Օրվա լրահոսը

«Մուդիս»-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են երկրի տնտեսական զարգացմանը, այդ գործընթացներում հանքարդյունաբերության մասնակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել է միջազգային հեղինակավոր «Մուդիս» (Moody՛s Investors Service) վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին։ Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը կարևորել է կազմակերպության վարկանիշավորման գործընթացը Հայաստանի համար առաջնահերթ համարվող ոլորտներում , ինչն ուղենիշային է դառնում հետագա բարեփոխումներում։ Հանդիպմանը քննարկվել են երկրի տնտեսական զարգացմանը, այդ գործընթացներում հանքարդյունաբերության մասնակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ

«Չեմ կարծում, թե Արմեն Թավադյանին ձերբակալել են TV 5-ը լռեցնելու համար». Աշոտ Մելիքյան

Լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտմամբ, ոչ մեկի չեն գլխատելու

Փաշինյան. «Իրավապահ համակարգի խնդիրների ողջ պատասխանատվությունը չեմ դնի ԱԱԾ եւ ոստիկանության պետի ԺՊ-ների վրա»

Ամբողջ պետական համակարգում խնդիրներ ունենք, որոնց լուծման համար ճշգրիտ ախտորոշում է պետք: Մենք կարծում ենք, որ մոտ ենք դրան

Հայ լրագրողը` «Խիզախ կին» միջազգային մրցանակին արժանացած 12 կանանց շարքում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեսյբուքյան էջից տեղեկանում ենք. «Հայ լրագրող և բլոգեր Լյուսի Քոչարյանը 2020թ․ «Խիզախ կին» միջազգային մրցանակին արժանացած 12 կանանց շարքում է։ Այս ամենամյա մրցանակաբաշխությամբ, որն արդեն 14 տարվա պատմություն ունի, ԱՄՆ պետքարտուղարը և ԱՄՆ առաջին տիկինն աշխարհի մասշտաբով մեծարում են այն կանանց, որոնք անտեսելով վտանգները ու զոհողությունների գնով՝ բացառիկ խիզախում են հանդես բերում

«Նման բան չկա եւ չպետք է լինի». Փաշինյանը՝ ծրարով փող ստացող նախարարների մասին

Ես, ճիշտն ասած, նախարարներին հարցաքննելու սովորություն չունեմ: Ցանկություն էլ չունեմ

Սիրիայում ևս 2 թուրք զինվոր է սպանվել. Ermenihaber

Փետրվարի 27-ից Սիրիայի Իդլիբ նահանգում Թուրքիայի կողմից իրականացվող «Գարնանային վահան» ռազմական օպերացիայի ընթացքում ևս 2 թուրք զինվոր է սպանվել, 6-ը՝ վիրավորվել: Սիրիայի կառավարական ուժերի դեմ իրականացվող ռազմագործողության վերաբերյալ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածում: Թուրքիայի ՊՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ թուրք զինվորները մահացել են Ասադի ուժերի հրետակոծության արդյունքում: Թուրքական զինուժը պատասխան կրակ է

«Մենք ասել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի էֆեկտիվ միջոցներ ենք ձեռնարկելու, այդ էֆեկտիվ միջոցները ձեռնարկել ենք». Բադասյան

Վարչապետը Վրաստանում հայտարարեց, որ կառավարության կազմում կան դավաճաններ, առաջ ասում էր, որ ոստիկանությունում, ԱԱԾ-ում, ուժային կառույցներում կան դավաճաններ ու որեւէ իրավական գործընթաց դրանից հետո չի սկսում, ինչպե՞ս եք բնութագրում երկրի սահմաններից դուրս նման հայտարարությունը: Բադասյանը պատասխանեց. «Խնդրում եմ վարչապետի ամբողջական խոսքը վկայակոչել, ամեն ինչ ակնհայտ կլինի, վարչապետի խոսքերն առավել քան հասկանալի են ու մեկնաբանման կարիք չունեն»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 4-ին ստորագրել է՝ «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ

«Եթե անկեղծ՝ Թուրքիայի մեկնաբանությունում չկար մի բան, որը նախկինում չէինք լսել». Զոհրաբ Մնացականյան

Եթե ասում ենք, ուրեմն գործողություններ էլ ենք իրականացնում, որպեսզի ՄԽ համանախագահության շրջանակում ավելի անվտանգ պահենք ԼՂ հարցը

Վարչապետի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան. Ալինա Նիկողոսյան

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան: Վերջինս վատառողջ է եղել, անցել է որոշակի հետազոտութուններ և այժմ իրեն լավ է զգում»:

