Օրվա լրահոսը

Պարզ չէ, թե ով է հասցեատերը

Երեկ YouTube-ում հանդիպեցի 1 ժամ 24 րոպե տեւողությամբ մի նյութի, որը կոչվում էր՝ «Մարտի 1-ի գործը, «Այաքս» օպերացիան», որն, ըստ ամենայնի, ստեղծվել էր Ռուսաստանում՝ լրագրող Ռոման Բաբայանի սցենարով: Թե ինչ է «մարտի 1-ը»՝ մենք բոլորս գիտենք, իսկ ահա «Այաքս» օպերացիան, պարզվում է, ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության օպերացիա է, որը, հեղինակների կարծիքով, տասնամյակներ շարունակ իրականացվել է

ԱՍԵԿՈՍԵ

Ճիշտ կլինի Ղարաբաղը հիմա անկախ պետություն ճանաչել: ՎԼԱԴԻՄԻՐ ՇՈՒՄԵՅԿՈ

Երբևէ լսե՞լ եք 31 կամ 15 հա­զար դո­լա­րով պարգևատր­ված «ա­ռա­քյալ­նե­րի», կա­ռա­վա­րա­կան բո­լոր հա­ճույք­նե­րից օգտ­վող, թող նե­րի ինձ Աստ­ված՝ Հի­սու­սի մա­սին. «Իրատես»

Այն, որ այս­պի­սի հա­մե­մա­տու­թյուն­նե­րը հո­գե­բա­նա­կան ո­րոշ խն­դիր­նե­րի վրա են լույս սփ­ռում, հաս­կա­նա­լի է:

Թեհրանում կորոնավիրուսից հայ կին է մահացել․ «Արեւելք»

Թեհրանի մէջ «Քորոնա» վարակի առաջին զոհը գրանցուեցաւ։ Այս մասին «Արեւելք» տեղեկութիւն ստացաւ Թեհրանի իր աղբիւրէն։ Աղբիւրին համաձայն, մահացողը հայուհի մըն է՝ Էլսիկ Մասիհի անունով. Ան 85 տարեկան է, եւ շաբաթ մը առաջ փոխադրուած էր Թեհրանի «Մասիհ Դանեշւար» հիւանդանոց։

Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների. ՀՀ ՊՆ

Արդեն մի քանի օր է նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։

Մարտական կորուստ Ադրբեջանի ՊՍԾ-ում. «Ռազմինֆո»

Ըստ Ադրբեջանի պետական սահմնանապահ ծառայության՝ մարտի 5-ի երեկոյան Տավուշի ուղղությամբ «հայկական գնդակից վիրավորվել», ապա հիվանդանոցում մահացել է զինծառայող, Փաշազադե Օրխան Նազիմ օղլուն (Paşazadə Orxan Nazim oğlu): Նշենք, որ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 12 կորուստ։

Էրդողանն ու Պուտինը պայմանավորվեցին հրադադար հաստատել Իդլիբում. Ermenihaber.am

Իդլիբի հարցով Ռեջեփ Թայիփ Էրդողանի և  Վլադիմիր Պուտինի մոսկովյան հանդիպումն ավարտվել է։ Այն տևել է 2 ժամ 40 րոպե։ Ապա բանակցությունները շարունակվել են պատվիրակությունների հանդիպման ձևաչափով։ Նախագահներն այնուհետև հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ «Ճգնաժամային իրավիճակներում ձեռք բերվող համաձայնություններին ապավինելով միշտ կարողացել ենք հաջողել հաշտության հասնելու գործը։ Կարողացել ենք լուծումներ գտնել։ Այսօր էլ այդպես եղավ»,-

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 9-ի. aliq.ge

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն քիչ առաջ հաստատեց, որ Կորոնավիրուսի ևս 5 նոր դեպք կա։ 4-րդ դեպքի մասին նա հայտնել էր առավոտյան հատուկ բրիֆինգի ժամանակ։ «Այժմ պարզ է դառնում, որ բոլոր 5-ը Իտալիայից միասին են վերադարձել։ Սրանք միմյանց հետ կապ ունեցող դեպքեր են` ընտանիքի ներսում։ Նրանք բոլորը հանդիպել են Իտալիայում ու կիրակի

