Օրվա լրահոսը
Տրանսպորտային նոր ցանցի ո՞ր մոդելն է ներդրվելու Երեւանում. տրոլեյբուսային երթուղիները կմնան
Նախատեսվում է նաեւ օդանավակայան տանող արագընթաց երթուղի
Ամերիաբանկը մեկնարկում է «Ապրիր հայերեն» արշավը
Ամերիաբանկը ս.թ. ապրիլի 17-ից հայտարարում է «Ապրիր հայերեն» արշավ, որը նպատակ ունի նպաստել հայրենական արտադրության ու ճանաչմանն ու զարգացմանը: Բոլոր նրանք, ովքեր ս.թ. ապրիլի 17-ից մինչև մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Ամերիաբանկում կներդնեն դրամային բանկային ավանդ, կստանան հաճելի անակնկալ՝ հայրենական ընկերության կողմից արտադրված նվեր: Մասնակցելով «Ապրիր հայերեն» արշավին՝ հաճախորդները կստանան նաև հետևյալ հնարավորությունները. անվճար բացել մեկական
Տարածաշրջանում առկա որոշակի լարվածությունը խոչընդոտում է առանձին երկրների միջեւ տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը. Լենա Նազարյան
Երեւանում ապրիլի 16-ին անցկացվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 52-րդ նիստը: Քննարկման առանցքում էր ՍԾՏՀ կազմակերպության անդամ պետությունների կենսաթոշակային համակարգերին վերաբերող հարցը: Բացման խոսքում ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը` որպես կազմակերպության եւ նրա խորհրդարանական ձեւաչափի հիմնադիր անդամ, կարեւորում է տարածաշրջանում
«Չեմ պատկերացնում իրավիճակ, որ ԵՄ անդամ որեւէ երկիր կտրականապես հրաժարվի վավերացնել այս համաձայնագիրը». Արման Եղոյանը՝ Հունգարիայի վավերացման մասին
Արման Եղոյանը հայտարարեց, որ «վավերացման գործընթացին տրվող այս կարեւորությունը համարում եմ գերագնահատված»:
Վահագն Հայրապետյան. «Մի գիժ բան է սպասվում»
Ապրիլի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Gate of Frequency (Մուտք ձայնային հաճախականություն) ինքնատիպ համերգը, որտեղ կհնչեն «Գրեմմիի» մրցանակակիր Արտո Թունչբոյաջյանի եւ ՀՀ վաստակավոր արտիստ, ջազային երաժիշտ ու դաշնակահար Վահագն Հայրապետյանի ինքնատիպ ստեղծագործությունները: «Համերգը կոչվում է Gate of Frequency , որովհետեւ մտնում ենք ձայնային հաճախականությունների դաշտ: Մեզ հետ է լինելու նաեւ Սեմ Սարյանը, որը ձայնային էֆեկտների
Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը վաղաժամկետ ազա՞տ կարձակվի. «Ա1+»
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակվեց Արմեն Տեր-Սահակյանի գործով դատարանի որոշումը։ Դատարանը բավարարեց Տեր-Սահակյանի պաշտպան, փաստաբան Սուսաննա Սարգսյանի և նրա ներկայացուցիչ Արտակ Գալստյանի բողոքը։ Որոշմամբ արձանագրվեց, որ ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետի կողմից 2019 թ. հունվարի 11-ին կայացված թիվ 4 որոշման համար հիմք հանդիսացած զեկույցներով թույլ
«Ո՛չ ստուգումները, ո՛չ տուրքի մասին փոփոխությունները պայմանավորված չեն Ծառուկյանի նկատմամբ չեղած քաղաքական հետապնդումներով». Միրզոյան
ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը լրագրողներին ասել է, որ երբ ԲՀԿ-ի եւ «Իմ քայլի» միջեւ քաղաքական սրացումներ են լինում, հիշում են «Առինջ մոլը»: Արարատ Միրզոյանն ասաց. «Ինչ ասես՝ կարող են հայտարարել: Նոր Հայաստանում բացառվում է որեւէ հիմնարկի Հարկայինի կողմից ստուգում՝ պայմանավորված քաղաքական այս կամ այն հայացքով կամ դիրքորոշմամբ»:
