ մարդ եմ»
Բարսեղ Բեգլարյանը չպատասխանեց ՍերԺ Սարգսյանի հրաժարականին առնչվող հարցին
«10 ընտանիքի փրկելն ավելի լավ է, քան մեծ մասսաներին զվարճացնելը»․ Վահան Թումասյանը՝ Քաղաքացու օրվա 124 միլիոնը ծախսելու մասին
«Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքացու օրը նշելու համար կառավարության տրամադրած 124 միլիոն դրամին, կարծիք հայտնեց, որ թեև մեծ գումար չէ, սակայն դրանով կարելի է 10-ից ավելի անօթևան ընտանիքների համար բնակարան ձեռք բերել։ «Սա տարբեր ընտանիքների օգնելու համար հսկայական գումար է, 250 հազար դոլարով մոտավորապես տասից ավելի ընտանիքի բնակարան կարելի
ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտի նկատմամբ Դավիթ Սանասարյանը վստահություն չունի. «Ա1+»
Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանները ապրիլի 22-ին բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացվի: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: «Քրեական գործում կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք վկայում են, որ այդ դեպքը Դավիթ Սանասարյանի մասով ընդհանրապես անհիմն է: Նրան ուղղակի չի կարող մեղսագրվել
Կանխիկացվել և հափշտակվել է այլ անձի անվամբ ձևակերպված վարկի գումարը (տեսանյութ)
Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ խարդախություն կատարած անձանց ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2018թ. սկզբին, երեք քաղաքացիներ ուրիշի գույքը հափշտակելու նախնական համաձայնությամբ, վարկ ստանալու համար երաշխավոր հադես գալու հարցով դիմել են մեկ այլ քաղաքացու: Ստանալով վերջինիս համաձայնությունը, ինչպես նաև անձնագիրն ու սոցիալական քարտը, ձեռք են
ՀՖՖ-ի պաշտոնական հայտարարությունը «Լոռի»-«Բանանց» հանդիպման վերաբերյալ
Այսօր Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Լոռի»-«Բանանց» պատասխան հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ «Բանանց» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Ջևան Չելոյանցը հրահանգել է թիմին դուրս գալ խաղադաշտից՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում՝ «Բանանց» ակումբի հանդիպումները սպասարկի ՀՖՖ կողմից վերոնշյալ հանդիպման համար նշանակված մրցավարական անձնակազմը: Այդ կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է Ջևան
Մենք խրախուսում ենք բարձր աշխատավարձի քաղաքականությունը և դրանով խրախուսում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետներին». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան և հանդիպում ունեցել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և անդրադարձել, մասնավորապես, տնտեսական հեղափոխության տեսլականին: «Ուզում եմ մի քանի պարամետրերով շեշտադրել, թե ինչ ենք նկատի ունենում մենք տնտեսական հեղափոխություն ասելով՝ արդյունքի առումով և մեթոդի
Պատրա՞ստ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կրել Արցախի հարցի լուծման պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Տնտեսական հեղափոխությունը, Արցախի հարցը եւ երեխաներին սովորեցվող «հինգհարկանի հայհոյանքները»
Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծումը պետք է ապահովվի բացառապես քաղաքական-դիվանագիտական կարգավորման ճանապարհով. ՀՀ-ՌԴ պլանային խորհրդակցություններ
Ապրիլի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում անցկացվեցին արտակարգ իրավիճակներում փոխգործակցության հարցերի շուրջ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների պրոֆիլային վարչությունների միջև պլանային խորհրդակցությունները: Հայկական կողմից խորհրդակցություններին մասնակցում էր սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչությունը՝ վարչության պետ Արմեն Եդիգարյանի գլխավորությամբ, իսկ ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ ԱԳՆ իրավիճակային-ճգնաժամային կենտրոնի դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Տարաբրինը: Խորհրդակցությունների
Սարավանի լեռնանցքում գետնաբուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում: Սարավանի լեռնանցքում գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