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր Բրյուսելում հյուրընկալվել է «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնում, որտեղ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել կենտրոնի նախագահ, Սլովակիայի նախկին վարչապետ Միկոլաշ Ձուրինդայի հետ: Նախագահ Սարգսյանը հատկանշական է համարել, որ հանդիպումը կայանում

Միքայել Միքայելյանը 11-րդ տեղն է զբաղեցրել Մ23 աշխարհի առաջնությունում

Մինչեւ 23 տարեկանների դահուկավազքի աշխարհի առաջնությունում աշոցքցի Միքայել Միքայելյանը 30 կմ ազատ ոճում 25 երկրների 63 դահուկորդների պայքարում եզրագիծը հատել է 11-րդը: Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան այս արդյունքը գնահատում է բացառիկ՝ նշելով, որ մեկնարկի ելել էին դահուկային գերտերությունների տարիքային այս խումբը ներկայացնող գրեթե բոլոր ուժեղագույն մարզիկները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արմեն Էլբակյանը` բանակում хлеборез լինելու, սուտասանների հետ չշփվելու ու երջանկության մասին

ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի ներքո հետաքրքիր ու կոլորիտային դրվագներ պատմեց: Օրինակ, հիշեց իր մանկության տարիները, երբ տղաներով ֆուտբոլ էին խաղում: «Այս պատմությունն այդքան էլ ուրախ չի, բայց տխուր էլ չի: Հիշում եմ՝ մի անգամ էլ սովորականի նման վազեցի բակ, բաժանվեցինք խմբերի ու սկսեցինք ֆուտբոլ

Դիանա Գասպարյան. «Պարոն Մարուքյանը պարզապես ստել է ԱԺ ամբիոնից»

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի՛ հետևորդներ, Սույն թվականի մարտի 2-ին համացանցում տարածվեցին լուսանկարներ, որտեղ երևում էր, որ Էջմիածնի բնակիչներն իրենց նախաձեռնությամբ «ՈՉ-ի թաղում» են կազմակերպել: Դրանից անմիջապես հետո ինձ հետ կապվեցին մի քանի լրատվականներ, որոնց տվեցի պարզաբանումներ կատարվածի և քաղաքապետարանի արձագանքի մասին: Այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ Էդմոն Մարուքյանն անդրադարձել

Մորն ու երեխային հարվածել է բռունցքներով․ նոր մանրամասներ Գյումրիում կատարված դաժան սպանությունից

Ինչպես տեղեկացրել ենք, գիշերը Գյումրու Տեքստիլագործների թաղամասում գտնվող Պռոշյան փողոցի տներից մեկում 28-ամյա տղամարդը ծեծելով մահվան էր հասցրել իր 43-ամյա ընկերուհուն։ Դաժանաբար ծեծել էր նաև նրա 13-ամյա դստերը, որին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։ Ի դեպ, շտապօգնություն կանչել էր ձերբակալված 28-ամյա երիտասարդի մայրը։ Հիվանդանոցից էլ ահազանգել են ոստիկանություն, ոստիկանները

Մահափորձ Արմավիրի մարզում. կրակել են Ռուսաստանում հայտնի գործարար, օրերս Հայաստան վերադարձած 36–ամյա տղամարդու Jeep-ի վրա. shamshyan.com

Մահափորձ  Արմավիրի մարզում. կրակել են Ռուսաստանում հայտնի գործարար, օրերս Հայաստան վերադարձած  36–ամյա տղամարդու Jeep-ի վրա. նա տեղափոխվել  է հիվանդանոց. ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր. դեպքի վայրում էլ 14 կրակված պարկուճ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 5-ին, հրազենի գործադրմամբ մահափորձ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է

Վաշինգտոնի Ազգային տաճարում Աննա Հակոբյանը ներկա է գտնվել հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին նվիրված համերգին