Փաշինյանը՝ Մակրոնին. «Լիահույս ենք, որ բոլորիս համատեղ ջանքերով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ տաճարի նախկին տեսքը վերականգնելու նպատակով»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո´պարոն Նախագահ, Ցնցված ենք Փարիզում տեղի ունեցած ողբերգությամբ: Փարիզի Աստվածամոր տաճարը եվրոպական քաղաքակրթության և ողջ քրիստոնեական աշխարհի ամենանշանակալից և սիրված խորհրդանիշներից է: Հայերիս համար այն ֆրանսիական մշակույթի և հոգևոր ժառանգության յուրատեսակ
«Ինչ-ինչ՝ անլուրջ վերաբերմունք «Իմ քայլը» խմբակցության նկատմամբ խորհուրդ չէի տա». Արարատ Միրզոյանը՝ Նաիրա Զոհրաբյանին
Մեր հարցին՝ ձեզ ասում են՝ ինչի՞ եք անընդհատ հակահեղափոխական փնտրում, գործ արեք՝ Միրզոյանն արձագանքեց. «Ժողովուրդ ջան, գործն էլ է արվում»: Նա ասաց, որ որոշ շրջանակների կողմից սաբոտաժ չկա, բայց մանիպուլյացիաներ կան. «Փորձել չտեսնել լավը եւ նույնիսկ որոշ դեպքերում ավելացնել ոչ հավաստի ինֆորմացիա կամ եղածը այլ կերպ ներկայացնել, չգիտե՞ք, որ այդ մանիպուլյացիաները շարունակվում են»:
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ
Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ: Հայ և եզդի ժողովուրդները միասին են կերտել դարերի պատմություն ունեցող բարեկամությունը: Մենք միասին ենք անկախություն հռչակել և միասին ենք լծվել Հայաստանի Հանրապետության կառուցմանը, բանակի հզորացմանն ու սահմանների պաշտպանությանը: Միասին ենք շարունակում հաղթահարել դժվարությունները, կերտել հաղթանակներն ու ձեռքբերումները: Այսօր էլ
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը վշտակցություն և զորակցություն է հայտնում Ֆրանսիային
Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին: Ֆրանսիան հայտնի է ամենուր համամարդկային մշակութային հուշարձանների հանդեպ ցուցաբերած մեծագույն հարգանքով ու խնամակալությամբ: Գուցե դա է նաև պատճառներից մեկը, որ անկախ կրոնական համոզմունքներից ամբողջ աշխարհը զորավիգ է Ֆրանսիայի ժողովրդին՝ դժբախտությանը դիմագրավելու համար: Լիահույս ենք,
«Նաիրա Զոհրաբյան, ձեզանից հրապարակային ներողություն չեմ ակնկալում, բայց կարող եք վերանայել ձեր մոտեցումը». Համազասպ Դանիելյան
Նաիրա Զոհրաբյանն էլ տեղից արձագանքեց. «Ամաչելու որեւէ բան չունեմ՝ լրագրողի ճանապարհից մինչեւ պատգամավոր»
Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր
Գոռ Հովհաննիսյանի թեկնածությանը «կողմ» է քվեարկել 24, իսկ «դեմ»՝ 75 պատգամավոր
Ի՞նչ անել, երբ ջրաչափի աշխատանքը թվում է կասկածելի․ Պաշտպանը հրապարակել է ուղեցույց ջրամատակարարման ոլորտում սպառողների իրավունքների վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց ջրամատակարարման ոլորտում սպառողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Այն կազմվել է Պաշտպանի աշխատակազմի դիտարկումների, Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքների հիման վրա։ Ուղեցույցում ներառված են այն հարցերի պատասխանները, որոնք քաղաքացիներն առավել հաճախ են բարձրացնում Պաշտպանին հասցեագրվող իրենց դիմումներում ու բողոքներում։ Մասնավորապես՝ 1. Արդյոք «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունն ունի բաժանորդի
«Արարատ ցեմենտ»-ի տնօրենի հետ կապվել չստացվեց, բայց ցանկանում եմ հանդիպել». Հայկ Սարգսյան
Այստեղ որեւէ շահադիտական եւ անձնական ցանկություն չկա: Միակ ցանկությունն է՝ հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն ցեմենտ արտադրողները
