Օրվա լրահոսը

Հիմա էլ չեմ գտնում, որ ես իրեն վիրավորել եմ. Ստեփան Սաֆարյանը՝ լրագրող Թագուհի Ասլանյանի հասցեին արված իր արտահայտության մասին

Լրագրողի պահանջն է վիրավորանք հասցնելու համար հրապարակային ներողություն խնդրել և փոխհատուցում տրամադրել:

Պետությանը պատճառվել է 94 միլիոն դրամից ավելի վնաս

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2009 թվականին Էրեբունի համայնքին պատկանող մանկապարտեզներից մեկի շենքը համապատասխան որակավորում ունեցող ընկերության կողմից ճանաչվել է 4-րդ աստիճանի վթարային, ինչի հիման վրա 2009 թվականի մարտի 11-ին Էրեբունի համայնքի ավագանին որոշմամբ համաձայնություն է տվել մանկապարտեզի շենքը կազմաքանդելու գործընթացին։

Հարուցվել է քրեական գործ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից ենթադրաբար պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Մասնավորապես, ըստ ձեռք բերված տվյալների, 2020 թվականի փետրվարի 24-ի երեկոյան ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տվյալ օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողը հիշյալ հիմնարկի կալանավորված անձ Վահագն

Մարզչին գոհացրել են երիտասարդները, իսկ մեծահասակները՝ ոչ

Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ամփոփելով Եվրոպայի առաջնության արդյունքները՝ նշել է, որ երիտասարդներն իրեն հաճելիորեն զարմացրել են, իսկ ահա մեծահասակների մասնակցությունից ինքը դժգոհ է: Մասնագետը մեծահասակների անհաջողությունը հակված է կապել լարվածության հետ, որի պատճառը կարող էր լինել այն, որ մրցաշարը օլիմպիական վարկանիշային էր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Աշխատանքային խորհրդակցություն՝ քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարին առնչվող հիմնահարցերի վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քրեական ենթամշակույթին առնչվող հանցավոր արարքների որակման հիմնահարցերի և այդ գործերով քննության մեթոդիկայի հիմնախնդիրների վերաբերյալ։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Ա.Մելիքյանը, տեղակալ Վ.Մեսրոպյանը, գլխավոր վարչության վարչությունների պետեր Կ.Սահակյանը, Յու.Իվանյանը, Հ.Համբարյանը, նրանց տեղակալները, վարչությունների ծառայողները, հատուկ

ՓՄՁ-ների զարգացումը կարևոր նշանակություն ունի տնտեսական հեղափոխության հայեցակարգը կյանքի կոչելու առումով.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարությունը: Վարչապետը նշել է, որ իր գլխավորած կառավարությունն ի սկզբանե ձևակերպել է  աղքատության և բարեկեցության հարցերն աշխատանքով լուծելու հայեցակարգը: «Այս հայեցակարգից բխող առաջին միտքն, իհարկե, կապվում է փոքր և միջին ձեռնարկատիրության հետ: Այս ընթացքում ամբողջ աշխարհում փոխվել է

Քրեակատարողական հիմնարկների պետերի փոխատեղումները համակարգում կրել և շարունակելու են կրել պարբերական բնույթ

Արդարադատության նախարարությունը պարզաբանում է Այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած «Սպանության փորձ ՔԿՀ-ում իրավապահ մարմինների աջակցությամբ. ինչպես է քրեական աշխարհը համագործակցում ՔԿՀ անձնակազմի հետ» թեմայով մամլո ասուլիսի ընթացքում բանախոս Արթուր Սաքունցի կողմից հնչեցվել են մի շարք պնդումներ, որպիսիք որևէ աղերս չունեն թե՛ օբյեկտիվ իրականության և թե՛ դեպքի` մինչ այս պահը հայտնի փաստական հանգամանքների հետ։ Մասնավորապես, բանախոսը

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց (Աբովյանում) եւ կանանց (Ծաղկաձորում) հավաքականները նախապատրաստվում են ապրիլի 2-ից 12-ը Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մարզիչներն արդեն հայտարարել են մրցավայր մեկնող թիմերի նախնական կազմերը: Տղամարդկանց թիմում ընդգրկել են. 81 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 89 կգ՝ Հակոբ Մկրտչյան եւ Կարեն Ավագյան, 96 կգ՝ Դավիթ Հովհաննիսյան, 102 կգ՝ Սամվել Գասպարյան եւ Արսեն Մարտիրոսյան, 109 կգ՝ Սիմոն

Ծեծված փոխգնդապետի հայրը խոստացավ վաղը անգիտակից որդու մարմինն առնի ու կառավարության շենքի մոտից արշավ սկսի

«Ժամը 12-ին շարժվում եմ Վայքի, Չինարու տղերքը, ապրիլյան պատերազմի տղերքը կանգնեն կողքս ու ձեր սեռական պատիվը պաշտպանեք». Սամվել Մխիթարյան

Աննա Դանիբեկյանը կշարունակի քննել «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործը

Պաշտպանական կողմի միջնորդությունները մերժվեցին

Հայաստանի հեղափոխական կառավարությունը պետք է լինի հանդուրժող, բայց ոչ՝ հաճոյացող. Արտաշես Խալաթյան

Խոսքի ազատության հակառակ կողմը. ատելության խոսք և կեղծ լրատվություն  ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՏԵՐ Թավշյա հեղափոխությամբ թափ առած խոսքի ազատությունը պետության պասիվության պայմաններում հաճախ վերածվում է ուղղորդված և միակողմանի քարոզչության: Ժողովրդավարության հիմնական առավելությունը և միաժամանակ խոցելիության խթանն ազատությունն է: Ազատ ու անսահմանափակ կերպով կարող են շրջանառվել միայն այն գաղափարները և տեղեկությունները, որոնք ուղղակիորեն չեն հակասում ժողովրդավարությանը: Իրական ազատություն,

Անդրադարձել են փոքր ու միջին բիզնեսին ֆինանսական աջակցության գործիքներին, հայ-շվեդական առևտրատնտեսական համագործակցության հեռանկարներին

քննարկվել են SIDA-ի հետ համագործակցության հնարավոր շրջանակներն ու ուղղությունները,  իրականացվելիք ծրագրերն ու հայ-շվեդական առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները։

Չինաստանը 1000 անվճար թեստ կնվիրի Հայաստանին

Չինաստանի դեսպանատունը Հայաստանին որոշակի ֆինանսական միջոցներ է տրամադրել` լրացուցիչ բժշկական պարագաներ ձեռք բերելու համար:

Քննարկվել են կրթության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԿԳՄՍՆ-ի համատեղ ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրականացվող և նախատեսված համատեղ ծրագրերը կրթության և երիտասարդության ոլորտներում: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը տարիներ շարունակ հետևողական աջակցություն է ցուցաբերել բարեփոխումներին և առանձնահատուկ տեղ ունի միջազգային գործընկերների ցանկում: Նա նաև

«Մայրը հետևողական կին էր». դպրոցի տնօրենը՝ Գյումրիում դաժանաբար ծեծված երեխայի մասին

Գյումրու Տեքստիլագործների թաղամասում  երեկ մոր ընկերոջ կողմից դաժան ծեծի ենթարկված 12-ամյա աղջիկը՝  Ն․Խ-ն, սովորում է Գյումրու Օյունջյան վարժարանում։ Հիշեցնենք, որ նրան Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից երեկ գիշեր տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն ու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Վարժարանի տնօրեն Հասմիկ Անդրեասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աղջիկը պարտաճանաչորեն հաճախում  էր

Քննարկման թեման սպանդանոցների գործունեության հետ կապված խոչընդոտների բացահայտումն ու առկա խնդիրների վերհանումն էր

սպանդանոցների գործունեության հետ կապված ֆինանսավորման աջակցության գործիքակազմը հաստատվել է:

Գյումրիում ծեծի ենթարկված երեխան գիշերօթիկի սան չի եղել

Այսօր առավոտից լուրեր են շրջանառվում, թե Գյումրիում դաժանաբար ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիշերօթիկ հաստատության սան է եղել, գիշերօթիկները լուծարելուց հետո ընտանիք է վերադարձել: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից Aravot.am-ի հետ հարցմանն ի պատասխան հերքեցին նման լուրերը. «Նախարարության ենթակայության տակ գործող խնամքի որեւէ կենտրոնում հաշվառված չի եղել»: Հիշեցնենք, երեխային Գյումրիից ռեանիմոբիլով անգիտակից վիճակում տեղափոխել են Երեւան՝

Ժաննա Անդրեասյանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ 5 Մարտի 2020, 292 – Ա ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Նիկոլ Փաշինյան

Եկամտահարկի վերադարձից առայժմ կօգտվեն միայն մագիստրատուրայի ուսանողները. օրենքն ընդունվեց

Եկամտահարկի վերադարձը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի մեկից՝ անկախ նրանից, որ կառավարությունն առաջիկա երկու ամսում պետք է սահմանի օրենքի շրջանակում տեղավորվող մասնագիտությունների ցանկը

ՀՀ նախագահը նշել է՝ Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացումը մեր երկրի առաջնահերթություններից է

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Հանրապետության նախագահը նշել է, որ Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացումը մեր երկրի առաջնահերթություններից է: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ջուն Յամադան տեղեկացրել է, որ ճապոնացի գործարարների պատվիրակության երևանյան այցին ընդառաջ՝ ներկայում իրականացվում են ակտիվ կազմակերպչական աշխատանքներ: Ճապոնական ընկերությունների ներկայացուցիչների՝ Հայաստան այցելելու հնարավորությունը

Անդրադարձան նաև Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման ընթացքին. Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքը

Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքները հնարավոր կլինի ավարտին հասցնել 2021 թվականին:
Հիշյալ փաստաթղթերի լրամշակման անհրաժեշտությունից ելնելով, նաև նկատի առնելով, որ Մայր Տաճարի շին. աշխատանքներն ավարտվելու են 2021 թվականին` Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց հետաձգել Ազգային-եկեղեցական ժողովի գումարումը:

5 տարում 915 օր ՀՀ-ում չեղածները կկարողանան  հայրենադարձվել՝ բերելով գույքն ու մեքենան

Հայրենադարձվելու արտոնությունը, Սիսակ Գաբրիելյանի խոսքով, ամեն անձի միայն մեկ անգամ է տրվելու

Քննարկվել են օրինաստեղծ գործընթացներին առնչվող մի շարք հարցեր. Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օրինաստեղծ գործընթացներին առնչվող մի շարք հարցեր: Պատվիրակության այցի նպատակն էր գնահատել օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում օրենսդիր և գործադիր իշխանությունների համագործակցության ընթացքում առաջացող կարիքները և նպաստել այդ գործընթացում շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացմանը: Փոխնախարարը ողջույնի խոսքում կարևորել է միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով

Թեստերի պատասխանի համաձայն՝ Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, նոր կորոնավիրուսի վարակման երկու կասկածելի դեպքի փորձանմուշ ուղարկվել էր  ՀՀ՝  հետազոտության համար: Ստացված թեստերի պատասխանի համաձայն՝ երկու քաղաքացու մոտ հիվանդությունը չի հաստատվել: Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները շարունակական են և, իրականացվող  աշխատանքների վերաբերյալ մշտապես տեղյակ կպահենք հանրությանը: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Կոնվերս Բանկում որոշ հիփոթեքային վարկատեսակներ դարձել են առավել գրավիչ

Կոնվերս Բանկը, արձագանքելով ֆինանսական շուկայում միտումներին,  վերանայել է Ազգային հիփոթեքային ընկերության հետ գործակցությամբ իրականացվող հիփոթեքային վարկավորման պայմանները՝ սահմանելով առավել մրցունակ տոկոսադրույքներ մի շարք վարկատեսակների համար: «Արդեն մի քանի տարի շարունակ ծրագրային հիփոթեքային վարկավորման թե ծավալով, թե քանակով Կոնվերս Բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է: 2017թ-ից  ի վեր պորտֆելի եռապատկումը հնարավոր է դարձել Բանկի ճկուն վարկային

Տղան հեռացել էր տանից․ հարազատներն ու հարևանները՝ Գյումրիում սպանված կնոջ մասին

Լուսանկարներում Գյումրու Տեքստիլագործների թաղամասում գտնվող այն տունն է, որտեղ երեկ 28-ամյա տղամարդը ծեծելով դաժանաբար սպանել էր 43-ամյա իր ընկերուհուն ու մարմնական ծանր վնասվածքներ պատճառել նրա 12-ամյա դստերը, որին երեկ գիշեր տեղափոխել են Երևան։ Տան դռները բաց էին, դրսի լույսը դեռ վառվում էր, միջանցքում լվացքն էր տեղադրված, իհարկե, մենք ներս չմտանք՝ գիտակցելով, որ դեռ օպերատիվ-քննչական գործողություններ

Դադարեցնում եմ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը․ Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։ Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին: Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-երի յուրաքաչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել

Նունե Սարգսյան. «Ցանկանում ենք, որ ցուցահանդեսն օգնի փոխել վերաբերմունքը լրագրողների նկատմամբ»

Հասարակությունը պետք է հասկանա, թե մամուլն ինչի համար է

Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրության է ենթարկել Գյումրիում ծեծի հետևանքով 43-ամյա կնոջ մահվան ու երեխայի բռնության ենթարկվելու մասին հրապարակումները

Օրենսդրության և պրակտիկայի թերությունները հնարավորություն չեն տալիս ապահովել կնոջ և երեխաների նկատմամբ բռնության արդյունավետ կանխարգելում․ Մարդու իրավունքների պաշտպան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031