Մարտի 4-ին Հայկական «Հայկական Ոդիսական․ Նռան գույնը» փառատոնի շրջանակներում Վաշինգտոնի Ազգային տաճարում տեղի է ունեցել աննախադեպ մուլտիմեդիա-համերգ՝ նվիրված հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին։ Համերգը կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը`  PostClassical Ensemble-ի հետ համագործակցությամբ: Համերգի պատվավոր հյուրն էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ներկա էին ԱՄՆ կոնգրեսի անդամներ, վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, եկեղեցական թեմերի

«Չես կարող բանակցության գնալ եւ ստիպել, որ խոսակցություն ունենալու եք միայն Արցախի ճանաչման շուրջ». Արցախցի իրավապաշտպան

Ըստ Կարեն Օհանջանյանի՝ «բանակցությունների վարման մշակույթը կայանում է նրանում, որպեսզի այս կամ այն հարցի քննարկման ժամանակ հակառակորդին չզիջես քո շահերը, ազգային հետաքրքրությունները»: Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեբատը: Ի՞նչ տպավորություն ստացան այդ քննարկումից, Արցախում դրա շուրջ ինչպիսի՞ կարծիքներ են իշխում, հարցրեցինք «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ

Կորոնավիրուս. կարանտին է սահմանվել ևս մեկ նավի վրա, Կալիֆորնիայում արտակարգ դրություն է

Կարանտին է սահմանվել Կալիֆորնիայի ափերի մոտ գտնվող «Գրանդ Փրինցես» նավի վրա այն բանից հետո, երբ ուղևորներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: 71-ամյա տղամարդը մահացել է Սակրամենտոյի կլինիկաներից մեկում: Տեղեկատվության համաձայն՝ նա նախքան կորոնավիրուսով վարակվելն առողջական խնդիրներ է ունեցել: Սա մահացության առաջին դեպքն է Կալիֆորնիայում և 11-րդը՝ ԱՄՆ-ում: Նորությունն իմանալուց հետո Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը արտակարգ

Երբ շախմատ է խաղում երրորդ նախագահը

Պատկերացրեք դուք նախկին իշխանավոր եք, մարդ, ով քսան տարի երկրում զբաղեցրել է այնպիսի պաշտոններ, որ ձևավորել է երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը: Ճանաչում է սրբերին և սատանաներին, քանի որ նրանց մեծ մասի պրոդյուսերը ինքն է եղել: Այդ մարդկանց մասին գիտի ամեն ինչ, քանզի նրանց պահարանում առկա կմախքների մի մասը ինքն է թաքցրել: Ճիշտ է նա

Մանվել Գրիգորյանի եղբորորդու գործով դատավճիռը բեկանվեց. գործը կուղարկվի նոր քննության

ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր կայացրած որոշմամբ ամբողջությամբ բավարարել է դատախազության բողոքը՝ 26 տարվա վաղեմության՝ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում կատարված Մհեր Պողոսյանի սպանության գործով Աշտարակի շրջանային ժող.դատարանի կողմից կայացված դատավիճռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործը Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ: ՀՀ դատախազություն

ՄԻՊ-ն այդպես էլ չի պատասխանել, թե քայլեր ձեռնարկո՞ւմ է ռուսական բազայի տարածքից Անդրեյ Ռազգիլդեևին ՀՀ ՔԿՀ տեղափոխելու ուղղությամբ. ՀՔԱՎ

2020 թ.-ի հունվարի 9-ին Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, փաստաբաններ  Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը գրությամբ դիմել էին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և խնդրել տեղեկություններ՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի հետ հանդիպման մանրամասներից: Ավելի վաղ՝ 2019 թ․-ի դեկտեմբերի 16-ին  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացրել էր, որ նոյեմբերի

Դատական համակարգի երիտասարդացումը չպետք է լինի այն կործանելու հաշվին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության ներկայացուցիչների հետ

Տուժողները հերքեցին Մասիս քաղաքապետի մասնակցությունը Հայանիստ և Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպին

Դատարանի դահլիճում Հայանիստ և Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետ կապված դատարանի դահլիճում հարցաքննվեցին տուժողներ Արա Պողոսյանն ու Աբրահամ Ինժիղուլյանը:

Թուրքական դրոնները վաղը գալու են Արցախի վրա, պետք է դրոնային հրետանի ունենալ․ Հրանտ Բագրատյան. «Ա1+» (Տեսանյութ)