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ մաքսային համագործակցության վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում ապրիլի 15-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին»: Հուշագրով հիմքեր ստեղծվեցին Հայաստանի և Իրանի սահմանով
«Բոլոր հնարավորություններն ունեցել եմ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը չգրանցելու». Արարատ Միրզոյանը՝ Վահե Գրիգորյանի առաջ դուռ բացելու մասին
Նա վստահեցրեց, որ արհեստական խոչընդոտ ոչ միայն չի ստեղծվել Հովհաննիսյանի համար, այլ նաեւ նոր հնարավորություն է ընձեռվել նոր փաստաթղթեր ուղարկելու:
Փաստաթղթերի կեղծմամբ խոշոր չափերով յուրացումներ ջրօգտագործման ընկերությունում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Լոռի» ջրօգտագործողների ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու փաստի առթիվ: ՀՀ Լոռու մարզի դատախազության միջոցով, նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժին են ուղարկվել ոռոգման համար հատկացված ջրի դիմաց մարզի Լեռնավան համայնքի ջրօգտագործողներից գանձված գումարներից յուրացում կատարելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության
Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Հովքի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու դեպքի հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Նախնական քննության տվյալներով՝ Տավուշի մարզի բնակչուհին՝ ծնված 1974թ., 2013 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի սեպտեմբերն զբաղեցնելով «ՀՀ Տավուշի մարզի
Տրանսգենդերին կտրտել, քառատելու կոչերի արդյունքը. Մարուքյանը զգուշացնում է, որ ԵԽԽՎ-ում բանաձեւ են բերել՝ Հայաստանը հավասարեցնելով Ադրբեջանի հետ
«Ես ձեզ զգուշացնում եմ՝ Հայաստանը ունենալու է խնդիր, երբ որ այստեղ մի բան եք անում, պետք է մտածեք: Էն, որ ԱԺ-ի դիմաց կանգնած՝ ասում էին՝ պետք է վառել, քառատել, կտրտել՝ այ էդ դեպքերն են հիմքում: Բա գիտեք մենակ դո՞ւք եք իմանում այդ մասին, ամբողջ աշխարհն է նայում, կարելի՞ է երկիրը տանել…Բա ՓՄՁ-ների հա՞րցն էր կարեւոր, թե՞ քահանան»:
Արտակ Դավթյանը շրջայց է կատարել հյուսիսարևելյան սահմանագոտում
Ապրիլի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, շրջայց է կատարել հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերի մարտական հենակետերում: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումների առջև դրված խնդիրների մասին: Առաջնահերթ լուծում
Մարուքյանը՝ «Իմ քայլին». «Միանգամից ասեիք, որ դեմ եք, որ չեք ուզում՝ Գոռ Հովհաննիսյանը դառնա ՍԴ անդամ»
Գուցե որոշ հարցերի լավ չպատասխանեց, հռետորական արվեստին լավ չի տիրապետում, բայց ունենք լավ թեկնածու, որը Գերմանիայից եկել է Հայաստան
Սպանվել է «Արարատ 2» ֆուտբոլային թիմի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը. shantnews.am