Սաթիկ Սեյրանյանն առաջարկում է` սկսել Նիկոլ Փաշինյանի ընտանեկան բիզնեսից

Քննարկում`լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտման հարցի շուրջ

Տիգրան Ավինյանը և արքեպիսկոպոս Բետանկուրը քննարկել են ՀՀ-ում ռեզիդենտ Առաքելական նվիրակություն հիմնելու հնարավորությունը

Զրուցակիցները համոզվածություն են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի էլ ավելի զարգացնել ու ամրապնդել երկկողմ հարաբերությունները

Երբ նպատակը չի արդարացնում միջոցները

Սամվել Բաբայանի արձագանքը Aravot.am կայքում հրապարակված «Իսկ հիմա՝ հրապարակավ» հոդվածին Տևական ժամանակ է քաղաքագետ, դիվանագետ, փորձագետ, մեդիագետ և ԱՄԵՆագետ Վահրամ Աթանեսյանը պետպատվերի շրջանակներում թիրախավորել է Արցախի հերոս, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին: Այսպիսի մոտեցումը միանգամայն ընկալելի է՝ հատկապես հեղինակի ֆինանսավորման աղբյուրների բազմազանության ֆոնին: Լրահոսին հետևողները, սակայն, կփաստեն, որ այս ֆինանսները փոշիանում են Սամվել Բաբայանի

Խաղադաշտից հետևեք UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Mastercard-ը հայտարարում են մրցույթ, որին կարող են մասնակցել Բանկի կողմից թողարկվող Mastercard միջազգային վճարային համակարգի բոլոր քարտերի քարտապանները (նաև մրցույթի ընթացքում նոր տրամադրվող քարտերի քարտապանները): Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. ապրիլի 20-ը ներառյալ գրանցվել myuefacard.am հարթակում և կատարել նվազագույնը 200.000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի վճարային գործառնություններ: Մրցույթի ամփոփմանը

Արմեն Թավադյանն այսօր տեղափոխվել է բուժզննության, ինչի պատճառով չի կարող ներկա գտնվել նիստին. Հովհաննես Խուդոյան

Նախագահող դատավորը որոշեց գրություն ուղարկել քրեակատարողական հիմնարկ պարզելու Արմեն Թավադյանի՝ չներկայացնելու պատճառները:

Քոչարյանի գործը կարող է բարդացնել հայ-ռուսական հարաբերությունները. Կոմերսանտ

«Կոմերսանտ»-ի Կրեմլին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ ռուսական կողմը ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ քրեական գործը համարում է քաղաքական: Նրա խոսքով՝ Մոսկվան մի քանի անգամ ՀՀ իշխանություններին հասցրել է իր դիրքորոշումը: Պարբերականի զրուցակիցը նաև ասել է, որ եթե առաջիկայում Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակը չկարգավորվի իրավական հարթությունում, ապա նրա ձերբակալությունը կարող է վերածվել հայ-ռուսական հարաբերությունների ամենաակտուալ հարցերից մեկը:

Բացահայտե՞լ լրատվամիջոցների իրական սեփականատերերին, թե՞ ոչ. թեժ քննարկում

Դավիթ Ալավերդյանը հիշեցրեց «թիթեռնիկ կայքերի» մասին: Հովհաննես Շողիկյանը հարցրեց`ինչի՞ համար է դա արվում

Ցամաքասարի համայնքապետարանում որպես օպերատոր հրամանագրված անձը 2019-ի մարտից աշխատանքի է ներկայացել 2-3 օր, բայց աշխատավարձ ստացել

Համայնքապետարանի պաշտոնատար անձինք, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատաժամանակի հաշվարկի ամսական տեղեկագրերում կեղծել են օպերատորի հաճախումների թիվը, ինչի հետևանքով համայնքապետարանի բյուջեից, որպես աշխատավարձ, դուրս է գրվել ընդհանուր մի քանի հարյուր հազար դրամ։

«20 չփակված ուղենիշային գործերի կողքին ունենք 72՝ ամբողջովին կատարումն ավարտված վճիռներ». Լիպարիտ Դրմեյան

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի՝ իրենց կառույցը ոչ թե անմիջականորեն վճիռների կատարման մանդատ ունի, այլ վերահսկման, ինֆորմացիայի՝ Նախարարների կոմիտեին փոխանցելու և ներպետական մակարդակում հաղորդակցության ապահովելու մանդատ:

Պատժաչափերը խստացվել են, քաղաքական կամքը կա. ռիսկի չեն գնա ընտրակաշառք բաժանել

Արթուր Սաքունցը գտնում է, որ հանրաքվեին «Իմ քայլը» խոշորացույցի տակ է լինելու

Ովքե՞ր են Շիրակի մարզում «Ո՛չ» ասողները․ կա՞ արդյոք շտաբ․ մարզպետի պարզաբանումը

Մարզը կունենա «Այո»-ի 8-9 աշխատանքային գրասենյակներ, իսկ Գյումրին ընդգրկող թիվ 31 ընտրատարածքում կլինեն երկու գրասենյակներ։

Չեմ պատրաստվում գլխավորել մի կառավարություն, որի անդամների կատարած սխալները ներելու եմ. Արայիկ Հարությունյան

Ես չեմ պատրաստվում գլխավորել մի կառավարություն, որի անդամների կատարած սխալներն ու թերությունները ներելու կամ, առավել ևս, արդարացնելու եմ: Բացառված է: Այս մասին անդրադառնալով մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված քարոզարշավին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը: «Ազատ հայրենիք-ՔՄԴ» քաղաքական դաշինքը գլխավորող Հարությունյանը գրել է. Հարգելի՛ հայրենակիցներ Նախընտրական քարոզարշավի ծանրաբեռնված օրակարգովս պայմանավորված՝ վերջին օրերին

«Եթե Վարդան Մամիկոնյանին են բան ասում, շատ գեներալների գցում են ես չգիտեմ ինչի տակ, մենք լավ հասկանում ենք՝ որտեղից է դա գալիս. ուզում են հայ ազգին պառակտել». Վարդան Ղուկասյան

Էդ ԼԳԲՑ-ն (նկատի ունի ԼԳԲՏ-ն) մտցրել են, եկեղեցուն էլ՝ խնդրեմ, այս ամեն ինչը կատարվում է դրա հիման վրա, ես այդպես եմ հասկանում:

2019թ. ընթացքում քննչական մարմինների վարույթում քննված քրեական գործերով և նախապատրաստված նյութերով արձանագրվել է 786 մլն ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 410մլն դրամը

Ընդհանուր առմամբ 2019թ. ընթացքում ՀՀ ՔԿ ԶՔԳՎ քննչական մարմինների վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի 296 քրեական գործ: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 64 քրեական գործ՝ 102 անձի վերաբերյալ։ Դատարան ուղարկված գործերի քանակը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 50 տոկոսով:

Թուրքիայի ռուսական սպառնալիքը բլեֆ է

Ըստ թուրքագետ Հայկ Գաբրիելյանի՝ Թուրքիան նոր «ճակատներ» է բացում կամ ավելի է թեժացնում արդեն առկա «ճակատները»՝ քաջ գիտակցելով, որ դա իրեն հնարավորություն է տալիս մանեւրելու ՌԴ-ի հետ հարաբերություններում: – Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետեւանքով անցյալ շաբաթ թուրքական զինված ուժերը մի քանի տասնյակ զոհեր եւ վիրավորներ ունեցան: Իրավիճակն Իդլիբում ծայրահեղ լարվեց: Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքական

«Սասնա ծռերի» գործով վկան բացառեց Գագիկ Մկրտչյանի առնչությունը ոստիկանի սպանությանը

Զոհված ոստիկանի կինը սուտ որակեց վկայի ցուցմունքը

Վիտալի Բալասանյան. «Մարդիկ ասում են՝ ո՞նց եք աշխատելու ՀՀ վարչապետի հետ: Շատ հասարակ, ՀՀ և ԱՀ Սահմանադրությունից ելնելով»

«Արցախում ապրող յուրաքանչյուրի համար գլխավոր խնդիրը մեր անվտանգության բաղադրիչն է: Պոպուլիզմով առաջնորդվելն իմ տեսակը չէ: Ես անցել եմ ճանապարհ, ես երդում տված մարդ եմ, ես իմ երկիրը, իմ Հայաստանն ու Արցախը շատ եմ սիրում, և ձեզ հետ միասին մեր առաջին հարցը լինելու է անվտանգության հարցը՝ իր բոլոր տարրերով՝ պետական սահմանի պաշտպանություն, բանակի հարց, պահեստազոր, քաղպաշտպանություն»,- ասաց ԱՀ նախագահի թեկնածուն:

«Այդ մարդն Աֆրիկայում 1 միլիոն դոլար է ծախսել՝ էկզոտիկ կենդանի սպանելու եւ «սելֆի» անելու համար». Իգիթյան

Այս օրինագիծը չի լուծում այս հարցը, որովհետեւ այն ոչ գույք է, ոչ օֆշոր: Պարզապես այդ մարդն իր կյանքի բնույթով փող է ծախսում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի մեքենայի վրա պայթուցիկ գցած անձը կալանավորվել է

Քաղաքացին դժգոհ լինելով իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի դեպքով իրականացված վարչական վարույթով կայացված որոշումից, իր համար բարենպաստ որոշում կայացնելու պահանջով սպառնացել է սպանել ոստիկանության աշխատակցին և նրա երեխային:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031