1993-1996թթ. ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը գտնում է, որ Հայաստանի նոր իշխանությունը «ոտքը պետք է դնի մեկ կոշիկի մեջ և ասի՝ եթե Արցախը չվերադառնա բանակցային սեղան, ես չեմ բանակցի»։ Իսկ արդյոք չբանակցելը չի՞ նշանակում պատերազմի վերսկսում։ «Իսկ հիմա ի՞նչն է խանգարում Ադրբեջանին վերսկսել պատերազմը»,- հարցնում է նա։ Նախկին վարչապետը խորհուրդ է տալիս ուսումնասիրել, թե Սիրիայի նախագահ

Վարչապետի մոտ քննարկվել է գույքահարկի նոր համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման ուղղությամբ ներկայացված առաջարկությունները: Դրանք ներկայացվել են՝ հաշվի առնելով ավելի վաղ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների արդյունքները: Մասնավորապես, առաջարկությունները վերաբերել են բնակարանների, հասարակական, արտադրական տարածքների, ավտոտնակների, չկառուցված հողամասերի գույքահարկի դրույքաչափերին: Անդրադարձ է կատարվել գույքերի և տարածքների գնահատման մեթոդաբանությանը,

Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Այսօր մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ, «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը և ՀՀԿ խորհրդի անդամ Լիլիթ Բեգլարյանը: Այցի շրջանակներում Բրյուսելում հանդիպում է

Որոշ մանրամասներ՝ Գյումրիում իր տան մեջ կնոջ սպանությունից

Այսօր գիշեր դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրու Տեքստիլագործների թաղամասում։ 43֊ամյա Մարինե Խ.֊ն իր տան մեջ վիճաբանության մեջ է մտել իր մտերիմի հետ, վերջինս ծեծի է ենթարկել թե կնոջը, թե նրա 13֊ամյա աղջկան։ Որոշ ժամանակ անց կինը մահացել է, նրա անչափահաս դստերը՝ տրավմատիկ շոկ, գանգուղեղային փակ վնասվածք ախտորոշմամբ տեղափոխել են Գյումրու մոր և մանկան ավստրիական

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում Արուս Հարությունյանին կփոխարինի Հռիփսիմե Հունանյանը

Ծովինար Խաչատրյանը հաստատեց լուրը` նշելով, որ Հռիփսիմե Հունանյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույրն է:

Ռաֆայել Սուքիասյանը ՔԿՀ-ի տարածքը լքում է՝ «բացառապես ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ

Այսօր «Առավոտ»-ի խմբագրություն զանգահարեց «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձ Ռաֆայել Սուքիասյանը։ Վերջինս մեղադրվում է 16-ամյա անչափահաս աղջկա սպանության մեջ։ Ըստ Ռաֆայելի՝ զանգել է ընկերոջը, իսկ վերջինս նեղացել է՝ որ ինքը ազատության մեջ է ու չի զանգել անգամ մտերիմ ընկերոջը։ «Պարզվեց՝ լրատվամիջոցներից մեկը հրապարակում է արել, որ ինձ տեսել են դրսում։ Ուզում եմ ասել՝ ես հունվարի 8-ից

«Ջհանգիրյան, ուզում ես մի երիտասարդ աղջիկ դժբախտանա՞». Վազգեն Սարգսյանը` Գագիկ Ջհանգիրյանին

«Մեր հարաբերությունները ընկերական, շիտակ, պարզ, մարդկային հարաբերութուններ էին»,- այսօր «Եռաբլուր» պանթեոնում խոսելով Վազգեն Սարգսյանի եւ իր հարաբերությունների մասին, ասաց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Այսօր Սպարապետի ծննդյան 61 ամյակի առիթով «Եռաբլուր» պանթեոնում էին հավաքվել նրա ընկերները եւ հարազատները: Գագիկ Ջհանգիրյանը հիշեց, թե ինչպես է իրեն Վազգեն Սարգսյանը հրավիրել`աշխատելու ՀՀ զինդատախազությունում. «Երբ հրավիրեց ինձ զինվորական դատախազություն, իր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031