Երևանի «Արարատ 2» ֆուտբոլային թիմի 23-ամյա դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը կրակոցներից սպանվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Դարպասապահին անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն վերջինս գիտակցության չգալով մահացել է: Նշենք, որ ավելի վաղ տեղեկացել էինք, որ երեկ Լեփսիուսի փողոցի 25 շենքի տարածքում կրակոցներ են հնչել և երեք անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պարզաբանում է՝ ինչու է կասեցվել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսական աջակցությունը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հարգելի հայրենակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ և լրագրողներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի օլիմպիական կոմիտեն և սպորտի նախարարությունը վերջնականապես հաստատեցին այն իրողությունը, որ ծառայում են մեկ անձի շահերին և նրա քմահաճույքների կատարմանը: Այսպես, ՀՀ սպորտի նախարարությունից ստանում եմ գրություն, որով ասվում է, որ ՀՀ սպորտի և
Գագիկ Մինասյան. «Մեր ձեռքի տակ եղած թվերը վկայում են այն մասին, որ ներդրումների առումով մենք լուրջ խնդիրներ ունենք»
Նախկին պատգամավորն անդրադառնում է «Սպայկային», Ամուլսարին եւ «Արարատցեմենտին»
Ավազաններում գրեթե տեղ չկա, բայց ՀՀ կառավարությունը դեռեւս պաշտոնապես չի դիմել ռուսական կողմին աշխատած միջուկային վառելիքը ՌԴ տեղափոխելու համար
Դեռ պարզ չէ ՀՀ-ից ՀԱԷԿ-ի աշխատած միջուկային վառելիքը ՌԴ տանելու համար որքան գումար կպահանջվի
Միհրան Պողոսյանը առաջին իսկ օրվանից տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն` Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի շրջանակում իրավապահ մարմինները բաց չեն թողնում ցանկացած առիթ հանրությանը ներկայանալ թատերական հայտարարություններով։ Մասնավորապես, հայտարավում է, թե ուժայիններին հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։ Իհարկե՛ հայտնի է։ Միհրան Պողոսյանը հարուցված գործի շրջանակներում, առաջին իսկ օրվանից, տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։ Եվս մեկ անգամ վերահաստատում
Ucom-ը կրկնապատկել է «uԿանխավճարային» ծառայությամբ տրամադրվող ինտերնետի ծավալը
Ucom ընկերությունը վերանայել ու կրկնապատկել է «uԿանխավճարային» ծառայությամբ տրամադրվող ինտերնետի ծավալը։ Այսուհետ u1000, u1500, u2000 և u3000 կանխավճարային սակագնային պլանների նոր և առկա բաժանորդներն ի լրումն Ucom շարժական կապի բոլոր բաժանորդներին անսահմանափակ զանգելու հնարավորությանը կունենան նաև գիգաբայթերի կրկնապատկված ծավալ՝ առցանց հավելվածներից օգտվելու և աշխարհի անցուդարձից տեղեկացված լինելու համար։ Մասնավորապես u1000 սակագնային պլանի բաժանորդները կստանան 2
«Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք». Հայկ Մարությանի նամակը՝ Անն Իդալգոյին
Տիկին քաղաքապետ, սիրելի գործընկեր, խորին ափսոսանքով և տխրությամբ տեղեկացա երեկ Փարիզում կատարվածի մասին: Փարիզի Աստվածամոր տաճարը՝ համաշխարհային արվեստի գլուխգործոցը, Ֆրանսիայի պատմության վկան, Փարիզի խորհրդանիշը… Երեկ երեկոյան ու գիշերը, հետևելով Ֆրանսիայից ստացվող լրահոսին, հետևում էի նաև համացանցի հայկական հատվածի արձագանքներին: Ափսոսանքի ու զորակցության խոսքերի հետ միասին երևանցիները համոզմունք են հայտնում, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի
«Այդ դուռը ծանր դուռ է, շրխկում է, բնականաբար, դա Համազասպի հետ կապ չունի». Մարուքյանի արձագանքը, թե հեռախոսով է զբաղվում ու դուռ է շրխկացնում
Հեռախոսով բզբզալու եւ զբաղվելու հետ կապված էլ Մարուքյանն ասաց, որ նիստերի ժամանակ չեն կարողանում հեռախոսով խոսել, զանգերին պատասխանել, ստիպված են sms գրել. «Դա վստահ եմ, Համազասպին չի խանգարում»: