Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետ Հայկ Չոբանյանն «Իջևանի ԲԿ»-ի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Մարգարյանին

Ապրիլ 22,2019 17:44

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն «Իջևանի ԲԿ» ՓԲԸ-ի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Մարգարյանին:

Մարզպետը նախ շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի բուժանձնակազմին և բուժգծով փոխտնօրեն Արթուր Բայրամյանին՝ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարելու ու հիվանդանոցի աշխատանքները բավականին կազմակերպված և կայուն պահելու համար, այնուհետև հույս հայտնել, որ նորանշանակ տնօրենի կողմից իրականացվող աշխատանքները նպաստելու են միայն բուժծառայությունների որակի բարձրացմանը, ընդհանրապես հիվանդանոցում բոլոր պայմանների բարելավմանը, տարբեր խնդիրների կանոնակարգմանը:

«Ես շնորհավորում եմ մեզ այս որոշման համար, որովհետև ցանկացած փոփոխության մեջ պետք է տեսնել հնարավորություն ավելին անելու, քան թե անում ենք, հնարավորություն՝ ավելի ուրիշ չհաղթահարված խնդիրներ հաղթահարելու: Եվ սա է իմ և խնդրանքը, և պահանջը պարոն Մարգարյանից: Ասեմ, որ մենք ուղղակիորեն մասնակցելու ենք ամենօրյա ռեժիմի ընդհանուր կառավարման աշխատանքների կազմակերպմանը, քանի որ գործը, որ պիտի արվի, բավականին առաջնահերթ է մեզ համար և բավականին ծանր իմ կարծիքով, որովհետև կազմակերպչական և շատ այլ ունակություններ է պահանջում»,-ասել է մարզպետը:

Տավուշի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930