«Հեռուստագովազդի շուկայում ոչ բարեխիղճ մրցակցություն կա, բայց TV-ները չեն բողոքում». ՀՌՀ նախագահ
Հայաստանյան հեռուստագովազդի շուկայում որոշակի անարդարություն կա, որովհետեւ մեկ վաճառող ընկերություն է գործում, որը միավորում է մի քանի հեռուստաընկերությունների՝ գովազդ վաճառելու հարթակը
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ
Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, ապրիլի 24-ին՝ ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից անվճար կտեղափոխվեն հետևյալ երթուղիներով. Հ. 1 երթուղի` «Հրազդան» մարզադաշտ-Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ -Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ-մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը` Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի
Ոստիկանության կադրերի գլխավոր վարչության պետի որդին արդարացվեց
2,5 տարի առաջ սկսված քրեական գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն այսօր հրապարակել է Գոռ Քոչարյանի դատավճիռը: Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 2-րդ մասով արդարացրել է քրեական հետապնդումը։ Aravot.am-ին Գոռ Քոչարյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Քամալյանն (լուսանկարում) ասաց, որ իր պաշտպանյալն 8 ամիս նախնական կալանքի տակ մնալուց հետո, իր
Մարզպետ Հայկ Չոբանյանն «Իջևանի ԲԿ»-ի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Մարգարյանին
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն «Իջևանի ԲԿ» ՓԲԸ-ի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Մարգարյանին: Մարզպետը նախ շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի բուժանձնակազմին և բուժգծով փոխտնօրեն Արթուր Բայրամյանին՝ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարելու ու հիվանդանոցի աշխատանքները բավականին կազմակերպված և կայուն պահելու համար, այնուհետև հույս հայտնել, որ նորանշանակ տնօրենի կողմից իրականացվող աշխատանքները նպաստելու են միայն բուժծառայությունների որակի
«Ժողովուրդ ջան, գնացեք, օտար լեզու սովորեք». Նիկոլ Փաշինյան
Վարդան Բոստանջյանն էլ հակադարձում է վարչապետին`քաղաքական եւ տնտեսական հեղափոխությունները նույնը չեն:
Տիգրան Հակոբյանին դժգոհեցին Լիլի Մորտոյի կրծքերի շուրջ հաղորդումից, «Կիսաբաց լուսամուտներից». Պարզվեց՝ մի հաղորդում չեն թողել եթեր գնա
Լրագրողները դժգոհեցին՝ հաղորդում կա, որտեղ Լիլի Մորտոյի կրծքերը բարեմասնություններն են առանցքում, դրա շուրջ մի ամբողջ հաղորդում է եթեր հեռարձակվում, հանձնաժողովն այստեղ անելիք չունի՞: Ի պատասխան՝ Տիգրան Հակոբյանը նախ ճշտեց՝ ո՞վ է Լիլի Մորտոն, հետո ասաց. «Անելիք չունի հանձնաժողովը: Օրենքով ու Սահմանադրությամբ ամրագրված է, իրավունք չունենք միջամտել բովանդակությանը, դա ԶԼՄ-ների խոսքի ազատության եւ անկախության երաշխիքներից մեկն է»:
«Իշխանափոխությունից հետո հեռուստաընկերություններն անկախ են, բայց «փայատերեր» կան». Տիգրան Հակոբյան
ՀՌՀ նախագահի խոսքով՝ մարզային հեռուստաընկերություններն էլ այլեւս ազատ են, բայց իրենց դեպքում էլ ֆինանսավորման խնդիր կա
Արամ Սիմոնյանը չէր մասնակցում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչո՞ւ Արամ Սիմոնյանը չի մասնակցում հանդիպմանը կամ արդյոք նրան հրավեր ուղարկվել է:
Դատախազության կողմից ստուգման են ենթարկվել ՀՀ ԱՆ «Հրազդան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկները
Կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, ինչպես նաև պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության հերթական ստուգումներն իրականացվել են ՀՀ ԱՆ «Հրազդան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում: Ստուգման առարկա է դարձել նաև դատապարտյալների, կալանավորված անձանց նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և
Դանակահարություն Ծարավ Աղբյուրի փողոցում. ոստիկանները պարզել են կատարողի ինքնությունը
Ապրիլի 20-ին, ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 64-ամյա տղամարդ, իսկ ժամը 22.10-ին «կրծքավանդակի վերին վերջույթի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 40-ամյա տղամարդ: Նրանք հայտնել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը Ծարավ Աղբյուրի փողոցի տներից մեկի բակում անհայտ անձի կողմից դանակով հարվածելու հետևանքով:
Համայնքներն առաջարկում են զինակոչիկներին օգտվել ՊՆ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերից
2019 թվականի մարտի 1-ից մեկնարկած ամառային զորակոչի աշխատանքներով պայմանավորված՝ Կոտայքի մարզի համայնքներն առաջարկում են զինակոչիկներին օգտվելու Պաշտպանության նախարարության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերից: Հիշեցնենք, որ «Ես եմ» ծրագրի համաձայն պարտադիր ժամկետային ծառայությունը տևում է 3 տարի՝ հետևյալ պայմաններով. Զորակոչի ենթակա քաղաքացին պայմանագրի կնքումից հետո ուղարկվում է ծառայության վայրի զորամաս՝ ուսումնական ստորաբաժանման կազմում 5-ամսյա զինպատրաստություն
Ոստիկանները ապօրինի ծառահատում կատարած վարորդին, մեքենայով հանդերձ, ներկայացրել են բաժին
Ապրիլի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, բնապահպանության և ապօրինի անտառահատման դեմ տարվող պայքարի շրջանակներում ծառայություն կատարելիս, Քարինջ գյուղի ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 1987 թ. ծնված Սամվել Մ.-ի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան՝ բեռնված շուրջ 0.6 խմ փայտանյութով: Սամվել Մ.-ն փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը
Թուրքիան իր ժխտողական քաղաքականությունը կշարունակի վարել. թուրքագետ. «Ա1+»
Ապրիլի 24-ին լրանալու է Հայոց ցեղասպանության 104-րդ տարին: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում որևէ սկզբունքային փոփոխություն չի սպասում: Նա կարծում է, որ Թուրքիան իր ժխտողական քաղաքականությունը կշարունակի վարել, իսկ այն երկրները, որոնք փորձում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիայի հետ սրված հարաբերություններ ունեն։ «Հայոց
«Ինչպե՞ս եղավ, որ տեղական 40 հազար դրամանոց ցեմենտը մրցունակ չէ, երբ իրանականը մաքսազերծվել է 150 դոլարով»
Ներմուծվող ցեմենտի համար 22 հազար դրամ պետական տուրք սահմանելու մասին նախագիծը ԱԺ-ում քննարկելուց օրեր անց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ղեկավարությունը աշխատակցիներին կրճատելու մասին ծանուցումներ ուղարկեց: Երեկ Արարատի մարզում գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա էին անում այդ կրճատումների դեմ. նրանք վստահեցնում էին՝ իրենց տեղեկացրել են, գործարանը փակվելու է, ինչի հետեւանքով 1200
Համացանցի միջոցով ծանոթացել է տարբեր կանանց հետ և ներկայանալով որպես դատախազության աշխատակից՝ կատարել է մի շարք խարդախություններ
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է քաղաքացիներից խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի շրջանակներում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բացահայտվել են նույն անձի կողմից կատարված այլ հանցագործություններ ևս: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով հանդիսանում է
«Բնակիչները բողոքում են թուրքալեզու եւ ադրբեջանալեզու ռադիոալիքների հասանելիությունից». ՀՌՀ նախագահ
Տավուշի մարզպետի հետ հանդիպել եմ, որպեսզի խնդիրը կարողանանք լուծել: Օրենքով պետք է ամրագրվի, որ ամեն մարզ ունենա ռադիո եւ հեռուստատեսություն
Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների շուրջ՝ նոր հանդիպում
Այսօր ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կրկին հանդիպել է փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին՝ Արման Նավասարդյանը, Արմեն Վարդանյանը, Գարիկ Քեռյանը, Գոռ Պետրոսյանը, Լաուրա Սիմոնյանը, Հրանուշ Խառատյանը, Մարիամ Ավագյանը, Միքայել Յալանուզյանը, Ռիչարդ Գիրակոսյանը, Սարո Սարոյանը, Ստյոպա Սաֆարյանը: Հանդիպմանը ԱԽ քարտուղարը ներկայացրեց առկա պատկերացումները պատրաստվող փաստաթղթի բովանդակության, այն շրջանակող